• Սաշիկ Սուլթանյան
  • Նալբանդյան փողոցից երկու հեռախոսով ‪#‎YandexTaxi‬ պատվիրեցինք:Քսան րոպե սպասեցինք,էփլիքեյշնի ցույց տված 9 մոտակա մեքենայից ոչ մեկը չմոտեցավ, ‪#‎gg‬ -ն չորս րոպե հետո տեղում էր: Ասածս ինչա ,նույնիսկ գնային դեմպինգ կիրառելու դեպքում ,եթե ծառայության կամ ապրանքի որակը ցածր է , պրոդուկտը չի կարող հաջողություն ունենալ: Հ.Գ. Yandexը եթե ծառայության որակը չբարելավվի երեք ամիս հետո մեծ կորստով կարող է հեռանալ Հայաստանից: ...

    Կարդալ ավելին
  • Երբ ուզում են ազգերին ստրկացնել կամ ոչնչացնել, առաջին հերթին իջեցնում են նրանց կրթական մակարդակը , որովհետեւ ավելի նեղ մտածող մարդիկ կարող են ընդամենը մտածել իրենց ֆիզիկական գոյության մասին, հեշտ են կառավարվում, չեն ընդիմանում,ոչինչ չեն պահանջում: Սինջարում կրթական մակարդակը եզդիների ցեղասպանությունից առաջ: Սինջարի եզդիների 69 % տոկոսը եղել է անգրագետ: Ամբողջ 600 000-անոց Սինջար շրջանում չի եղել ոչ մի բարձրագույն կրթական հաստատություն: Հետաքրքիրն այն է, որ գրագետ եզդիների կրթական մակարդակը ի տարբերություն սունիների բարձր է: Այսինքն եթե Իրաքում ապրող միջին վիճակագրական սունիի կրթական մակարդակը դպրոցական մակարդակի է, եզդի գրագետ քաղաքացունը տատանվում է բակալավրից-մագիտրատուրա միջակայքում: Հետաքրքիր է նաեւ այն, որ Սինջարում կրթություն ստացած միջին վիճակագրական եզդիների 70 տոկոսը աղջիկներ ու կանայք են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1055209551210378&set=a.298204360244238.71422.100001640288616 ...

    Կարդալ ավելին
  • Անընդհատ շեփորվող [Ահաբեկչությունը չունի ազգություն եւ կրոն] արտահայտությունն այլեւս կորցրել է իր արդիականությունը։ Նամանավանդ ,երբ դա հնչում է ահաբեկիչների հետ նավթային եւ ռազմական գործարքի մեջ մտած Թուրրքիայի նախագահի,վերջինիս սատարող Նատոյի անդամների շուրթերից: Ահաբեկչությունը գուցե ազգություն ու կրոն չունի,բայց ունի այնպիսի վերազգային ու վերկրոնական հիմքի վրա ձեւավորված փոխհամաձայնեցված շահերի համակարգ,որն ազգերին ու կրոններին մասնակից է դարձնում միջնադարյան կարգեր եւ դեգեներցիա բերող ահաբեկչություն կոչվող առքուվաճառքին։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/choxrash/posts/982613481803319 ...

    Կարդալ ավելին
  • Չստացված հրապարակային փոքր գործիչներ կան , որոնց էվոլուցիայի քրոնոգրաֆիան իրարից գրեթե չեն տարբերվում 1. Փորձում են դուր գալ բոլորին ,ամեն առիթով շնորհավորական գրություններ են ուղարկում այնպիսի մարմիններին, որոնցից կարելի է մի բան պոկել 2. Չունեն սկզբունքներ և քանի որ չունեն սկզբունքներ մի քանի օրվա ընթացքում կարող են փոխել ոչ միայն գաղափարախոսությունը ,այեւ ազգությունն ու կրոնը: 3. Գտնում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է և իրենք քանի որ այդ քաղաքականության մի մասնիկն են իրենց համարում, աշխատում են այդ կանոնից երբեք չշեղվել, հակառակ դեպքում իրենց քաղաքականությունից դուրս կզգան: 4. Քանի որ իրենց համար ավելի կարեւոր է երեւալը, քան իրական աշխատանք անելը, իրենց աշխատանքի 95 տոկոսը սահմանափակվում է մամուլի ակումբներում ասուլիսներ կազմակերպելով, և եթե ինչ որ հրաշքով միկրո մակարդակի խնդիր են լուծում այդ խնդիրը պետք է անպայման մասս մեդիային ներկայացնեն՝ իհարկե տասն անգամ ուռճացված ձեւով: 5. Օրը երկու անգամ google search-ով որոնում է իր անունը՝ ստուգելու համար թե «ճ» կլասի կայքեր տեղադրե՞լ են իր խղճուկ տողերը: 6. Իրենք գտնում են, որ օգտագործված լինելը նորմալ է և միանգամից մի քանի կողմից գնվելու փաստը որպես մեծագույն հաջողություն են որակում՝ ամեն ինչը արդարացնելով «սա քաղաքականություն է» ճմռթված արտահայտությամբ: Եւ այսպիսի «գործիչներն» ավելի վտանգավոր են, քան արտաքին ցանկացած սպառնալիք , որովհերտեւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով հասարակաքաղաքական աշխատանքային դաշտը ճահիճի են վերածում ՝ իրենց հույսը դնելով պոպուլիզմի միջոցով մի երկու համակիր գտնելու վրա: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/choxrash/posts/981191618612172 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին