• Արմեն Վարդանյան
  • Արցախում շարունակում է զարգանալ միջին ձեռնարկատիրությունը: Այստեղ կարելի է առանձնացնել  գյուղատնտեսությունը, վերամշակման ու ծառայությունների ոլորտը: Ինչ վերաբերում է սպառման հարթակներին, ապա արցախյան պահածոներն արդեն վաճառվում են ամերիկյան շուկայում: Դրանից զատ՝ խմիչքները և վերամշակված գյուղմթերքը պահածոների տեսքով սպառում ունեն նաև Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական և ռուսական, նախկին խորհրդային հանրապետությունների շուկաներում են: Նման արդյունքների հնարավոր է եղել հասնել վերամշակող գործարանները զարգացնելով, որոնց թիվը Արցախում հատել է տասի սահմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1891304284526768&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Դա չէր կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց կողմից ներկայացվող զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ ներդրումների ծավալի ավելացման վրա: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը: Ներկայացված զեկույցում Հայաստանը գտնվում է 59-րդ տեղում: Համեմատության համար պետք է նշել, որ Վրաստանը 68-րդն է, Իրանը՝ 75-րդը, իսկ Ադրբեջանը՝ 82-րդը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1862339720756558&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ուսումնասիրենք բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին չորս ամիսներին կատարված ծախսերի 35.6%-ն ուղղված է եղել սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը: Դրամական գնահատմամբ այն կազմում է 133.6 մլրդ դրամ: Տվյալ գումարից կենսաթոշակների վճարմանը բաժին է ընկել 92.3 , իսկ կենսաթոշակներին՝ 41.3 մլրդ դրամը: Եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա կտեսնենք, որ վերը նշված ուղղություններով տրամադրվող գումարները այս տարի աճել են 3.6%-ով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1860241494299714&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտաբյուջետային եկամուտները Հայաստանում կազմել են 8.7 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք զիջում են եկամուտներին 0,6 մլրդ դրամով: Ընդհանուր առմամբ պետական գանձարան վերը նշված ժամանակահատվածում մուտքագրվել է 383.2 մլրդ դրամ:  Ներկայումս պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 29.3%-ով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1859552737701923&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Օդային բեռնափոխադրումները «ծանր քաշային» կարգում 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բեռնափոխադրումների շարունակական աճ: Ընդհանուր առմամբ բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 82 տոկոսով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1858281544495709&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Պետությունը փորձում է առավելագույնս ընդլայնել հայկական ավիաուղիների հետ համագործակցողների շրջանակը: Արդյունքում մի շարք ավիաընկերություններ մուտք են գործել Հայաստան, ինչի արդյունքում ստեղծվել է որոշակի մրցակցություն և ավիատոմսերի գները նվազել են: Այս օրերին Հայաստանում ավիափոխադրումների գործընթացն է վերսկսել Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունը, որը թռիչքները է իրականացնում եվրոպական և ասիական մի շարք օդանավակայաններ: Ընկերությունը թռիչքները Հայաստանում իրականացնելու է ամառային նավիգացիոն շրջանում, ինչը իրենից ենթադրում է, որ շաբաթական երկու անգամ իրականավող փոխադրումները կտևեն մայիս- հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1849569078700289 ...

    Կարդալ ավելին
  • Տուրիստական օբյեկտների և մարզերի տարածքներում առկա է շուրջօրյա դեղատների պակաս և լինում են իրավիճակներ, երբ ոչ աշխատանքային ժամի վատառողջ մարդը չի կարողանում ձեռք բերել համապատասխան դեղամիջոց: Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարականով տուրիստական օբյեկտների և ընդանուր առմամբ մարզերի տարածքներում աշխատելու է նվազագույնը մեկ դեղատուն 24 ժամ ռեժիմով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1846160049041192&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրի տնտեսության զարգացման համար կարևոր օղակ են հանդիսանում ՓՄՁ-ներն ու գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Այս է պատճառը, որ տնտեսության այս հատվածը մշտապես գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում: Օրերս գործադիրը որոշում կայացրեց, որով կապահովվի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: Այսպիսով՝ ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները կշարունակվեն տրամադրվել արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837494449907752&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում ապահովելու, առկա խնդիրների վերացում, ինչպես նաև կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատելու նպատակով մշակվել է «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը երեկ հավանության է արժանացել գործադիրի կողմից: Դրված նպատակներին հասնելու նպատակով այս փաթեթը ենթադրում է հետևյալ փոփոխությունները՝    1) Լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն, մաքսային հսկողության տարածքների կազմակերպում: 2) ՀՀ տարածքում գործունեության բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում: Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում: 3) Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց՝ լիազոր մարմնում հաշվառման կարգի սահմանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1824838861173311&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Պետության առաջնահերթություններից է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը և ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են տնտեսական կայուն աճի, աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը: Տևական ժամանակ է, ինչ իրականացվում է ներդրումային ծրագրերի հավաքագրում: Արդյունավետ աշխատանքի համար պետք է առավելագույնս ընդլայնել մասնավոր-պետություն համագործակցությունը: «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի հետ գործադիր մարմնի համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը: Խոսքը այս դեպքում գնում է էներգետիկ ենթակառուցվածքների, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջային ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ՏՏ ոլորտի և մշակող արդյունաբերության մասին: Ակնկալվում է, որ երկու կողմերի միջև հուշագրի ստորագրման արդյունքում ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1824020387921825&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն