Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ժորա Խաչատրյան
  • Հետեւելով վերջին օրերի հրապարակումներին՝ կարելի է վստահաբար ասել, որ Ժառանգություն կուսակցությունը դժվարին պահեր է ապրում: Լուրեր են պտտվում, որ կուսակցությունը փլուզման եզրին է. դրանք, այնուհանդերձ, Արմեն Մարտիրոսյանը հերքեց: Անգամ, եթե անտեսենք կուսակցության փլուզման մասին լուրերը, միեւնույնն է, պարզ է, որ կուսակցության առանցքը վաղուց խախտվել է, ժառանգականները քաղաքական որոշումների հարցում չեն կարողանում գալ կոնսենսուսի: Կարծում եմ՝ շատերն են նկատել, որ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում: Յուրաքանչյուրը փորձում է առաջ մղել իր ամբիցիաները, կծել դիմացինին, ցույց տալ, որ Ժառանգությունում ասողն ինքն է: Ինչպես երեւում է, հիմնական կռիվը դաշինքներ կազմել-չկազմելու շուրջ է: Բանն այն է, որ նախօրեին Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ժառանգությունը բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ըստ էության չբացառեց դաշինքով հանդես գալու հավանականությունն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը չի հակասի Ժառանգության գաղափարախոսությանը: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանն այսօր բավական կտրուկ արձագանքեց դաշինքների ստեղծման գաղափարին՝ նշելով, որ դեմ է դրանց իրենց արհեստածին լինելու պատճառով: Ի դեպ, Զարուհին այսօր բացեիբաց հայտարարեց, որ Արմեն Մարտիրոսյանը չի կարող դաշինք կազմելու համար բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ, քանի որ դրա լիազորությունը չունի: Նա այսկերպ փորձեց Արմեն Մարտիրոսյանին ցույց տալ իր տեղը: Ի դեպ, վստահաբար Մարտիրոսյանին էր ուղղված նաեւ Զարուհու այն հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում հեռանալ Ժառանգությունից, ավելին՝ եթե իրեն խանգարում են, նա հեռացնում է խանգարողներին: Այս ամենի ֆոնին հատկապես աչք է զարնում այն, որ կուսակցության նախագահը երկրում չէ, նա գտնվում է ԱՄՆ-ում եւ հեռվից, ավելի ճիշտ սկայպով է հետեւում իր կուսակցության անցուդարձին, սկայպով անցկացնում նիստեր, քննարկումներ: Կարծես թե աստիճանաբար հավանական են դառնում այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացներից եւ որոշ լուրերի համաձայն՝ առաջիկայում կհրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից: Միգուցե այս ամենը հաշվի առնելով է, որ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հեռակա մարտեր են վարում. նրանցից յուրաքանչյուրը հույս է փայփայում զբաղեցնել կուսակցության նախագահի աթոռը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1657856284515029&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի գլխավոր իրադարձությունը թերևս ապիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Նրա դերի ու նշանակության մասին շատ է խոսվել. նոր սահմանադրությամբ, այլևս թիվ մեկ համապետական ընտրությունն է: Ընտրություններին բան չի մնացել, 3 ամսից քիչ, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել ավելի վաղ հավակնոտ հայտեր ներկայարած մի շարք ուժերի պարտությունը: Չցանկանալով անձնավորել դրանք՝ հետևյալը կառանձնացնեի. այն քաղաքական ուժը, որը 2, 3, 4 տարի է՝ խոսում է իշխանափոխության, «ռեժիմը տապալելու» անհրաժեշտության և այլ վեհ գաղափարների մասին, սակայն ընտրություններից 2-3 ամիս առաջ դեռ չի հստակեցնում իր մոտեցումները գործընթացի շուրջ, արդեն իսկ ձախողված է: Այս պահին հստակ պլատֆորմի մասին հայտարարել է միայն իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ընդդիմադիր «Ելքը» և ՀԱԿ-ը: Մնացածները ընդհանուր առմամբ հայտարարում են ընտրություններին մասնակցելու մասին, միգուցե ակտիվ հարցազրույցներ, հայտարարություններ անում, սակայն գործողություններում լրջություն դեռ չի նշմարվում: Լրջություն ասելով պետք է նկատի ունենալ ընտրություններին հաջողություններ գրանցելուն ուղղված էական քայլեր: Այսպիսի պասիվ ընտրական պրոցես, խորհրդարանական ընտրություն չեմ հիշում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1959249010969052 ...

    Կարդալ ավելին
  • Նոր ընտրակարգի ընդունումը, ինչն, ի դեպ, կոնսեսուսային կարգով խորհրդարանում ընդունվեց՝ բացի ընթացիկ փոփոխություններից ամրագրեց այդ պահի իշխանության մեծ հնարավորությունները: Առավել պարզ ասած՝ ցանկացած իշխանություն, ով տարբեր գործիքների միջոցով վերահսկում է վարչական ռեսուրսը, մեծ առումով նաև գործարար աշխարհը, օլիգարխային, հնարավորություն ստացավ նրանց միջոցով լուծելու իր քաղաքական առաջընթացի հարցը: Եթե մի փոքր էլ բացենք փակագծերը, ապա սխեման հետևյալն է. իշխանությունն ամեն ընտրատարածքում նվազագույնը 5 «խոշոր ձուկ» է գրանցում, ովքեր խոստովանենք իրենց հետևում որոշակի զանգված ունեն: Այս մարդկանց ընտրազանգվածը ընտրությունների է գնում ու նոր ընտրական օրենսգրքի պայմաններում պարտադրված ընտրում այդ օլիգարխներին առաջադրած կուսակցությանը: Այսինքն՝ ուզենան, թե չուզենան, բոլոր կարող ուժերը առաջին հերթին աշխատելու են իշխող կուսակցության համար, իսկ նրանց ձայների հանրագումարը, առանց կորուստների, ավտոմատ գրվելու է իշխող ուժի հաշվին: Ահա և ողջ ինտրիգը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1953094848251135 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր հայտարարել է, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցը մտահոգում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Հետաքրքիր զուգադիպություն․ մեկ օր առաջ ԶԼՄ-ների խմբագիրների հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Կարեն Կարապետյանը նշել էր, թե այնպիսի կառավարության նիստ չի հիշում, որտեղ հակակոռուպցիոն թեմայով հանձնարարական չտրվի: «Բազմաթիվ են, լիցենզիա ստանալը պրոբլեմ է, կադաստրից թուղթ վերցնելը, ԱՊԶ ստանալը, հարկայինի հետ շփվելը, ի՞նչ պետք է անենք, մեթոդաբար պետք է գնանք, մի օրվա մեջ բոլորը փոխվելու են, չէ, ինչի՞ց է կախված դա, ինչքանո՞վ ենք մենք հետևողական լինելու, մինչև վերջ: Այլ տարբերակ չունենք»,- նշել էր նա: Իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելու խիստ անհրաժեշտ քայլն այն միջավայրի փոփոխությունն է, որը բերում է կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:  Կառավարության նիստում հնչող հանձնարարականներն, ըստ էության, պետք է ուղղված լինեն հենց միջավայրի փոփոխությանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը՝ ոնց են կատարվելու գնումները, ոնց են բաշխվելու միջազգային ֆինանսական միջոցները, ոնց են տրվելու լիցենզիաները: Պետք է էականորեն նվազեցնել արտաքին աշխարհի շփումը կառավարության հետ, էլ չասած տարաբնույթ տեսուչների հետ:  Մեծ առումով միջավայրը «մաքրելուն» ուղղված քայլերը մեկնարկել են, մնում է, որ հանրությունն իր վրա զգա դրանց դրական ազդեցությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1939401622953791 ...

    Կարդալ ավելին
  • Օրեր շարունակ կոմայի մեջ գտնվող ոստիկանի մահը հերթական անգամ հետևյալ հարցադրումն առաջ բերեց. լավ, բա ո՞վ է պատասխան տալու 3 մարդու կյանքի համար՝ անկախ նրանից, թե ով ինչպես որակեց կամ գնահատեց ՊՊԾ գնդի գրավումը: Եթե գոյություն ունի պետություն, ապա ոչ միայն զոհվածների ընտանիքներն ու հարազատները, այլ ողջ հանրությունը պետք է պետք է իմանան, ովքեր են կանգնած այս սպանությունների հետևում և ովքեր են խստորեն պատասխան տալու այդ հանցանքների համար: Մեկ ամիսը միգուցե դեռ բավարար չէր էմոցիաները մի կողմ դնելու ու իրադարձություններին առավել սառնասիրտ նայելու համար, սակայն ժամանակն աշխատում է ընդդեմ հասարակության, ընդդեմ պետության: Այլևս երբեք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1875144812712806 ...

    Կարդալ ավելին
  • ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը սպասելի զարգացումներ ունեցավ, զինյալները հանձնվեցին, արյունահեղությության վտանգը զրոյացվեց, սակայն այն իրավիճակն ինչ ունեինք մինչև ՊՊԾ գնդի գրավվումն առավել սրվեց: Խորհրդարանական ընտրություններին 8 ամիս է մնացել. երկրի կառավարման համակարգի փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրությունների կարևորությունը հասկանալի պատճառներով մեծացավ: Եթե նույնիսկ իշխանությունը մինչև ընտրություն չգնա արմատական փոփոխությունների, ապա գոնե ընտրություններին պետք է ներկայանա նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, նոր կարդրերով, որովհետև այսպես այլևս չարժվել չի լինի, պետք է իրավիճակ փոխել, թե չէ նոր ՊՊԾ գնդեր կգրավվեն, կունենանք շատ ավելի բարդ իրավիճակներ, ինչը ոչ մեկի շահերից չի բխում: Քանի դեռ ուշ չէ, պետք է շարժվել, թե չէ ուշ կլինի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1868096393417648?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1470033069114632 ...

    Կարդալ ավելին
  • Երևանում ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է և ազդում է բոլորիս բարոյահոգեբանության վրա: Հեշտ չէ գնահատել, թե ով որքան մեղավորություն ունի ստեղծվածի համար: Մի խումբ մարդիկ իրենց ընդվզումն են արտահայտում երկրում տարիներ շարունակ ստեղծված պրոբլեմների պատճառով, բայց մյուս կողմից էլ հանցագործություններ է իրականացվում, սպանվում է մարդ, վիրավորվում են քաղաքացիներ: Այս բարդ իրավիճակում, կարծում եմ, ամեն անզգույշ քայլ կարող է բերել էսկալացիայի: Այս կոնտեքստում անհասկանալի է, թե ինչու ՊՊԾ գնդի զինյալները պատանդ վերցրեցին բժիշկներին: Եթե մինչ այս կարելի էր թեկուզ հուզական բացատրություններով հիմնավորել, որ նրանք ժողովրդին ահաբեկելու խնդիր չունեն, ապա հիմա անհասկանալի է, թե ինչ մեղք ունեն բժիշկները, որոնք պարզապես ուզում էին մարդկային կյանքեր փրկել: Այս ամենն արդեն շատ է երկարում և կարծում եմ նոր արկածախնդրություններից խուսափելու համար պետք է բոլոր կողմերը մաքսիմալ ողջախոհություն դրսևորեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1865818666978754 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլը «աղբարկղ» ուղարկեց մինչև այս օրը ելույթ ունեցողներին ու ղեկը վերցրեց իր ձեռքը: Ըստ էության, Նիկոլն եկել էր ասելու, որ մնացածների վրա հույս չդնեք, այսօրվանից ես եմ ասիչը: Այն որ Նիկոլը կարողանում է ցուցարարների հետ աշխատել ու մոբիլիզացնել ընդվզող հատվածին, ապացուցվել է բազմիցս, բայց թե ինչպիսի վեկտորով կընթանան հետագա զարացումները, ցույց կտա ժամանակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1863635493863738 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն երկու օր է, բոլորի ուշադրության կենտրոնում են Էրեբունիում տեղի ունեցած դեպքերը: Տարբեր կարծիքներ են հչում թեմայի շուրջ: Այս թեմայով ողջախոհության կոչ է արել նաև Մայր Աթոռը: Իհարկե կոնկրետ մեսիջավորված չէր կոչը, սկայան ակնհայտ է, որ եկեղեցին ևս փորձում է մեղմել իրադրությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից»: Որքան ես եմ հիշում, սա առաջին դեպք է, երբ եկեղեցին ներգրավվում է ներքաղաքական սուր թեմաների մեջ: Կարծում եմ` սա պետք է նախադեպ հանդիսանա հետագայի համար: Ի վերջո եկեղեցին պետք է բարձրացնի իր վստահությունը երկու կողմերի մոտ՝ քարոզելով բոլոր խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով և առանց արյան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1861648347395786?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ-ում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ: Ու այդ խնդիրների շարքում առավել առանցքայիններից են կրթության ոլորտի խնդիրները: «Կրթական ոլորտի բոլոր մակարդակներում առաջնահերթություններն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար: Հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միևնույն ժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր, վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը»,- այս մասին կառավարության նախորդ նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մենք շեղվել ենք խորհրդային շրջանի կրթական մեթոդներից ու համակարգից, որը բավականաչափ արդյունավետ էր, սակայն դեռ չենք հայտնաբերել կամ մշակել նոր համակարգ, որը կարողանար արժանիորեն փոխարինել նախորդին: Տարիների ընթացքում բարձրացել է ուսում ստանալու համար վճարվող վարձի չափը, բայց արդյո՞ք ուսումը դարձել է ավելի որակյալ, իսկ աշխատանք գտնելը՝ ավելի դյուրին: Կամ փոփոխությունների այդ մեծ շարքը ինչո՞վ է նպաստել կրթության ավելի հայեցի դառնալուն: Կա՞ արդյոք մշակված հստակ քաղաքականություն, որը ուղենիշեր է սահմանելու կրթական գործունեություն իրականացնող հաստատությունների համար՝ այն ավելի հայեցի դարձնելու համար: Ավելին, ի՞նչ ասել է հայեցի: պետք է նախ դա հստակեցնել: Ավելացնեմ մի շատ առնցքային խնդիր ևս՝ հրավիրելով վարչապետի ուշադրությունը նաև դրա վրա: Հայաստանյան ԲՈւՀ-երի մեծ մասում մագիստրոսական կրթությունը գրեթե նույնությամբ կրկնում է բակալավրիատի կրթությունը: Նույնքան լայն շրջանակներ է ընդգրկում, հիմնականում նույն առարկաներն է ուսումնասիրում, ծանոթացնում է ուսանղներին միևնույն թեզերի հետ: Բայց մեզ հարկավոր է ավելի նեղ մասնագիտացում: Այլապես մագիստրատուրան կորցնում է իր իմաստը, դառնալով ոմանց համար նոր ծախսերի, այլոց համար էլ նոր եկամուտների աղբյուր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1858403327720288 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին