• Արաքս Մամուլյան
  • Երթուղայինի վարորդի մոտ նստած զինվորին էդպես էլ չհաջողվեց համոզել, որ վարորդը վերցնի իր գումարը: Իջավ՝ գլխարկը գլխին դնելով ու շնորհակալություն հայտնելով: Իջավ, բայց չգնաց. երթուղայինի ետևի դուռը բացեց, որ մյուս ուղևորներն էլ իջնեն: Քիչ էր մնում՝ ես էլ էդ կանգառում իջնեի Նյութի աղբյուր` https://www.facebook.com/araqs.mamulyan/posts/1321736191243179 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային ժողովից ինչքան տեսանյութ ես նայում, պատգամավորը քայլում է, լրագրողը՝ հետևից շնչակտուր գնում ու հարց տալիս: Հետո պատգամավորն ավելի արագ է քայլում, ու լրագրողն ավելի շնչակտուր է քայլում: Այս տեսանյութերը նայելիս ինձ միշտ մի հարց է հետաքրքում. լավ, գոնե մի լրագրող չկա՞, ով նման վարքագիծ ունեցող պատգամանվորին հորդորի հարգել իրեն, կանգնել, նոր խոսել: Մյուս կողմից էլ գիտակցում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունից քաղաքակիրթ վերաբերմունք ակնկալելն անիմաստ է: Ահա թե ինչու ես ձեր Ազգային ժողովը չեմ սիրում, ու եթե անգամ հավատարմագրված եմ լինում, տարին մեկ եմ գալիս՝ բացառապես ինձ հուզող հարցերի համար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/araqs.mamulyan/posts/1007589389324529 ...

    Կարդալ ավելին
  • Ձանձրալի ա. արդեն անգիր գիտեմ, թե վրան տեղադրելը թույլատրելու պահանջին Մշակույթի նախարարությունն ինչպես ա պատասխանելու, երբ քաղաքացիներն, այնուամենայիվ փորձեն վրանը տեղադրել, ոստիկանությունը ոնց ա վերցնելու ու տանելու վրանը, հետո ոնց են քաղաքացիներն ասելու, որ ոստիկանությունը գողացել ա իրենց վրանը: Գիտեմ, թե երթերի ժամանակ Օսիպյանն ում ինչ ոճով ա ինչ- որ բան ասելու, քաղաքացիներից ով ինչ ռեպլիկ ա թողելու, բողոքի ակցիայից հետո ֆեյսբուքում ով ինչ ստատուս ա գրելու... Գիտեմ, թե ինչ հանգուցալուծում են ունենալու մարդկանց հանգստացնելու համար հարուցված քրեական գործերը: Գիտեմ, թե ձախողումներն ով ում վրա ա բարդելու: Մենակ չգիտեմ, թե ոնց մի երկու տարվա մեջ հասցրեցի էսքան բանն իմանալ ու ձանձրանալ.... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/araqs.mamulyan/posts/972964456120356 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն