• Նարեկ Այվազյան
  • Չհրապուրող մարզաձևերից է շախմատը։ Եվ չեմ կարծում, որ շախմատում ունեցած բավականին լուրջ հաջողությունները հավասարաչափ օգուտ են բերում նաև պետությանը։ Բայց, օրինակ, եթե մենք մեկ անգամ լինեինք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կամ դուրս գայինք եզրափակիչ, ապա Հայաստան եկող տուրիստների թիվը անհամեմատ կաճեր։ Կարո՞ղ է շախմատի թիմը ֆուտբոլում էլ նույնքան հաջողի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1192934390718453?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Դարեր շարունակ մեր նախնիները ևս զոհ են դարձել տարբեր հավատքների և անհավատների ծայրահեղական դրսևորումներին, սակայն մենք կարողացել ենք հաղթահարել և հաղթանակել՝ անկախացնելով ու ձևավորելով մեր պետությունը։ Այսօր տեռորիզմն ավելի է գլուխ բարձրացրել, որին պետք է քաղաքակիրթ աշխարհը շատ կտրուկ ու կտրականապես պատասխան տա՝ լինելով Բրյուսելի կողքին և ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելով դրանց ծնող օջախներում։  Մենք ևս պետք է պատրաստակամ լինենք՝ պայքարել մարդկությանը սպառնացող այդ չարիքի դեմ, ինչքանով որ կարող ենք, այլ ոչ թե անցյալի պես գոյատևել այդ անմարդկային ցնցումների ըմթացքում։ Գրեթե վստահ եմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չունենալու պարագայում Հայաստանն աշխարհում գործուն այն ուժերից մեկը կհանդիսանար, որ ամեն օր կչեզոքացներ և կսեղմեր տեռորիզմի օղակը՝ փակելով նրանց գործունեության ուղիները։ Սա պետք է աշխարհը գիտակցի և օր առաջ հանգուցալուծման տանի՝ հաստատելով խաղաղություն և Արցախին տալով ընդունելի, միջազգային կարգավիճակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1187957911216101 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային պատկերասրահը դարձրեք Բիոզուգարան։ Ի Ֆսյո։ Հա, բա ի՞նչ։ Բա հո չե՞ք թողնելու ինչ-որ ազգային, պետական նշանակության շինություն կանգուն մնա։ Թող այդ ամենը դառնա օբեկտանման, հյուրանոցահաճո, մոդեռնաքնձխ կրճոն իր բնույթով, որ ապագա սերունդը այդպես խեղաթյուրված շինությունով ու պղտոր, բայց ճռճռան արժեքներ տեսնի ու դա զգա երեվանյան կառույցներից։ Հա, թող աղավաղվեն ու լղոզվեն դրանք ևս։ Ի՞նչն է պակասում, որ այդպես չարվի։ Եթե տարիներ շարունակ քաղաքականությունից,տնտեսությունից, մշակույթից մեծամասամբ ձերբազատվել եք, մարդկանց փորձել եք ազատել գաղափարական ու արժեքային համակարգից, ապա տեսողական ամեն հիացմունք ու գեղագիտական ու էական նշանակություն ունեցող երևույթներից էլ կարելի է վազն լինել։ Շորհակալություն բոլոր վաստակավոր, ժողովրդական ու հոգով սովետահպատակ կենդանիներին ոչնչացվածի համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1185409254804300 ...

    Կարդալ ավելին
  • 1. Ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն է, որը այս ԸՕ նախագծով բացառվում է։ Հրապարակումը նշանակում է ռեժիմին ուղիղ կերպով զրկել կեղծ անձնագրերով կրկնաքվեարկություն իրականացնելուց։ Սա բացառում են և հիմնավորում, թե գաղտնիությունը չի ապահովվում։ Սակայն, ընտրության գործընթացին մասնակից մի քանի հազար մարդ իմանում է մասնակիցների տվյալները և արդեն իսկ ապահովված չէ գաղտնիությունը։ Այսինքն հիմնավորումը կեղծ է։ 2. Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, որը ընդդիմադիր վստահված անձանց և դիտորդներին գոտեպնդում է, ընտրակեղծարարներին զսպում ՝, ինչպես նաև արձանագրվում են խախտումները։ Ընդամենը պետք է այդ սենյակը նկարահանող սարքավորումը 180 աստիճան թվային նկարահանում իրականացնի ամբողջ սենյակոով, և իշխանություններն ապահովեն դրա անխափան աշխատանքը։  3. Քվեաթերթիկների ծածկագիր հերթական համարները, որը կբացառի որոշ տեսակի կրկնաքվեարկություններ, օրինակ՝ դրսից բերված, կամ ներսից գողվացված և պատճենահանված, առանց հերթական համարով թերթիկներով ընտրությունը կհայտնաբերվի։ 4. Քրեական պատասխանատվության կոպիտ սահմանաումը և վարչական տուժի մերժումը րս մեկ հստակ միջոց է, որ ընտրախախտում իրականացնողը կխուսափի՝ մտածելով, որ կարող է զրկվել ազատությունից։ Իրավագետները միգուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց այսպիսի խստությունը շատ ընտրակեղծարարներին ետ կպահի գործելուց։ Այս չորս գործիքները մեկը մյուսին փոխլրացնելով կկանխարգելի ընտրակեղծիքների մեզ հայտնի ձևերից ոմանք՝ կեղծ անձնագրերով քվեարկությունը, ընտրական տեղամասերում «լցոնումը», «կառուսելի» իրականացումը։  Որպեսզի այս խնդիրները ըտնդունի և լուծի վարչակազմը պետք է ոչ միայն դեբատներ նրանց հետ, այլև հասարակության ընկալում և պահանջն է, որը հնարավոր է արտացոլել բազմաթիվ եղանակներով և պարտադրել ռեժիմին գնալ զիջումների։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1179471208731438 ...

    Կարդալ ավելին
  • Վարչակազմը երեկ հավանություն է տվել մի խայտառակ նախագծի, ըստ որի ՌԴ-ից ներկրվող բնական գազի գինը պահելու է նույնը, ինչ համաձայնագրում նշված է՝ 165 դոլար խորանարդ մետրի համար, այն պարագայում, որ միջազգային գինը բավականաչափ նվազել է։ Եվ ամենախայտառակությունը վարչակազմի համար դրա հիմնավորումն է, ինչը ակնհայտ ստի վրա է կառուցված՝ իբր թե արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: Մենք տեսնում ենք ամեն օր, թե ինչպես ենք տնտեսապես տուժվում ՌԴ տնտեսքաղաքական էքսպանսիայից և հանրային ծառայություն իրականացնող ՌԴ-ին պատկանող կազմակերպությունների քաղաքականությունից։ Հ.Գ. Այսպես են վաստակում անվստահությունը և խորացնում արտագաղթն ու աղքատությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1178817202130172 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն տևական ժամանակ է, որ միայնակ գայլերի շրջանը փակվել է և անհնար է որևէ արդյունավետ աշխատանք, գործընթաց իրականացնել առանց համակարգված և ունակություններն ու գիտելիքները համատեղելու միջոցով։ Ինձ հետաքրքրողը հասարակական և քաղաքական դաշտերն են, որտեղ առավել տեսանելի է կատարվում նկարագրածս։  Բոլորը, նույնիսկ ակտիվ քաղաքացիները, որոնք որևէ կազմակերպության մաս չեն կազմում, ուժերը համադրում կամ զուգորդում են իրենց տեսակի հետ՝ համանման գաղափարները իրացնելու նպատակով։ Զեղումները ևս հատկանշական է բնական պրոցեսներին, որոնց մի մասը արհեստածին է լինում և արագ բացահայտվում են, քանզի քաղաքական մտքի զարգացումը, հասարակության գործի թափանցիկությունը, ԶԼՄ-ների բազմազանությունը հանգեցնում է այդ ամենին և հակառակը։ Շուտով էլ ավելի ակնառու կլինի տեսակավորումը և տեսակի ընտրության հարցում գրեթե չկողմնորոշված քաղաքացիներ չենք ունենա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1171039502907942 ...

    Կարդալ ավելին
  • Նա մեզ պես երիտասարդ է, հանդիպել եմ նրան տարբեր սոցիական ու քաղաքական պայքարներում, չնայած՝ընկերությունչենքարել։ Իհարկե նա ունի իր հայացքները և մոտեցումները, որոնցից շատերը չեմ կիսում, սակայն միևնունն է՝ ազատություն եմ մաղթում նրան։ Չեմ ասի, որ քաղաքական բանտարկյալ է, քանի որ, եթե այդ հարթությունից դիտարկենք, ապա իմ տեղեկացվածությունն ասում է, որ նա խիստ կոշտ մեթոդնորի կողմնակից է՝ բռնությամբ վարչակազմը տապալելու կողմնակից է, որը միանգամից արդարացնում է վերջինիս գործողությունը։ Սակայն, այս ամենն իմանալով հանդերձ, ինչպես նաև ձերբակալելու անհեթեթ պատճառաբանությունը, ինչու՞ եմ ցանկանում նրան ազատություն, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, երիտասարդ է, պայքարող տեսակ է, ում կարիքն ամեն օր, ամեն պահ ունի մեր թե՛ հանրությունը, թե՛ պետությունը, այս տեսակն առանց այն էլ քիչ է, մի՛ պակասեցրեք։ Ազատություն Գևին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1165411126804113?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Սահմանից կենտրոն լիքը բազմաբղետ խզումների ու նույնությունների մեջ, ըստ իս, կարկառուն է մեկ բան, որը կարող ենք անվանել Ինքնաարժևորում՝ Ազատությունը նվաճում են ու պաշտպանում, և եթե դա կյանքի նվեր է, ապա դա գեթ մեկ պահ չընկալելու պատճառով զիջվում է այլոց։ Մեզ համար պետք է պատվախնդրություն լինի, որպեսզի այս գաղափարական հիմնաքարից սկիզբ առնի մեր պետականակերտությունն ու մարդասիրությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1165389470139612?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մեր ներկա ու անցյալ թևածող սխալ մտքերից մեկն այն է, որ մարդիկ քարոզում են կուսակցականության դեմ՝ համարելով, թե հայ ցեղն արդեն կուսակցություն է։ Այս մոտեցումը, որը ոչ միայն Նժդեհի մոտ էր արծարծվում, մեծ խնդրի առաջ է հանգեցրել տասնամյակներ շարունակ մեր ազգին՝ խոչընդոտելով քաղաքական մտքի զարգացմանը, մրցակցությանը, որպես մասնագիտություն՝ ձևավորվելուն։ Նժդեհը, սակայն, ամենից վեր է դասել ազգի ու ժողովրդի շահը, որը ներկայումս նույն մեր պետականությունն է ազգային շահը։ Իհարկե, այս մոտեցումը կամ, հիմա կհամարձակվեմ ասել կարծրատիպն, ունի իր ձևավորման պատճառները՝ այն կուսակցությունները կամ կուսակցականները, որոնք վճռորոշ պահերին կամ ընթացիք գործառույթներում սեփական շահը վեր են դասել ազգային շահից ու ավելացրել հարստությունները կամ պաշտոնները։  Մենք մինչ օրս էլ տեսնում ենք այդպիսի գործընթացներ, բայց վստահաբար կասեմ, կպնդեմ, որ չի կարելի վատաբանել ու հավասարեցնել բոլորին՝ դնելով մի նժարի վրա։ Դա նույնն է, որ վատ երգիչների կամ անսամբլների պատճառով չլսենք երգեր ու համոզենք մարդկանց, որ ոչ ոք չդառնա երգիչ, քանզի մեր հայ ցեղն ունի բնատուր երգուպարի շնորհը կամ այլ կերպ փորձենք հիմնավորել։ Օրինակ՝ մեկ է իր շահի համար է երգում, ձգտում է հայտնի դառնալ, համերգից համերգ է մեզ հիշում, ծախված է և այլն։ Հ.Գ. Կարծրատիպերը ենթական են կոտրման։ Նյութի աղբյուր`http://Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1145859895425903 ...

    Կարդալ ավելին
  • Հասարակությունը նման է ծովի, իսկ քաղաքականությունը մակընթացությունն ու տեղատվությունն է։ Այդ չսիրված աշխարհում անսահմանափակ ալիքներ կան և ամեն մեկն ընտրում է իր ալիքը։ Երբեմն, ոմանց, ալիքն է ընտրում։ Այդպիսի ալիքները կործանարար են լինում ընտրվածների համար, և նրանցից քչերն են կարողանում խուսափել աղետից։ Եվ հավանաբար, ամենահաջողակը կլինի նա, ում ընտրել է իր ալիքը։ Բարոյախոսություն. Սերֆինգ քշել սովորեք։ Քաղաքականությունը նաև նման է սպորտային մրցույթի, սակայն չգիտես, թե հակառկորդդ, ինչ սպորտաձևով է փորձելու հաղթել քեզ։ Բարոյախոսություն. Սերֆինգ քշել սովորեք։ Հ.Գ. Քաղաքականությունը ոչ մի բանի նման չէ, քաղաքականությունը... ըըըը՝ սերֆինգ քշել չե՞ք սովորել դեռ։ ։ՃՃ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1143016129043613 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն