Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Բաբկեն Թունյան
    Загрузка...
  • 1. Ծառուկյան դաշինքի 15 կետերը։ Սրանք վաղուց են հրապարակվել ու իրատեսականության մասին ահագին խոսվել ա։ Բայց լիքը հարցեր դեռ պատասխանի են սպասում 2. ՀՎԿ (նախկին ՕԵԿ): Շատ նման ա Ծառուկյանենց կետերին, ուղղակի կոնկրետ թվեր չկան։ Մարդիկ նախկինի պես առաջարկում են ավանդների վերադարձ ու ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Պլյուս՝ ուրիշ ականջահաճո խոստումներ, օրինակ՝ առանց կանխավճարի հիպոթեկային վարկ։ Թե ոնց պիտի անեն, էս ընթացքում հուսով եմ կպարզաբանեն։ 3. ՀՀԿ - ՀՀԿ-ն իրեն առանձնապես նեղություն չի տվել։ նախընտրական ծրագրի տնտեսական բլոկն իրենից ներկայացնում է մի քանի մեջբերում կառավարության 100 օրվա գործունեության հաշվետվությունից։ Էն «ախտորոշումներով» ու «առաջիկա քայլերով»։ Թվային խոստումներ (այսքան տոկոս տնտեսական աճ,այսքան տոկոսով աղքատության նվազում) չկան։ Ընդհանուր տեսլական ա։ Մնացածին ընթացքում կանդրադառնանք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/882659328541685 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիների կողմից կոտրված պրոֆիլները նայելով՝ նկատեցի, որ իրանք պրոֆիլին տիրանալուց հետո սովորաբար փոխում են անունը (ասենք՝ «ազերի վզլոմալ») ու գլխավոր նկարը։ Մնացածը՝ իրական օգտատիրոջ նկարներն ու գրառումները, չեն ջնջում։ Չեն ջնջում, որ ապացուցեն՝ էդ պրոֆիլը ոչ թե իրենք են բացել, այլ իրոք կոտրել են ու տիրացել էջին։ Հիմա ամենատխուր բանը։ Էդ կոտրված պրոֆիլների (օրինակ՝ Սամվել Մարտիրոսյանի գրառումների տակ արածող) էջերը աչքի անցկացնելիս, իրական օգտատիրոջ նկարներին նայելով, հասկանում ես, որ հենց իրանք պիտի տուժեին։ Դեմքերից երևում ա, որ ամեն ինչի վրա քլիք անող ու առանց կարդալու ամեն պատուհանի վրա «yes» սեղմող մարդիկ են մեծ մասը)))) Միգուցե սուբյեկտիվ եմ, բայց ինձ մոտ տենց տպավորություն ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/880313995442885 ...

    Կարդալ ավելին
  • Կարեն Կարապետյանի նվագելու տեսանյութը Ֆեյսբուքում դիտվել է արդեն ավելի քան 237 հազար անգամ։ Ընդամենը՝ 1.5 օրում։ Ընդ որում՝ դա միայն սկզբնաղբյուր օգտատիրոջ էջում։ Ու որ պակաս ուշագրավ չէ, արձագանքը (փոքր բացառություններով) շատ դրական էր։ Որովհետև էդտեղ ամենակարևոր մեսիջը ոչ թե էն էր, որ վարչապետը թմբկահարել գիտի կամ ինչքանով էր դա իր մոտ ստացվում, այլ էն, որ իրեն էդ տիպի բաներն են հաճույք պատճառում, ոչ թե Թաթուլ լսելով քյաբաբ ուտելը։ Այսինքն՝ սա բնավորության, ճաշակի ու կերպարի ներկայացում էր Կարեն Կարապետյանին անձամբ չճանաչող մարդկանց համար։ Եթե սա պլանավորված PR քայլ էր (ես կարծում եմ՝ էդպես է), ապա շատ հաջողված էր։ Դրայվը լրիվ ապահովվեց ) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/792770694197216 ...

    Կարդալ ավելին
  • էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց Ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցության նախարարություն։ Ըստ հիմնավորման՝ դա մեսիջ է, որ գործարարն ավելի լավ հասկանա տվյալ նախարարության բուն անելիքը։ Ըստ նույն տրամաբանության՝ կարելի է նաև անվանափոխել հետևյալ նախարարությունները։ * * * Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ Արգելափակված դռների բացման, վերելակների մեջ մնացած մարդկանց աջակցության և օձահեռացման նախարարություն Սփյուռքի նախարարություն՝ Գնացածներին տուն կանչելու, իսկ չեկողներին՝ 1000 դոլար ուղարկելու կոչ անող նախարարություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Թոշակի ու նպաստի տրամադրման նախարարություն Տրանսպորտի նախարարություն Լարսի անցակետի փակ և բաց լինելու մասին տեղեկացման, Հյուսիս-Հարավ ճանապարհի ձգձգումը հիմնավորող նախարարություն Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ ԵՏՄ-ի հետ խուճուճ հարաբերություններով զբաղվող նախարարություն Արտաքին գործերի նախարարություն՝  Էդվարդ Նալբանդյան & Co -ի շրջագայությունների անհրաժեշտությունը հիմնավորել փորձող նախարարություն Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ Մարզպետների և տեղական իշխանիկների վերահսկողության նախարարություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/786700844804201 ...

    Կարդալ ավելին
  • Ազատության լրագրողը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից փորձում է պարզել, թե ինչպես և ինչի պատճառով է կուտակվել Երևանի ՋԷԿ-ի մի քանի տասնյակ մլն դոլարի պարտքը և արդյո՞ք այդտեղ չարաշահումներ ու կոռուպցիոն ռիսկեր չկան։  Նախարարը համառորեն փորձում է խուսափել պատասխանից՝ հարցը ուղղորդելով ուրիշ հասցեատիրոջ, ու ձեռքի հետ ասում ասում. "Ես ընդամենը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն եմ։ Նման հարցերի համար կան համապատասխան մարմիններ, որոնց կարող եք դիմել։ Եթե ես սկսեմ զբաղվել նման հարցերով, ես էներգետիկայի զարգացման գործերով չեմ հասցնի զբաղվել": Սա նույնն է, եթե ձեր մեքենան սկսի չափազանց շատ բենզին ծախսել, ու դուք փոխանակ պատճառը պարզեք՝ բաքը ստուգեք կամ հետևեք, թե ինչ-որ մեկը թաքուն բենզին չի՞ գողանում, սկսեք գումար հայթայթել` բենզինի ծախսի տակից դուրս գալու համար։ Պարտք անեք, տան եղած-չեղածը ծախծխեք... Ու դա էն դեպքում, երբ գիտեք, որ ձեր կողքի հարևանը գողության հետ սեր ունի։ Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/773697626104523 ...

    Կարդալ ավելին
  • Շատերն են քննարկում՝ ի՞նչ 10% տնտեսական աճի մասին էր խոսում Վլադիմիր Պուտինը։ Ասեմ, նա վերցրել ու իրար է գումարել 2013-ից 2015 թվականների տնտեսական աճի ցուցանիշները (2013 թվականին՝ 3.3%, 2014 թվականին՝ 3.5%, 2015 թվականին՝ 3%): Ստացվում է 9.8%, մի քիչ էլ կլորացրել է։ Բայց թե դա ի՞նչ կապ ունի ԵՏՄ-ի հետ... Միգուցե չանդամակցելու դեպքում 10%-ի փոխարեն 20% լիներ, կամ 0%: Հարցը դա չի։ Հարցը էն է, որ հանդիպումից առաջ Պուտինը կամ իր օգնականը արագ աչքի է անցկացրել թվերը, որ գոնե մի բան ասի։ Ու սա է ընտրել։ Նույն հաջողությամբ կարող էր նշել, որ, օրինակ, ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր Սերժ Սարգսյանը 3 տարով մեծացել է։ Նենց որ, շատ մի խորացեք։ Մարդ ա, մի բան ասել ա )))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/761998173941135 ...

    Կարդալ ավելին
  • «Բարքեմփում» Յանդեքս.տաքսիի պրեզենտացիայից հետո կարծիք հայտնեցի, որ 100 դրամ մինիմալը աբսուրդ տարիֆ է։ Հայ վարորդը 100 դրամի համար սկի մեքենան «խոդ չի տա» ու ճիշտ էլ կանի։ Հիմա ոնց որ ենթադրությունս հաստատվեց։ Arshaluis Mghdesyanը գրել էր, որ Յանդեքսը յուրաքանչյուր պատվերի համար վարորդին 400 դրամ է վճարում։ Արշալույսին էդ մասին ասել է Յանդեքսի վարորդը։ Եթե ճիշտ է ասել, ուրեմն էս ընկերությունը ամեն պատվերից զգալի վնաս է կրում։ Ինչի՞ համար։ Որ շուկան գրավի։ Իսկ սա դասական դեմպինգ է, որն արգելված է։ Ընկերությունը ինքնարժեքից ցածր (մեղմ ասած) ծառայություն է մատուցում, որ շուկայի մյուս խաղացողներին սնանկացնի ու դառնա մոնոպոլիստ։ Նոր ընկերության մուտքը վատ բան չի, բայց եթե արդար են խաղում։ Հիմա տեսնենք Արտակ Շաբոյանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ինչ կանի։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/babken.tunyan/posts/744766365664316?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467911470819201 ...

    Կարդալ ավելին
  • Ասում ա՝ գնում եմ, որովհետև էս երկիրը մնալու տեղ չի։ Տունն էլ ծախում ա։ Տակից էլ արդեն գնացածները թե բա՝ ճիշտ ես անում, մենք էլ հետ կգանք, երբ երկիրը դզվի... Հա, բա, դու գնա, ուրիշները վիզ դնեն՝ երկիրը դզեն, որ հետ գաս վայելես։ Դու հլը գնա ուրիշների դզած երկրում մի քիչ ոտդ կախ քցի, մինչև ստեղի «հարիֆները» պայքարեն։ Դե քեզ չի սազում վատ երկրում ապրես։ Մեզ սազում ա, մեզ դզում ա, որ օրենքը չի աշխատում։ Մենք ուզում ենք մեր էրեխեքը վատ միջավայրում մեծանան՝ բառադի ու անհեռանկար։ Բայց քեզ դա չի սազում։ Քեզ, որ երբեք ոչ մի անգամ չես պայքարել, որ էս երկրում մի բան դզվի։ Տարված ես էղել քո «գլամուռնի» կայֆերով՝ «ամբոխից» վեր կանգնած... մինչև քեզնից ավելի գլամուռնի քուրիկներ ու ապերներ ոտիդ տակ փորել են, մինչև դառը իրականությունը դեմքիդ չի ճպպացել։ Գնա, գնա... Գնա կայացի։ Արխային, մեր ժողովուրդը հիշաչար չի՝ դրսերը մի քիչ անուն հանես, կմոռանան, որ դժվար պահին թռել ես՝ հայրենակիցներիդ թողելով էս «զզվելի» երկրում։ Հա, ու երբ ասում են՝ գնում ես գնա, ինչի՞ ես աշխարհով մեկ արտահայտում քո զզվանքը էս երկրի նկատմամբ, մի ասա։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ապաստանի հարց կա, քեյս ա, բան ա... հիմքեր պիտի լինեն չէ՞։ Տունդ դժվար ծախես, ախր քո խոսքերը լսած ո՞ր մի նորմալ մարդը փող կտա ու կհիմնավորվի էս անհույս երկրում։ Բայց դու գնա՝ իզուր ժամանակ մի կորցրու։ Բալքիմ քո նմանների գնալով երկիրն ավելի շուտ դզվի։ ՀԳ- Քանի որ դրսում գտնվող շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե խոսքս բոլոր գնացածների մասին ա անխտիր, ավելացնեմ՝ Տենց չի։ Խոսքս կոնկրետ մարդկանց մասին ա՝ հանրային դեմքերի, որ երբ ուրիշները պայքարում էին, իրանք ապրում էին Հ1-ի Հայաստանում, կլիպ ու սերիալ էին նկարում ու նկարվում, իշխանությունների ռոլիկներում էին էրևում, իսկ, օրինակ, միտինգի մասնակցողին համարում էին աննպատակ փիթփնթան։ Ու իրանք հանկարծ ջոգեցին, որ վատ ա։ Բայց չջոգեցին, որ նաև իրանց անտարբերության պատճառով ա վատ։ Էդ էլ ոչինչ, բայց որ գնալուց առաջ մի հատ հրապարակային ցեխ են շպրտում էս երկրի վրա, ոնց չասես՝ հոպ, այ ախպեր։ Ստեղ քեզնից հայրենասեր մարդիկ են մնում ապրելու։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/babken.tunyan/posts/741697345971218 ...

    Կարդալ ավելին
  • Մի տեղ կարդացի՝ Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այսինքն՝ կմը 50 դրամ։ Դրանից հետո ամեն կմ-ի համար՝ 100 դրամ։ Սա ֆանտաստիկայի ժանրից է, չի կարող նման բան լինել։ Պիկ ժամերին քաղաքի կենտրոնով 2 կմ անցնելու համար երբեմն պահանջվում է 10-ից 20 րոպե։ Ասենք, Աբովյան փողոցից՝ նկարիչների միության մոտից, Պուշկինով, Սախարովի հրապարակով, Նալբանդյանով հասնել Սայաթ-Նովայի «Զիգզագ» ու հետ գալ կինո «Մոսկվա»: Մեքենայով։ Աշխատանքային օրով, ժամը 18:00-ի կողմերը։ Ընդամենը 2կմ, բայց դաժան 2կմ։ Ո՞ր վարորդը կհամաձայնի էս ճանապարհն անցնել 100 դրամով (ու դրա մի մասն էլ տալ որպես կոմիսիոն վճար): Մի խոսքով, սպասենք՝ տեսնենք սա ոնց է աշխատելու։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/babken.tunyan/posts/736491519825134?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1466349706805462 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Նախագահ՝ ունի 1 գլխավոր խորհրդական, 8 խորհրդական, 7 օգնական, 2 ռեֆերենտ ՀՀ վարչապետ՝ ունի 1 գլխավոր խորհրդական, 10 խորհրդական, 4 օգնական ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ ունի 1 գլխավոր խորհրդական, 7 խորհրդական, 8 օգնական, 4 ռեֆերենտ Հանրապետության առաջին 3 պաշտոնյաները միասին ունեն 50-ից ավելի օգնող ու խորհուրդ տվող։ Չհաշված՝ աշխատակազմի ղեկավարներին, ղեկավարների տեղակալներին, տեղակալների օգնականներին ու մնացածին։ Գումարած՝ վարորդներն ու քարտուղարուհիները։ Հիմա էս մեծ ու գեղեցիկ կոլեկտիվի տված օգուտը համեմատեք իրենց վրա կատարվող ծախսի հետ (աշխատավարձ, բենզին, «պադավատ», գործուղումներ և այլն)։ Ու տեսեք ինչ եք անում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/719071814900438 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/zMqM3lr1rC2oWDepVTki.jpg

    Ավելի լավ է լինել ,,պաթոսը գլխին տված,, հայրենասեր, քան՝մանկուրտ, ազգուրաց, Շիրվանզադեի «Կոսմոպոլիտ» կամ  «Նոր Դիոգենես» ՝որ ասում էր․ «Ես․․․ես հայ եմ եւ մնացյալն եւայլն» ,քան՝ադրբեջանամետ, թրքամետ, օտարամոլ, թշնամական ուժերին ծառայություններ մատուցող․․․Էդ որ հեռուստաեթերից մեծապետական ժեստիկուլյացիայով հայտարարում եք, թե «Մենք այլեւս Արցախի ստատուսը պահելու ռեսուրս չունենք», Արցախի կարծիքը հարցրել ե՞ք» ։Սա առնվազն ազգային դավաճանություն է, ազգային արժեքների ձեւախեղում, որի հեռահար նպատակը, թերեւս, այն է, որ Ռուսաստանն  «ափալ-թափալ»՝ Ադրբեջանին էլ մտցնի Եվրասիականի մեջ՝Արցախի հարցն ի վնաս հայ ժողովրդի ու Արցախի լուծելու հաշվին։Բելառուսի չափ էլ չկանք, որի նախագահը խիստ տոնով պարբերաբար ռուսաստանի երեսին նետում է,թե թույլ չեն տա, որ իրենց ազգային ինքնասիրությունը ոտնահարվի, իսկ քաղաքական որոշ ուժեր սեփական ազգային ինքնասիրությունն ու ողջ ազգինն էլ վրադիր՝ուզում են դարձնեն ,,շեմքի շոր,, ու Ադրբեջանին էլ հրավիրում են ոտքերը վրան սրբելու։Էլի էնքան գժվեցին, որ նորից բացահայտ ,,զիջում,,են քարոզում, ոչ թե՝ փոխզիջում,․այսինքն՝,,մենք ունենք միայն տալու,, ՝մեր գրավյալներից եւ ,,չունենք վերցնելու,,՝նրանց գրավյալներից։ ․․․ Վայ մեր օրին, վա՜յ․․․2008 եւ 2012 թվերին էս ինչ ,,մեծ ղալաթ,, արեցինք, էս ո՞ւմ շուրջն էինք ազգի գիտակից սերուցքով համախմբել՝,,ընդդեմ ավազակապետության,,։Որովհետեւ էն ժամանակ Արցախի խնդիր չէին դրել քարոզարշավի հիմքում, այլ միան՝,,ավազակապետության դեմ պայքար,,․բա ու՞ր կորավ․մարեց-գնա՞ց։ ․․․Ամենամեծ ,,պաթոսը գլխին տված,, հայենասերը մեծն Չարենցն էր, որ իր երկիր Նաիրին կորցրեց ու հենց այդ պաթոսի հետեւանքով հայտնվեց ու մեռավ ստալինյան բանտում, որովհետեւ պահպանեց մարդու իր տեսակը՝ազնիվ ու հայենասեր տեսակը, որ համախոհներ երեւի թե այնքան չհավաքեց, որ նման մարդիկ կարողանային բռունցքվել ու պայքարել ու կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ չտային։Գոնե Չարենցի հիշատակը հարգեք՝ նախքան եթերից հայրենասիրական ուժերի հասցեին արհամարհական արտահայտություններ նետելն ու մարդկանց մոլորեցնելը, թե իբր ձեզ հետ ազգովի համամիտ են, բացի՝,,մի քանի,, ,,պաթոսը գլխին խփածներ,,։Բա ձեր գլխի՞ն ով է ,,կտտցրել,,՝որ ապազգային հայտարարություններ եք անում ու հեգնում, թե իբր ,,կեղծ հայրենասերներին,, մարդիկ չեն արձագանքում՝գլուխ չդնելու ցանկություն չունենալով,մինչդեռ հենց ձեր հետ չեն ուզում գլուխ դնեն ու արդեն զզված՝հեռուստաալիքը փոխում են, եթե իհարկե որեւէ անոնսով պատահաբար մի միտք չի թռչում եթերից ու մարդկանց հունից հանում, ստիպելով գրիչ վերցնել։ ․․․Հիշեցնենք, որ Արցախի ստատուսը 1989թվի ՀՀ Գերագույն խորհրդով/որ ավելի ազգային էր, քան՝ ներկայիս ,,Ազգային ժողովը,,/ արդեն որոշվել է․այն է՝ Արցախը վերամիավորել մայր- Հայաստանին՝ Արցախի ժողովրդի կամքով։Եվ, չնայած այդ որոշումը թղթի վրա մնաց, սակայն արդեն 28 տարի է՝Արցախի ստատուսն էլ, անկախությունն էլ պահպանվում է՝շնորհիվ Արցախի ժողովրդի անկոտրում կամքի եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության։Հայրենասիրական ուժերին ,,պաթոսը գլխին տված,, համարողները թքում են ազգի հերոսների ու ազգի մեծերի հիշատակի վրա, ոտնահարում Չարենցի, Տերյանի, Իսահակյանի հիշատակը՝նման ապազգային հայտարարություններով։Ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն՝չի նշանակում ազգայինի ոչնչացում։Ու Արցախն էլ ֆեյսբուքի էջ չի, որ վրան ինչ ստատուս ուզենան՝գրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1

    Կարդալ ավելին

Քաղաքականություն