• Արա Պապյան
  • Ես այն տպավարությունն ունեմ, որ Գերմանիայի Բունդեստագը ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը սկսում է Գերմանիայի ապաթրքացման գործընթացը: Սպասենք հետագա քայլերին: Կարծում եմ Գեմանիան քայլեր է ձեռնարկելու կտրելու Գերմանիայի թրքախոս համայնքի և Թուրքիայի պորտալարը: Սա ավելի է սրելու գերմանա-թրքական լարվածությունը: Սպասենք Արևմուտք- Թուրքիա լարվածության խորացման: Հիմա կարևորը թույլ չտալ ռուս-թուրքական մերձեցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/931582553606878?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1465268963 ...

    Կարդալ ավելին
  • Նրանք, ովքեր դժգոհ են Գերմանիայի Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող, նաև հանցակցությունը ճանաչող բանաձևից, թող համեմատեն Ֆրանսիայի բանաձևի հետ. «Ֆրանսիան ճանաչում է հայերի 1915թ. ցեղասպանությունը»: Ինչպես նկատում եք այստեղ անգամ նշված չէ մեղավոր երկրի անունը, ուր մնաց դատապարտում լինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/929272457171221?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464904443 ...

    Կարդալ ավելին
  • Ասեմ, որ հետո չասեք՝ չասաց: Ադրբեջանը կհամաձանի համանախագահների առաջարկներին՝ հրադադար և նման բաներ: Գնդակոծումներն ու հրետանակոծումը չի դադարի, բայց մի փոքր կթեթևանա: Իրեն պետք է: Ինքը Ֆորմուլա 1 պիտի անցկացնի: Ինը տարվա կոնտրակտ ունի: Եթե հիմա ձախողի՝ ձախողած կլինի ողջ ժամանակաշրջանի համար: Հունիսի վերջին հուլիսի առաջին տասնօրյակում, պատրվակ կգնի, ու կվերսկսի պատերազմը: Մերոնք կուտը կուտեն ու Ֆորմուլա 1-ը չեն հարամի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/919837971448003 ...

    Կարդալ ավելին
  • Ինչի՞ եք իրար խառնվել, երբ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ հյուսիս-արևելքում կորցրել ենք 7 մլն. քառ. մետր տարածք: Մետրերով է ասել, քանզի իշխանություններն էին ընտրել չափի այդ միավորը և հայտարարել, որ մենք միայն մի քանի հարյուր քառակուսի մետր ենք կորցրել: Այստեղ պիտի քննարկվի միայն մի հարց՝ ասածը ճշմարիտ է, թե ոչ: Եթե՝ ոչ, ուրեմն պիտի պատասխանատու լինի ստի համար, եթե՝ այո, ապա ո՞վ է մեղավոր դրա համար: Հասարակության համար չկա ավելի մեծ սպեղանի, քան ճշմարտույթունը: Երբեմն դառը, անցանկալի, բայց կենարար ճշմարտությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/917749641656836 ...

    Կարդալ ավելին
  • Իսկ դուք գիտեք, որ ԱՄՆ ծովակալ Ջերեմի Մայքլ Բուրդան (Jeremy Michael Boorda) 1996թ. մայիսի 16-ին ինքնասպանություն գործեց զուտ այն բանի համար, որ կասկածներ կային, ընդամնեը կասկածներ, թե նա իրավունք չունի կրծքին կրելու Marine Corps Achievement մեդալը: Այո, տարբեր են պատկերացումները սպայական պատվի մասին: Իսկ մեզ մոտ քանի քանիսն են արժանացել մարտական պարգևի՝ առանց մեկ մարտի անգամ մասնակցելու ու զինվորական ծառայության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/911227332309067 ...

    Կարդալ ավելին
  • ՈՒզում եմ հիշեցնել, որ ներկայումս ԱՄՆ Իսրայելին տարեկան ցուցաբերում է 3.1մլրդ. դոլարի ԱՆՀԱՏՈՒՅՑ ռազմական օգնություն: 2017թ. այն կանճի մինչև 4.5 մլրդ դոլարի, իսկ 2018թ. մինչև 5 մլրդ. դոլարի: Այ դաշնակիցը այսպես է լինում, թե չէ ոմանց նման: 200 մլն. դոլարի քո իսկ փողով, որը պարտք ես վերցրել, քեզ զենք պիտի ծախեն, այն էլ մի տարի ձգձգում են: Կից նյութն`այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/909021995862934?pnref=story.unseen-section ...

    Կարդալ ավելին
  • Էն որ ասում են՝ զուտ ԵՏՄ տնտեսական միություն է, մի քիչ չի բռնում գործի հետ: Եթե զուտ տնտեսական է, ապա ինչու՞ եք Ղարաբաղի պատերազմի պատճառով նիստը Երևանից տեղափոխում Մոսկվա: Առավել ևս, եթե ՀԱՊԿ-ի պատասխանատվության մեջ չի մտնում՝ քանի որ իբր ԼՂՀ ՀՀ մաս չի, ապա ինչու՞ է ՀՀ զրկվում ԵՏՄ նիստ անցկացնելու իրավունքից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/902087419889725?notif_t=close_friend_activity¬if_id=1460628962101529 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի արդարացման մասին: Մի արևելյան պատմություն կա: Պատմեմ տեսեք զուգահեռները: Մեկի տունը գող է մտնում ու թալանում: Սա գնում է դատավորի մոտ: Դատավորն հարցնում է՝ տանդ դուռը փա՞կ էր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար: Դատավորն հարցնում է՝ շուն ունեի՞ր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար: Դատավորն հարցնում է՝ փողդ լավ էիր պահե՞լ: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար: Տան տերն ասում է՝ հիմա ի՞նչ, գողը հեչ մեղավոր չի՞: Լսեք կա փաստ՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառք հակամարտության գոտի, միջնորդ եռանախագահի կարգավիճակի ոտնահարումով ու իր ստրատեգիական դաշնակցի դեմ: Մնացած խոսակցությունները քամի է ու օդի տատանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/900504370048030 ...

    Կարդալ ավելին
  • Էն, որ Ռուսաստանն ասում է՝ թե չի կարող իր ռազմավարական դաշնակցին օժանդակել, քանի որ Արցախի վրա հարձակումը չի նշանակում հարձակում ՀՀ վրա, հեքիաթ է ու խաբեություն: Նախ հարձակում ՀՀ քաղաքացիների վրա նշանակում է հարձակում ՀՀ վրա: Դա միջազգային իրավունքի նորմ է: Արցախում ԲՈԼՈՐ զոհվածները ՀՀ քաղաքացիներ էին՝ և արցախաբնակները, և Հայաստանի մյուս մարզերի բնակիչներ: Այն, որ Ռուսաստանը դա գիտի և գիտկցում է, ապացուցում է հենց Ռուսաստանն իր գործողություններով: Եթե ՀՀ բանակը, այսինքն Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական դաշնակիցը չլիներ պատերազմողը, ապա ռուսները Մոսկվա չէին կանչի Խաչատուրովին, այլ կկանչեին ԼՂՀ ՊԲ հրամանատարին: Ի վերջո, Սիրիայի երկնքում խբված օդանավի միջադեպը Ռուսաստանը գնահատեց հարձակում իր վրա և ոչ մեկը չասած, որ դա ՌԴ տարածք չէր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/898945586870575 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը և նրա աստիճանական մուտքը համաշխարհային տնտեսություն՝ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առջև: Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հայաստանի վրայով Պարսից ծոցից դեպի Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման՝ մասնավորապես Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման մասին: Չնայած տարբեր պաշտոնյաների բազմաթիվ հավաստիացումներին ես նշյալ երկաթգծի կառուցումը կոչել եմ ՛՛հեքիաթ մեծահասկաների համար՛՛ և մնում եմ իմ տեսկետին: Չկա մի երկիր, ներառյալ Չինաստանը, որ այդ ծրագրի մեջ կներդնի 3.2 մլրդ. դոլար: Խնդիրը միայն ծրագրի գերթանկ լիները, իրավական տարաբնույթ մութ կողմերի առկայությունը և բազմաթիվ գրեթե անհաղթահարելի տեխնիկական դժվարությունները չեն: Խնդիրն այն է, որ Իրանի տարածքում արդեն ավարտին է մոտենում Զազվին-Ռեշտ-Աստարա 375 կմ-անոց երկաթուղու կառուցումը, որը Իրանի երկաթգծային համակարգը Ադրբեջանի վրայով կապելու է Ռուսաաստանի երկաթուղային ցանցի և Սև ծովի նավահանգստների հետ: Արդեն 2014թ. հունվարին ավարտվել էր նշյալ երկաթգծի Ղազվին-Ռեշտ 207 կմ-անով հատվածի կառուցումը: Ի դեպ, մնացած Ռաշտ-Աստարա (իրանական)168 կմ-անոց հատվածը կառուցելու է մեր անզուգական դաշնակից Ռուսաստանը: Այսպիսով, Ադրբեջանին մնում էր կառուցել ադրբեջանական Աստարա – իրանական Աստարա 7 կմ-անոց հատվածը, որն էլ արդեն արել է: Նույն 2014թ. հունվարի դրությամբ, ըստ իրանական պաշտոնական տվյալների, կառուցված է եղել Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի 84 %-ը: Երկաթուղու թողունակությունը տարեկան պետք է լինի 1.4 մլն. մադդ և 6 մլն. տոննա բեռ սկզբնապես, ապաև մինչև 20 մլն. տոննա: Ես չգիտեմ ներկայումս ինչ վիճակում է վերահիշյալ երկաթգծի շինարարությունը, բայց իրանական կողմը նախատեսում է այն գործարկել 2016թ. ընթացքում:  Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Սյունիքի վրայով երկաթգծի կառուցումը, մինչևիսկ եթե ֆինանսավորող գտնվի, անիմաստ է: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղիների առկայության դեպում՝ տարեկան մինչև 20 մլն. տոննա բեռ թողունակությամբ, Իրան-Հայաստան-Վրաստան ուղու համար պարզապես բեռ չի մնա: Բացի այդ, Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման համար պահաջվելու է առնվազն յոթը տարի, կրկնում եմ, եթե մինչևիսկ ինչ-որ մեկը անհասկանալի պատճառով այդքան փողը տա: Պարզ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև Հայաստանը, այդքան սպասել չի կարող:  Հիմա դառնանք ամենակարևոր հարցին՝ բա ի՞նչ անենք:  Մենք ունենք ելք այդ վիճակից, որը ելք է ոչ թե այն պատճառով, որ լավ լուծումն է, այլ որովհետև ուրիշ ճար չկա: Հայաստանը մինչև Ղազվին-Ռաշտ-Աստարա հատվածի գործարկումը պիտի գործարկի Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը, որպես Պարզից ծոց-Սև ծով երկաթուղու մի հատված: Դրա համար պիտի ուղղակի դիմի Նախիջևանի ղեկավարությունը, ինչպես նաև Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Եվրոմիությանը՝ Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը գործարկելու առաջարկով: Առաջարկը պիտի հստակ կետ պարունակի՝ մերժման դեպքում Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության և սեփական կենսաապահվման անհրաժեշտությամբ՝ ստիպված է լինելու այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ իր վեահսկողության տակ վերցնել նշյալ երթուղու Ջուլֆա-Երասխ հատվածը ևս և ապահովել դրա անխափան աշխատանքը:  Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կմերժի հայաստանյան առաջարկը: Ուրեմն մեզ չի մնա այլ ելք, քան անցնելու երկրորդ տարբերակի իրականցմանը: Վստահ եմ շատերը կառարկեն՝ դա մեծ վտանգներ, գուցեև զեհեր, է պարունակում իր մեջ: Համաձայն եմ: Բայց կա՞ այլ ելք: Հայաստանը թուրք-ադրբեջանական շրջափակման հետևանքով արնաքամ է լինում՝ տարեկան ավելի քան 40 հազար ատրագաղթող, ծերացող բնակչություն և արդեն 5.2 մլրդ. դոլարի արտաքին պարք: Եթե մենք չդառնանք Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային միջանցքի մի հատվածը՝ Իրանի բացվելը մեզ գրեթե ոչինչ չի տա: Հետո, Իրանը միշտ էլ մեզ համար բաց էր: Ավելին, եթե մենք դուրս մնանք Իրան-Եվրոպա երթուղուց, ապա Հայաստան-Իրան հարաբերությունները կարող են վատանալ: Այդ դեպքում Իրանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կախվելու համար ստիպված է լինելու գործածել Ադրբեջանով անցնող երկաթուղին, որը հզորագույն լծակ կդառնա Ադրբեջանի ձեռքին Իրանի դեմ: Այդպիսի մեծ կախվածությամբ Ադրբեջանից, Իրանի պարզապես չի կարող պահպանել հարավային Կովկասում իր հավասարակշիռ քաղաքականությունը:  Ներկայումս բացառիկ նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակ է ստեղծվել Հայաստանի համար: Թուրք-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերությունները ներկայումս գրեթե պատերազմական են, այսինքն Ռուսաստնը թույլ չի տա Թուրքիայի միջամտությունը նախիջևանյան գործերին: Սա երկար չի տևելու: Իհարկե, Ռուսաստանը բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանը նոր հնարավորությւոնների շնորհիվ ուժեղանա: Նա կուզեր, որ Իրանը Ռուսաստանով իր բեռները տեղփոխեր Եվրոպա: Բայց Ռուսաստանի համար կարծում եմ պարզ է՝ ինքն ամեն դեպքում խաղից դուրս է՝ չլինի Իրան Հայաստան-Վրաստան երթուղին, կլինի Իրան-Ադրբեջան-Վրաստան երթուղին:  Արևմուտքը ևս շահագրգռված է Իրանի հետ կայուն և էժան երկաթուղային միջանցք ունենալու հարցում: Հայաստանյան երթուղին իրենց համար ևս նախընտրելի է ադրբեջանականից: Բացի այդ, ադրբեջանական երթուղին անցնում է երկու վտանագավոր, պայթունավտանգ գոտով՝ Հյուսիսային Թալիշտստանի միջով և Ղարաբաղի ռազմաճակատի գծին շատ մոտ:  Հասունացել է գործելու պահը: Սիրուն հեքիաթներ շատ ենք լսել: Թարգ տվեք բրեժնևիզմին: Հայաստանի գոյության, էլ չեմ ասում զարգացման, բոլոր ռեսուրսները սպառված են: Եթե մենք արմատական քայրեր չենք անելու, ուրեմն երկրի վիճակի արմատական բարելավում էլ չենք ունենալու:  Միայն մեծ մտքերը և մեծ քայլերը կարող են ծնել մեծ հնարավորություններ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/872426032855864 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին