• Շուշան Պետրոսյան
  • Կարծիքներ եմ կարդում , հո չեն գրում ։ Պարզվում է բոլորը մուղամատյաց են ... հա՞ , ու՞ր էիք այսքան ժամանակ , բա ֆեյսբուքը լավ ավանդույթ ունի, ինչ գրում եք մնում է հիշողության մեջ ... բա այսօրվա թուրքականացված ռաբիսի դեմ այդքան դեմ գրելս քարկոծել եք վերջին , ամենաէժան բառերով, էլ անեծք, էլ հայոյանք ... կարդում եմ,չէ՞։ Բազմիցս ասել եմ , որ ռաբիսը , են հի՜ն, իսկական , որ հնչում էր գինետներում, պանդոկներում , որ շատ էր համով-հոտով , այսօր աղտոտված է հնարավորինս թուրքական լադերով ու բայաթիով ։ Ու նաև ձեր մեղքն է, որ ռաբիսի այդ տեսակը մեծ բեմ է դուրս եկել ու ներկայանում է որպես «հայ մշակույթի» դոմինանտ։ Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված ռաբիս է երգում , որ հանդիսատեսին հաճոյանա ։ Մեղքը ձերն է, «մուղամատյաց» , «հակաբայաթի» «արժանապատիվ»  հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի , բեմին արարող արտիստին , հիմա հակառակն է , ավաղ ։  Այս ի՞նչ կատարվեց , մեկ օրվա մեջ հեղափոխվեցի՞ք... ու՞մ դեմ թաթարական ծագում ունեցող աղջկա՞ ))) Ինքը գոնե իր ազգային ֆոլքլորի տարրերն էր օգտագործել իր երգում ու լավ էլ կատարում էր , բա «հայ» երգիչ-երգչուհիների մուղամները ձեզ այլևս չեն հուզու՞մ , իսկ մեքենաներից հնարավորինս բարձր հնչող այդ երգերի մասին ի՞նչ կասեք , իսկ ռեստորաններում , ուր խելահեղ , ինքնամոռաց պարի եք բռնվում կլկլոցների ու հայալեզու թուրքական երգերի ներքո,այդ պահին չի խանգարու՞մ այդ մուղամը։ Իսկ Էրգրի երգեր ,որ հնչում են , եթե ներկաների մեջ մշեցի-սասունցիներ չլինեն , պարող չի լինի , քանի-որ «էսի բա պարելու մուզիկայա՞» դեմքի արտահայտությամբ վազում եք դեպի ձեր սեղանները ...  Հիմնականում այդ մուղամների տակ հնչող, «Երգրի» կենացը , որ խմում եք , մոռանում ե՞ք ձեր տոհմի պատմությունը , վստահ, բոլորդ ինչ-որ Մեծ Հայքի նահանգից եք սերում ... Չեղաաաավ , ազնիվ չի ... մի «ռաբիսի արքա» , այնքան վիրտուոզ է բայաթի երգել , ռեստորանի քեֆչիներից մեկը մոտեցել , ասել է «մեՌՌՌնեմ սրտիդ , դու ոնց-որ իսկական թուրք լինես (սա որպես հաճոյախոսություն)» ու 100$ է դրել գրպանը։ Իմ շատ-շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ , հաճախ իրենց հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար , ստիպված նվագակցում են ռաբիս երգիչներին , սիրտ ու հոգի անջատած( ես հո գիտեմ) , որովհետև դուք, «մուղամատիացներ» հենց այդ երգիչ-երգչուհիների համերգների տոմսերն եք սպառում ու պատրաստ եք ոչնչացնելու որևէ մեկի , ով ձեր նախընտրած երաժշտությունը համարում է անարժանապատիվ որևէ հայի համար, անթասիբ ու անհիշողություն ... ու երբ օրինակ է բերվում մեր դարավոր, հարուստ երաժշտական ժառանգությունը , սկսում եք անբարտավան , լկտի բառեր շաղ տալ , այդպիսով ձեզ «քաջ , անթերի , ուժեղ » երևակայելով , դյուզն իսկ չպատկերացնելով ,թե ինչ եք ձեր ... տեսակով , թաքնված կեղծ կամ ինքնաբավ «թագավոր տղու» դեմքով ֆոտոների տակ։ Բա «Կլոն» ֆիլմի սիրահար ծտերը , որ ամեն ինչով ձգտում էին մահմեդական Ջեյդ-հերոսուհուն նմանվել ... էլ մազերով, էլ «մեյքափով», բա այ «աննախադեպներ» , որ գրում եք «էսի լրիվ ցնդել ա» , « լավ իշքան կարելի ա , զզվցրին արդեն» ու էլի բազում «բարձրաշխարհիկ» լուտանքներ , այդ պահին չեք ամաչու՞մ ձեր ապրածի ու ասածի բևեռացումից։  Իվետան հրաշք էր ,գեղեցիկ , լավ պինդ վոկալով , լավ կատարումով ու հագուստն էլ խոսելու թեմա չի, հատկապես տղամարդկանց , քանի-որ անկիրք,վուլգար (Իվետայի գեղեցկության դեպքում հակառակն է նորմալ) կարծիքներ հայտնելը ձեր հոգեբանության ու առողջության մասին վատ կանխազգացումներ են առաջացնում։ Այո , իհարկե ինչ փառատոն էլ լինի , ուզում եմ , որ հայը հաղթի , միշտ հաղթի (!) , բայց երբ երաժշտության ոլորտը ներկայացնող , նմանատիպ փառատոնում ՄՇԱԿՈՒՅԹ բառի տակ թաքնված է քաղաքականությունը , ապա այդ դեպքում Իվետան արեց հնարավորինս ամեն-ինչ , դառնալով Միսս Եվրատեսիլ 2016 ,փայլուն ասուլիս տալով , ազատ , անկաշկանդ արտիստիզմով, երկու օրերին էլ լավ կատարումով , Արցախի դրոշը ծածանելով , արգելքին հետևած ինքնաթիռն , իր «Արցախ Իվետա» դրոշով երկինք ելնելով ))) ...  Ինչ վերաբերում է Ջամալային , ապա (հատուկ թերհասների համար եմ պարզաբանում) իր կատարումին բարձր գնահատական տալս բնավ չի թերագնահատում Իվետայի կատարումը ։ Նրանք իմ ֆավորիտներն էին այս , ինչպես բազմիցս ասել եմ, ախմախ փառատոնում։  Ջամալային բացահայտեցի , իսկ Իվետային սերս ու գնահատանքս , նա ամեն բան արեց հրաշալի , բրավո , համբուրում եմ ու բարի գալուստ իմ տաղանդավոր , սիրուն աղջկան ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153978278321977 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհի ամենահամով սուրճը , կատակները ,խոհարար Ծո-ի (գյումրեցի Արծրունը) ֆանտաստիկ խոհարարական շնորհի մասին անվերջանալի գովերգություններով ))) , դուխով,համով-հոտով ,իրանց ցավը տանեմ եսսսսսսսսսսսսս Գառնիկ Սիմոնյան,(Արտաշատ) Սահակյան Արա (Էրեբունի) Մանուկյան Լևոն (Լուսակերտ)  Հովհաննիսյան Հելբերտ(Արթիկ) Մալխասյան Վահագ (Մարտունի)  Եղիազարյան Ավետիք(Գառնի) Արծրուն Խաչատրյան (Գյումրի) Հովհաննիսյան Տիգրան( Վանաձոր) Գարիկ Թադևոսյան (Երևան) , Մարգարյան Մամիկոն (Գյումրի) Գրիգորյան Նարեկ(Երևան) Հարությունյան Գագիկ(Մարտունի) Գրիգոր Քոչարյան (Գավառ,գյուղ Ծովազարդ) Վահրադյան Սարո (Ստեփանավան) Բագրատյան Գառնիկ(Երևան) Գաբրիելյան Արթուր (Ասկերանի շրջան,գյուղ Ավետարանոց) Բարի լույս Ձեզ իմ արծիվներ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153959093851977 ...

    Կարդալ ավելին
  • Ախպերս… ճանապարհին հանդիպեցինք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153957782036977   ...

    Կարդալ ավելին
  • Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել են մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153818501321977 ...

    Կարդալ ավելին
  •   Շուշան Պետրոսյանն այս օրերին Արցախում է։ Նա այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, հանդիպել զինվորների հետ։ «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ … դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս։ Մի զինվորի մայր , իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրված նամակները,որ փոխանցենք զինվորներին … չդիմացա , արցունքներս թափվեցին…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Շուշանը։   ...

    Կարդալ ավելին
  • Մի զինվորի մայր , իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրած նամակները,որ փոխանցենք զինվորներին ... չդիմացա , արցունքներս թափվեցին... ...

    Կարդալ ավելին
  • Ինձ ժողովուրդը չի ճանաչում:Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ:Մնացյալը գիտեն մորուքով, ջղայնացած, քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են:Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ, էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք,ճիշտ հասկանանք իրար....:Չեն հասկանա:Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ով է ինքը:  ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ.... Աշխարհի ուժեղները տեսեք թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք`շտապել, թե` չշտապել , « ըսել , թե չըսել» ։ Ինչի՞ն սպասել` Հայաստանի հայաթափմա՞նը , թե՞` մինչեւ աղանդավորները առաքյալներից ավելի մեծ թիվ կկազմեն: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ             Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153762346761977 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի ընկերներս, սրտացավներս, իմ հարազատներ, իսկապես մեր երկիրը սիրող ու երկրին բոլոր հնարավոր ձևերով ծառայողներ, իսկական մարտիկներ... Ձեր ցավը տանեմ, հասկանում եմ ձեր ցասումը, ցավը, ամեն հայ զինվորի կորստից հետո ատելության ու բարկության պոռթկումը, իսկապես հասկանում եմ ու ինքս անկառավարելի վիճակում եմ... Ես հրամանատար ընկերներ ունեմ, որ խրամատից դուրս չեն գալիս ու իրենց զինվորների կողքին կռիվ են տալիս թշնամու դեմ, պատասխանատու գործողությունների էլ իրենք են գնում, առանց երեխեքի՝ մեր զինվորների՝ անգամ չարձագանքելով նրանց խնդրանքներին, որ իրենք էլ մասնակցեն պատժիչ գործողություններին, խնդրում եմ, աղերսում եմ, մի՛ քարկոծեք, մի հայհոյեք... Այդպես չի կարելի!!! Մի հրամանատարը 8 օր տուն, ի՞նչ տուն, շտաբ չգնաց խրամատներից, զինվորների կողքին էր... Մի հրամանատարն էլ դիվիզիայի հրամանատարի հետ երկուսով ջախջախեցին թուրք շներին՝ դիվերսիա անելու ու մեր զինվորին սպանելու համար՝ կանխավ արգելելով, որ մյուս զինվորները միանան իրենց... երկուսով, երկու հրամանատար... Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը՝ դիմացից գնալով, մնացյալին ետև թողած... Ու նման բազում օրինակներ կան, ինչե՞ր եք խոսում, ո՞նց կարելի է։ Հիմա մեր բանակին, Հայոց բանակին միայն ձեր ոգին ու օրհնանքն են պետք... Նույն թուրքն է, ու պատերազմն էլ չի ավարտվել։ ՎԵՐՋ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153570205291977?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/k1qVlw8nO0ur1ZbjBdHv.jpg

    Նոյեմբեր ամսվա սեղանին դեռ տեղ կգտնվի թարմ բանջարեղենի ու պտղարմատների համար: Ներկայացնում եմ այն մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել նոյեմբերին, ինչպես նաև դրանց օգտակար հատկությունների մասին: Տանձ Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է Բրյուսելյան կաղամբ Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР, վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով: Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Սակայն ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում: Խուրմա Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ՝ խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով: Նուռ Նուռը օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ օրական 3 անգամ կես բաժակ խմելով նախքան ուտելը: Նեխուր Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Եթե նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360205767434872

    Կարդալ ավելին

Քաղաքականություն