• Համլետ Աբրահամյան
  • Սպիտակի երկրաշարժի տարելիցներին մարդիկ հիմնականում գրում են դրական դեպքերի ու երևույթների մասին` կապված փրկարարական գործողությունների հետ։ Ասեմ, որ քիչ չեն եղել նաև գողության ու թալանի դեպքերը։ Այդպիսի մի դեպքի ես եմ ականատես եղել։ Մի երիտասարդ ախալքալաքցի մարդ հավաքեց ու տարավ, իր սեփական մեքենան բարձեց մի բնակարանի քիչ թե շատ հարմար իրերը, երբ նկատեց, որ նրա տերը չկա։ Մենք հասկացանք, որ ինքը թալանով է զբաղված, սակայն, ցավոք, ժամանակ չունեինք, որ իրենով զբաղվեինք։ Փլատակներն էինք համառորեն քչփորում կենդանի մարդ հայտնաբերելու նպատակով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10212803780667568 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի Թրամփը մի պարզ ճշմարտություն չի ուզում հասկանալ։ Նա, եթե նույնիսկ թևավոր հրթիռներով էլ հարվածի Կրեմլին, միևնույն է, չի դառնա ԱՄՆ իշխանական ընտրանու լիիրավ անդամ։ Նրա վրա այդ ընտրանին նայում է որպես քրտնաթոր մի սևագործի, ով, իր հարստությունը կուտակելուց բացի, այլ բանի ընդունակ չէ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10210780616289723 ...

    Կարդալ ավելին
  • Արևմուտքը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հայտարարությամբ ցուցադրեց իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանում Էրդողանի մենահամերգներին։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ն քրդերի ձեռքով կստիպի, որ Էրդողանը բազմիցս անիծի այն պահը, երբ Պուտինին անվանեց Мой дорогой друг Путин: Չինաստանը ույգուրներից զզված է ու Ռուսատանին անպայման կհասկացնի, թե ինչ վտանգ են ներկայացնում նրա համար իր մուսուլման բնակչությունը և Միջինասիական թուրքալեզու ռուսական արտադրության երկրները։ Էրդողանին թվում է, որ ինքը, Աթաթուրքի հնարքները բանեցնելով, կարող է Արևմուտքին պարտադրել մեծ զիջումների հօգուտ Թուրքիային։ Սակայն նա մոռանում է, որ խաբեության ցանկացած հնար միայն մեկանգամյա գործածության համար է պիտանի։ Ռուս-թուրքական հնարավոր մերձեցումը նաև Իրանի հարգելի Այաթոլային դուրեկան չպիտի լինի։ Այաթոլան Էրդողանին իր բոլոր մանր խորամանկություններով հանդերձ կտանի ծովը և ծարավ ետ կբերի ու այն էլ՝ բազմակի անգամներ։  Ռուսաստանն, իր կենսափորձով և կերած պատմական բողկերի մրմուռը հիշելով, արդեն հասկացել է, թե ով է Թուրքիան, և հազիվ թե Թուրքիայի դամքյաշը դառնա։ ԱՄՆ-ն, զբաղված լինելով իր նախագահական ընտրություններով և նրան հաջորդած անհարթություններով, մի պահ աչքաթող է արել Թուրքիային։ Հիմա անպայման նա Էրդողանին պիտի մի երկու դաստիարակչական ապտակներով ետ վերադարձնի ի շրջանս խելամտաց։ Այնպես որ, թատրոնը մեկ արարով չպիտի ավարտվի, դրամատիզմը սովորաբար վերջին ու վճռորոշ արարում է տեղակայված լինում, որպեսզի հանդիսատեսը հոտնկայս ծափահարի տեսածի տպավորիչ ազդեցության ներքո։ Սպասենք հաջորդիվ։ Չվախենաք, ռուս-թուրքական զուգապարը տխուր վախճան է ունենալու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10210527548523187 ...

    Կարդալ ավելին
  • Ումից եմ պակաս որ առաջիկա ընտրությունների վերաբերյալ մի ստատուս էլ ես չգրեմ։ Ահա իմ ստատուսը որը բացի ընտրությունների հարցից վեր է հանում նաև Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը բոլոր առումներով։ Աթաբեկ Խնկոյան (Խնկո-Ապեր) / Մկների ժողովը Սով էր, սով էր Մկստան Կատվի ձեռից լկստան: Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց տուն-կտուր, Ջահել, ահել գեղովի, Ջոջերին ջոկ տեղովի Կանչեց, բերեց ժողովի` Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Եկան գյուղի ջոջերը, Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին. - Լսե'ք, մկնե'ր ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պետք է մեռնեմ անոթի... Սովն է չոքել դռանը, Ա~խ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի, Ուտի, քեֆը չաղ անի, Էսպես զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը, Ցավն էլ ունի իր դեղը... Ա~յ, բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է', զանգը ո՞վ կախ անի. - Ալո, դո'ւ: - Ալո՞ն տանի: - Բալո, դո'ւ: - Բալո՞ն կախե: - Չալո, դո'ւ: - Չալոն կա'ղ է: - Մստո, դո'ւ: - Մստոն կարճ է: - Փոստո, դո'ւ: - Էդ էլ խի՞ղճ է: - Համբո, դո'ւ: - Ես տկար եմ - Չամբո, դո'ւ: - Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞: - Բստոն, Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից: - Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,- Ճստաց Բստոն ճստճստան: - Լռի, հանդուգն, Կոտորվե'ք դուք, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10210128988719441 ...

    Կարդալ ավելին
  • Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում այդ արարողության անվտագությունը ապահովելու համար ծախսվելու է 100 000 000 դոլար՝ հարյուր միլիոն դոլար։ Շատ թանկ նստեց նախագահ Թրամփը ԱՄՆ-ի բյուջեի վրա։ Եթե հիշենք նաև, որ նրա ընտրվելուց հետո Նյու Յորքում նրա անվտանգության ապահովման համար քաղաքը օրական 1 000 000 դոլար՝ մեկ միլիոն է ծախսում, ապա պարզ կլինի, որ Թրամփը որոշել է սնանկացնել ԱՄՆ-ին իր անվտանգության ապահովման ծախսերով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10210069713997610 ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն փաստորեն հրեան ազգասեր չի որ տաբու չի դրել ու աշխարհի բոլոր ազգերի հետ էլ խառնամուսնություններ ունի։ Վստահ եմ որ եթե հրեան այսպես չվարվեր վաղուց վերացած կլիներ աշխարհի երեսից։ Սովորելիք շատ բան ունենք դեռևս, հատկապես հրեաներից, ինչքան էլ ուժգին չփնովենք նրանց։  Մինչև անցյալ դարակեսերը երկիր չունեին, լեզուն համարյա լրիվ կորցրել էին, տարբեր հալածանքների պատճառով կրոնը համարյա քողարկված էին դավանում, ամուսնանում էին ում հետ ասես ու հանկարծ դարձան աշխարհի ամենահզոր ազգը։ Ո՞նց, մտածե՞լ եք այս մասին։ Գենից եք երկար բարակ խոսում։ Իսկ գիտե՞ք որ եթե փոքր ազգը խառնամուսնություններ չունենա գալու է մի վիճակ երբ բոլորը իրար հարազատներ են դառնում ու սկասվում է գենետիկ հիվանդությունների աճը որը ի վերջո կբերի այդ ազգի իսպառ ոչնչացմանը։ Չուկչաներին, էվենկներին և մի քանի այլ էկզոտիկ ազգերին նայեք կհասկանաք ինչ եմ ասում ու ինչու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209936847076020 ...

    Կարդալ ավելին
  • Կան բաներ Հայաստանում որոնք պետությունը հատուկ օրենքներով հատկացրել է ինչ որ կատեգորիայի մարդկանց։ Ասենք օրինակ կենսաթոշակը, աղքատության նպաստը, պետպատվերով բուժումը, հաշմանդամության թոշակը և նմանատիպ այլ վճարումներ։ Երբ այդ վճարումների համար համապատասխան քաղաքացին դիմում է որ ստանա այստեղ սկսվում է քաղաքացու և այդ համապատասխան հիմնարկի չինովնիկի մենամարտը։ Չինովնիկը համոզված է որ քաղաքացուն ինքը անձամբ իր սեփական գրպանից է տալիս նրան հասանելիքը որը իրականում պետությունն է հատկացրել։ Եվ այդ անպատկառ չինովնիկը սկսում է քաղաքաքցուն ահաբեկել զանազան ձևերով որպեսզի նրանից կաշառք կորզի։ Լկտի, լպիրշ ու նենգ այդ որդը քաղաքացուն այնքան է տանում բերում մինչև քաղաքացին զզված ասի առ, կեր այս գումարը մենակ թե իմ հասանելիքը ինձ տուր։  Ցանկացած հարցով եթե քաղաքացին դիմում է պետության չինովնիկին չինովնիկը առանց կաշառքի երբեք ու ոչ մի անգամ հարցին դրական լուծում չի տալիս։ Սա համատարած երևույթ է ու բացառությունները սրանից համարյա բացառված բաներ են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209857989824638 ...

    Կարդալ ավելին
  • Հրաշք կհամարեմ, եթե իրոք հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը անփորձանք իրականանա։  ԱՄՆ մամուլը նույն թափով, ինչ մինչ ընտրություններն էր, շարունակում է պրոպագանդան Թրամփի դեմ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209840836835824 ...

    Կարդալ ավելին
  • Ինչու՞ Իսրայելը կարողացավ իսկ մենք չենք կարողանում։ Որովհետև մինչ կարողանալը Իսրայելի ազգը 2000 տարի քափ քրտինք մտած, հազար թուք ու մուր, ստորացում ու հալածանք կրելով կոպեկ կոպեկ աշխատեց ու հավաքեց իր ձեռքերում աշխարհի ողջ ֆինանսա-տնտեսական հզորությունը։  Սրա համար էլ Իսրայելի ազգը կարողացավ հզոր Իսրայել կառուցել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209761436330861 ...

    Կարդալ ավելին
  • Այն մեր բարին կամեցող Կիսելյովի խոսքը Ադրբեջանին համոզելու մի թույլիկ փորձ էր որ նա ետ կանգնի Իսրայելի հետ սերտ ռազմա-քաղաքական նախատեսվող դաշինքից։ Ռուսները մինչև հիմա չեն հասկացել որ Ադրբեջանը հավերժ հավիտյան լքել է ռուսական մակույկը ու հարմար տեղավորվել է արևմտյան հածանավում։ Դաշինքը Իսրայելի հետ կարևորագույն դաշույն է, ավելի շուտ եռաժանի։ Ժանիքներից մեկը ուղղված է Իրանի սրտին, երկրորդը Ռուսաստանի լյարդ ու թոքին իսկ երրորդ ժանիքը նպատակ ունի Միջին Ասիայով հասնել մինչև Չինաստան, միանալ ույգուրների հետ ու խրվել Չինաստանի կողատակը։ Հարվածը կկասեցվի եթե Իրանը և Ռուսաստանը կտրուկ դնեն Կասպիցի բաժանման հարցը և այդ հարցով Ադրբեջանին պատին սեղմեն։ Իհարկե օգտագործելով Թուրքմենստանին։ Միջին Ասիական երկրներից կարծում եմ ամենահավանականը ԵՏՄ մեր «դաշնակից» Նազարբայեվն է որ կմիանա նախատեսվող Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինքնին։  Նոր մի սպառնալից մարտահրավեր են նետել Ռուսաստանին։ Դեռ ռուսները լրիվ գլխի չեն ինչ փորձանք է գալու գլխներին։ Իրանը արդեն իր պառլամենտի փոխխոսնակի բերանով ասեց իր խոսքը։ Տեսնենք ռուսները կխոսեն թե վախից տակները լցրած կշարունակեն Ադրբեջանին փշի-փշի անելու անհեռանկար ու ոչ մի տեղ չտանող գործելաոճը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209696746273650 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն