• Արամ Հովհաննիսյան
  • Շատ եք պահանջում Նիկոլից, շատ-շատ, առավելագույնը, ինչն ի զորու չէր և չէ։ Ինձնից ռուսական կայսրության, բոլշևիզմի ու պուտինյան Ռուսիայի քաղաքականությունն ատող չլինեք, բայց երբ պահանջում եք ազատամարտի հանելով ժողովրդին տապալել նրա լուծը, որովհետև առանց դրա ոչինչ փոխել հնարավոր չէ, կա՛մ վտանգի չափը չեք զգում, կա՛մ ձեզ համար կարևոր չէ՝ ինչ կհետևի այդ քայլին։ Նախ՝ ներսում ռեսուրս չունի, երկրորդ՝ լայնածավալ պատերազմի մեջ կհայտնվենք։ Չեմ վախեցնում, ՀՀԿ-ի թելն էլ չեմ մանում։ Հեռու ու մոտիկ հարևանների, մեր պատմությունից օրինակ նույնպես չեմ բերի։ Ուղղակի պիտի սպասել հարմար պահի, իսկ դա գալու է, մնում է՝ մենք պատրաստ լինենք։ Հենց այնպե՞ս էր Սաակաշվիլին հետևության հանգել՝ Փաշինյանն աշխատում է իմ սխալները թույլ չտալ։ Գրում են՝ առանց սահմանադրությունը փոխելու արդյունք ակնկալելը պարզամտություն է, իսկ ոմանք՝ կեղծված Սահմանադրությունը լավ էլ Նիկոլի «հագով» է, ու նա սիրով-սրտով է այն կրում։ Չեմ կարծում, մանավանդ ասել է, որ իշխանությունը գերկենտրոնացված է և, համենայն դեպս, ի տես ջանում է չուղղորդել մյուս օղակներին։ Ակնհայտ է՝ հիմա չի կարող այն փոխել և այդ քայլին կգնա ընտրություններից հետո, երբ պինդ կլինի թիկունքը, որովհետև ժողովրդի վստահությունը դեռ քիչ է, և կարող ուժերը նրան օրենքի շրջանակներում գահընկեց կանեն։ Հա՛, ճիշտ եք, այդ դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց, բայց մեզ ներքին երկպառակություն պե՞տք է, երբ առանց այդ էլ հազար ու մի շահեր են բախվում, կեղտը համատարած և խորքային է։ Անկանխատեսելի են հետևանքները նաև գործող խորհրդարանը ցրելու դեպքում։  Ու էլի որքա՜ն պահանջ, խորհուրդ ու հրահանգ, մեղադրանք․․․ Երբ պահանջողների ճնշող մասը խանութում չի համարձակվում կտրոն ուզել վաճառողից, «դուխ» չունի երթուղայինի վարորդին ասի՝ երաժշտությունն անջատիր, դիտողություն չի անի աղբ թափողին․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/1012323465594938 ...

    Կարդալ ավելին
  • Լեզվական փնթիությունը օր օրի տիրույթներ է նվաճում: Գեղարվեստական կինոնկար է. նրբաոճ ռեստորանում բարձրաշխարհիկ անձինք զրուցում են, և թարգմանական խոսքում հնչում է՝ բոյ, բարիշել, փոշմանել... Վստահ եմ, բնագրով նրանք այդպես չեն խոսում, բայց... չգիտես ում որոշմամբ, ինչից ելնելով ու սիրահոժար՝ եթերային լեզուն, իբր, մոտեցնում են բնականին: Փոխանակ հանրային մեծաքանակ լսարան ունեցող հեռուստատեսությունն առաջնորդ դառնա, ճաշակ, վարվելակերպ թելադրի, լեզու հղկի, ինքն է իջել փողոց: Մնում է ամեն մեկն իր գիտցած՝ տան, բակի ժարգոնը, գյուղի բարբառն առաջ մղի, այդորակ դասագրքեր գրվեն, գիտական ու գեղարվեստական գրականություն թարգմանվի, պաշտոնական հաշվետվություններ կազմվեն, և կլրվի ամեն բան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/532689510225005 ...

    Կարդալ ավելին
  • Խորենացի եմ կարդում: Պարսից Պարթևյան հարստությունը դավադրաբար կործանած Սասանյան Արտաշիրը, որպեսզի նույնին հասնի Հայաստանում, Պահլավ Անակին /պարթևների մի ճյուղի ժառանգին/ թագավորությունում 2-րդը դարձնելու խոստմամբ ճամփում է մեր երկիր՝ խաբեությամբ սպանելու Խոսրով արքային: Իբր պարսից հեծելազորից հալածական՝ սա մոտենում է սահմանին: ՈՒտիքում գտնվող հայոց գահակալը, լսելով լուրը, օգնական զորագունդ է ուղարկում Կորդուք, ապա և Անակին բնակվելու իրավունք տալիս Արտազ գավառում: Այստեղ էլ նենգամիտի կինը հղիանում է Գրիգորին:  Երեք տարի անց Անակին հաջողվում է սպանել դյուրահավատ Խոսրովին, իսկ նրա զավակին վիճակված էր մեկ այլ ճանապարհով սասանել հայոց պետությունը, ինչի դիմաց մոռացկոտ սերունդները սրբոց շարքը դասեցին՝ մակդիրելով լուսավորիչ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/525269100967046 ...

    Կարդալ ավելին
  • «Путин вернет обратно Арарат», «ՇՏԱՊ. Բաքուն հիսթերիայի մեջ է. Ռուսաստանը Ղարաբաղն անջատել է Ադրբեջանից», «Բացառիկ կադրեր. ինչպես են մեր հրետանավորները Երկրի երեսից ջնջում ադրբեջանական հենակետերը», «Ռուսական ռազմական ուղղաթիռները Նախիջևանի համար են», «Բաքվում զորավար Անդրանիկի նկարը խուճապ է առաջացրել», «Մոդեստ Կոլերով. Թուրքիայի տարածքային ամբողջականությունն արդեն անցյալի վերհուշ է դառնում» ... ՀԳ - Չարենցի բնորոշած «քամի կուլ տվողներ», հերի՛ք է ուղեղ լվանաք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/509246312569325 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին