Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Մոդերատոր Մոդերա
  • Քաղաքական սերնդափոխություն. տոն, որը մեզ հետ չէ Կարելի ա երկար քննարկել ու հազար ու մի հիմնավորում գտնել մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացատրելու համար՝ երկրաշարժ, պատերազմ, բոլոր ժամանակների ապաշնորհ իշխանություն... Բայց իմ խորին համոզմամբ՝ մեր երկրի ամենախորքային պրոբլեմը քաղաքական սերնդափոխության ավանդույթի բացակայությունն ա: էսօր հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորելու ա 72-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեռ 68-ում հայտարարեց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար ծեր ա: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը ճարահատյալ ա գնում էդ քայլին, բայց նաև իր մեղքով, որովհետև անցած 10 և ավելի տարիների ընթացքում էդպես էլ չկարողացավ/չցանկացավ ուժեղ ու խարիզմատիկ հետնորդ «աճեցնել»: Ստեղծված իրավիճակը լավագույն ցուցիչնա էն բանի, որ մեզանում էսպես էլ չի ձևավորվել քաղաքական սերնդափոխության ավանդույթը, որն արդյունավետ պետական համակարգի ամենակարևոր բաղադրիչն ա: Նույն խնդիրը կա մյուս բոլոր կուսակցություններում: Ու հիմա ավելի քան երբևէ հարկավոր են մարդիկ, ովքեր ռեալ գործով զբաղվելու հնարավորություն կունենան, ոչ թե իրենց ժամանակի 80 տոկոսը կվատնեն ավագների մոտ էդ գործի պիտանելությունը հիմնավորելու վրա ու կհուսահատվեն հերթական ձախողումից, որովհետև սովետական «շկոլա» անցած մարդուն դժվար ա ընկալել PR-ի ժամանակակից գրքերից ու, ասենք, Թրամփի քարոզարշավի հաջողված դրվագներից բերված օրինակները: Ու ամեն անգամ, երբ լսում ենք Հայաստանի բոլոր տարիներին գումարված խոհրդարաններում պատգամավոր եղած Գալուստ Սահակյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ու այլոց պնդումները, թե ինքը ակտիվ քաղաքականության մեջ անելիք ունի, մի տեսակ էդ հուսահատությունն ավելի ա խորանում, քանի որ ակնհայտ ա, որ էդ մարդիկ առնվազն մի 4-5 տարի ա անելիք չունեն, ուր մնաց ապագայում, բայց իրանց «լավատեսությունը», մեղմ ասած, տխրեցնում ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/956917157774396 ...

    Կարդալ ավելին
  • 90-ականների կեսերին ողջ Հայաստանը լցվել էր էլեկտրիկներով. մարդիկ, ովքեր որևէ կապ չունեին ոլորտի հետ, պատկերացում անգամ չունին էլեկտրական շղթայի մասին, վոլտի ու ամպերի մասին, մասնագետ էին ձևանում: Հիմա էլ նույն սկզբունքով երկիրը լցվել է «իրավապաշտպաններով»: Իրավապաշտպան ենթադրվում է մարդ, ով պետք է զբաղվի իրավապաշտպանությամբ: Իրավունքը գիտություն է, իսկ մարդկությունը վաղուց հասկանալով, որ այն բնատուր չի շնորհվում ստեղծել է ուսումնական հաստատություններ, որ մարդիկ սովորեն, թե ինչ է իրավունքը, ինչ ճյուղեր կամ սկզբունքներ ունի և այլն:… Իրավունքի պաշտպանությունը բնավ ամբոխահաճո բառակապակցություններ ցրիվ տալը չէ, սուտ մոգոնելն ու տարածելը չէ, այլ անձանց պախարակելն ու անարգելը չէ: Զավեշտալի ա, բայց փաստ, որ մեզանում «իրավապաշտպան» հնչեղ անվան տակ հանդես եկողների գերակշիռ մասը չունի համապատասխան կրթություն ու, որպես կանոն, թաքցնում են իրենց կենսագրության այդ կարևոր դրվագը, որ չիմացվի որ իրենց զավեշտալի գնահատականները զուտ սուբյեկտիվ «դատողություններ» են... ինչից ասես չեն խոսում. առավոտյան՝ քաղաքացիական իրավունքից, կեսօրին՝ քրեական, ճաշին՝ էկոլոգիական, երեկոյան էլ՝ հարկային ու էդպես շարունակ:  Հարությանը հայտնի իրավապաշտպաններից գոնե մեկին ցույց տվեք, ով զբաղված է ոչ թե քարոզչությամբ, այլ իրավապաշտպանությամբ: Ցույց տվեք մեկին, ով առանց պիտակավորումների, կամ, օրինակ, ընդգծված հակառուսական դիրքորոշման ու կոչերի զբաղվում է իրավական գործընթացներով: Հայաստանում իրավապաշտպաններից շատերը դեղին մամուլի ու արևմտյան դեսպանությունների հուսալի գործընկերն են, ոչ ավելին: Մինչդեռ մեր երկրում էդ գործառույթով զբաղվող իրական մասնագետների լուրջ պակաս ա զգացվում: Շատ լուրջ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/883916848407761 ...

    Կարդալ ավելին
  • ողքից լուռ հետևում եմ ֆեյսբուքյան արձագանքներին. դրանք հիմնականում մի քանի խմբի են բաժանվում՝ 1. Մուրազները փորներում մնացածների խումբ՝ ի դեմս օսկանյանակաների, արապապյանների, վահանբադսսյանների, որոնք արմագեդոն էին կանխատեսում ու սրտի խորը կսկիծով համակերպեվեցին փաստի հետ, որ նոր արյունահեղույուն չեղավ: 2. Նահանջող դեպրեսիվների խումբ, մարդիկ ովքեր արդեն հաղթանակի կենացն էին խմում ու հիմա ստիպված են համակերպվել իրողության հետ 3. Նման հանգուցալուծման համար Աստծուն փառք տվողներ Շոկը մանրից նահանջում ա, ատելության ալիքը շեշտակի փոքրացել ա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/872675562865223 ...

    Կարդալ ավելին
  • Լեշակեր կուսակցությունները զարթնեցին խորը ու համապարփակ քնից: Հիմի դատապարտել ա, որ դատապարտում են: Ազատ դեմոկրատներից մինչև ՕԵԿ իրավաբանության դասագրքերից հանած տերմիններով հայտարարություններ են անում, պատգամավորներն էլ իրար հերթ չտալով «հուզիչ» գրառումներ են անում ֆեյսբուքում Յա, լավա զարթնաք, ո՞ւր էի էս 13 օրա չէիք երևում, էս ամենը շատ կանխատեսելի էր... շատ, որտև եթե ցուցարարները մտնեին գնդի տարածք, ինչը պատրաստվում էլ անել, ոչ թե վիրավորներով էինք պրծնելու, այլ տասնյակ, մի քանի տասնյակ զոհերով որտև եթե զինյալներին հաջողվեր զինել գնդի տարածք մուտք գործել փորձող ցուցարարներին դուք էսօր կարթնանայիք Բեյրութի վերածված Հայաստանում Հետևաբար, ոստիկանության անմարդկային ու բանականության մեջ չտեղավորվող արարքը դատապարտելուց առաջ սկզբի համար ձեր անգործությունը դատապարտեք, որ հավատանք՝ անկեղծ եք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/870846806381432?notif_t=close_friend_activity¬if_id=1469864596 ...

    Կարդալ ավելին
  • Հուսով եմ՝ զինված ահաբեկչության կազմակերպիչներն ու դրան միանալու կոչ անողները գիտակցում են իրենց արարքի լրջությունը, ու թող քավության նոխազներ չփնտրեն, եթե 1 քաղաքացու անգամ 1գրամ արյուն թափվեց մեղավորը անձամբ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցներն են: Վերջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/863818493750930 ...

    Կարդալ ավելին
  • Պոզիտիվի մեեեծ դոզա, որի կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Բացառիկ մարդ, ում դրական էներգետիկան նույնիսկ կիլոմետրերից է զգացվում: Երանի, մեր ու մեր երեխաների հայրենիքում էլ նման հոգևոր առաջնորդներ լինեն. հոգևոր առաջնորդներ, ովքեր ջերմորեն կգրկեն փոքրերին ու կհամբուրեն հաշմանդամություն ունեցողներին: Հոգևոր առաջնորդներ, ովքեր չեն վախենա, գուցե, ամաչի ժողովրդի մեջ հայտնվելուց: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=852520758214037&set=a.108806035918850.11241.100003683622479&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ահավոր ծանր օր է՝ ֆիզիկական ու հոգեբանական տեսանկյունից: Բայց լավատեսություն ներշնչող մի հանգամանք նկատեցի. հայկական մեդիան ավելի պատասխանատու ա դարձել: Անլուրջ նյութեր, հակառակորդի հայտարարությունների ուղիղ թարգմանություններ, կեղծ արտահոսքեր չեղան: Մի տեսակ կազմակերպվածություն կար էս անգամ, իսկ Արմենպրեսը խզարեց՝ էքսկլյուզիվներով ու օպերատիվությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/811600842306029?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14596 ...

    Կարդալ ավելին
  • Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է տեղացել: Տեղական TV-ները հաղրոդում են 11 զոհի 25 վիրավորի մասին: Ականատեսներն ավելի մեծ թիվ են նշում:  Կյանքն ահագին վտանգավոր է դարձել, նույնիսկ Եվրոպայի ամենաապահով անկյուններում:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/802795646519882 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանին բախտ է վիճակվել ունենալ ոչ միայն ապաշնորհ իշխանություն, այլև ապաշնորհ ընդդիմություն: Խոսքը, մասնավորապես իրենք իրենց «ամենաընդդիմադիրը» կոչումով պարգևատրած ՀԱԿ-ականների, ավելի կոնկրետ՝ դեմքերից մեկի՝ Լևոն Զուրաբյանի մասին է: Դեռ 90-ականներից լինելով նախագահական ապարատում՝ էս մարդն էդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ: Չդարձավ ու վերջ:  Էսօր կրկին դրանում համոզվելու առիթ եղավ, երբ Զուրաբյանը ծայրահեղ ցինիկ վարք դրսևորեց՝ առևտրի մեջ մտնելով իշխանության հետ ու սկսեց սակարկել գնի մասով: Հետո էլ գլուխ գովեց, թե իրեն հաջողվեց «40 հազար դոլար «կպցնել» իր ընկերոջ համար: Զուրաբյանը «կպցնելու» լավ մասնագետ է, բայց թե ինչ եղավ հետո…. հուզիչ էր՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքը վկա:   Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/800314950101285 ...

    Կարդալ ավելին
  • Շմայսը՝ Նիկոլ Փաշինյանին. «Համբալ», «անասուն», «դիշովկա»:  «Համբալ, անասունը դու ես, արա... դիշովկան դու ես, արա»,-արձագանքեց Նիկոլը: Ու էլ ոչ մեկ թող չխոսի ՆՈՐ որակի խորհրդարան ունենալու մասին... Գիտե՞ք ամեն ինչ ինչիա էսքան վատ, որտև բոլորն իրար արժեն: ԲՈԼՈՐԸ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/799026670230113?pnref=story&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին