Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Նարեկ Գալստյան
  • Այսօր իմացա, որ Հայաստանում Կուբայից փախստականներ կան: Ապրում են գերխայտառակ պայմաններում, Դավիթաշեն գյուղում, էս ցրտին անգամ տաքացնելու ոչ մի գործիք չունեն: Անգլերեն ու, բնականաբար, հայերեն չեն խոսում, երիտասարդ ընտանիք է՝ երկու մանկահասակ երեխաներով: Փախել են Կուբայի իշխանություններից, ինչ-որ մեկը խոսք է տվել, որ եթե գան Հայաստան, ապա այստեղից կտանեն Մեքսիկա, հետո էլ, երևի, Ամերիկա կհասնեն: Դաժան վիճակ է։ Հուսամ՝ լրատվամիջոցներն ինչ-որ կերպ այս խնդրին ուշադրություն կդարձնեն, որովհետև պատկան մարմինները, ինչքան հասկացա, խորապես թքած ունեն: Իհարկե, ամեն ինչ կանենք, որ ինչ-որ կերպ վիճակը մեղմացնենք, բայց, կարծում եմ, խնդրին ավելի խորքային լուծում է պետք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10202751341382744&set=a.1131471145073.15278.1776103921 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրում արդարության պակասն ամենաշատն է զգացվում։ Ընդ որում՝ այն տարածվում է բոլոր ոլորտներում անխտիր` սպորտից մինչև նորագույն տեխնոլոգիաներ։ Որովհետև երկրում դասական առումով օլիգարխների իշխանություն է, ովքեր հարստացել են հենց արդարություն բռնաբարելու հաշվին։ Այս մարդիկ 0 պատասխանատվություն ունեն այն երկրի նկատմամբ, որտեղ ապրում և որին թալանելով էլ փողատեր են դարձել։ Հանկարծ չգրեք ֆեյքերով «բարեգործության» մասին, որովհետև չի կարելի միլիոն գողանալ, մեկը հետ տալ ու հազարն էլ ծախսել` այն ռեկլամ անելու համար։ Առնվազն ստորություն է։ Բանակի գումար հավաքելու այս թեմաների ժամանակ հատկապես նորից առաջացավ արդարության հարցը։ Այդ չարչրկված 1000 դրամները տանք, պետք է տանք, բայց եթե ես տալիս եմ 1000, ապա ինձ թալանողից օրենքի ուժով վերցրեք 100 000, որ ես էլ իմանամ` նույն արշինով չեն չափում։  Հիմա, ավելի առարկայական. առաջարկում եմ մտցնել շքեղության հարկ, որը կվերաբերի x գումարից ավել ունեցողներին։ Գումարն էլ կգնա նույն նպատակով, ինչ 1000 դրամները։ Գոնե արդար կլինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10202567828715042 ...

    Կարդալ ավելին
  • Իշխանությունները շատ վատն են, կոռումպացված են` խուժանի վրա են հիմնված, բայց. 1. Ես չեմ հավատում, որ Հայաստանում և Արցախում կգտնվի մեկը, ով հող կհանձնի։ 2. Ես չեմ հավատում, որ որևիցե մեկը կարող է բժշկին ստիպել կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքը, որովհետև Պավլիկը Ֆրունզեն չի, սա էլ «Մոսկովսկայա Սագա» ֆիլմը չի։ 3. Ի սկզբանե չեմ հավատացել, որ Սասնա Ծռերին գրոհելու համար որևէ մեկի մտքով կարող էր անցնել ռուսական Ալֆա կամ չեչեն բանդիտներ հրավիրել։ 4. Երկրում որակական փոփոխությունների հասնելու ճանապարհին ժողովրդին կատաղեցնելու միտված ստերը ոչ մի տեղ չեն տանելու, իսկ կոռումպացված, վատ, իշխանությունների և այս կամ այն դեսպանատների մոտ ստրուկի հոգեբանությամբ կլանչող գործիչների միջև որևիցե տարբերություն չեմ տեսնում։ Հ.Գ. Չեմ կարողանում հասկանալ այն գործիչներին, ովքեր մեր երկրում տեղի ունեցած ցանկացած արատավոր երևույթի մեջ տեսնում են այս կամ այն գերտերությանը։ Եթե պետք է Հայրիկյանի կամ Խզմալյանի պես դեմագոգիայիով զբաղվենք, ապա, այո՜, գայիշնիկը կաշառք է վերցնում Կրեմլի ուղղակի ցուցումով, իսկ հակառակ ապուշության մեջ էլ, եթե խորանանք, հոկտեմբերյանցի պլանքյաշ Վաղոն Նիդեռլանդների հատուկ ծառայությամ գործակալ է…   Աղբը մեր մեջ է, մենք էլ մեղավոր ու պատասխանատու ենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10202171934897944 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանն ինչ֊որ տեսլական ունի։ Երբ հատում ես այդ երկրի սահմանը, վրացականի հետ մեկտեղ դրված է Եվրամիության դրոշը։ Ու հեչ կարևոր չէ, մենք սիրում ենք ԵՄ֊ն, ուզու՞մ ենք անդամակցել, թե ոչ, այդ երկրում քաղաքական ուժերի մեջ կա կոնսենսուս, որ մեր հիմնական նպատակը ԵՄ անդամ դառնալն է։ Ու դրա համար վաղը իրենց քաղաքացիների համար կսահմանվի առանց վիզայի ռեժիմ, իսկ մենք տարին մեկ անգամ հանգստանալու, կամ ինչ֊որ գործով Եվրոպա գնալու համար Կորեայի որբի պես դեսպանատների դիմաց երդում֊պատառ կուտենք, թե հաստատ փախստական չենք։ Բայց անգամ էդ չի կարևոր, որովհետև նպատակ չունենք, չենք պատկերացնում, թե երեք տարի հետո ու՞ր ենք լինելու, կամ, ընդհանրապես, լինելու՞ ենք, թե չէ։ Բառադի, վերջին օրվա պես ուտելով ու թալանելով գնում ենք դեպի «պայծառ ապագա» ։ Կայսերական ամբիցիաներով փոքր ածու ենք, որ ապրում է Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի երազով, բայց իսկի Մոլդովայի կենսամակարդակը չունի… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10202143510587354 ...

    Կարդալ ավելին
  • Իմ շատ սիրելի սփյուռքահայեր և ժամանակավորապես արտասահմանում ապրող հայաստանցիներ: Անկեղծ ասած՝ կարող եմ հասկանալ, որ ձեզնից շատերը դժգոհ են Հայաստանում տիրող ընկերային արդարության բացակայությունից, բազմաթիվ ապօրինություններից, որոնց մեջ ապրում ենք մենք: Եվ շատ բնական է, որ դուք իրավունք ունեք ձեր մտահոգություններն ու բողոքի ձայնը բարձրաձայնել, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ եք պրոտեստի հավաքներ անցկացնում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսարանների դիմաց: Այդ կառույցները աշխարհին ներկայացնում են մեր Պետությունը, որն, անկախ իշխանության լավ կած վատ լինելուց, մերն է: Երբ որ իշխանությունն ու պետությունը տարանջատենք, շատ բան տեղը կընկնի: Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ մեր՝ բոլորիս խնդիրը Պետության հարատևումն է.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10202123069156331 ...

    Կարդալ ավելին
  • Հողային ցանկացած զիջում, բնականաբար, անընդունելի է: Ոչ միայն այն հայտնի ճշմարտության համար, որ արյունով նվաճված հողը որևիցե պայմանագրով չի վերադարձվում, այլև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվելու Հայաստանին ոչնչացնելու գաղափարից, ուրեմն և նրա հետ բանակցությունն էլ անիմաստ է: Իշխանության առանձին ներկայացուցիների վերջին շրջանի հայտարարությունները, սակայն, բերում են այն տխուր եզրահանգմանը, որ տարածքային զիջումների մասին խոսակցություններն, առնվազն, քննարկվել են: Ավելին, եթե Հերմինե Նաղդալյանին և Վահրամ Բաղդասարյանին հրապարակային նկատողություն չի արվում, նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել, ուրեմն և մտահոգություններն ավելի ռեալ են դառնում: Գրեթե նույն վիճակն էր 97-98 թթ-ին, երբ Տեր-Պետրոսյանն ու իր թիմի մի մասը զիջումների կողմնակից էին: Բայց այդ ժամանակ իշխանության ներսում կային հստակ ուժային բևեռներ, ովքեր և իրականացրին «թավշյա հեղափոխությունը», և իշխանության եկավ « պատերազմի կուսակցությունը»: Հիմա, սակայն, իշխանության կենտրոնաձգությունը, չինովնիկների անսկզբունքայնությունն ու ագահությունը, քաղաքական դաշտի ամայացումը այն տխուր պատկերին է բերում, որ տարածքային զիջումների քաղաքական որոշման կայացման դեպքում իշխանության մեջ անգամ ներքին դիմադրության նշույլներ չեն լինի: Վախենում եմ, որ նոր արագաչափեր տեղադրելու հարցն ավելի երկար կքննարկվի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201869271171540 ...

    Կարդալ ավելին
  • Ձեր կառավարման հետևանքով շուտով ամբողջ Հայաստանը կամայանա: Հայաստանի կամ Արցախի ո՞ր մի գյուղն է ծաղկուն պարոն Բաղդասարյան: Ո՞ր մի գյուղից մարդիկ չեն գնում, ո՞ր մի գյուղում փակ տներ չկան: Հերթով պետք է հանձնել` մեկ է` ամայի են: Դուք ասացիք այն, ինչ անկեղծորեն մտածում եք` կամաց-կամաց, որ ձեզ ու ձեզ պես մտածողներին մնա` Երևանն ու ձեր հայրենի Վանաձորն էլ «կամայացնեք» ու կտաք... Բայց հողը չի ներում, հողն իր պատասխանը տալիս է... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201851834335630?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463828542465744 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ Լավրովի հայտարարույթան, հունիսին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ակտիվանալու են: Դրա հետ մեկտեղ, սակայն, անգամ բանակցությունների ընթացքում ադրբեջանական զորքերը կրակում էին մեր դիրքապահների ուղղությամբ, իսկ գիշերը, ցավոք, կրկին զոհ ունենք: Ընդհանրապես, երբ խոսում են դիվանագետները, լռում են հրանոթները: Սակայն մեր պարագայում բանակցում ենք մի սուբյեկտի հետ, որի հետ որևիցե պայմանագիր չի կարող վստահելի և հուսալի լինել: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը դեռ չէր հասցրել ժամեր բոլորել, Բաքուն կրկին խախտեց այն: Որևիցե բանակցություն Ադրբեջանի հետ անիմաստ է, եթե այն չի ապահովում խաղաղություն մինչև բուն գործընթացին անցնելը: Ադրբեջանը ուխտադրուժ երկիր է, եղել է կա ու այդպիսին էլ կմնա: Բանակցություններն այս իրավիճակում բացարձակապես անիմաստ են... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201837616740199?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463473956028851 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք կավարտենք՝ Հաղթանակով:  Վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ մենք որևիցե երկրի վրա հույս չպետք է դնենք, արդարությունը միշտ էլ կանգնում է հաղթողի կողքին: Այս աշխարհում մենք դաշնակից չունենք, այս աշխարհում մենք հովանավորներ չունենք, մեր մայրերի, քույրերի, մեր Հայրենիքի միակ անվտանգության երաշխիքն այս պահին սահմանը պահող հայ զինվորն ու սպան է, հայ կամավորականը: Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քաղաքական էլիտան ուղղակի դատապարտված է միասնականության, իսկ իշխանություններն էլ պետք է դասեր քաղեն քառօրյա պատերազմից և հենվեն հողը պահողի, այլ ոչ թե այդ հողը պահողին գռփողի, շահագործողի ու թալանողի վրա:  Հիմա կաշառք վերցնողը դավաճան է, հիմա բանակի օգնությունն ուտողը դավաճան է, հիմա բյուջեն լափողը դավաճան է: Շատ ավելի վտանգավոր թշնամի, քան սահմանից այն կողմ կանգնած թուրքը: Այս գիտակցությունը պետք է ուղեկցի բոլորիս առաջիկա ծանր օրերին: Սին հույսեր չունենանք, թե ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201786870071564?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462266428684436 ...

    Կարդալ ավելին
  • Մեր զոհերը վիճակագրություն չեն. մեր զոհերից յուրաքանչյուրը մի ընտանիքի լույս է, որ մարեց հանուն Հայրենիքի: Եթե մերօրյա իշխանություններն իսկապես ուզում են վառ պահել մեր նահատկների հիշատակը, թող չմտածեն, որ միայն գումարով կարելի է հարցերը լուծել: Ցանկանում եք հարգելի նահատակների հիշատակը, այնպես արեք, որ Ադրբեջանում զղջան ամեն մի կրակոցի համար, դժոխք դարձրեք այդ երկրի կյանքը: Ցանկանում եք հարգել նահատակների հիշատակը, իրենց դարձրեք մերօրյա Հերոս, նրանց ընտանիքներին դարձրեք Հերոսների խորհրդանիշներ: Այնպես արեք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ տեսնում է Հերոս ծնած ու մեծացրած Ծնողին, ակնածանքով կանգնի և գլուխ խոնարհի, որ ցանկացած իշխանավորի համար պատիվ և պարտք լինի Հերոսի ընտանիքի հոգսի թեթևացումը: Այնպես արեք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ տեսնում է Հերոս ծնած ու մեծացրած Ծնողին, ակնածանքով կանգնի և գլուխ խոնարհի, որ ցանկացած իշխանավորի համար պատիվ և պարտք լինի Հերոսի ընտանիքի հոգսի թեթևացումը: Այնպես արեք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ տեսնում է Հերոս ծնած ու մեծացրած Ծնողին, ակնածանքով կանգնի և գլուխ խոնարհի, որ ցանկացած իշխանավորի համար պատիվ և պարտք լինի Հերոսի ընտանիքի հոգսի թեթևացումը: Սերունդներ դաստիարակեք Հերոսների, այլ ոչ թե մականունավորների, օլիգարխների ու կրիմինալի օրինակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201783651351098?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462185544786079 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն