Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Shamshyan.com
  • Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝    http://shamshyan.com/hy/article/2017/04/22/1065026/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ ապրիլի 21-ին, հիվանդանոցում մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում ապրիլի 18-ին Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած УАЗ-ի և ЗИЛ-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով։  Շարունակությունն՝ այստեղ  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/04/21/1064976/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բաղանիսի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ է արձակում՝ հիմնականում հողատարածքների ուղղությամբ:  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ինքը այս պահին գտնվում է գյուղում: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/20/1064917/ ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 19 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովասար գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/20/1064875/ ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 17-ին Ասատուր Գառնիկի Ասատրյանի հարազատները Մեռելոցի օրվա կապակցությամբ այցելելով Թողմախի գերեզմաններում հուղարկավորված Գառնիկ Ասատրյանի գերեզման՝ հայտնաբերել են, որ չարագործը, կամ չարագործները այնտեղից հափշտակել են բրոնզե կիսանդրին:  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատները ցավով նշում էին. «Ինչքան պետք է մարդ ատելությամբ լցված լինի աշխարհի նկատմամբ, որ սրբապղծություն անի շիրմների նկատմամբ: Մեռելոցից առաջ հերթական անգամ այցելել ենք գերեզման և խնամել, էտել ծառերը, կարգի բերել գերեզմանը, իսկ արդեն Մեռելոցի օրը գալով գերեզման՝ ականատես ենք եղել այս սրբապղծությանը: Թե ով, կամ ովքեր են հեղինակները՝ չգիտենք, սակայն գոհ ենք, ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներից, ովքեր մեր ահազանգից րոպեներ անց այցելեցին գերեզմանոց, արձանագրեցին, կատարեցին անհրաժեշտ տեղազննություն ու հիմա սպասում ենք, որ սրբապիղծը, կամ սրբապիղծները կհայտնաբերվեն»:  Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064833/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ ապրիլի 18-ին, ծեծռկտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ագրարային համալսարանի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 20-ամյա Աշոտ Հարությունյաին, Արթիկ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Հայկ Հակոբյանին, 24-ամյա Ստեփան Տոնոյաին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Վահագն Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված անձինք «Միստր Գիրոս» ՍՊԸ-ի մոտ վիճաբանել են միմյանց հետ, ինչի հետևանքով Ս. Տոնոյանը ստացել է գլխի մասում մարմնական վնասվածք:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հարությունյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսում, Հ. Հակոբյանը՝ Ագրարային համալսարանի 2-րդ կուրսում, Ս. Տոնոյանը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 5-րդ կուրսում, իսկ Վ. Գրիգորյանը աշխատում է «Միստր Գիրոս» ՍՊԸ-ում՝ որպես խոհարար:  Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064819/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:  Ժամը18:00-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք` առանց տեղաշարժի, քթամեջքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի երեխա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064841/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064815/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի 152 շենքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Մարգարյանը իր վարած Lexus մակնիշի 60 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 1-ին թաղամասի Կաղնուտի այգում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ծառի, արմատախիլ արել այն, այնուհետև հարվածել Կաղնուտի այգու հարևանությամբ գործող ֆուտբոլի դաշտի էլեկտրասյանը, տապալել այն, նորից առաջ ընթանալով՝ կոտրել ֆուտբոլի դաշտի ցանկապատը և մասամբ մխրճվել ֆուտբոլի դաշտում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:  Վթարի մասին իմանալով՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ ժամանել են վարչական շրջանի Կոմունալ ծառայության աշխատակիցները՝ պետ Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064829/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանության մեջ կասկածվող, Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարվի։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Ա. Գևորգյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064757/   ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն