• Վահե Գալստյան
  • Միայն ինձ է թվում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իրեն պահում է լոխի նման:  - ՀՀ քաղաքացուն բերման են ենթարկում` իջեցնելով ինքնաթիռից... ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: - Սիրիայում "դեմոկրատ" և "քաղաքակիրթ աշխարհի կողմից աջակցություն ստացող" գրոհայինները սպանում են 100-ից ավելի հայերի...ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: - Էրդողան և նրա թիմակիցները հայհոյում են հայ ազգին-ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: - Վրաստանում հայկական եկեղեցիների աստիճանական յուրացումը և հայ համայնքի աղետալի վիճակը արդեն փաստ է-...ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: - Մեզ դաշնակից համարվող երկրները հակահայկական որոշումներ են կայացնում-ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: - Պակիստանը և Սաուդյան Արաբիան չեն ճանաչում Հայաստանը ...ԱԳՆ-ն ծպտուն չի հանում: Թող ինձ ներեն ԱԳՆ-ում աշխատող թասիբով դիվանագետները (համոզված եմ, որ այդպիսիք կան), բայց համոզված եմ, որ դիվանագետների աշխատանքը չի սահմանափակվում տարբեր տեսակի ֆորումներում և կոնֆերանսներում վատ ռուսերենով ճմրթած թղթից կարդացված կենացներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10211071793409417 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս սկսել եմ կարդալ տարբեր հոդվածների և նորությունների ներքևում թողնված մեկնաբանությունները: Շիզոֆրենիկների, մանիակալ պսիխոզով տառապողների, կատարյալ ապուշների, այլասերվածների և ոչ ադեկվատների հսկայական բազմություն... և այս ամենը միևնույն վիրտուալ հարթակում: Հայկական կոմենտները կարդալուց հետո հասկանալի է դառնում, թե որքան անմխիթար վիճակում է հայաստանյան հոգեբուժությունը: Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ոչ ադեկվատներին հանգստացվող դեղերի փոխարեն հատկացրել են համակարգիչ և անսահմանափակ ինտերնետ: Տարիներ առաջ, երբ ինտերնետը այնքան էլ տարածված չէր, հաղորդակցությունը ինտերնետում բավականին բարձր մակարդակի վրա էր: Երբեմն հոդվածի մեկնաբանությունները իրենց վերլուծական մակարդակով չէին զիջում բուն հոդվածին: Այժմ, հոդվածների տակ հիմնականում կարելի է գտնել ընդհանրապես թեմային չվերաբերվող հայհոյանք, ոչ ադեկվատ կոչեր: Արդեն զարմանալի չէ, երբ գրիպի կանխարգելմանը վերաբերվող հոդվածի մեկնաբանություններում առկա են սպանությունների կոչեր և ամենավերջին քֆուրները: Սկսում եմ կասկածել, որ որոշ կոմենտներ գրողներ միևնույն մշակույթի կրողներն են Նարեկացու, Խորենացու,Տերյանի, Լեոյի և Ռաֆֆու հետ: Միգուցե սրանք ՈՒՐԻՇ հայեր են, միգուցե... Հատուկ ուզում եմ անդրադառնալ ինտերնետում հայհոյանքներ գրողներին... Պարոնայք, Ձեր գրածները կարդում են երեխաներ, կանայք և աղջիկներ, միգուցե նաև ձեր քույրը և մայրիկը` ՁԵՐ ՄԱՅՐԻԿԸ... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10208355109854026 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն