• Համլետ Կիրակոսյան
  • Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասում է, թե բյուջեից գողացողի ձեռքը պետք է կտրել... Եթե իր ասածի պես անեն, գիտե՞ք ինչ կլինի. այո՛, այո՛, բարձրաստիճան պետական պաշտոնյաների մեծ մասը կռնատ կդառնա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1215678368526740 ...

    Կարդալ ավելին
  • Լրագրողները ՀՖՖ նախագահ Նեմեց Ռուբոյին հարցրել են Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին: Սա պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ. «Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ՝ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»: Ի՞նչ իրավունքի մասին է խոսում սա, ՀՖՖ նախագահին ո՞վ է իրավունք տվել խառնվելու հավաքականի ֆուտբոլիստների, կազմի, տակտիկայի հարցերին, դեռ մի բան էլ՝ որոշումներ ընդունել, թույլ տալ կամ չտալ... Գլխավոր մարզիչ, դե արի ու թիմ կառուցիր, աշխատիր ֆուտբոլային այս դեսպոտիզմի պայմաններում... Էլ ինչ ֆուտբոլի զարգացման մասին է խոսքը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1162899600471284 ...

    Կարդալ ավելին
  • Քան որ այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, որպես ՀՀ քաղաքացի ու գյումրեցի՝ իմ խիստ անձնական ցանկությունն ու մոտեցումն ասեմ՝ ուղղված գյումրեցիներին և կապված իրենց նախընտրության հետ: Կրկնեմ՝ ասածս շատ սուբյեկտիվ, անձնական ցանկություն է, ինչը տվյալ դեպքում բնական է: Եթե ուզում եք Գյումրիում ինչ-որ բան փոխվի, քաղաքի միջավայրում ու մթնոլորտում քիչ թե շատ վերափոխումներ լինեն, ապա ընտրեք ՍՅՈՒԶԻԻՆ՝ Կոնգրեսի թեկնածուին, ընտրեք ԳԱԼԱ-ին ու ԼԵՎՈՆԻն, ընտրեք Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրին»: Մի ընտրեք, ոչ մի դեպքում մի ընտրեք ՀՀԿ-ին՝ ի դեմս «Բալասանյան» դաշինքի, մի ընտրեք ախքին՝ ի դեմս վերածնյալ ՕԵԿ-ի. սրանք վարակ են, իսկական վարակ: Եթե վերը նշված երեք կուսակցությունները ձեր նախընտրության մեջ չեն մտնում, ընտրեք մնացած 5-6 կուսակցություններից որևէ մեկին, բայց լավ մտածելուց հետո միայն, քանի որ դրանց մի մասը ընդամենը ձայներ փոշիացնելու համար են... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1135755663185678 ...

    Կարդալ ավելին
  • Միհրան Հարությունյանը օլիմպիադայի իրական հաղթողն է. նրա մրցակից սերբը ոչ մի բան չարեց, ոչ մի հնարք չկատարեց, ամբողջ մարտի ընթացքում պասսիվ էր. խայտառակ մրցավարները երկու անգամ պասիվություն տվեցին առավել ակտիվ Միհրանին, սերբը էլի ոչինչ չկարողացավ անել. իր խայտառակ մեկ միավորը ստացել էր ոչ թե հնարքի, այլ մցավարների նվիրատվության շնորհիվ, եւ ահա այդպես խայտառակ ձեւով էլ դարձավ օիիմպիական չեմպիոն. զգացվում էր, որ ինքն էլ էր մանթո իր «չեմպիոնությունից», չէր կարող ի սրտե ուրախանալ, դերասանություն էր անում.... Եւ որպես այս խայտառակության վերջին շտրիխ եւ մեր Միհրանի մեծահոգության նշան. երբ սերբը բարձրացավ պատվո հարթակին, դահլիճը ուուու՜ էր գոռում, իսկ մեր Միհրանը ինքը ծափ տալով, հանդիսատեսին հորդորում էր չգոռալ, այլ ծափ տալ.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1095978700496708 ...

    Կարդալ ավելին
  • Պորտուգալական ֆուտբոլն ընդհանուր առմամբ ինձ միշտ էլ դուր է եկել. պորտուգալացիների խաղացած ֆուտբոլն ունի յուրօրինակ ոճ, դա իրենից ներկայացնում է եվրոպական ու հարավամերիկյան ֆուտբոլի յուրահատուկ համաձուլվածք, ֆուտբոլային ռոմանտիկայի ու պրագմատիզմի միահյուսում, որը շատ դեպքերում խաղադաշտում գրավիչ արտահայտչականություն է ունեցել, որոշ դեպքերում էլ ստվերում մնացել... Չնայած Պորտուգալիայի այս տարվա հավաքականն այնքան էլ գրավիչ, դիտարժան խաղ չի ցուցադրում, բայց եւ այնպես այս եզրափակչում ակնկալում եմ պորտուգալական ֆուտբոլային դպրոցի հաղթանակը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1069068716521040 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի արդեն քանիերորդ առաջնությունն է, որ հայ ֆուտբոլասերների ներվերը սղոցվում են Հանրային ՀԸ ռեպորտաժների հաղորդավար-մեկնաբանների պատճառով... Ռուսական ալիքները անջատում են, ֆուտբոլասերներին այլ ելք չի մնում, քան խաղերը նայել հայ մեկնաբանների վայ մատուցմամբ, ներվայնանալ, ջղայնանալ, տափակ արտահայտությունների պատճառով շեղվել խաղի ընթացքից, մի խոսքով՝ մոտ երկու ժամ անցնել տառապանաց ճանապարհով, փոխանակ հաճույք ստանան ֆուտբոլային տոնահանդեսից.... Մտածում ես՝ ում ինչ վատություն են արել հայ ֆուտբոլասերները, որ պիտի դիմանան այս չարչարանաց մի ամսին.... Հետո մտածում ես՝ տարիներ շարունակ այս խնդիրը, այս համընդհանուր դժգոհությունը կա, մի՞թե չեն կարող այսքան տարիների ընթացքում գոնե մեկ-երկու՝ քիչ թե շատ տանելի մեկնաբան պատրաստել.... ՀԳ. Ասեմ, որ կոնկրետ ինձ հայերից ինչ-որ չափով դուր գալիս է Արմեն Մելիքբեկյանի մեկնաբանությունները, բայց չգիտեմ՝ այս առաջնության խաղերը նա վարում է, թե չէ.... Հետաքրքիր է՝ եթե չէ, ինչու՞.... ՀԳ.2. Ասեմ նաեւ, որ ես ինքս խաղերը նայում եմ ինտերնետով, ու շատ լավ է.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1055251894569389 ...

    Կարդալ ավելին
  • Խորվաթիան բոլոր հույսերս արդարացրեց՝ ոչ մի շանս չտալով թուրքերին: Հրաշալի, արագ, դինամիկ, տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին խորվաթները՝ թե անհատական, թե թիմային պլանով: 1-0 հաշիվը բնավ չի արտահայտում խաղի ընդհանուր պատկերը. Խորվաթիան կարող էր հաղթել խոշոր հաշվով... Խորվաթիան այս առաջնության իմ ֆավորիտների շարքում է. ամեն դեպքում, կուզենայի մրցանակակիրների թվում տեսնել այս հաճելի հավաքականին.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1051327471628498?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146574335 ...

    Կարդալ ավելին
  • Այսօրվա առաջին հանդիպումը. Խորվաթիա-Թուրքիա. խորվաթներն ունեն շատ սիմպատիչնի ֆուտբոլ, նրանց կատարմամբ ֆուտբոլը շատ հաճելի է՝ արագ են, բարձր տեխնիկա ունեն, սիրուն ֆուտբոլ են ցուցադրում... Հուսով եմ՝ այսօր թյուրքերին քամուն կտան... Խորվաթների հետ կապված մի ոչ ֆուտբոլային հետաքրքիր փաստ՝ վերցված wikipedia-ից... Խորվաթիայում է սկիզբ առել փողկապ կրելու սովորույթը, իսկ որոշ լեզուներ «փողկապ» բառը վերցրել են խորվաթերենից։ Երեսնամյա պատերազմի տարիներին ֆրանսիացիներին դուր է եկել այն, թե ինչպես են խորվաթ հեծյալները շարֆերը կապում իրենց վզին։ Պատմում են, որ ֆրանսիացիները, մատնացույց անելով խորվաթների կրծքավանդակը, հարցրել են՝ «Ի՞նչ է սա», նկատի ունենալով շարֆը։ Խորվաթները կարծել են, թե հարցնում են՝ «Ո՞վ ես դու» ու պատասխանել են՝ «Խորվաթ»։ Այդպես է առաջացել ֆրանսերեն «Cravate» («փողկապ») բառը, իսկ գերմաներենում կա «փողկապ» բառի թարգմանության «Krawatte» տարբերակը։ «Փողկապ» բառը նման ձև ունի նաև եվրոպական մի շարք այլ լեզուներում։ Օրինակ՝ ուկրաիներենում գործածվում է «краватка» բառը, որ ծագում է ֆրանսերեն «cravate» բառից։ Ռուսերեն «галстук» բառն ունի այլ ծագում. այն գալիս է գերմաներեն «Halstuch» բառից, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «վզի շարֆ»։ Այն ժամանակ, երբ խորվաթները փողկապ-շարֆ էին կրում, թուրքերը քոչվորությամբ ու ավարառությամբ էին զբաղվում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1051258084968770?notif_t=close_friend_activity¬if_id=146573615348 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Ավարայրի ճակատամարտն էր, որից սկսվեց մեր բարոյական հաղթանակների շքահանդեսը.... Նաեւ սկսվեց Վարդան-Վասակ հանգույցի պատմական հոլովույթը... Ու այդպես, արդեն 1500 տարի է՝ մնացել ենք Տղմուտ գետի ափին, քննարկում, վիճում, համոզում, ապացուցում ենք, թե ի՞նչ եղավ Ավարայրում, հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք, ո՞վ էր ճիշտ, ով սխալ, Վասակը դավաճան է՞ր, թե՞ հերոս, Վարդանը հերոս է՞ր, թե՞ արկածախնդիր, ու այսպես դարեր շարունակ սեւեռվել ենք հեռու-հեռավոր այդ իրադարձությունների վրա՝ փորձելով լույս սփռել այդ կնճռոտ հարցերի վրա, պարզել հավերժորեն անպարզելի իրողություններ.... մինչդեռ.... ...Մինչդեռ աշխարհը շարունակում է առաջ գնալ ու զարգանալ....Ուրիշ ժողովուրդները ներկայի ու ապագայի մասին են մտածում, պետություն կառուցում ու զարգացնում, սեւեռվում նորօրյա խնդիրների վրա, իսկ մենք մնացինք անցյալում՝ Տղմուտի ափին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1040380769389835 ...

    Կարդալ ավելին
  • Իր այսօրվա «հեղափոխական», «սենսացիոն» ելույթում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է շահերի բախման երևույթին, հայտարարելով. «Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»: Տարիներ շարունակ լրատվամիջոցներով, հանրության շրջանում խոսվում էր այս մասին, ասվում, որ պետական համակարգի շատ չինովնիկներ օգտագործում են իրենց դիրքն ու լծակները՝ պետական ծրագրերի յուղոտ պատառները իրենցով անելու համար, որ չկա մրցակցություն եւ այլն, սակայն իշխանության ներկայացուցիչները, պատասխանատուները ձեռքերն էին թափ տալիս, չքմեղանում, թե չկա նման բան, հիմա արդեն, երբ քառօրյա պատերազմը ցույց տվեց պետական համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը, նոր խոստովանում են, որ ստվերային, բացասական շատ երեւույթներ կան եւ անհրաժեշտ է անհապաղ վերացնել դրանք... Նոր է՞ աչքերդ բացվել, պարոնայք եւ տիկնայք.... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1031834143577831 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին