• Մխիթար Նազարյան
  • Ես համարում եմ, որ անկախության գինը չգիտեն նրանք, ովքեր իրենց էներգիան ծախսում են  թուրքերին ատելու (ճառերով) ռուսներին մեծարելու (ստրկուկի պես) եվրոպացիներին հաճոյանալու (ծառայի պես) վրա: Եթե դրա կես էներգիան ծախսվեր սեփական ժողովրդին, սեփական պետությունն ու պետականությունը սիրելու վրա, իրար զիջելու, իրար տեր կանգնելու վրա, էսօր անկախությունը կլիներ անկախության նման... Շնորհավոր մեր անկախության տոնը: Հույսով մնանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1110286522368732 ...

    Կարդալ ավելին
  • Հրամանատար էր, բայց ոչ մի անգամ չի հրամայել: Ամեն մարտից առաջ ասել է. «Ես գնում եմ, ով ուզում է թող գա»:  Պատմում են Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի մարտական ընկերները: Բեկորը յուրահատուկ ձևով էր պատժում իր վաշտի կարգազանցներին: Զորքի առաջ զինաթափում էր և արգելում մասնակցել հաջորդ մարտական գործողությանը: 11 անգամ վիրավորվել է, մարմնի մեջ ունեցել է 10-ից ավելի բեկորներ: Նրա վաշտը լուսադեմին առաջինն էր մտել Շուշի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1102320176498700&set=a.144774812253246.30832.100001621842236&t ...

    Կարդալ ավելին
  • Մենք պիտի հերթ կանգնենք սահման պահած, թշնամի ջարդած, մահվան դուռ գնացած-եկած զինվորի ձեռքը սեղմելու, մի բանով շնորհակալ լինելու համար: Ոչ թե նրանց շարել 90-ականների նավթի հերթի պես ու մոտիկ կանչել, որ գա ինչ-որ տոպրակ վերցնի: Լավա կարմիր գորգ չփռեցին տոպրակ բաժանողի ոտքերի տակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1099025503494834 ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչ պատճառով մինչև հիմա պետական արարողակարգի մաս չի դարձել Եռաբլուր պանթեոն այցելություն կատարելը: Պետական այց կատարելու վայրերի ցուցակում մորթված ժողովրդի Ցեղասպանության հուշահամալիրը կա, իսկ հերոսական հաղթանակ խորհրդանշող Եռաբլուրը չկա: Ուրեմն ի՞նչ. ողբալու խեղճությունը մեզ ավելի հարազատ է, քան հաղթողի հպարտությո՞ւնը: Ադրբեջանցիները ում ասես չեն տանում շահիդների պուրակ ու խոնարվել տալիս իրենց պարտված զինվորների առաջ: Իրենց կարճ խելքով մեզնից ավելի հասկացող ու գնահատող դուրս եկան: 22 տարի ուշացել ենք, բայց գոնե հիմա ուղղենք սխալը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1085506698180048?notif_t=close_friend_activity¬if_id=1461062428395902 ...

    Կարդալ ավելին
  • Լավ դիվանագետը բժշկի պես կարևոր գործ է անում: Եթե բժիշկները վիրավոր զինվորների կյանքն են փրկում, լավ դիվանագետները կարող են առողջ զինվորների կյանքը փրկել: Դրա համար ենք ասում՝ վատ դիվանագիտությունը զինվորի կյանք արժե: Հասկացեք էլի, գոնե մի անգամ ցույց տվեք, որ հասկանում եք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1084509268279791?notif_t=close_friend_activity¬if_id=1460923928919218 ...

    Կարդալ ավելին
  • Մի՛ ասեք Սելիմի լեռնանցք, հեռուստաընկերություններ ջան, մանավանդ Շանթ ՀԸ: Էդ լեռնացքը պաշտոնապես անվանափոխվել է ու կոչվում է ՎԱՐԴԵՆՅԱՑ: Սելիմ անունով օտար բարբարոսը արժանի չի, որ իր անունը կապենք մեր բնության հետ: Հո կամավոր ստրուկներ չե՞նք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1020664221330963 ...

    Կարդալ ավելին
  • Երբ 1987-ին արագ սնունդի ամերիկյան KFC ընկերությունը Չինաստանում բացեց իր առաջին ռեստորանը, հայտնի կարգախոս ուներ. «Այնքան համեղ է, որ մատներդ էլ հետը կուտեք»: Էս կարգախոսը սպառողների մեջ խուճապ առաջացրեց, քանի որ չինացիները սխալմամբ թարգմանել ու գովազդում էին. «Մենք կուտենք ձեր մատները»:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/posts/1005252866205432 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն