• Միհրան Հակոբյան
  • Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք։ Ես անձամբ չեմ հավատում, որ տարօրինակ սանրվածքով մարդը միանձնյա որոշումներ է կայացնում։ Ինչքան ուսումնասիրում եմ, այնքան համոզվում եմ` այդ պետությունում համակարգ է աշխատում, խիստ կարգապահ ու մոտիվացված համակարգ։ Ի վերջո, 3000 տարվա պետականության փորձն ու մշակույթն իրենն ասում է։ Մի բան ակնհայտ է. դա խիստ կարգապահ, խիստ մոտիվացված ու արժանապատվության սրացված զգացում ունեցող մարդկանց հասարակություն ու պետություն է։ Իրենք պատրաստ են բանակցելու, բայց հավասարը հավասարի հետ նախապայմանով։ Միջուկային նախագիծը հենց դրանով է պայմանավորված։  Պատրա՞ստ են շարունակել զրկանքներ կրելը, կարծես թե այո։ Տպավորություն է, որ ամեն ինչի պատրաստ են, միայն թե բոլորը հասկանան, որ իրենց հետ պետք է խոսել հավասարը հավասարի լեզվով։ Ոնց որ թե իրենց ուզածին հասնում են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155640069933197 ...

    Կարդալ ավելին
  • Ստացվում է` այսրոպեական PR-ի և ուժեղ տղու կեցվածքի համար Ալիևը պատրաստ է հետագայում PR աղետի մեջ հայտնվել կամ էլ այսրոպեական PR-ի հետևանքները չի կարողանում հաշվարկել... Սկզբում ցույց տվեց, որ ձեռքերն ամենուր հասնում են, ինքնաթիռով Լապշինին Մինսկից բերեց Բաքու և դատեց` ի ցույց դնելով իր ուժն ու հնարավորությունները։ Հետո բաց թողեց մեկին, ով մինչև կյանքի վերջ վիրավոր գազանի նման ամեն ինչ անելու է Ադրբեջանը սևացնելու և խայտառակելու համար։ Սա մաքիավելիզմի կանոնների կոպտագույն խախտում է. կա՛մ չեն նեղացնում, կա՛մ նեղացնելուց մինչև վերջ են նեղացնում, այլ կերպ ասած` ոչնչացնում։ Թե՛ իր անձի և թե՛ իր պետության իմիջի մասով Ալիևը զրոյական վերջնարդյունքով խաղաց։ Չնայած որ այս փնթի գործողության պատմությունը դեռ շատ ջուր կքաշի... Մի բան հստակ է. այս պատմությունից շահած դուրս եկավ միայն Լուկաշենկոն։ Տնաշենը ոնց որ գետնից փող գտած լիներ ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155308263108197 ...

    Կարդալ ավելին
  • Կուբայում հեղափոխության ժամանակ Ֆիդելին կամ Չեին կարո՞ղ էր էդ կողմերի կրիմինալը (մաֆիոզները, մեքսիկական կարտելները, կոլումբիական խմբերը) ցուցումներ տալ` էս մեկին պահեք, էս մեկին բաց թողեք... Կամ Լենինենց ռուսական բանտերից գողականներն ասեին` ում գնդակահարեն, ում` ոչ։ Կամ, ասենք, չինական տրիադաները Մաոենց դիմելու և հեղափոխության գործերին խառնվելու մասին մտածեին։ Կամ «Ղարաբաղ» կոմիտեին գաղութներից քրեականներն ասեին` էսպես արեք, էսպես մի արեք...  Չէին կարող, իհարկե, չէին կարող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155117952333197 ...

    Կարդալ ավելին
  • Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի պետականության կայացման ամենաբարդ ու պատերազմական տարիներին ՀՀ դեսպանն է եղել ՄԱԿ-ում, հետո ԱԳ նախարարն է եղել, գաղափարական պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել ու երկար տարիներ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, 2008-ին ԼՏՊ նախընտրական շտաբի պետն է եղել, հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավոր... Ու երբ իրերի դասավորմամբ քաղաքական գործընթացներից դուրս է մնում, և իրեն պետության ղեկավարը դեսպանի պաշտոն է առաջարկում, ինքն էլ համաձայնվում է, ապա դա խոսում է ազգային-պետական առողջ ու հասուն մոտեցումների մասին` հա՛մ առաջարկության, հա՛մ էլ համաձայնության համատեքստում: Երբ միջանձնային հարաբերությունները, քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները մի կողմ են դրվում, և որոշվում է նման տրամաչափի գործչի գիտելիքն ու փորձը ծառայեցնել պետության շահին, ապա դա նոր որակի պետական կառավարման ու պետական շահի գիտակցման նոր մակարդակի մասին է խոսում: Գաղջ մթնոլորտում պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155089734623197 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ընտանիքդ լավ պահում ես, բայց աշխատանքային բնագավառում կաշառակեր սրիկա ես կամ փողոցում` խուլիգան, դա դեռ չի նշանակում, թե «լավ տղա ես»... Եթե գերտերություն ես, ուժեղ բանակ ունես, պետությանդ ներսում մարդկանց ըստ պահանջի պահում ես, մարդու իրավունքներն ապահովում ես, «հացն ու տեսարանը» տեղն ես պահում, բայց խեղճ ու կրակ պետությունների հերն անիծում ես, բնակչությանը սպանում ես կամ ստիպում գաղթական դառնալ...  Ի՞նչ է սա՝ իմպերիալի՞զմ, թե՞ պետական մակարդակով բանդիտիզմ։ Իսկ, միգուցե, նեոռասի՞զմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155070600273197 ...

    Կարդալ ավելին
  • Իսրայելը սկսել է չճանաչել ԵՊԲՀ դիպլոմները, իսրայելական մամուլը գրում է, որ Արցախի սահմանին մեր ՕՍԱ-ն խփվել է սպայկի նոր փորձարարական մոդիֆիկացիայով, այսօր էլ ՌԴ-ում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպանը հայտնել է, թե Իսրայելը պատրաստվում է Բաքվին մատակարարել նորագույն զինատեսակներ։  Այլ կերպ ասած` Իսրայելը բարձրացել է մեր շալակն ու ոնց որ թե իջնելու միտք չունի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155020709883197 ...

    Կարդալ ավելին
  • Վատն այն չէ, որ Ադրբեջանը դիվերսիայի հերթական փորձն է արել, վատն այն է, որ Բաքվում սահմանային սադրանքների քաղաքականությունը բավականին արդյունավետ են գնահատում։ Մեր սիմետրիկ պատասխանները, փաստորեն, արդյունք առանձնապես չեն տալիս, իսկ ասիմետրիկ գործողությունների մասով մտածել է պետք ու շատ լուրջ։ Ընդհանրապես, Ադրբեջանի դեմ հակախաղի մոդել 2014-ից ի վեր, կարծես, չենք կարողանում գտնել։ Համոզված եմ` ստանդարտ մտածելակերպից դուրս լուծումներ փնտրելու օրհասական խնդիր ունենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10155014241098197 ...

    Կարդալ ավելին
  • Հիշո՞ւմ եք, 2012թ.-ին Հայաստանում պետական աշխատողների սոցիալական խնդիրների բարելավման համար կարևոր քայլ կատարվեց: Պետական աշխատողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիրը՝ «Սոցիալական փաթեթը», այսօր հաջողությամբ գործում է: Լավ-վատ, բայց այն հիմնավորումը, որ դրված էր ծրագրի տակ (պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը), ապացուցեց իր կենսունակությունը՝ թեկուզ և մինիմալ սոցիալական երաշխիքներ տրամադրելով պետության համար աշխատող քաղաքացիներին: Բայց կա մի ուշագրավ խնդիր, որը ցայսօր լուծում չի ստանում: Պետական համակարգում «Սոցիալական փաթեթից» օգտվում են բոլորը՝ բացի բարձրագույն կրթական ծառայություններ մատուցող պետական հաստատությունների աշխատակիցներից: 2008թ.-ից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, 6 տարի աշխատել եմ ԵՊՀ կենտրոնական վարչական ապարատում՝ որպես բաժնի վարիչ, ռեկտորատի և կառավարման խորհրդի անդամ եմ եղել և ծանոթ եմ տարիներ շարունակ իր տրամաբանական լուծումը չգտնող այս խնդրին: Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ պետական հաստատությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվի «Սոցիալական փաթեթ»: Արդար չէ բուհերի աշխատակիցներին վերածել պետական համակարգում սոցիալապես ամենախոցելի խավի, ոչ էլ նրանց դիտարկել որպես «երկրորդ կարգի» աշխատակիցների: Իհարկե, հասկանում եմ, որ պետական բյուջեն անտակ տակառ չէ, կա բյուջետային միջոցների սահմանափակության խնդիր, բայց համոզված եմ, որ լուծումներ գտնել հնարավոր է: Որպես ԱԺ պատգամավոր՝ պատրաստվում եմ պետական մարմինների և բուհական շրջանակների հետ միասին այս խնդիրը կարգավորելու համար լուծումներ որոնել, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական մակարդակում: Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել խնդրի հետ առնչություն ունեցող պետական և բուհական շրջանակների ներկայացուցիչների, խնդրին քաջատեղյակ շահառուների և փորձագիտական խմբերի հետ: Եթե այս աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցողներ կան, խնդրում եմ արձագանքել: Դույզ-ինչ չեմ կասկածում, որ լուծումներ գտնելու ենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10154994333448197 ...

    Կարդալ ավելին
  • Կոռուպցիայի հաղթահարման կամ կանխարգելման խնդրի լուծումը ոչ «ճշտի», ոչ ազգային մտածելակերպի, ոչ էլ եվրոպական կամ չինական արժեհամակարգերի տիրույթում է: Խնդիրը կարող է լուծվել միայն ծայրահեղությունների գիրկը չնկնելու, իրողությունների հետ հաշվի նստելու, ստեղծված իրավիճակը փոխելուն միտված համոզմունքի առկայության և գործողությունների հստակության ու տրամաբանական լուծումների տիրույթում: Մնացածը պաթոսի ու քաղաքական շահարկումների դաշտից է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10154965997203197 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի ավագանու այս ընտրության պարադոքսը նրանում չէ, որ ընդդիմությունը չի կարողանում քաղաքի խնդիրների լուծման հոդաբաշխ և իրատեսական գաղափարներ գեներացնել...  Պարադոքսը նրանում է, որ երեկ չէ առաջին օրը ստեղծված կուսակցության անմակարդակ ղեկավարը հայտարարում է, որ ինքը «վերցնելու է քաղաքը»: Նա կա՛մ մտածում է, որ Երևանը ծիրանի մեշոկ է, որ ինքը կարող է վերցնել ու շալակած տանել մոտակա շուկայում ծախելու, կա՛մ էլ Չինգիզ Խանն է, որ ինչ տեսնում, վերցնում էր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10154858731228197 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին