• Նաիրի Հոխիկյան
  • Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ում զայրացած գրառում է կատարել, թե. «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Ադրբեջանի օկուպացված տարածքների համար...»: Շատ են նյարդայնանում ադրբեջանցիները, այնքան շատ, որ այլևս չեն կարողանում դիվանագիտական խողովակների ճաքերը թաքցնել: Արցախի շենացումը Ադրբեջանի թուլացումն է. սա ապացուցված ճշմարտություն է: Արցախը մեր պատմության այն եզակի էջերից է, երբ ոչ թե մենք ենք հեռվից նայում ու կարոտում, այլ մեր թշնամին է նայում այն հողին, որը իրավամբ, պատմականորեն և ուժով մեզ է պատկանում: Այսօր պետք է հզորացնել Արցախը նաև տնտեսությամբ. երկիրը ոտքի վրա է միայն տնտեսությամբ: Դիվանագիտություն, քաղաքականություն, կրթություն, մշակույթ, բանակ և մյուս բոլոր ոլորտները ածանցյալ են տնտեսությունից: Եթե երկիրը աղքատ է, որևէ ուղղություն չի կարող զարգացում ապրել: Մասնակցենք Հեռուստամարաթոնին մեր հնարավորության թեկուզ նվազագույն չափով: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/nhokhikyan/posts/10155255744423831 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր առավոտյան ադրբեջանական մեդիադաշտը շրջանառության մեջ դրեց մի տեղեկություն, թե իբր Ալեքսանդր Լապշինը փորձել է ինքնասպան լինել, և միայն ադրբեջանցի բժիշկների մարդասիրական աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել փրկել նրա կյանքը: Ադրբեջանական քարոզչամեքենան այս լուրը տարածեց կոնկրետ նպատակով, մանավանդ որ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը գնում էր Իսրայել, նաև չլուծված խնդիրներ կան Թել-Ավիվի հետ: Այս համատեքստում անհասկանալի է հայկական մեդիադաշտի գործելաոճը. ուղղակի արտատպել ադրբեջանական տեղեկատվությունը՝ փաստացի ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին: Ի վերջո, հարգելի գործընկերներ, գոնե փորձե՞լ եք ճշտել՝ իրականում Լապշինը ինքնասպանության փորձ արե՞լ է, թե՞ ոչ, կամ գոնե որևէ կասկածանք առաջացնող նախադասությամբ գրեիք այդ մասին: Իսկ հիմա տպավորություն է, որ հայկական ԶԼՄ-ները ներկա են եղել Լապշինի ինքնասպանության փորձին... Վստահ եմ, Լապշինը ոչ մի ինքնասպանության փորձ չի արել: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/nhokhikyan/posts/10155073201373831 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական բանակը, չնայած որոշ ներքին խնդիրներին, վերջին 20 տարվա ընթացքում շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամարտունակը: Դա մեր զինվորները ապացուցեցին ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու խնդրում եմ "կորցրած" տարածքների մասին չհիշեցնեք, քանի որ մենք պաշտոնապես երբեք չենք լսել, թե դրա փոխարեն ինչ ենք վերցրել: Զինվորի հաջողությունների համար, կարծում եմ, մեծ դեր է խաղում սպայական կազմը, իսկ առավել մեծ դեր ունի բանակի ղեկավարությունը, որի ճիշտ ընտրությունը կարող է ավելացնել նրա պոտենցիալ ուժը: Որքան գրագետ ու փորձառու լինեն մեր բանակի զինվորական ղեկավարները, այնքան ուժեղ կլինի մշակվող մարտավարությունը: Այդ առումով պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող փոփոխությունները կարող են արդյունավետ լինել, եթե գնացող պաշտոնյայի փոխարեն գա ավելի փորձառու զինվորական: Օրինակ՝ հայկական բանակը մեծ ձեռքբերում կունենա, եթե Հայաստան վերադառնա գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ստեղծեց մեր ՀՕՊ-ը, նա է կանգնած բանակի ակունքներում, և նրա զինվորական գիտելիքներից պետք է օգտվել անընդհատ: Վստահ եմ, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մեծապես գնահատում են գեներալին և նրա նման արժանավոր զինվորականներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10155039169163831 ...

    Կարդալ ավելին
  • Ավելի քան 5.5 ամիս Ադրբեջանում կալանքի տակ պահելուց հետո այդ երկրի իշխանությունները այսօր՝ հունիսի 22-ին, սկսում են հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը: 2016թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում անօրինական ձերբակալված, հետո իբրև թե Ինտերպոլի միջոցով հետախուզման մեջ գտնվող Լապշինը հետապնդվում էր Արցախ այցելելու համար, նաև մեղադրանք կար անցանկալի անձ հայտարարվելուց հետո Ադրբեջան մուտք գործելու համար: Բելառուսը չանսաց ո՛չ ՌԴ-ի ու Իսրայելի պահանջներին, ո՛չ էլ հայկական կողմի բացահայտմանը, որ Ինտերպոլը որևէ հետախուզում չի հայտարարել, և Լապշինին հանձնեց Ադրբեջանին: Ինչպես միշտ, հայկական մեդիադաշտը ակտիվ էր միայն Լապշինի ձերբակալման և Ադրբեջանին հանձնելու ժամանակ, իսկ հետո նրա և նրա ընտանիքի գոյության մասին մոռացվեց, մեր լրագրողները մոռացան նաև, որ այդ մարդը թիրախ է դարձել Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Հայկական մեդիադաշտը անցավ այլ սկանդալային լուրերի, իսկ թե ինչ կլինի Լապշինի հետ, արդեն կարևոր չէր: Հիշեցնեմ, որ սկսվում է նոր փուլ, և դա պակաս սկանդալային չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, Լապշինին ազատ կարձակեն կամ նրանից կկորզեն հակահայկական արտահայտություններ: Բոլոր դեպքերում կոչ եմ անում հայ վերլուծաբաններին և լրագրողներին՝ եթե Լապշինը որևէ հակահայ խոսք ասի, նրան չդարձնել սատանա և անվանել դավաճան: Մի մոռացեք, թե հիմա ինչ պայմաններում են նրան պահում (թեև սցենարները կարող են շատ տարբեր լինել): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154822426728831 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են նույնատիպ ներքին և արտաքին քաղաքականություն: Երկուսն էլ անթաքույց արհամարհում են միջազգային սկզբունքներն ու պարտավորությունները, ցույց են տալիս հարգանքի բացակայություն բոլոր տեսակի բարոյական նորմերի նկատմամբ՝ շեշտելով, թե անում են այն, ինչ ցանկանում են: Թուրքիայում բռնություն են գործադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, կոտորում են քուրդ բնակիչներին, Դիարբեքիրում ավելի քան 200.000 մարդու մահվան մասին տվյալներ են հաղորդվում, մինչդեռ Թուրքիայի իշխանությունը դժգոհում է, թե միջազգային հանրությունը չպիտի բարձրաձայնի այդ մասին, քանի որ դա իրենց ներքին գործն է: Թուրքիայի նախագահի թիկնապահները ԱՄՆ-ում հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, դաժանաբար ծեծում նրանց, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, թե իրենց քայլը ճիշտ էր, քանի որ պաշտպանել են իրենց անվտանգությունը: Ադրբեջանի ԶՈւ-ն նախահարձակ կերպով ոչնչացնում է հայկական ռազմական օբյեկտ, հետո ԱԳՆ-ի մակարդակով դժգոհում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից՝ շեշտելով, թե իր բանակը անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում: Սա մեր հարևան թշնամիների պահվածքն է, նրանք այդկերպ են տեսնում աշխարհը, և այստեղ միակ ճիշտ պատասխանը հայկական բանակի պատժիչ գործողությունն էր, ինչի շնորհիվ Ակնայի դիմաց ադրբեջանական զորքը մեծ կորուստներ ունեցավ: Այլ լեզու թշնամին չի հասկանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154723696903831 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը ձգտում է իր Բյուլբյուլօղլիին հավասարեցնել մեր Ազնավուրին՝ նրան մղելով միջազգային ավելի բարձր հարթակներ: Հիմա նրանք փորձում են Բյուլբյուլօղլիին իր կլկլոցներով սարքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար: Հնարավոր է՝ ստացվի, եթե, իհարկե, հայկական կողմը իր պաշտոնական, հանրային ու մշակութային ոլորտներով դա չկանխի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154573429523831 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ադրբեջանական հատուկ ծառայությունները հատուկ օդանավով Մինսկից Բաքու տեղափոխեցին լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Տեսանյութերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում միջազգային նշանակության ծանր հանցագործություններ կատարած վտանգավոր մարդ է, որին, ի դեպ, օդանավում հավանաբար  1. ինչ-որ հոգեմետ դեղեր են ներարկել, 2. ծեծել են և սպառնացել, 3. կամ Լապշինն ինքն էր դերասանություն անում: Եվ այսպես, «սև ցուցակ» գործողության առաջին՝ բելառուսական արարն ավարտվեց, էստաֆետը փոխանցվեց Ադրբեջանին: Եթե ամեն ինչ ընթանար Լուկաշենկոյի պլանով (նա պահանջել էր անաղմուկ հանձնել), ապա գործողությունը արդյունք կունենար, մինչդեռ հիմա Ադրբեջանն ընկել է ծանր վիճակի մեջ: Թեև ստացավ Լապշինին, մեծ բեմադրությամբ ցույց տվեց, որ պատժում է իր որոշումները խախտողներին, բայց հայկական կողմի քարոզչության և իրավապաշտպան գործողությունների շնորհիվ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները հիմա աչքերը չորս արած նայում են այդ երկրի գործողություններին: Լապշինի դատապարտումը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի թե՛ վարկի, թե՛ միջ. կազմակերպություններում հետագա ծրագրերի իրականացման, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգի բերելու առումով: Հիմա Իսրայելի հետ ադրբեջանցիները գտնելու են ընդհանուր լեզու (եթե դեռ չեն գտել) և կիրականացնեն խաղի վերջին քայլը: Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները կշեփորահարեն Լապշինին դաժանաբար պատժելու ծրագրերը, որ կյանքն այլևս ավարտված է այդ մարդու համար, հետո կառքից դուրս կգա «գեղեցկադեմ» Իլհամ Ալիևը կամ տիկին Մեհրիբանը (որն ավելի հավանական է) և բարեհոգաբար ներում կշնորհի: Հաջորդ քայլը կլինի այն, որ Լապշինը Մեհրիբանի հետ «իր կամքով» ծաղիկ կդնի Խոջալուի զոհերի հուշաքարին, շեհիդների հիշատակը կհարգի, կհայտարարի, որ. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որ ինքը սխալվել է և ընկել հայերի ազդեցության տակ...», դրանից հետո Լապշինին կհանձնեն Իսրայելին: Հնարավոր է՝ լրագրողը տևական ժամանակ անհետանա հանրության աչքից՝ սեփական կյանքն ու ընտանիքը անվտանգ պահելու համար ադրբեջանական վայրագություններից, քանի որ կասկած չկա՝ նա հետո հրապարակելու է այն տանջանքների մասին, որոնց այսօր ենթարկվում է Բաքվում՝ հետագա ստորացումները կատարելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154436119303831 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 13-ին Դիարբեքիրում ձերբակալման որոշում է կայացվել քրդական մի կազմակերպության՝ Քուրդիստանի հասարակությունների միության (KCK) ութ անդամի նկատմամբ, որոնք HDP-ի անդամ են: Ըստ թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի՝ ձերբակալության որոշում է կայացվել մի շարք խորհրդարանականների նկատմամբ՝ Օսման Բայմեդիր, Դիրայեթ Թաշդեմիր, Սելմա Իռմաք, Ահմեդ Յըլդըրըմ, Ալիջան Օյնլյու, Նադիր Յըլդըրըմ, Չեղլար Դեմիրել և Բեսիմե Քոնջա: Ընդհանուր առմամբ, ըստ թուրքագետի տեղեկության, դեկտեմբերի 13-ին Թուրքիայում ձերբակալվել է 568 մարդ, որոնք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն կատարելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154270669678831 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական երազների օդանավը ևս կես ճամփին թողեց Ալիևի երազանքը: 264.6 մլն դոլար արժողության Boeing 787 Dreamliner օդանավը, որը իոլանդացիներին պետք է զարմացներ ու ցնցեր, թռիչքից առաջ ուղղակի հրաժարվել է աշխատել )))) Ավելի ամոթալի է եղել ադրբեջանցիների վիճակը, երբ մինչ այդ հպարտորեն իրենց երկրի հաջողությունների մասին խոսելը արտահայտվել է հին շարժիչի գոյությամբ, ստացվում է՝ Boeing-ի հեղինակները ևս խաբել են Ադրբեջանին՝ վաճառելով արտաքուստ շքեղ, բայց ներսում հին ու չաշխատող ապրանք: Ժողովուրդը ճիշտ է ասում՝ ինչքան եփես, մեկ է, ականջները հում են մնում... Նույնկերպ կիսատ ու վատ աշխատող են Թուրքմենստանի դեմ օգտագործելու համար գնված ռազմածովային նավատորմի տեխնիկան, Արցախի դեմ օգտագործվելու գնված T-90 տանկերը։ 2016-ին սեփական աչքերով տեսա ռուսներից գնած ՍՄԵՐՉ-ի կիրառման հնարավորությունը՝ 2կմ շեղություն այն դեպքում, երբ Սմերչի առավելագույն շեղությունը պետք է կազմի 8 մետր: Սա, իհարկե, մեզ չպետք է հանգստացնի, բայց կարծում եմ՝ նախ զենք գնելիս մեր մասնագետները պետք է լինեն ավելի ուշադիր և սրտացավ (ինչի առումով չեմ կասկածում), և ամենակարևորը՝ գուցե մե՞նք էլ մի բան ծախենք Ադրբեջանին, օրինակ, պոչամբարների պարունակությունը՝ միջուկային զենքի տարրեր պարունակող հումքի անվան տակ ))): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10154165153698831 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում ավարտվեց «ֆորմուլա 1» 40մլն $-ոց ավտոմրցարշավը, քիչ առաջ հանդիպեցին ու պաշտոնական հայտարարություն արեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները` ամփոփելով հանդիպման արդյունքները: Առաջիկա օրերին Հայաստան է գալու Հռոմի պապը: Չգիտեմ` ինչպես Ադրբեջանը կփորձի հարամել այցը, բայց նաև հավանական է, որ եղել է ներքին պայմանավորվածություն` «ֆորմուլա 1»-ը Հռոմի պապի դիմաց (չնայած ես երբևէ չեմ հավատա թուրքի խոսքին): Առջևում ամառային հանգիստ ու ինչ-որ տեղ մեռելային հանգստությունն է: Հայ-ադրբեջանական հակամարտության առումով լուրջ խոսակցություններ ու տեղաշարժեր չեն սպասվում, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ  -Ադրբեջանը զենքի նոր խմբաքանակ է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից և Սաուդյան Արաբիայից,  -փորձում է Իրանի հետ կարգավորել գոյություն ունեցող խնդիրները,  -ԵԱՀԿ-ն սահուն կերպով դուրս է մղվում բանակցությունից` տեղը նույն սահունությամբ զիջելով ադրբեջանամետ ղեկավար ունեցող ԵԽԽՎ-ին, -Թուրքիան սիրախաղի փորձ է անում Ռուսաստանի հետ, հիմք են տալիս ենթադրելու, որ նախագահների հաջորդ հանդիպումը լինելու է նոր էսկալացիայի համատեքստում: Չեմ ցանկանա վատատեսական կամ խուճապային միտք առաջ քաշել, որ Ադրբեջանը, ըստ իս, պատրաստվում է աշնանը մեծ պատերազմ սանձազերծելուն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10153775064383831 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն