• Լևոն Հովսեփյան
  • Թուրքիայի հանրակրթական ոլորտում հիմնավոր վերափոխումներ են իրականացվում, վերանայվում կրթական ծրագրերը, որոնցում մեծ տեղ է հատկացվում կրոնական գործոնին: Կառավարությունը համառորեն կրթական համակարգը վերաձևում է սեփական արժեքային համակարգին ու գաղափարաբանությանը համահունչ, որում լուրջ տեղ ունեն «թուրք-իսլամական սինթեզի» նորօրյա ընկալումները: Աշխարհիկ, ընդդիմադիր շրջանակների սուր քննադատության թիրախում գտնվող այս վերափոխումները թերթերից մեկը որակել է որպես «մրցակցություն սաուդական մոդելի հետ»: Իհարկե, չափազանցված է, սակայն արմատական վերափոխումներն ակնհայտ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1524675844218317 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում նոր քրդական կուսակցության ստեղծման քայլեր են իրականացվում: Բարզանիամետ մի խումբ քուրդ գործիչներ քայլեր են իրականացնում Թուրքիայում այլընտրանքային քրդական նոր կուսակցության ստեղծման ուղղությամբ: Մ. Բարզանիի գլխավորած «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» համանուն թուրքական տարբերակը հավակնում է այլընտրանք դառնալ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Նախատեսվում է առաջիկայում կուսակցության գրանցման համար դիմում ներկայացնել Թուրքիայի ՆԳՆ:  Նախկինում Թուրքիայի իշխանությունների ոչ բացահայտ աջակցությամբ քայլեր էին իրականացվում նման՝ այսպես ասած այլընտրանքային կուսակցության ստեղծման ուղղությամբ՝ փորձելով քրդերի շրջանում Օջալանի, ՔԲԿ-ի և քրդական ոչ ցանկալի ուժերի դեմ հակակշիռներ ստեղծել: 2015 թվականից որոշ քրդական ուժեր այդ ուղղությամբ քայլեր էին իրականացնում, որոնք այդ ժամանակ ձեռնտու էին թուրքական կողմին: Մի ժամանակ Բարզանիի հետ համագործակցությամբ թուրքական իշխանությունները փորձում էին Թուրքիայի քրդերի շրջանում որոշ իրողություններ փոխել, որի շրջանակում նախատեսվում էր նաև նոր քրդական քաղաքական ուժի ստեղծում: Դժվար է ասել՝ հիմա որքանո՞վ է սա բխում Թուրքիայի շահերից, արդյո՞ք սա թուրքական իշխանությունների «խնամակալության» տակ է, թե՞ ոչ և ի՞նչ ազդեցություն ունի ներկայում Բարզանին այդ դերակատարների վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1516878368331398 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն երկու անգամ անընդմեջ մերժվում է Թուրքիայի առաջարկը: 2018թ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը հավանություն չի ստացել դաշինքի առանցքային անդամների կողմից: Բրյուսելում Էրդողանն առաջարկել էր հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացնել Ստամբուլում, սակայն Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել: Այդ առաջարկը հավանություն չի ստացել նաև Կանադայի, Նիդերլանդների և Դանիայի կողմից: 2016թ. Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ ևս Թուրքիան նման առաջարկ էր ներկայացրել, որը կրկին հավանության չէր արժանացել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1493665693985999 ...

    Կարդալ ավելին
  • 2010 թ-ից մինչև 2017 թ. փետրվար Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 140 մլրդ դոլար, որի առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին՝ ավելի քան 110 մլրդ դոլար (74 %): Ներդրումների ծավալով առաջին 10 երկրներն են. 1. Հոլանդիա - 22 մլրդ (15 %) 2. ԱՄՆ - 11.1 մլրդ (8 %) 3. Ավստրիա - 9.7 մլրդ (7 %) 4. Մեծ Բրիտանիա - 9.5 մլրդ (6.8 %) 5. Լյուքսեմբուրգ - 8.9 մլրդ (6.4 %) 6. Գերմանիա - 8.8 մլրդ (6.4 %) 7. Բելգիա - 8.2 մլրդ (5.9 %) 8. Իսպանիա - 7.6 մլրդ (5.5 %) 9. Հունաստան - 6.8 մլրդ (4.9 %) 10. Ֆրանսիա - 6.8 (4.9 %) Ռուսաստանից կատարված ներդրումները կազմել են 5.1 մլրդ դոլար ( 3.7 %):  Ադրբեջանական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 4.9 մլրդ դոլար (3.6 %): Ուշագրավ է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կատարված ներդրումների ծավալով Ադրբեջանը գտնվում է առաջին տեղում՝ մոտ 129 մլն դոլար ցուցանիշով:  Արաբական երկրներից խոշոր ներդրում կատարած երկրներն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Կատարը և Լիբանանը, որոնց ընդհանուր ներդրումների արժեքը կազմել է մոտ 10.2 մլրդ դոլար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1486077934744775 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ն «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» և դրա կազմում գտնվող քրդական ինքնապաշտպանական ուժերին սպառազինության, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի մատակարարման նոր որոշում է կայացրել: Պաշտոնական Անկարայի ջղաձգումներին հակառակ՝ ամերիկյան կողմը էլ ավելի է մեծացնում ռազմական աջակցությունը քրդական ինքնապաշտպանական ուժերին Ռաքքայի դեմ պլանավորվող ռազմագործողությունում:  Ռազմական նոր մատակարարումների խնդիրը կրկին օրակարգում հայտնվեց Էրդողանի՝ առաջիկայում ԱՄՆ նախատեսված այցից առաջ, ինչը Թուրքիայում նույնիսկ մեկնաբանեցին որպես այցի նախաշեմին հատուկ ուղերձ Էրդողանին: Թուրքիան այցից առաջ «ռազմահետախուզական դեսանտ» էր իջեցրել ԱՄՆ՝ ԳՇ պետի ու հետախուզական կառույցի ղեկավարի գլխավորությամբ, որի նպատակը քրդական ուժերի և Ռաքքայի գործողության հարցում բանակցություններն էին, որոնք, սակայն, Թուրքիայի համար սպասված արդյունք չեն տվել: Էրդողանի առաջիկա այցը ԱՄՆ առավել հետաքրքիր է դառնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1472816566070912 ...

    Կարդալ ավելին
  • Մոտ 2.6 տոկոս առավելությամբ «այո»-ն հաղթեց: Իշխանությունն այս անգամ հազիվհազ «հաջողեցրեց» իր համար կենսական հանրաքվեի դրական ելքը: Էրդողանը գրանցեց հերթական, սակայն այս անգամ՝ շրջադարձային իր հաղթարշավը՝ ինչպես սեփական իշխանության, այնպես էլ երկրի նոր տեսլականի՝ «Նոր Թուրքիայի հանրապետության» կառուցման ճանապարհին՝ իր «նոր» առաջնորդի կերպարով, նոր լիազորություններով ու արժեքաբանությամբ, էլ ավելի մասնատված ու բևեռացված հասարակությամբ ու ամրագրվող բռնապետությամբ: Այսօր վերջնական հարվածով պատմության գիրկն ուղարկվեց Հին Թուրքիան, Երրորդ Հանրապետությունը՝ սկիզբ դնելով հուլիսյան տապալված հեղաշրջմամբ ազդարարված և այս հանրաքվեով փաստացի ամրագրվող Թուրքիայի Չորրորդ հանրապետությանը… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1450724938280075 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Թուրքիայում տեղի է ունենում թվով 7-րդ սահմանադրական հանրաքվեն: Մինչ այս Թուրքիայում անց է կացվել սահմանադրական փոփոխությունների 6 հանրաքվե, և միակ ձախողվածը 1988թ. սահմանադրական հանրաքվեն էր, որը նախատեսում էր փոփոխություններ իրականացնել սահմանադրության համապատասխան հոդվածում և դրանով իսկ տեղական կառավարման մարմինների վաղաժամ ընտրություններ իրականացնել: Ամենաշատ, ռեկորդային այո ստացած հանրաքվեն 1982-ի սահմանադրական հանրաքվեն էր՝ մոտ 91 տոկոս քվեով: Իսկ 1987թ. հանրաքվեն անցավ ընդամենը 0.35 տոկոս ձայների առավելությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1450292151656687 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր երեկոյան ավարտված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետ Բ. Յըլդըրըմը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բավական արդյունավետ իրականացված գործողությունն ավարտվում է՝ միաժամանակ փաստելով, որ Ռաքքայի դեմ իրականացվելիք գործողության համատեքստում Թուրքիայի մասնակցության ձևաչափը (և մասնակցությունն ընդհանրապես) դեռևս անորոշ է: Վերջինս, սակայն, ընդգծել է ահաբեկչական կառույցների դեմ «այլ անվանումով» ռազմագործողության հնարավորության մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1432603883425514 ...

    Կարդալ ավելին
  • Սիրիական բանակի ու թուրքական ուժերի միջև լուրջ մարտեր են ընթանում: Ալ-Բաբից հարավ՝ Տադիֆ բնակավայրում, թեժ բախումներ են ընթանում Սիրիայի կառավարական բանակի և թուրքական ուժերի ու սիրիական ազատ բանակի միջև: Թուրքական մամուլի համաձայն՝ սպանվել է սիրիական կառավարական բանակի 35 զինվոր, վնասազերծվել՝ մեկ տանկ: Թուրքիայի կողմից դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/140173030984620 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքական «Քադիր-Հաս» համալսարանի կողմից իրականացվող ամենամյա սոցիոլոգիական հետազոտությունների 2016թ. զեկույցի համաձայն՝ առաջին անգամ պետական և հանրային կառույցների շարքում ամենամեծ հանրային վստահությունը վայելող զինված ուժերն իրենց տեղը զիջել են նախագահին: Բանակի նկատմամբ հանրային վստահության ցուցանիշը կազմել է 47 տոկոս՝ նախորդ տարվա 62 տոկոսի փոխարեն: Տարբեր տարիներին անցկացված տարաբնույթ հարցումների տվյալներով՝ բանակը միշտ զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ որպես ամենաշատ վստահություն վայելող կառույց: Հեղաշրջման փորձից հետո թուրքական հետազոտական ընկերություններից մեկի կատարած հարցումներով ևս՝ ամենաշատ վստահություն վայելող ինստիտուտները ոստիկանությունն ու նախագահն էին: Սա անշուշտ, ուշագրավ, թեև ոչ անակնկալ, ցուցիչ է Թուրքիայում ընթացող գործընթացների համատեքստում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1358996624119574 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն