Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Միքայել Յալանուզյան
    Загрузка...
  • Գեղարվեստական ֆիլմից պատմական ճշգրտություն մի պահանջեք, մեղք է։ Գեղ. ֆիլմում կարող է լինել պատմական փաստերի և անճշտություն, և տարբերություն, և չափազանցություն, կարող է լինել տեղին ու անտեղի ողբ, լաց, ծիծաղ, մի խոսքով՝ ամեն ինչ։ Դրա համար էլ կոչվում է գեղարվեստական։ Նայած, թե սցենարիստն ու ռեժիսորը ոնց են պատկերացրել իրենց ֆիլմը։ Գեղ. ֆիլմի նկատմամբ կարելի է կիրառել միայն մի մոտեցում՝ հավանեցի կամ չհավանեցի, բայց ոչ երբեք՝ պատմություն։ Կան ֆիլմերի այլ տեսակներ՝ վավերագրական, փաստագրական։ Այստեղ արդեն վերևում նշածները չպետք է լինեն։ Մոտավորապես ըսենց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/845065545596364 ...

    Կարդալ ավելին
  • Անկախության առաջին ձմեռը 1992թ. հունվարի 5-ից Հայաստանում ազատ են արձակվում բոլոր ապրանքների գները, բացի հացից, աղից, մածունից, մանկական սննդից, բնակարանային վարձից, ուղևորավարձից և կապի որոշ ծառայություններից։ Նախագահի 1992թ. հունվարի 4-ի հրամանագրով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 280 ռուբլի, կրթաթոշակը՝ 200 ռուբլի։ Նորածին երեխայի համար պետությունը միանվագ վճարում էր 250 ռուբլի նպաստ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/819884864781099 ...

    Կարդալ ավելին
  • 1. Այս տեղեկությունը այս աղբյուրով դնում եմ, որովհետև սկզբունքորեն համամիտ եմ և գտնում եմ, որ պետական աշխատողները, բացի գերատեսչության տեղեկատվության և PR ոլորտի պատասխանատուներից, Ֆեյսբուքում անելիք չունեն։ Վաբշե չունեն։  2. Եթե այս տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, շատ լավ է։ 3. Եթե այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ապա արժե այնպես անել, որ հետագայում իրականություն դառնա։ #ԱյդՔաղցրԲառըՖեյսբուք «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին`9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/768929909876595 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ճիշտ եմ հասկացել, այսօր ուսուցչի տոնն է։ Ուսուցիչների շարքին միայն դպրոցի դասատունե՞րն են դասվում, թե՞ նաև բուհերի դասախոսները։  Եթե առաջին տարբերակն է, ապա պետք է անհապաղ դասախոսների օր էլ սահմանել։ ՀԳ. Տարբերություն, այնուամենայնիվ, կա՝ մեկը դաս է տալիս, մյուսը դաս է խոսում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/757850207651232 ...

    Կարդալ ավելին
  • Կանցնի անկախության 25-րդ ամյակը, կգա հաջորդ հոբելյանական տարին, հետո՝ մյուսը, հետո՝ մյուսը... Դարձյալ հանրությունը կքննարկի զորահանդեսին ռուս (գուցե նաև՝ չին) զինվորների մասնկացության, արտասահմանյան դրոշների առկայության խրթին հարցերը, կասի, որ անկախության 30-40-50 տարիներին ձեռքբերումներ չեն եղել, կասկածներ կունենա, որ թռչող Իսկանդերը մերը չէ, իսկ անօդաչու տանկի մեջ չկա վառելիք, կնեղանա փողոցների խցանումներից, դրոնների թռիչքների եռօրյա արգելքից, կրթության պակասից, բարոյալքվածությունից և շատ ու շատ այլ բաներից, որոնց մասին խոսում ենք այսօր, խոսել ենք երեկ և անխուսափելիորեն խոսելու ենք վաղը։ Ինչ արած՝ այսպիսին է մարդ արարածը։ #Անկախություն25 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/747349098701343 ...

    Կարդալ ավելին
  • Մեր դպրոցն ու կրթությունն ամենաառաջինը այլանդակում են ծնողները։ Այն ծնողները, ովքեր հետո դժգոհում են՝ երեխես գերազանց սովորել ա, գործ չկա։ Հազիվ 4, 5 օր դասի են գնացել երեխեքը, ժողով են անում ու քննարկում եկող տարվա մայիսի ՎԻՆԵՏԿԻ ու ՎԻՊՈՒՍԿՆՈՅԻ փողի հարցը։ Ստեղ են ասել՝ ձեր անկիրթ գլխին կպնի վինետկեն, էդ ա՞ կարևոր էս լուսավոր աշխարհում։ Երբ հասարակության մեջ թելադրողը քաղքենիությունն է, մարդիկ առաջին հերթին քննարկում են ՎԻՊՈՒՍԿՆՈՅԸ, որի ժամանակ լսելու են Թաթուլի «Նայ-Նայ-Նայ»-ը։ Ողջ լինեք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/745028552266731 ...

    Կարդալ ավելին
  • Էս ամերիկացիք են ասում։ Ժողովրդավարացման գործընթացը տարբերությունները կամրջելն է, ինչը գործնականում անհնար է առանց տեղեկատվության և վերլուծության ամուր հիմքի։ Մեր ժողովրդավարությունը լավ տեղեկացված քաղաքացիների կարիք ունի, ովքեր թե՛ քաղաքականության, և թե՛ քաղաքական գործիչների վերաբերյալ փաստերի վրա հիմնված որոշումներ են կայացնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/730218997081020 ...

    Կարդալ ավելին
  • 25 տարի առաջ Վանո Սիրադեղյանը բացատրում էր «Ղարաբաղ» կոմիտեի պառակտման պատճառը։ Կարծում եմ՝ բավականին համոզիչ բացատրություն էր։ Խոշոր շարժումներն իսկապես չեն կարող տևական լինել, հատկապես, երբ անցնում են իշխանության։ Իսկ իշխանություն նշանակում է քաղաքական պայքար, որի դեպքում պառակտումն անխուսափելի է։ Երևի նաև այդ պատճառով է, որ 88-ի շարժման ժողովրդական ընդգրկվածությունն այդպես էլ մնաց անգերազանցելի։ Ինչևէ։ Մի հատ աչքի անցկացրեք, հետաքրքիր է։ Համ էլ՝ հումոր կա մեջը։ Հատված ՀՀՇ 3-րդ արտահերթ համագումարում Սիրադեղյանի ելույթից։ 24 օգոստոսի, 1991թ.։ Մեջբերումն արված է «Հայք» շաբաթաթերթի 91թ. օգոստոսի 30-ի համարից։ «Ժողովրդի նվիրական իղձն էր հավերժ միասին տեսնել «Ղարաբաղ» կոմիտեն։ «Ղարաբաղ» կոմիտեն մեր ապստամբական ոգու պոռթկումն էր, մեր ժողովրդի քաղաքական պարզամտության ծնունդը, մեր՝ քաղաքականությունից հեռու ժողովրդի կոլեկտիվ ուսուցիչը, և այնտեղ հավաքվել էին քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ։ «Ղարաբաղ» կոմիտեն կարող էր միասնաբար բանտ գնալ, միասնաբար զոհվել, անհնարինի սահմանում «Ղարաբաղ» կոմիտեից հնարավոր կլիներ անգամ ջութակահարների անսամբլ ստեղծել, բայց մեկ քաղաքական կազմակերպության մեջ մնալ անհնար էր։ Շարժումը չէր կարող կազմակերպված ժողովրդից կազմակերպված կազմակերպություն ստեղծել երկու տարում։ Անհնար է։ Որովհետև մի կազմակերպվածությունը ընդդիմանում է մյուսին։ Թեկուզ մեռնելով՝ ընդդիմանում է, հակասություններն ու պառակտումներն անխուսափելի են»։ ‪#‎Անկախություն‬   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/728422820593971 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա տեսեք ինչ է կատարվում մեր լրատվական դաշտում։ Մարդը գրում է սուտ տեղեկություն, բոլորը տարածում են՝ «սարսափելի է», «սոսկալի է», «զարհուրելի է» մեկնաբանություններով։ Հետո այդ տեղեկությունը հերքվում է։ Տարածողն էլ ասում է՝ հա, ինչ ա եղել որ, ես ինչ լսել եմ գրել եմ, եթե սուտ է՝ թող հերքեն։ Այդ մարդը, իմիջիայլոց, շատ հաճախ հանդես է գալիս, որպես փորձագետ։ Հիմա հարց մը՝ կարո՞ղ ենք մենք վստահել նրա փորձագիտական գնահատականներին։ ‪#‎Media‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/725835370852716 ...

    Կարդալ ավելին
  • Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ենիգոմշյանն ասում է՝ տղաները զենք են ունեցել գունդ մտնելիս։ Բայց կարծես հակառակն էին ասում, թե զենքը վերցրել են գնդում եղած զինանոցից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/717837764985810?notif_t=close_friend_activity¬if_id=14696155100625 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/zMqM3lr1rC2oWDepVTki.jpg

    Ավելի լավ է լինել ,,պաթոսը գլխին տված,, հայրենասեր, քան՝մանկուրտ, ազգուրաց, Շիրվանզադեի «Կոսմոպոլիտ» կամ  «Նոր Դիոգենես» ՝որ ասում էր․ «Ես․․․ես հայ եմ եւ մնացյալն եւայլն» ,քան՝ադրբեջանամետ, թրքամետ, օտարամոլ, թշնամական ուժերին ծառայություններ մատուցող․․․Էդ որ հեռուստաեթերից մեծապետական ժեստիկուլյացիայով հայտարարում եք, թե «Մենք այլեւս Արցախի ստատուսը պահելու ռեսուրս չունենք», Արցախի կարծիքը հարցրել ե՞ք» ։Սա առնվազն ազգային դավաճանություն է, ազգային արժեքների ձեւախեղում, որի հեռահար նպատակը, թերեւս, այն է, որ Ռուսաստանն  «ափալ-թափալ»՝ Ադրբեջանին էլ մտցնի Եվրասիականի մեջ՝Արցախի հարցն ի վնաս հայ ժողովրդի ու Արցախի լուծելու հաշվին։Բելառուսի չափ էլ չկանք, որի նախագահը խիստ տոնով պարբերաբար ռուսաստանի երեսին նետում է,թե թույլ չեն տա, որ իրենց ազգային ինքնասիրությունը ոտնահարվի, իսկ քաղաքական որոշ ուժեր սեփական ազգային ինքնասիրությունն ու ողջ ազգինն էլ վրադիր՝ուզում են դարձնեն ,,շեմքի շոր,, ու Ադրբեջանին էլ հրավիրում են ոտքերը վրան սրբելու։Էլի էնքան գժվեցին, որ նորից բացահայտ ,,զիջում,,են քարոզում, ոչ թե՝ փոխզիջում,․այսինքն՝,,մենք ունենք միայն տալու,, ՝մեր գրավյալներից եւ ,,չունենք վերցնելու,,՝նրանց գրավյալներից։ ․․․ Վայ մեր օրին, վա՜յ․․․2008 եւ 2012 թվերին էս ինչ ,,մեծ ղալաթ,, արեցինք, էս ո՞ւմ շուրջն էինք ազգի գիտակից սերուցքով համախմբել՝,,ընդդեմ ավազակապետության,,։Որովհետեւ էն ժամանակ Արցախի խնդիր չէին դրել քարոզարշավի հիմքում, այլ միան՝,,ավազակապետության դեմ պայքար,,․բա ու՞ր կորավ․մարեց-գնա՞ց։ ․․․Ամենամեծ ,,պաթոսը գլխին տված,, հայենասերը մեծն Չարենցն էր, որ իր երկիր Նաիրին կորցրեց ու հենց այդ պաթոսի հետեւանքով հայտնվեց ու մեռավ ստալինյան բանտում, որովհետեւ պահպանեց մարդու իր տեսակը՝ազնիվ ու հայենասեր տեսակը, որ համախոհներ երեւի թե այնքան չհավաքեց, որ նման մարդիկ կարողանային բռունցքվել ու պայքարել ու կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ չտային։Գոնե Չարենցի հիշատակը հարգեք՝ նախքան եթերից հայրենասիրական ուժերի հասցեին արհամարհական արտահայտություններ նետելն ու մարդկանց մոլորեցնելը, թե իբր ձեզ հետ ազգովի համամիտ են, բացի՝,,մի քանի,, ,,պաթոսը գլխին խփածներ,,։Բա ձեր գլխի՞ն ով է ,,կտտցրել,,՝որ ապազգային հայտարարություններ եք անում ու հեգնում, թե իբր ,,կեղծ հայրենասերներին,, մարդիկ չեն արձագանքում՝գլուխ չդնելու ցանկություն չունենալով,մինչդեռ հենց ձեր հետ չեն ուզում գլուխ դնեն ու արդեն զզված՝հեռուստաալիքը փոխում են, եթե իհարկե որեւէ անոնսով պատահաբար մի միտք չի թռչում եթերից ու մարդկանց հունից հանում, ստիպելով գրիչ վերցնել։ ․․․Հիշեցնենք, որ Արցախի ստատուսը 1989թվի ՀՀ Գերագույն խորհրդով/որ ավելի ազգային էր, քան՝ ներկայիս ,,Ազգային ժողովը,,/ արդեն որոշվել է․այն է՝ Արցախը վերամիավորել մայր- Հայաստանին՝ Արցախի ժողովրդի կամքով։Եվ, չնայած այդ որոշումը թղթի վրա մնաց, սակայն արդեն 28 տարի է՝Արցախի ստատուսն էլ, անկախությունն էլ պահպանվում է՝շնորհիվ Արցախի ժողովրդի անկոտրում կամքի եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության։Հայրենասիրական ուժերին ,,պաթոսը գլխին տված,, համարողները թքում են ազգի հերոսների ու ազգի մեծերի հիշատակի վրա, ոտնահարում Չարենցի, Տերյանի, Իսահակյանի հիշատակը՝նման ապազգային հայտարարություններով։Ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն՝չի նշանակում ազգայինի ոչնչացում։Ու Արցախն էլ ֆեյսբուքի էջ չի, որ վրան ինչ ստատուս ուզենան՝գրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1

    Կարդալ ավելին

Քաղաքականություն