• Արթուր Դավոյան
  • Որովհետև միավորվելով մեկ բռունցք՝ տապալեցինք թշնամուն: Ազատագրման ժամանակ մեզ միացան այլ ազգերի ներկայացուցիչներ, եզդիներ, բելոռուսներ, ռուսներ, լեզգիններ, օսեր, ինչի համար շնորհակալ ենք իրենց: Սակայն հաղթանակը մերն էր: Ցանկացանք և արյան գնով իրականացրեցինք մեր պապերի երազանքը: Իսկ ամենակարևորը, որ Արցախը Հայաստանն է նույն, և մեր պայքարն արդար էր: Ներկայում ունենք մեկ հող, երկու գործող մայրաքաղաք, երկու բաբախող սիրտ, քանզի հայը ցանկություն ունի ապրել միացյալ, իր հողում, խաղաղության ներքո:  Արցախի կորուստը Հայաստանի մահն է: Արարատ լեռան վերադարձը՝ վերածնունդը մի նոր, ավելի հին Հայաստան հողի: Անկախ կառավարություն տեսակից՝ մենք ապրում ենք մեր հողում: Ինչպես և անկախ բոլոր գործոններից՝ մենք մեր Հայաստանն ենք ուզում:  Սա մեր հողն է, մեր օդն է, մեր ջուրն է:  Մենք էլ այդ երակում ենք ապրում:  Ահա թե ինչու մենք այսօր ունենք Արցախ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davoyanarthur/posts/978615898851152 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն