Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հարութ Ուլոյան
  • Ներկայիս օրերի ու 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի միջև համեմատություն անցկացնողները պիտի նախևառաջ բացահայտ խոսեն էն մասին, որ ներկայիս ապստամբների հետևում նույնպես կանգնած են իշխանությունները կամ արտաքին ուժերը: Համեմատությունը տեղին կարա լինի, երբ նախևառաջ ընդունվի, որ ոչ Նաիրի Հունանյանի, ոչ նարկայիս ապստամբների հետևում ոչ մի "թաքուն" ուժ չկա ու չկար, և թե Նաիրին, թե ներկայիս ապստամբները գործել են ինքնագլուխ, կամ էլ հակառակը` պիտի նախևառաջ ընդունվի, որ թե Նաիրիի, թե ներկայիս ապստամբների հետևում "թաքուն" ուժեր են կանգնած: Զուտ առերևույթ համեմատությունը` աբսուրդություն ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10209202618849782?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146951843 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրական օրենսգրքում իշխանությունների "զիջած" գլխավոր կետը` ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն ա: Մյուս դրույթները ոչ մի էական ազդեցություն չեն ունենալու ընտրությունների "արդյունքների" վրա: Ընդդիմությունը բազմիցս պնդել ա, որ ընտրությունների կեղծման գլխավոր հենարանը` ՀՀ-ից բացակայող քաղաքացիներն են: Բազմիցս պնդել ա, որ ընրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը` ուռճացված ա: Նշվել են կոնկրետ թվեր. սկզբից` 500.000, ապա 700.000 քվե: Լավագույն ապացույցը Սահմանադրության փոփոխությունների ժամանակ որոշ բնակավայրերում մասնակցելու իրավունք ունեցողների 90-100 տոկոս մասնակցությունն էր: Ցուցակների հրապարակումը, սակայն, նշանակալի կլինի միայն այն դեպքում, երբ հրապարակվեն նաև ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ցուցակները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի լիովին պատկերացում կազմել ընտրությունների ընթացքի մասին: Ըստ այդմ` ԸՕ-ում ընտրություններին մասնակցող անձանց ցուցակների հրապարակումը պիտի լիովին չեզոքացնի 500-700.000 ձայնի կեղծումը: Այսինքն` եթե իշխանությունը մինչ այժմ խփում էր 700-800.000 ձայն, ապա այժմ, ըստ էության, խփելու սանդղակը պիտի տատանվի 200.000-ի սահմաններում: Իսկ այդ իրավիճակում, իշխանությունները, բնականաբար, մեծամասնություն երբեք չեն կարող կազմել ԱԺ-ում ու, հետևաբար, ԸՕ-ի նման փոփոխության երբեք չեն գնա: Մնացածը իմիտացիայի, դեմագոգիայի ու իրենց մյուս գործելաոճերին բնորոշ քայլեր են: Երբեք ոչ մի օրենսգրքով նախատեսված չի լինում ընտրացուցակներ ուռճացնել, կաշառք բաժանել, կեղծ անձնագրեր տպել, երթուղայիններով մարդկանց ընտրատեղամասեր տանել, լցոնել, կեղծ հաշվարկ անել, առևանգել, ծեծել և այլն, և այլն: Այո, իշխանությունների կողմից ներկայիս որոշ "զիջումները" կարող ա ընտրակեղծիքների զսպման որոշ չնչին մեխանիզմներ դառնան: Այո, չեղած տեղից` դա էլ ա լավ, բայց ընտրացուցակների լիակատար թափանցիկություն իշխանությունները երբեք չեն ապահովի: Նման արկածախնդրության երբեք չեն գնա: Կռուտիտը հա կա ու կա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10208900560338508 ...

    Կարդալ ավելին
  • Միայն ցեղասպանություն վերապրած հայ ազգի ներկայացուցիչների մոտ կարա Օրլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը զվարճանքի ու ֆաշիզմի տրամադրություններ առաջացնի: Ամենանողկալին ու ամենաանբորոյականը, սակայն, էն ա, երբ նկատում ես, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ոչ միայն ՀՀ-ում չեն բնակվում, այլև Եվրոպայի ու հենց ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Պիտի վեկալեն դրանց սաղ ցեղով դեպորտ անեն էդ երկրներից, նոր տենամ ինչ են վայրահաչելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10208874730932789 ...

    Կարդալ ավելին
  • Ես չգիտեմ, թե այլ ազգերի մոտ ինչպես ա, թող ներվի, բայց մեր ազգի մոտ կնոջ ստորադաս դիրքի համար առաջին հերթին հենց կանայք են մեղավոր: Մենք միջնադարում չենք ապրում: Ինձնից լավ գիտեք, թե ինչ "գաղափարներ" են տարածված, ու, խոստովանեք, որ այդ "գաղափարների" ջատագովները, մեծ մասմբ, հենց կանայք են, թեկուզ հանրային կարծիքին զոհ գնալով: Իհարկե, գիտակցության զարգացվածության խնդիրը դեռ կա, բայց այդ գործոնի նշանակությունը գնալով փոքրանում ա: Էլի եմ կրկնում` միջնադարում չենք ապրում: Հարգելի կանայք և աղջիկներ, ամեն հարցերում զոհողությունների գնալով ու հանրային կարծիքին խոնարհվելով, դուք ձեր ամբողջ կյանքն եք զոհում: Անկախ նրանից, թե ձեր համար որքան ա դժվար ձեր խնդրիների մասին արտահայտվելը, բայց պետք ա գիտակցել, որ ոչ ոք ձեր փոխարեն ձեր իրավունքների համար չի պայքարելու: Քանի դեռ մարդկանց գիտակցություններում կին-տղամարդ էակները նույն հարթության վրա չեն դիտվում, կինը դեռ երկար ժամանակ կշարունակի ներկայիս ստորադաս դիրքում գտնվել: Քանի դեռ կնոջ իրվունքները լիովին չեն ընդունված ու չեն պաշտպանված, այլ բնագավառներում մարդու իրավունքների լուրջ ձեռքբերումներ չեն լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10208068853666361 ...

    Կարդալ ավելին
  • Չէ, ժողովուրդ ջան, սա, պատերազմի տարիների, նավթի կամ հացի հերթ չի... Սա 2016 թվականն ա... ու գիտեք, թե ինչի՞ համար են էս քանակությամբ հերթ կանգնել...  2 հատ լավաշի... ընդամենը 160-200 դրամի... ու այդ 2 լավաշը տրվում ա միայն անձնագիր ներկայացնելու դեպքում... Մարդիկ անձնագրերով, "ապահով Հայաստանում", կես ժամից ավել, ցրտին, հերթ են կանգում, ինչ ա թե 2 հատ անվճար լավաշ ստանան... Խղճացողները` կխղճան... Ես երկու բան կասեմ. 1. Աբսուրդը էն ա, որ հենց էս մարդիկ են Սերժին ու ՀՀԿ-ին ձայն տվողները: 2. Նման տեսարաններից հետո երկրաշարժի, պատերազմի, շրջափակման, ԽՍՀՄ փլուզման, փախստականների ներհոսքի ժամանակաշրջանի մասին բացասական արտահայտվելը ուղղակի անբարոյականություն ա: Ինչ խոսք, նոր սահմանադրությունը այս հարցը նույնպես կլուծի, համենայնդեպս հերթի մեջի "այո" քվեարկողների հույսերով... Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=10207852047566344&set=rpd.1450091694&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այս թեման կրկին փորձ է արվում շրջանառության մեջ դնել: Խոսքը "ինստիտուցիոնալ" ընդդիմություն ստեղծելու և հանրապետության բոլոր համայնքներում շտաբեր ձևավորելու գաղափարի մասին է, որը, ոմանք, սեփականացնելով, մի բան էլ ուրիշներին են սկսել մեղադրել "իրենց գաղափարը" գողանալու մեջ: Ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եղել է "Հայ Ազգային Կոնգրես" դաշինքինը, ավելին, Կոնգրեսը հենց այդ գաղափարը իրականություն դարձնելու համար էլ ստեղծվել էր: 2009թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսացել այդ գաղափարի մասին, երբ դեռ ներկայիս "ինստիտուցոնալները" անգամ այդ բառը չէին էլ լսել երբևէ: Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել էր. "Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումը և լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատև, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը" (01.03.2009թ.): Մինչև 2011-2012թթ.-ը (կարելի է ասել մինչ այժմ) Կենգրեսը հենց այդ գաղափարն է փորձել իրականություն դարձնել: Բացվում էին համայնքային շտաբեր, նշանակվում էին պատասխանատուներ, "հավաքագրվում" էին ակտիվ քաղաքացիներ... Այլ հարց է, թե այդ գաղափարները որքանով իրականություն դարձան կամ չդարձան: Սակայն, երբ լսում ես ներկայիս "ինստիտուցոնալներին", նրանք այնպես են ներկայացնում, կարծես այդ գաղափարները ոչ միայն նրանց պայծառ ուղեղներում են ծագել, այլև արդեն իրականություն են: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/harut.uloyan/posts/10207468272092197 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն