• Արծրուն Պեպանյան
  • 1. Ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը: Այս անգամ որոշեցի առավել հանգամանալից ներկայացնել 99 տարի առաջ, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները: 2. Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով: Ու եթե որևէ հանրություն ազգային ոգու խնդիր ունի, ուրեմն նրան ո՛չ այն պատմությունն է մատուցվել և ո՛չ էլ այն հերոսները ներկայացվել: Նման դեպքերում, եթե ցանկանում են հաղթահարել այդպիսի վիճակը, ապա նախևառաջ նոր հերոսներ պիտի ներկայացվեն ժողովրդին ընդօրինակման համար: Չվհատվող, աննկուն, ազգային շահը սեփականից վեր դասող հերոսներ: Մենք, հայերս, վերը նկարագրված, ոգու խնդիր ունեցող վիճակում ենք, ու մեզ ևս այլ հերոսներ են հարկավոր` նրանց օրինակով սերունդ դաստիարակելու համար: Միայն այդ դեպքում մենք կունենանք մեր հեռավոր, հզոր նախնիներին արժանի սերունդ ու պետություն: Մեզ հարկավոր է պատմության փոշու տակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին ու ներկայացնել մարդկանց: Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր: 3. 1918 թվականը դժվարին ու նաև ճակատագրական շրջան էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականպես լուծել հայկական հարցը` վերացնելով հայկական պետությունը:  Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի էր բաժանվել: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս: Ալեքսանդրապոլի անկումից հետո այս հատվածում իսկական շփոթ էր սկսվել: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն:  Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում 4.Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ: «Փառք եւ պատիվ հայ արյան- վկայում է ականատեսը ու շարունակում,- խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:  Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու: Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված, պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը:  Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից: Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝« Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սերԱստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»: 5. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`  «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:  Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` Բեյ-Մամիկոնյանը հրամայում է դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ:  Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10 000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: 6. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է`  «Ամսի 25-ին հեծյալ ոչ մեջ ջոկատով գնացինք դեպի Ղշլաղ և Դարբաս գյուղերի ուղղությամբ: Հասնելով Դարբաս գյուղ, մարտկոցը կանգնեցրինք այդտեղ և առաջ ուղարկվեցին հեծյալ ջոկեր՝ պարզելու համար թուրքերի գտնվելու վայրը:  Ամենուր խաղաղ էր, միայն Արջուտ գյուղի կողմից էին լսվում հատուկենտ կրակոցներ: Հանկարծ Դարբաս գյուղը և ճանապարհը սկսեցին ռմբակոծվել հրետանային կրակով, և հեծյալ ջոկերը ետ նահանջեցին»: Թուրքերը դիրք էին գրավել Արջուտ գյուղում, որտեղից պարզ երևում էր շրջակայքը: Իսկ դիմացը Դարպաս գյուղն էր, որտեղ կապիտան Մովսիսյանցի հրետանին էր: Կապիտան Մովսիսյանցը Պետրոսյանցին հրամայում է երկրորդ ջոկատի հետ արագ առաջ ընթանալ և լանջի վրայից գնդակոծելԱրջուտ գյուղը, իսկ ինքը առաջին ջոկատի հետ առաջանում է դեպի ձախ, ուր այն ժամանակ գերեզմաններ էին: Կապիտան Պետրոսյանցն արագ բարձրանում է թիվ 752 բարձունքի լանջը, դիրքավորվում և սկսում կրակել Արջուտ գյուղի ուղղությամբ: Բայց հանկարծ այդ բարձունքի վրա երևում են թուրքերը: Պարզվում է, որ մեր պահախումբը գիշերն ինքնակամ լքել էր այդ դիրքը, հրամանատարությանն այդ մասին տեղյակ չպահելով:  Թուրքերը 200 քայլ հեռավորությունից գնդացրային կրակ են բացում անակնկալի եկած հայերի վրա: Պետրոսյանցը հարկադրված ետ է քաշվում ու պաշտպանվում մոտի ձորակում՝ տալով երկու զոհ: Կապիտան Մովսիսյանցը, ով բավականին առաջացելէր դեպի ձախ, տեսնելով դա, թնդանոթային կրակ է բացում թուրքերի վրա ու այդ կերպ օգնում Պետրոսյանցին դուրս բերել ջոկատը կրակի տակից: Հասնելով Դարպաս գյուղ, Պետրոսյանցը կրկին բաց դիրք է գրավում ու սկսում կրակ տեղալ թուրքերի վրա, ովքեր ուզում էին իջնել բարձունքից դեպի հայերը՝ նպատակ ունենալով շրջանցել ու կտրել նահանջի ուղին: Կապիտան Մովսիսյանցը տեսնելով դա, հրետանավորներին ու հեծյալներին հրամայում է անցնել հարձակման, ինքն էլ առաջ է նետվում նրանց հետ, Պետրոսյանցի մոտ թողնելով մի քանի հրետանավորների, ում հետ Պետրոսյանցը շարունակում է գնդակոծել թշնամու դիրքեըը: Թուրքերը բարձունքում էին և գնդացրային կրակ էին տեղում, հրետանու վահանները հազիվ էին պաշտպանում մեր զինվորներին: Հրետանավորներից ոմանք ընկան, ձիերը խոցվում էին: Կապիտան Պետրոսյանցը հիշում է` «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցելէր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝  « Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»: 7. Պետրոսյանցը շարունակում է` «Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝ - Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք: Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»: Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից: Պետրոսյանցը հրետանին դուրս է բերում ճանապարհի վրա ու զինվորներին կոչ անելով վրեժ լուծել հրամանատարի ու մյուս զոհված ընկերների համար, կրակ է տեղում թուրքերի վրա, լռեցնում գնդացիրները և թուրքերին հարկադրում ետ քաշվել :  Կապիտան Մովսիսյանցի և շատ զինվորների կյանքի գնով հաջողվում է փրկել դրությունը: 8. Հայկական առանձին հեծյալ բրիգադի պետ Նիկոյալ Ղորղանյանի 1918թ հուլիսի 4-ի թիվ 559 զեկուցագրից, ուղղված Հայկական առանձին կորպուսի հրամանատարին, իմանում ենք՝ « Թուրքերին բաց դիրքից գնդակոծող շտաբս-կապիտան Մովսեսովի անձնուրաց գործողությունները զսպեցին հակառակորդի առաջին ճնշումը, հեծյալ զորամասերը քաջալերվեցին և մեր շարքերը կարողացան պահել հակառակորդին ճակատում: Իմ գլխավորած թևից տագնապալի տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ թուրքերն ինձ շրջանցել են, սակայն հրաձգային երրորդ գունդն ապահովեց իմ ձախ թևը: Այդ օրը իմ ջոկատին հաջողվեց կասեցնել հակառակորդի ճնշումը: Ջոկատի այդ օրվա կորուստներն էին. սպանվել էր առաջին հրետանային բրիդագի 4-րդ մարտկոցի հրամանատար շտաբս կապիտան Մովսեսովը և 25 զինվոր, վիրավորվել էին 1 սպա և 40 զինվոր: 9.Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը: Եվ երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ապա Հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը ևս: 10. Շտաբս-կապիտան Պետրոսյանցի վկայությամբ հրամանատարի աճյունը միայն երկու օր անց է հնարավոր լինում հողին հանձնել: Չդադարող կռիվները հնարավորություն չեն ստեղծում դրա համար: Ռազմաճակատում անբարենպաստ վիճակ էր ստեղծվել հայերի համար, ու հրետանավորները հրամանատարի մարմինը դժվարությամբ, ձեռքերի վրա են դուրս բերում մարտադաշտից, ապա տեղափոխում Դիլիջան : 11. Կապիտան Մովսիսյանցի մարմինն ամփոփվում է Դիլիջանի քաղաքային եկեղեցու բակում: Այդ եկեղեցին կոմունիստական կարգերի օրոք ավերվել է և տեղում կինոթատրոն է կառուցվել: Տարեց բնակիչները վկայում են, որ եկեղեցու բակում եղել են գերեզմաններ: Այնպես, որ հերոսի գերեզմանը գտնել հնարավոր չէ: 12. Ահա և մեր պատմությունը հերոս հայորդու մասին, ով ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ ու իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ` իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է  կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը: Հիշե՛նք մեր հերոսին: Արծրուն Պեպանյան Արժեհամակարգային «Վերելք» միություն ՀԳ. Գուրգեն Տեր- Մովսիսյանցի մասին առավել մանրամասն կպատմվի նրան նվիրված փաստավավերագրական ֆիլմում, որի նկարահանումը սկսել է Արժեհամակարգային «Վերելք» միությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10213457713661196&set=a.10200092231292490 ...

    Կարդալ ավելին
  • ԻՆՉՊԵ՞Ս ՓՉԱՑՎԵՑ ԼԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ կամ 1000-ացավ Կիսաբաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին, ԱԺ նախագահին Ազգային ժողովի աշխատակազմը ամիսներ առաջ հանդես եկավ ապրիլյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին աջակցելու նախաձեռնությամբ: Մեխանիզմը հետևյալն էր՝ աշխատակիցները կամավոր կերպով, ըստ ցանկության, ստեղծվելիք հիմնադրամին ամեն ամիս փոխանցում են իրենց աշխատավարձի 1 տոկոսը: Որքան տեղյակ եմ, նախաձեռնողները չէին բավարարվելու հիշյալ ընտանիքների հաշվեհամարներին գումար փոխանցելով, այլ կազմակերպելու էին այցելություններ այդ ընտանիքներին՝ պարզելու համար, թե ինչ կերպ է հնարավոր աջակցել նրանց, որպեսզի այդ ընտանիքների համար ստեղծվեն եկամուտի առաջացման աղբյուրներ: Դա արվելու էր, որպեսզի մի որոշ ժամանակ հետո այդ ընտանիքները իրենք կարողանային տնտեսական գործունեությամբ հոգալ իրենց համար անհրաժեշտ գումարները, և հիմնադրամը հնարավորություն ունենար աջակցման համար ընտրեր այլ ընտանիքներ: Այստեղ կա մի կարևոր տարր․ որքան տեղյակ եմ, ամեն անգամ փոխվելու էր ընտանիքներին այցելողների կազմը: Այդ քայլը արվելու էր, որպեսզի ԱԺ աշխատակիցներն անձամբ տեսնեին այդ ընտանիքների վիճակը, տեսնեին իրենց քայլի բերած բերկրանքն այդ ընտանիքներում, իրենք իրենց համար կարևորեին իրենց արարքը ու նաև համոզվեին, որ իրենց գումարները հասնում են հասցեատերերին: Դա կօգներ քաղաքացի-բանակ կապի սերտացմանը, հոգևոր դրական ազդեցություն կթողներ այցելողների վրա: Սա ես ասում եմ արդեն Վերելք արժեհամակարգային կառույցի նման փորձից ելնելով:  ԱԺ աշխատակազմի առաջարկին միացավ պատգամավորների մեծ մասը, ստեղծվեց հիմնադրամը, և մամուլից տեղեկացա, որ կատարվել են առաջին նվիրաբերումները հաշվեհամարին: Հաջորդ քայլը պիտի լիներ այս ազգաշահ օրինակը տարածել պետական կառավարման մյուս օղակներում՝ նախարարություններում, մարզպետարաններում՝ պահպանելով կամավորության սկզբունքը: Գործընթացը հանրությանը պատշաճ ներկայացնելով՝ կարելի կլիներ ներգրավել նաև մասնավոր հատվածին, ապա սփյուռքին: Եվ մի որոշ ժամանակ հետո ողջ ազգը կամավոր կերպով ու հպարտությամբ թիկունք կլիներ բանակին, ու զինվորը հաստատապես կիմանար, որ եթե իրեն որևէ բան պատահի, ապա իր ազգը տեր կկանգնի իր ընտանիքին ու հարազատներին: Սա, ինչ խոսք, կբարձրացներ բանակի ոգին, ու մոտ ապագայում կունենայինք անհրաժեշտ ազգ-բանակը: Սակայն իշխանությունները շտապեցին, շատ նրբություններ հաշվի չառնելով՝ ջանացին օրենքի ուժ տալ 1000 դրամ պարտադիր կերպով մարդկանցից գանձելու եղանակին: Իսկ դա, քանի որ իշխանությունները չունեն պահանջվող հեղինակությունը, ինչպես և սպասելի էր, տվեց հակառակ արդյունքը և ազգ-բանակ ստեղծելու փոխարեն ակամա նպաստեց անջրպետ առաջանալուն: Գտնում եմ, որ դեռ ուշ չէ ետ կանգնել ոչ ճիշտ ուղուց, ետ կանչել օրենքը և ընթացք տալ ԱԺ աշխատակազմի նախաձեռնությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211727766933609&set=a.10200092231292490.2199637.1351196033 ...

    Կարդալ ավելին
  • Հասկանալի է վարչապետի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը. շատ բան է անցել մարդկանց գլխով: Սակայն ուշադիր զննելով այդ վերաբերմունքը՝ ակամա գալիս եմ նաև այն մտքին, որ մարդիկ ոչ միայն չեն հավատում բարեփոխումներին, այլև ենթագիտակցական ոլորտում չեն ուզում, որ այդ փոփոխությունները լինեն: Պատճառներից մեկը կարծում եմ հետևյալն է․ ժամանակի ընթացքում մարդիկ վարժվել են այս ճահճին, իսկ փոփոխությունները ցնցում կբերեն, մինչդեռ մարդն ունի իներտություն, որը դրսևորվում է փոփոխություններին ակամա դիմակայելու չգիտակցված բնազդով: Այդ չգիտակցված դիմակայության աստիճանը կախված է ապրած անելանելության վիճակի տևողականությունից: Այնպես որ ազգային վերափոխման ձգտողները հարկադրված են լուծելու այս մեծ խնդիրը ևս... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210909873606787 ...

    Կարդալ ավելին
  • Ի պատասխան մի երիտասարդի ուշագրավ դիտարկման այն մասին,որ հին ֆիդայականությունը, արմատավորված լինելով մարդկանց գիտակցության մեջ, ակամա զբաղեցնում է քաղաքական մտքի ոլորտները՝ տեղ չթողնելով լուրջ վերլուծութունների համար: ---------- Մենք, գտնվելով օտարի լծի տակ, ներքին քաղաքական հարցերով չենք զբաղվել ու դրա դպրոցն ու մեթոդները չունենք: Միակ երազանքը ֆիդայական պայքարն է եղել: Ու հիմա, երբ պարզվեց, որ ներմուծովի քաղաքական տեխնոլոգիաները մեզ չեն տանում իրականության վերափոխման, մենք ակամա կառչում ենք հին ստերեոտիպներից․ վերափոխման միակ ուղին ապստամբությունն է ընկալվում: Իսկ այդ դեպքում մարդկանց պատկերացումներում իշխանությունները պիտի փոխարինեն օտար նվաճողին, ինչը մենք տեսնում ենք կյանքում: Սա փակուղի տանող, խաբկանքային մոտեցում է, քանի որ ներքին խնդիրները մնում են չնկատված, հետևաբար դրանք չեն լուծվի անգամ հաջողված ապստամբությունից հետո: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210900218485415 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովրդի մոտ հայտնի դառնալու, նրա համակրանքին արժանանալու նպատակով շատ-շատերը դիմեցին իշխանություններին անողոքաբար քննադատելու էժան հնարքին: Ժամանակի ընթացքում ժողովուրդը հասունացավ, տեսավ, որ իշխանություններին քննադատելուց ոչինչ դեպի լավը չի փոխվում, և հիմա արդեն ժողովուրդը ամբիոն բարձրացողներից իրավիճակից ելք է ուզում լսել: Բայց այդ շատ-շատերը, որ ունակ չեն ելքը տեսնելու և ելքից խուսալու, ալիքի վրա մնալու, իրենց անձը մոռացումից փրկելու նպատակով սկսել են հաճախակիացած գրաֆիկով է՛լ ավելի անողոքաբար քննադատել իշխանություններին, է՛լ ավելի ահարկու գույներով ներկայացնել իրականությունը: Բայց ժողովուրդը շուտով էլ ավելի կհասունանա ու բացառապես ելքից խոսացողներին ուշք կդարձնի, և այդ շատ-շատերը կհայտնվեն լուսանցքում: Այդ ժամանակ արդեն ֆոնային աղմուկ ու փոշի չի լինի, և ելքը կդառնա տեսանելի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210714780129572 ...

    Կարդալ ավելին
  • ԱՀԱ՛ ԱՅՍՊԵՍ Հեղափոխություն, որպես կանոն, լինում է, երբ կառավարողների և կառավարվողների արժեհամարգերի միջև էական տարբերություն է լինում: Այդ առումով մեզանում նման բնույթի քաղաքական իրադարձություններ չեն սպասվում մոտ ապագայում: Եվ իրապես երկիրը վերափոխել կկարողանա քաղաքական այն նախաձեռնությունը, որը կառավարվողներին կտա կառավարողներից էականորեն տարբերվող արժեհամակարգ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210630042451183 ...

    Կարդալ ավելին
  • Բակո Սահակյանի այս միտքը «փոթորկել է» հայությանը, մինչդեռ անհույզ կարդալու դեպքում դժվար չէր հասկանալ, թե մարդն ինչ է ուզեցել ասել: --- «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները»։ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210628365529261 ...

    Կարդալ ավելին
  • Պատմական և քաղաքական մի շարք պատճառներվ բողոքող հատված-իշխանություններ հակադրության ուժային բալանսն այնպիսին է, որ երբևէ չի եղել, այսօր չկա, վաղն էլ չի լինի իշխանություններին հեռացնելու հնարավորություն / դա հնարավոր կլինի դրսի ուժային կենտրոնների համառ աջակցությամբ միայն/; Ասվածում կարող է համոզվել տարրական հաշվարկ անելու ունակ յուրաքանչյուր ոք, և ես ժամանակ ու ներվեր չեմ վատնի դրա վրա: Իսկ մնացյալին կյանքն ինքը կիմաստնացնի առաջիկայում: Այնպես, որ իշխանափոխության, հեղափոխության կոչերը պարապ զբաղմունք են: Դրանք հնչեցնում են՝ - այլ ուղի չտեսնող անհամբեր մտահոգները, - պոպուլիստները, - իշխանության շարասյուները: Ասվածից չի հետևում, որ իրականությունն արմատապես փոխելու հնար չկա: Կա: Բայց այդ ուղին տեսնելու համար պարտադիր պայման է, որ ժողովուրդը իմաստնանա այնքան, որ անլուրջ մարդ համարի ուժող իշխանափոխությունից, հեղափոխությունից բացեիբաց խոսողներին: ՀԳ. Վերոբերյալը տարածվում է բացառապես հայկական իրականության վրա՝ այդ իրականության բացառիկության պատճառով: ՀԳ2 Ստատուսին արագ արձագանքել ցանկացողներին հիշեցնում եմ, որ երբ մոտ քսան տարի առաջ , պատմական և քաղաքական վերոնշյալ պատճառները հաշվի առնելով հայտարարեցի, որ ՀՀ-ում հնարավոր չէ ընտրություններով իշխանություն փոխել, ապա տասնյակ հազարավոր մարդիկ արագ արձագանքեցին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իմ տեսակետին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210621085707270 ...

    Կարդալ ավելին
  • Ճիշտն այն կլինի, որ Ահարոնին հանձնարարենք պարզի, թե յուրաքանչյուր մարդուն ապրելու համար քանի քառակուսի մետր հայրենիքի կարիք կա աշխարհում, պետություններն էլ չափուձևենք այդ կերպ, երկրագնդի ավելացված, մնացած հատվածն էլ առանձնացնենք, ցանկապատենք: Համ էլ այդ կերպ պատերազմները կվերանան: Մահացա՞վ մի մարդ՝ խնդրեմ, պետությունդ կկրճատենք իր բաժին հայրենիքի չափով: Ծնվե՞ց մի մարդ՝ խնդրեմ, էն ավելացված հատվածից պետությունդ կմեծացնենք իր բաժին հայրենիքի չափով: Հանճարեղ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210594908852865     ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդը ունակ կլինի տեսնել կամ ընկալել իրավիճակից ելքն այն բանից հետո միայն, երբ իմաստնանա այնքան, որ կհասկանա՝ - հնարավոր չէ իշխանություններին փոխել ընտրությունների միջոցով, -հնարավոր չէ իշխանություններին փոխել ուժային մեթոդներով, -հնարավոր չէ իշխանություններին փոխել, քանի որ ժողովուրդն ու իշխանությունները նույնն են: Ժողովուրդը հետզհետե մոտենում է այս իմաստնությանը: Բայց եթե ժողովուրդը տրամաբանելու բավարար շնորք ունենար, ապա այդ իմաստնությանը կգար դեռ հեռավոր 1998-ին՝ կարդալով և ըմբռնելով ՈՒՄԻՑ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ գրքույկը, որում ներկայացված էին իրականության այսպիսին լինելու խորքային պատճառները ; Ու այսքան տարիներն անտեղի չէր կորցնի, չէր ջարդվի, չէր հուսալքվի, ինքնավնասումով չէր զբաղվի՝ իշխանություններին դրդելով դառնալ ավելի ու ավելի վատը: - Քսան տարի է, նույն բանն ասում ես, - երբեմն երբեմն կշտամբում են ինձ,- չես տեսնո՞ւմ, չեն լսում քեզ: Այո, տեսնում եմ: Բայց ո՞րն է իմ մեղքը, որ մարդիկ ալարում են մտածել ու այսօր եկել՝ փակուղու առաջ են կանգնել: Տնետուն ընկնե՞մ, բոլորին մեկ առ մեկ բացատրե՞մ- ապացուցե՞մ: Կամ՝ Նժդեհը 90 տարի առաջ քննել ու առաջարկել է իրականությունը փոխելու ելքը: 90 տարի է՝ մարդիկ ունակ չեն հասկանալ, ըմբռնել նրա ասածները ու դուրս գալ ճահճից: Նժդե՞հն է մեղավոր դրանում: Այո՞: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210518958154145 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն