• Նիկոլայ Թորոսյան
  • Հայաստանում կա տարկետում ու չկա գիտություն, Իսրայելում չկա տարկետում ու կա գիտություն։ Շուտով Հայաստանում չի լինի տարկետում ու, համոզված եմ, չի լինի նաև գիտություն, որովհետև գիտության լինել-չլինելը կախված է ոչ թե տարկետումից, այլ գիտական քաղաքականության ու դրա ֆինանսավորման առկայությունից։ Ինչը կա Իսրայելում էլ, Կորեայում էլ, լիքը այլ տեղերում էլ, մեր մոտ կա` ոչ։ Ասածս էն ա՝ թարգեք տարկետման հետ կապել գիտությունը, թույլ փաստարկ ա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1951658308194014 ...

    Կարդալ ավելին
  • Շփման գծում խախտումների վիճակագրությունն ամեն առավոտ չտալու ՊԲ խորամիտ որոշման հետևանքներից մեկն այն է, որ ԼՂ-ՀՀ-Ադրբեջան թեմայով հետաքրքրվող մարդը բանալի բառերը գուգլելուց ամեն օր կարդում է «Հայերը 30 անգամ ականակոծել են Ադրբեջանի տարածքը» վերնագրեր, իսկ հակընդդեմ կողմի, ամա՝ մեր տարածքի ականակոծման կամ գնդակոծման մասին տեղեկատվություն չի ստանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1832597730100073 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում հասարակությունն ու պետությունը կայծակնային արագությամբ լուծում են էն խնդիրները, որոնց հետ ադրբեջանցիներ կամ գեյեր են առնչվում (խնձոր, պլակատ): Ո՞նց անենք, ասենք, ճամփեքի հարցով գեյ-ադրբեջանցի զբացվի: Մի օրում ազգս ու կառավարությունս կըմբոստանան, ու մի շաբաթից գերամանական ավտոբաներ կունենանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1786539498039230 ...

    Կարդալ ավելին
  • Առաքել Մովսիսյանը քվեարկելուց առաջ խոստացել է հանձնաժողովի անդամներին ասֆալտապատել դպրոցը:  #armvote17 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1715675041792343 ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 1-ի դասերից մեկն էն է, որ դու կարաս ծեծվես կամ սպանվես, իսկ հետո նրանք, ում համար ծեծվել ես, դաշնակից դառնան նրանց, ում մեղադրում էին քեզ ծեծելու մեջ: Որովհետև քո արյունը ջուր ա, ընտրություններից առաջ դա էլ հիշենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1678274395532408 ...

    Կարդալ ավելին
  • Շվեդիայի մասին մի քիչ կարդալուց սկսում եմ իրանցով ավելի շատ հիանամ, քան գերմանացիներով, էլ չասած մնացած սկանդինավներով: Գերմանական հաջողության հիմքում, բացի պետության ու, մասնավորապես, բանակի ձիրքից, նաև լուրջ հումքային բազա կար՝ Ռուռի ավազանի ածուխը, աֆրիկական գաղութներ և այլն: Ու չունենալով էդ ամենը, Եվրոպայի ամենահեռու չոլում լինելով, շվեդները ստեղծել են Saab, Tetra Pak, Bofors, Ericsson, Volvo, Scania, Electrolux, IKEA, Hasselblad... ու սա դեռ ամենահայտնիները: Ո՞նց անենք, մի 10 հազար շվեդ բերենք Հայաստան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1460237764002740 ...

    Կարդալ ավելին
  • Բոլորդ տեսել եք, չէ՞, Էդդի Ադամսի կողմից Վիետնամում արված էս նկարը, որի համար հեղինակը Պուլիցեր ստացավ: Ավելի ուշ պարզվեց, որ գնդակահարվողը մի մարդ ա, ով մորթել ա գնդակահարողի ենթականերից մեկի ողջ ընտանիքին, այդ թվում՝ 80-ամյա մորը: Տարիներ անց ֆոտոյի հեղինակը այցելել ա գնդակահարողին ու ներողություն խնդրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1439872679372582&set=a.213535535339642.66590.100000495906329 ...

    Կարդալ ավելին
  • Թե բա «ահաբեկիչ չեն, քանի որ ժողովուրդը իրանց սիրում է»: Առանց խորանալու՝ ահաբեկիչ են թե չէ, ֆիքսենք, որ տեղի ա ունենում ամենատարածված տրամաբանական սխալներից մեկը՝ "аргумент к народу". «Общепринятое мнение может быть неверным. Во времена древней Греции абсолютное большинство жителей считало Землю плоской, но это не означает, что Земля и правда плоская». Երբ տենց ասում է սովորական մարդը, դեռ ներելի է՝ դպրոցի ու ԲՈՒՀ-ի հետևանքներն են: Երբ տենց բան է ասում փորձագետը, քաղգործիչը՝ ինքը կամ պոպուլիստ է (քաղգործչի դեպքում էլի արդարացում է), կամ անգրագետ: Մեր խնդիրներից մեկն էլ էն է, որ անգրագետին ու պոպուլիստին հաճախ դնում ենք ազնիվ ինտելեկտուալի տեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1431297883563395 ...

    Կարդալ ավելին
  • Տեսե՞լ եք «Լենին, Գուդբայ» գերմանական ֆիլմը: Բերլինյան պատի փլուզման ժամանակաշրջանում գլխավոր հերոսի մայրը` գերմանական Կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյա, ընկնում է հիվանդանոց, բաց թողնում իրադարձություններն ու անտեյակ մնում երկրի վերամիավորումից և կոմունիզմի փլուզումից: Մեր գլխավոր հերոսն էլ` մորը հոգեկան տրավմայի չենթարկելու համար, չի պատմում նրան, որ կոմունիզմ էլ չկա, ու ստեղծում իր համար վիրտուալ իրականություն` նկարահանելով կեղծ կոմունիստական ոգով լուրեր, կեղծելով թերթերն ու նույնիսկ թթու վարունգների տարաները: Տարիներ անց այն, ինչ գերմանացի ռեժիսորը նկարել է ֆիլմում, Գոռ Վարդանյանը վերածեց իրականության`մանկության գիրկն ընկնել երազող իշխանության համար նկարահանելով նրանց իսկ ուղղված ամենասատիրիկ ծաղրանկարը: Ու, ով գիտե, արեց դա` մինչև վերջ չընկալելով սեփական կտավի հանճարեղությունը: ՀԸ՞ Չէ, դուք հո իսկապես չե՞ք կարծում, որ մեր իշխանությունը մանուկ հասակում`արկածային գրականություն կարդալուց (խոսքը, իհարկե տառաճանաչների մասին է), երազում էր դառնալ կոռումպացված, ատելի, կրիմինալի մեջ ներքաշված իշխանություն: Ոչ իհարկե, ինչպես և բոլորս, նրանք երազում էին հաղթել չարին, փրկել արքայադստրերին ու նստել գահին` ժողովրդի սերն ու մեծարանքը վայելելու: Այլ հարց, որ նրանք մեծացան, իսկ մենք մնացինք մանկության գրկում, բայց նոստալգիան տեղ-տեղ իրանն ասում է: Եվ ահա ծագում է պահանջարկ մի ֆիլմի, որտեղ իշխանությունը, ուժայինները, համակարգը սպիտակ ձիով ասպետներ են` մի քանի պատահական, բացառապես գողաԳանների օգնությամբ իշխանության հասած տարրերին չհաշված (սերիալն, ի դեպ, սկսվում է «ՀՀ ոստիկանության աջակցությամբ» գրությամբ ): Ե՞վ Գոռ Վարդանյանն առաջին րոպեներից արդեն, սակայն, հասկացնում է կինոդիտողին , որ պատրաստվում է ցուցադրել համակարգի ծուռ հայելի, երգիծանք: Երկու անկաշառ օպեռ, ընկերուհիների հետ, նստած են թանկանոց օբԷկտում, վիսկիի բաժակով թթի օղի են խմում ու էդ ամենը` քրեական աշխարհի լեգենդ Սվո Ռաֆին նվիրած Լյուբով Ուսպենսկայայի «Ջիգյար» երգի կենդանի կատարման ներքո: Կրկնեմ` անկաշառ օպեռները տժում են քրեական հեղինակությանը նվիրված երգի տակ: Չարիքի ուժերն էլ` մեկը մյուսից ոռի գյադեք են: Խնդիրը, սակայն այն է, որ նրանց ոռիգյադայությունը նույնքան անբնական ու գրոտեսկային է, որքան անբնական ու գրոտեսկային է գլխավոր հերոսների ազնվությունը, անկաշառությունը, սեքսուալությունն ու ուժի հարվածը: Ողջ ֆիլմն այնքան գերհագեցած է գրոտեսկով, որ թվարկել ամենն անհնար է, բերեմ ընդամենը մի քանի օրինակ. (ստորև` մի պարբերություն սպոյլեռ): Օպեռը, տեսնելով պատգամավորի «ուռած» անչափահաս որդուն, վզին ճլոտի է տալիս ու ուղարկում քաղմաս` հաշվառման: Պատգամավորը` իմանալով, որ որդին քաղմասում է, ասում ա «հա պլան ա, ինչ ա լե որ»: Գյուղացիները բողոքում են գազի զապռավկի դեմ: Քերոբի օգնականը ստիպում է գյուղապետին չորեքթաթ բերել զապռավկի թղթերը: Պատգամավորի որդին հորից ստանում է հոր քաձին դոմփելու թույլտվություն ու տեղում դոմփում է: Հետո պատգամավորը, թերևս, քերոբի օգնականի փորձով ոգևորված, ստիպում ա էդ դոմփած քաձին կաբինետով չորեքթաթ ֆռֆռալ: Ինքը, ի դեպ, պատգաամավոր է դարձել գողագանների փողերով, ուժայինները թեմայից խաբար չեն: Եվ, իհարկե, աբսուրդի կուլմինացիան. պատգամավորին հեռացնում են ՀՀԿ-ից, ուշադրութուն, հանցագործությունների և ծտերի հետ ժամանցի համար: Չարերն էլ… ոնց ասեմ… տողերի հեղինակը (ես, էլի) ժամանակին աշխատել է տարատեսակ պաշտոնյաների օբԷկտներում, ու նրանցից ոմանք, այո, էլիտար անասուններ էին: Բայց նրանցից ոչ ոք հոր յարին հոր ներկայությամբ չէր բամփում, հենց-նենց չէր խոսում «սիկտիրով» սեփական աշխատողների հետ և, իհարկե, հենց-նենց էդ աշխատողներին հազար դոլար չէր նվիրում (ցավոք): Եվ այսպիսով, Գոռը նկարել է կինո, որտեղ Անսահման Բարին Հաղթում է Անսահման Չարին: Ոչ Անսահման, իրական Չարն, իր հերթին, կնայի Գոռի կինոն, կհիշի իր մանկական երազանքները, կհարբի «Տեսար ինչ էղավ» երգի տակ, իսկ առավոտը կգնա կաբինետներ` բամփելու, դոմփելու, ծեծելու, ինչքան ուզի` էնքան խփելու, նվաստացնելու, ցինիկություններ դուս տալու և այլն: Մենք էլ նայում ենք այդ ամենը, գիտակցում էկրանի ու իրականության անհամապատասխանությունը ու ծիծաղում: Հա, բայց ինչու՞ «Հրեշների գայլը» Այսի՞նքն` ինչու: Մի՞թե այսքանը կարդալուց հետո կարող է ծագել այդ հարցը: Գոռ Վարդանյանի սերիալը յուրօրինակ ֆենթեզի է, հեղինակը մեզ համար ստեղծում է սեփական տիեզերք` բնակեցված մեկը մյուսից հեքիաթային արարածներով: Այստեղ կա պատգամավորի լակոտին սիլլող ոստիկան, կկված-լքված, բայց հին սերը չմոռացած կուպեահայուհի, իրար հետ սիրալիր զրուցող միլպետի կին ու միլպետի քաձ, հոր դեմ, հոր ախռաննիկի օգնությամբ, հոր քաձին բռնաբարող տղա… Իրական Հայաստանում, վերջապես, էն օրը տավարի ձուկ են գտել` ու ոչինչ: Մի՞թե «հրեշների գայլը» այդքան տարօրինակ է էս ամենի ֆոնին: Զարմանալ միֆիկական «հրեշների գայլին» նույնն է, ինչ զարմանալ իռլանդական ասքերում լեպրեկոններին, «Գահերի խաղում» ու Մատանիների տիրակալում` դռակոններին: «Հրեշների գայլը» անվանումը էկրանին տիրող գրոտեսկի ու իրական կյանքում իշխող աբսուրդի արտահայտությունն է, այն խայծը, որը Գոռը նետում է պոստմոդերնի դարաշրջանում էժան տրյուկներից կշտացած հանդիսատեսին, ու որը հասկանում ես` միայն ֆիլմի մեջ լիարժեքորեն ընկմղվելով: Ես գոհ եմ: Գոհ ու շնորհակալ: Ու թող չար, պարապ ու նախանձ մարդիկ բողոքեն դիալոգներից, դերասանների խաղից և այլն` ես մաղթում եմ, որ ստեղծողների ներշնչանքի աղբյուրը երբեք, երբեք չչորանա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/nikolay-torosyan ...

    Կարդալ ավելին
  • Մարշուտնիում վայ ֆայ էլ տեսա կենդանությանս օրոք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1250995361593649&set=a.684818701544654.1073741825.100000495906329&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն