Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Լևոն Բաբաջանյան
  • Պաթոսից (ներշնչանք) հետո հետևությունների շարք 2` 1. Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածում են հենց ռուսները:  2. Խաղաղապահների զորքերի ներգրավման այլընտրանքը պրոֆեսիոնալ (наемник) բանակի կազմակերպումն է, գոնե սահմանի ողջ երկայնքով: Թե չէ ստացվում է մենք էստեղ տեղներս տաք-տաք նստած «փիլիսոփայում» ենք կյանքները «հանուն հայրենիք» իռացիոնալ շահի համար վտանգողների փոխարեն: Էս էն դեպքնա, որ անվտանգության և ազատության երկընտրանքում պետք է միշտ ազատությունն ընտրել, բայց այդ ազատությունը շատ թանկ, շաաատ թանկ ու կենսական նշանակություն ունեցող ճոխություն է: 3. Սահմանի անվտանգությունը առաջին հերթին կախված է երկրի տնտեսական, գիտական, սոցիալական, քաղաքական պոտենցիալից: Սա պաթոս չի, իրոք էդպեսա: Իսկ անվտանգության խնդիրները լուրջ խթան են գիտության և տնտեսության զարգացման համար, որովհետև դրանք միշտ ռազմական պատվեր կատարելիս են զարգանում:  4. Պոպուլիզմը քաղաքական կարիերա անելու համար լուրջ գործոն է, բայց ոչ մի կերպ անվտանգություն չի ապահովում:  5. Աղոթելը չի օգնում: Ուստի ապաստարան կառուցելը ավելի «աստվածահաճո» գործ է, քան եկեղեցի կառուցելը: Առաջինն ավելի շատ կյանքեր է փրկել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1695203867413851&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Այն որ մարտունակ ու կազմակերպված բանակ ունենք, դա նախանցյալ տարվա օգոստոսյան հակամարտությունից պարզ դարձավ, բայց որ տեղեկատվական դաշտն էլ է այսքան կազմակերպված ու ոչ պակաս մարտունակ, արդեն բացահայտում էր: 21-րդ դարում, երբ մարտերն ընթանում են երկու ճակատներով` սովորական և տեղեկատվական, միայն մարտունակ բանակ ունենալը քիչ է, պետք է նաև մարտունակ տեղեկատվական դաշտ ունենալ: Իսկ մեր տեղեկատվական անվտանգության մակարդակը ուղղակի զարմացնում է: Ձևի համար նյուզֆիդումս գոնե մի հակաքարոզչություն կամ խուճապ առաջացնող տեղեկություն կամ կարծիք չհանդիպեցի: Սա կոչվում է տեղեկատվական հիգիենա, երբ մարդն իրեն ապահովում է ամեն տեսակ տեղեկատվական աղբով վարակվելու վտանգից: Բանակից բացի, կարելի է արդեն խոսել մեկ ուրիշ կազմակերպված կառույցի` տեղեկատվական անվտանգության ոլորտի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1692744290993142&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Հրազդանի ընտրություններում արդեն իսկ ակնհայտ է, որ ՔՊ-ն տիրել ու տիրելու է տեղեկատվական-քարոզչական տարածությանը, ինչը պայմանավորված է Փաշինյանի գործոնով, կուսակցական ակտիվով և տեղեկատվական դաշտին բնորոշ ընդհանուր ընդիմադիր տրամադրություններով: Սա նախընտրական քարոզարշավի նոր մեթոդաբանություն է, որի արդյունավետությունը դեռ կերևա առաջիկա ընտրությանը: Միևնույն ժամանակ ապրիլի 17-ի ընտրությունը փորձադաշտ է ՔՊ-ի և փոփոխությունների հայտ ներկայացրած հանրապետականի համար: Համենայնդեպս այդ օրը լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների լակմուսի թուղթը, որտեղ երևալու է ինչպես հանրապետականի նոր կանոններով խաղալու պատրաստակամությունը, այնպես էլ ՔՊ-ի հայտարարած ինստիտուցիոնալ ընդիմության իրատեսականությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1691299901137581&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Մեր քաղաքական իրականության համար մի կողմից արդեն օրինաչափություն է, որ ընտրություններից առաջ սնկի նման նոր կուսակցություններ ու խմբեր են առաջանում, բայց մյուս կողմից էլ այդ ամենը կարելի է մի քիչ գրագետ անել էլի: Օրինակ` հայտարարությունները, որ իշխանությունները երկիրը հասցրել են կործանման եզրին, մյուս տարվանից տնտեսական կոլապսի մեջ ենք հայտնվելու, օլիգարիխան խեղդեց ժողովրդին և այլն, այլևս մոդայիկ չեն, կամ դրանցով արդեն քիչ մարդկանց կարելի է «կուտ տալ»: Կարելի է ավելի կրեատիվ լինել, գոնե նոր գաղափարախոսություններ կամ ինչ-որ այլընտրանքային ծրագրեր կարելի է առաջարկել, թե չէ ախպերությունով իշխելը արդեն կա, դրանով էլ ոչ մեկի չեք զարմացնի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1685384681729103&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտը նպատակաուղղված կերպով մաքրվել է ընդիմության հավակնություն ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերից, ինչի հետևանքով կենսունակ է գտնվել ընդամենը մեկ ուժ, որն էլ այսօր միանձնյա տոն է տալիս Հայաստանի արդեն գոյություն չունեցող քաղաքական կյանքում: Խնդիրն այն է, որ քաղաքականություն չի կարող լինել այնտեղ, որտեղ չկա մեկից ավելի խաղացող: Մի խաղացողի դեպքում քաղաքական ուժերի միջև մրցակցությունը փոխակերպվում է հասարակություն-իշխանություն հակադրության, քանի որ որոշումները կայացվում են մի ուժի կողմից, ուստի պատասխանատվությունն էլ, մեղադրանքներն էլ, հետևանքներն են կրում է միայն այդ ուժը, ինչը վտանագավոր է առաջին հերթին հենց այդ ուժի` տվյալ դեպքում հանրապետականների համար: Ուստի քաղաքական դաշտում նոր խաղացողների հայտնվելը առաջին հերթին «ձեռնտու» է գործող իշխանություններին: Եթե գործող իշխանությունը նպատակ ունի մնալ քաղաքական կյանքում, ապա որքան էլ տարօրինակ թվա, պետք է հնարավորություն տա նոր ուժերին դաշտ մտնելու: Նոր քաղաքական ուժեր ոնց որ թե արդեն ձևավորվում են, խաղացող դառնալու ռեալ հավակնություն նույնպես ունեն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը ռեալ շանս է դրսևորվելու ու ակտիվ խաղացող դառնալու համար: Եթե հանրապետականները հեռատես գտնվեն, ապա «կթողնեն», որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին գոնե ինչ-ինչ համայնքներում ընդիմության հավակնություն ունեցող ուժերը հասնեն հաջողության, ոչ թե հանուն Հայաստանի, հանուն պետականության ու պաթոսային այլ նպատակների, այլ գործնականում հանուն իրենց: Հակառակ դեպքում էլ ավելի է խորանալու իշխանություն-հասարակություն գոյություն ունեցող անջրպետը, ինչը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1682702941997277&id=100007727617126&ref=notif¬if_t=close_fr ...

    Կարդալ ավելին
  • Պետական աշխատողների մի մեծ բանակ ունենք, որոնք ոչ այն է աշխատում են, ոչ էլ կարելի է ասել, որ գործազուրկ են: Տպավորություն է, թե պետական սեկտորի աշխատակիցների մի որոշ մասի համար աշխատանքը զուտ սոցիալականացնող գործառույթ է կատարում. պաշտոնական հագնված գործի են գնում առավոտյան, մի երկու թուղթ-բան են լրացնում ու երեկոյան գալիս են տուն: Բայց մեծ հաշվով պարապ են: Ստացվումա, որ պետությունը այդ մարդկանց հենց այնպես պահում է: Ընդ որում` «պարապ պետական աշխատողի» ինստիտուտը և պետության համար հավելյալ ծանր բեռ է, և միևնույն ժամանակ այդ աշխատողների համար ճակատագրական նշանակություն է ունենում: Պարապ պետական աշխատողը հարմարվում է իր չնչին աշխատավարձին, ինքը մեծ հաշվով գոհ է իր ստացածից, համարում է դա հաջողություն, քանի որ ինքն էլ գիտի, որ վարձատրվում է գրեթե ոչինչ չանելու դիմաց: Բայց անգամ իր համար աննկատ կերպով զուր վատնում է կյանքի ամենաակտիվ շրջանը, սովորում է անզբաղությանը, ու հետո էլ բողոքում է, թե վատ է ապրում ու նման բաներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1677486285852276&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Դաշնակցությանը վերջերս շատ են մեղադրում, թե ծախվեց իշխանություններին, պաշտոնները փոխեց իր քաղաքական արժանապատվության կամ ընտրազանգվածի համակրանքի հետ և այլն, և այլն: Բայց իրականում, եթե մի կողմ թողնենք պաշտոնի գնալու մարդուն բնորոշ «բնածին» հակվածությունը, դաշնակները շատ էլ ռացիոնալ են վարվել: Խնդիրն այն է, որ ընտրազանգվածի համակրանքը Հայաստանի անկախացման օրվանից իսկ սկսած երբեք վճռորոշ գործոն չի եղել: Կուսակցությունները կամ քաղաքական խմբերը իշխանություն են ստացել ոչ թե ընտրազանգվածի համակրանքն ունենալով, այլ ներպալատական համաձայնությունների կամ էլ ուժային, ֆինանսական, մարդկային ռեսուրսների կազմակերպված օգտագործման շնորհիվ: Այդ մարդիկ էլ հասկացել են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում մանդատ ունենալու համար պետք է ոչ թե բարի համբավ կամ քաղաքական արժանապատվություն ունենալ, այլ պարզապես անհրաժեշտ լծակներ: Խաղի կանոնները լավ գիտեն, ու խաղում են այդ կանոններով, էդքան բան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1670602219874016&id=100007727617126¬if_t=close_friend_a ...

    Կարդալ ավելին
  • Եվրասիականության գաղափարակիր մի շատ խելացի ռուս մտածող կար` Նիկոլայ Տրուբեցկոյ (վերջերս էլ փիլիսոփայության մեր մասնագետների կողմից թարգամնվեց նրա աշխատությունների ժողովածուն` «Եվրոպան և մարդկությունը»): Տրուբեցկոյը հետաքրքիր կերպով մշակութային, էթնիկական, աշխարհայացքային ընդհանրություններ է անցկացնում սլավոնական(ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ և այլն) և թուրանական (թուրքեր, ղազախներ, թաթարներ, ղրղզներ և այլն) ժողովուրդների միջև` դրանով հակադրելով աշխարհի եվրասիական պատկերը եվրոպականին: Ըստ Տրուբեցկոյի` եվրոպական ռացիոնալիզմի, պրագմատիզմի, սեկյուլարիզմի համար միշտ էլ խորթ է լինելու եվրասիական ոգեպաշտությունը, ծավալապաշտությունը, իռացիոնալիզմը, եվրոպական անհատապաշտությունը չի կարող համագոյակցել եվրասիական հոտային կենսակերպին և այլն: Սկզբունքորեն այս երկու աշխարհպատկերները` եվրասիականը և եվրոպականը չեն կարող իրար հասկանալ: Եթե ընդունենք Տրուբեցկոյի ճշմարտացիությունը, ապա այդ կերպ կարելի է բացատրել թյուրքական և սլավոնական ժողովուրդների համար ընդհանուր անձի պաշտամունքը, կլանային հարաբերությունները, համակարգված կոռուպցիան և այլն, քանի որ սրանք հոտային մտածողության հետևանքներ են, և ոչ անհատական: Եթե մարդն իրեն առանձին անհատ է դիտում, ոչ թե հոտի մաս, ուրեմն միակ ինստիտուտը որի վրա նա պետք է հույս դնի, անդեմ պետությունն է, և ոչ թե ընտանիքը, տոհմը, ախպերությունը և այլն:  Հիմա խնդիրն այն է, որ եվրասիականության բազում տեսաբաններ (օրինակ` Դուգինը) հայերիս նույնպես նրանց մաս են համարում, ու իսկապես հավատում են դրան: Մեր որոշ վերլուծաբաններ ու հրապարակախոսներ, ոգևորված եվրասիականների մտքերով, հակադրում են եվրասիականությանը բնորոշ արժեքները եվրոպականին` մեզ համարելով ոչ եվրոպական: Էստեղ մենք քաղաքակրթական տեսանկյունից կողմնորոշվելու խնդիր ունենք` մենք եվրասիական հորդայի արժեհամակարգի կրող ենք, թե եվրոպական էգոիզմի: Երկուսն էլ մի բան չեն, բայց մենք էլ հակադրելու բան չունենք մեծ հաշվով: Սա լուրջ խնդիրա, որը պետք է պատշաճ ուշադրության արժանանա մեր հումանիտարների կողմից, որոնք առանց պետական աջակցության ուղղակի չեն աշխատի (չեք հավատա, բայց իրանք էլ տուն տեղ ունեն): Սա ՏՏ ոլորտը չի, որ կարողանա ինքնաֆինանսավորվել, բայց ոչ պակաս կարևոր ոլորտ է, որին եթե ուշադրություն չդարձնենք, կորչելու ենք գրողի ծոցը` էդպես էլ չիմանալով, թե ով է մեղավոր և ինչ անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1667756090158629&id=100007727617126 ...

    Կարդալ ավելին
  • Շատերն են զարմանում, միգուցե զայրանում, թե բա եթե ընտրությունները կեղծվել են, ժողովրդի քվեն գողացվել է ու նման բաներ, բա ինչի մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ինչի պահանջատեր չեն, ինչի պատիվ ու պատասխան չեն պահանջում իրենց քվեն գողացողներից, կարճ ասած` ինչի քաղաքացի չեն: Ուրեմն էսպես` դուրս չեն գալիս փողոց, որովհետև ցուրտա, երկրորդ` բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հասարակությունը բանական մարդկանց հանրագումարա, առնվազն ծանոթ չեն ամբոխին, ամբոխի հոգեբանությանը, նրա վարքի առանձնահատկություններին (շատ չխորանանք, կարդանք` Լեբոն, Թարդ, Բոդրիար, Ռայխ և այլն), երրորդ` քաղաքականությունը ոչ միայն շահերի պայքար է, այլ նաև զանգվածային տրամարդությունների բախում է, որտեղ հաջողվում է նա, ով կարողանում է ճիշտ կազմակերպել իր թիմը, ով կարողանում է ազդել զանգվածային հոգեբանության վրա, ու դրա համար առնվազն պետք է իմանալ, թե ոնց դա անել, իսկ դրա համար ճիշտ գրքերա պետք կարդալ, չորրորդ` հիմարություն է սպասել, թե երբ մարդիկ խելքի կգան, երբ կդրսևորեն քաղաքացիական կեցվածք և այլն, քանզի քաղաքացու գաղափարը ընդամենը մարդու մասին տեսական մոդել է, ու մարդը ժամանակ առ ժամանակ կարող է էդպիսին լինել, կամ էլ չլինել, հինգերորդ` ինչպես քաղաքականությունը, այնպես էլ գործունեության ամեն ոլորտ ընդամենը խաղ է մարդու համար, էսօր նա քաղաքականություն է խաղում, վաղը խաղալու է ընտանիք, մյուս օրը` փող աշխատել, էն մյուս օրը` սեր, սեքս, գիտություն և այլն, իսկ այսօր ուղղակի մարդիկ հոգնել են քաղաքականություն խաղալուց, չեն վախենում է, այլ հոգնել են, հոգնել: Էլի շատ կետեր կան, բայց քաղաքական թիմերի համար գոնե էսքանն իմանալն անհրաժեշտա, թե չէ հավերժ զարմանալու են ու զայրանալու, զարմանալու են ու զայրանալու... Հ.Գ. իսկ ավելի պատկերավոր` էս գլուխգործոցում... Կից նյութն՝ http://gidonline.club/2011/07/proletaya-nad-gnezdom-kukushki/ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1651778091756429&id=100007727617126&pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ