• Արմենակ Մանուչարյան
  • Տաքուկ տանը, թե կաբինետում, ի՞նչ տարբերություն Վերջերս նախադասություններ երևան եկան, որոնցից մի քանիսին ցանկանում ենք անդրադառնալ առանձին-առանձին: 1. Մեր միակ դաշնակիցը մեր բանակն է: -Արդիական, դիպուկ ձևակերպում, որն ամբողջապես արտացոլում է մեր այսօրվա իրականությունը: 2. Մեր «բուշլատով» հաղթանակը կոստյումներով չդավաճանեք... -Դարձյալ դիպուկ ու տեղին դիտարկում, խո՛սք և զգուշացու՛մ... Այս ամենի կողքին, որոշ «կաբինետայինների»կողմից ի հայտ է եկել նաև մեկ այլ արտահայտություն, որից էլ կսկսենք. Ի պատասխան ժողովրդի կամ նրա մի հատվածի խոսքերի, որ ասում են. «Պետք է առաջ գնալ, ոչ մի թիզ հող և այլն...», պատասխանում են. «Մի ասեք՝ ինչ անեն, թողեք՝ գործի գիտակները զբաղվեն, հավատացե՛ք, նրանք ձեզնից շատ են հասկանում... և այլն»: Հարգելինե՛րս, նախ այդ խոսքերը որպես մարտավարական դասեր չեն հնչեցնում, ինչպես դուք եք մեկնաբանում: Երկրորդ. գործի գիտակները, գոնե այս պահին, սպասում են «վերին օղակների» բանակցությունների արդյունքներին, որից և մեծամասամբ կախված կլինի մեր ժողովրդի և գործի գիտակների հետագա համատեղ քայլերը: Եվ հենց այդ պատճառով, որ հիմա քաղաքական գործիչները և աշխարհքաղաքական (ուժային) կենտրոններն են «գործի մեջ», այլ ոչ թե մեր հայրենի գործի գիտակները, արդարացիորեն ի հայտ են եկել 1-ին և 2-րդ կետերի արտահայտությունները... Անշուշտ, չենք բացառում նաև հնարավոր խաղային տրամաբանությունը, (հասկանալի պատճառներով փակագծերը չենք բացում և օրինակներ չենք բերում), բայց այսօր չենք կարող բացառել նաև մեզ համար բացասական սցենարների հնարավորությունը, և չենք կարող ձայններս պապանձել... Համաձայն ենք, որ շատ բաներ մեզ տեսանելի չեն և չենք կարող իմանալ, թե ինչ է իրականում կատարվում և ինչ է նախատեսված... Բայց պարզ է, որ դրանք երկու ելք կարող են ունենալ մեզ համար: Կամ շատ դրական, կամ շատ բացասական: Հետևաբար, եթե ոչ հայանպաստ տարբերակներ մշակվեն, առաջադրվեն ու «պարտադրվեն» մեր ժողովրդին ու գործի գիտակներին, մենք պետք է պատրաստ լինենք կանխարգելելու նման սցենարները օրորոցում՝ մեր գործի գիտակների հետ միասին: Հենց այստեղ է, որ ժողովրդի ցանկացած զավակ, անկախ աստղերի մեծությունից և քանակից, անկախ նրանից ծառայել է, թե չի ծառայել, բանակում, անկախ այն փաստից, նստած է տաքուք տանը, թե տաքուք՝ կաբինետում... (Եվ սակայն այս տեսանկյունից ի՞նչ տարբերություն, թե որտեղ տաքուկ...) իրավունք ունի հետևյալ բոլորին ասել իր«Խոսքերը». 1. Աշխարհքաղաքական կենտրոններին, որ չենք ընդունի ոչ հայանպաստ որոշում... 2. Քաղ. Գործիչներին, - -Մեր բուշլատով հաղթանակը կոստյումներով չդավաճանեք»... 3. Գործի գիտակներին - -Ձե՛ր, հենց ձե՛ր հետ ենք», ու «ոչ մի թիզ հող, միայն առաջ... »: Եթե մեր միակ դաշնակիցը Հայոց բանակն է, ապա մեծ իմաստով սխալված չենք լինի ասելու, որ Հայոց բանակի միակ դաշնակիցն էլ՝ ժողովուրդն է... Կարծում եմ, հատկապես վերջին օրերին, նաև գործի գիտակները վերա-հաստատվեցին այն մտքին, որ մեր բանակի, եթե ոչ միակ, ապա առաջին և գլխավոր դաշնակիցը՝ մեր ժողովուրդն է: Շարունակելով պետք է ասենք, որ եթե մեր գործի գիտակները միջազգային և ներքին դաշնակիցների վրա էլ նույնքան վստահ լինեին, որքան մեր ժողովրդի, ապա ամենավերևում նշված 1-ին և 2-րդ մտքերը ի հայտ չէին գա ընդհանրապես. Կաբինետայինները ո՞ւմ են ուզում «լռեցնել»... Գործի գիտակների միակ դաշնակցի՞ն ... Իրենց իսկ ժողովրդի՞ն... (ի դեպ, մեր այսօրվա գործի գիտակները առաջին պատերազմում հավասարը հավասարի պես էին ժողովրդի հետ, միասին մարտավարություն էին մշակում... միասին հաղթանակ կերտեցին): Այո մեր միակ դաշնակիցը մեր բանակն է, իսկ բանակի գլխավոր (եթե ոչ միակ) դաշնակիցը՝ ժողովուրդը... Որոշ կաբինետայընների հիշեցնենք. որքան բանակն է ժողովրդին պահում, այնքան էլ ժողովուրդն է իր բանակին պահում՝ կրելով զրկանքներ թե՛ մարդկային, թե՛ նյութական... Եվ որքան բանակն է մեր թիկունքն ու առաջնագիծը պահում, այդքան էլ մեր ժողովուրդն է մեր բանակի թիկունքն ու առաջամարտիկ լինելը պահում. Եվ այս տեսանկյունից ումի՞ց են ուզում ավելի «կաթոլիկ» երևալ որոշ «կաբինետայիններ», երբ վերամբարձ «ադալժենի» են անում, թե բանակն է «ձեզ» (ձեզ...) պահում. Բայց նրանց ու բոլորին ուզում ենք ասել, որ մեր ժողովրդի զավակների մտահոգություները ամենևին մեր բանակին ու գործի գիտակներին չեն վերաբերվում, այլ այն հնարավոր սցենարներին, որ կոստյումավորները` աշխարհքաղաքական կենտրոնների, կարող են գործի գիտակներին էլ «պաստավկա» անել ու փաստի առաջ կանգնացնել... Եվ այստեղ մեր՝ զավակների խոսքը, թե «ոչ մի թիզ հող», բարիկադի նույն, ճիշտ նո՛ւյն կողմից է հնչում. Ասել է թե. «գործի գիտակներ, ձեր և՛ ծնող և՛ զավակ ժողովուրդը ձեր կողքին է, ձե՛ր, այլ ոչ թե... (Ինչու՞ են «կաբինետայինները» զավակների այս խոսքերը «լսում» որպես բարիկադի մյուս կողմից հնչած ձայներ, կամ մտածում, որ իրենք ժողովրդից վեր են ու խելացի... Հիշեցնեմ, որ ժողովուրդն է ձեզ՝ նույնիսկ կաբինետայիններիդ պահում, ինչպես, որ մեր առաջնագծի տղաները՝ ձեզ և մեր ժողովրդին...) Մեր ժողովուրդը միայն դաշնակից չէ: Նա միաժամանակ ծնող (և՛ Մայր և՛ Հայր) և զավակ է Հայոց բանակին. Այդ ո՞ր Մայրը, թեկուզ իր ամենահեղինակավոր զավակին դիմելիս պետք է «քաշվի» խոսք ասելուց. («Ինչպես»-ը բանակի և գործի գիտակ զավակների մասնագիտական գործն է, բայց «Ինչ»-ը՝ ուղենիշն ու ուղեգիծը՝ ծնող և զավակ ժողովուրդն էլ կարող է հռչակել, սահմանել...) Շարունակելով՝ պետք է հարցնենք, թե այդ ո՞ր մի «զավակը» չի կարող ակնկալել «հորից» որդեգրած առաքելությանը հավատարիմ մնալ` «նախնական...» խոսքի «...համատեսքտում»... Ճի՛շտ է, միայն խորթ զավակը: Իսկ մեր բանակը մեր խորթ հայրը չէ, որ ամաչենք և մեր թոթով լեզվով չասենք. «Պապ, ինձ խաղալիք առ, իջնեմ հողերի մեջ «ճտ-թիզ» խաղամ»... «Վալոդ ձաձան էլ, որ ասի հարևան Մսրին տուր, չեմ տա...», և «Պապ, ուշադիր եղի, դու էլ չթողես, որ շենքի լիազորը «խալտուրա» անի ու Մսրին տա… Պապ...» Գիտեք, եթե «լռության կոչը» հնչեր առաջնագծում գտնվող գործի գիտակներից՝ առաջնագծի սպաներից ու զինվորներից, մենք դա կհասկանայինք, որովհետև անմիջապես նրանք են զոհվում... Բայց նրանք, որ իրենց և իրենց ընկերներին են կորցրել, հենց նրանք են ասում. «Ո՛չ մի թիզ հող, ու միայն առա՛ջ...» Այդ դեպքում, երբ «կաբինետայիններն» ասում են. «լռեք, դուք տաքուկ նստած եք ձեր տներում, այնտեղ մարդիկ են զոհվում», հարց է առաջանում. «Եվ սակայն ի՞նչ տարբերություն, տաքուկ տնակում չենք զոհվում, թե տաքուկ կաբինետում...»: Այո՛, շատերս զոհվեցինք վերջին օրերում… շատերս էլ չենք զոհվել մեր տաքուք տներում. Բայց դու՛ք էլ չեք զոհվել ձեր տաքուկ կաբինետներում... Պատերազմի արհավիրքը որքան մենք չենք զգացել անմիջապես մեր մաշկի վրա՝ «տներում նստած», այնքան էլ դուք չեք զգացել անմիջապես ձեր մաշկի վրա՝ կաբինետներում... Զոհվել են մեր զորամիավորումների ծառայողները... Ուստի ով-ով, դուք մեզ լռության կոչեր չանե՛ք, թե «ինչ» ասենք մեր ապավեն-ծնող, մեր ծնած-զավակ՝ մեր հարազատ ու հալալ՝ մե՛ր բանակին... Իսկ գործի գիտակ զոհված հերոսները, նրանց՝ գործի գիտակ առաջնագծի ընկերները, միայն մեկ բան են ասել. «Ո՛չ մի թիզ հող, միայն առա՛ջ»... Մենք կրկնում, հիշեցնում և հնչեցնում ենք՝ նրանց գործով ապացուցված խոսքը և հավելում.՝ «Ինչպես անելը» ժողովուրդը վստահել է իր գործի գիտակ զավակներին և դա անշուշտ նրանց մասնագիտական, մարտավարական, մեթոդական գործն է, իսկ «Ի՞նչ անելը»՝ ուղենիշն ու ուղեգիծը, ժողովուրդն էլ իրավունք ունի հռչակելու, սահմանելու հնչեցնելու: Լռեցնելու փորձ չանե’ք կաբինետայիննե’ր: (ստորակետը չեմ դնում...) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmDance ...

    Կարդալ ավելին
  • Մեկ տարի առաջ՝ 2014թ-ի դեկտեմբերի 13-ին, ԼՂՀ Պաշտպանության նախարարության և Մշակույթի նախարարության համատեղ ծրագրով, սկիզբ դրվեց զորամասերում ռազմական պարերի ուսուցման ծրագրին: «Արցախ» ազգային պարի նախաձեռնությունը ծրագրի շրջանակներում թվով 14 ՊԲ զորամասեր է այցելել: Ծրագրի առաջին փուլում տեղի էր ունենում դասախոսություն, պարերի ցուցադրություն, այնուհետև ուսուցանում: Հենց այսօր՝ 12.12.2015-ին էլ, «Արցախ» ազգային պարի խմբի անդամները ԼՂՀ Հարավային զորամասերից մեկում իրականացրել են պարուսուցում: Անշուշտ, մեզանից առաջ և հետո շատ համույթներ և պարային նախաձեռնություններ այցելել են զորամասեր և իրականացրել պարուսուցում, և պետք է արժանին մատուցել նաև այդ խմբերին և անձանց. Ուղղակի մեր դեպքում առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ոչ թե մասնավոր, մեկանգամյա համերգային այցեր էին կամ պարուսուցում, այլ Ծրագրային, համակարգված, համատարած միջոցառումների համալիր, որի նպատակը ռազմական պարերը բանակային առօրիայի մաս դարձնելն էր ողջ ՊԲ համակարգում... և որ ամենակարևորն է, նախաձեռնությունը հենց պաշտպանական գերատեսչությունից էր հետևել... ՈՐՈՇՈՒՄՈՎ: Հպարտ ու երջանիկ ենք, որ այս ծրագրային նախաձեռնության առաջին քայլ տվողներից ենք եղել: (Չէի խոսի «առաջին, երկրորդ կամ երրորդ»-ի մասին, եթե անցյալի դասերը չհուշեին, որ կարող է ապագայում հայտնվեն մարդիկ ու ասեն, որ բանակում պարը առաջինը ԾՐԱԳՐԱՅԻՆ ձևով իրենք են մտցրել... դրա համար կրկնում եմ, առաջինը մենք չենք, որ առհասարակ որևէ զորամասում պարուսուցում ենք իրականացրել, ուղղակի առաջին «ԾՐԱԳՐԱՅԻՆ»-ը, ճակատագրի բերումով, մեր խմբի և ձեր խոնարհ ծառայի միջոցով է տեղի ունեցել: Դա իրականություն է և փաստ): Շնորհակալություն ԼՂՀ Պաշտպանության նախարարությանը, ՊԲ զորամասերի հրամանատարական, սպայական կազմին, ԼՂՀ Մշկույթի նախարար Նարինե Աղաբալյանին, նախարարության աշխատակիցներին, «Արցախ» ազգային պարի խմբի անդամներին և այն բոլոր ընկերներիս, որ աջակցել են այս ծրագրին: P.S. Հղումների ամսաթվերը դեկտեմբերի վերջ են, որովհետև 5-6 զորամաս այցելությունից հետո հրավիրեցինք ԶԼՄ ներկայացուցիչներին: Շնորհակալություն նաև նրանց, լուսաբանման համար: http://www.karabakh-open.info/hy/so... http://life.panorama.am/hy/news/201... http://artsakhpress.am/arm/news/10066/pb-zoramaserum-usucanvum--en-razmakan----parer.html http://operativ.am/?p=105644&l=am%2... http://times.am/?p=106159 http://www.tert.am/am/news/2014/12/... http://www.7or.am/am/news/view/8008... http://armenpress.am/arm/n http://www.artsakhtert.com/arm/cult... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/%D0%B0%D1%80-%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F/%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A1%D5%B5%D5%BD-%D6%85%D6%80%D5%A8/1067415033278543?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Լրագրողների մասին. Թե ինչու լրագողները սկսեցին դիմել «կեղտոտ տեխնոլոգիաների».... Նախ, ուզում եմ ասել, որ ունենք ընտիր լրագրողներ, ովքեր երբեք ապատեղեկատվոււթյուն չեն մատուցում, «կռիսություններ» չեն անում, և միշտ իրեցն բարձրունքի վրա են: Բայց ունենք նաև լրագրողներ, ովքեր ամենակեղտոտ տեխնոլոգիաներին են դիմում (հիմնականում քաղաքական գործիչների հանդեպ): Ինչո՞ւ: Որովհետև երբ երկրում ուղիղ հարցին ուղիղ չեն պատասխանում,  երբ ակնհայտ բիզնեսմեն պատգամավորները մուտիտ են անում, թե իրենք բիզնես չունեն, (հետո լրագրողներին մուտիլովչիկ ասում) երբ ակնհայտ ճշմարտությունները ժխտում են, երբ մարդիկ հեշտությամբ կարողանում են իրենց էշի տեղ դնել...  Լրագրողին այլ ճանապարհ չի մնում, քան «տարբեր անկյուններից» բզբզել, երբեմն էլ սադրելով որոշ հարցերի պատասխաններ ստանալ... Իրականում մեր քաղաքական գործիչներն են մեղավոր և իրենք ավելացրերցին այն լրագրողների, կամ կռիս-լրագրության քանակը, ովքեր ուղիղ հարցին ճիշտ պատասխան չստանալու պատճառով, ստիպված դիմում են սադրանքների ու որոշ դեպքերում «կռիսությունների»... Ես գիտեմ, որ կան մուտիլովչիկ լրագրողներ, բայց ռեյտինգային աղյուսակում նրանք երբեք չեն կարող առաջ անցնել «բիզնես չունեցող» քաղաքական գործիչներից...  Առաջին հորիզոնականը որպես մենաշնորհ, հավերժ պատկանելու է ձեզ՝ քաղաքական գործիչներ... P.S. Հա, որ երկրում ամեն ինչ լավ էլ լիներ, վստահ եմ, որ էլի կլինեին լրագրողներ, ովքեր նույն կերպ կվարվեին, բայց չէին լինի այս քանակի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmDance/posts/1220719931276970 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն