• Քրիստինե Բեժանյան
  • Տղամարդկաց մասին գրեցի, հիմա կանանց մասին... Ինչպես գրավել կնոջը. Ընդհամենը 1 կետ կա 1. Մի թեթև ուշադրության արժանացրեք, մնացածն ինքն իր գլխին կսարքի Եթե հանկարծ դուխը հերիքի չսարքի, կասեք, որ պրինցեսա է, տարված է իր շորերով ու եղունգներով, փողոտ տղա է սպասում, պարզամիտ է, գեղացի, որ բան չգտնեք փչացածը կա ու կա...ու արագ անցնում է հաջորդին, որովհետև երկար լռվելու կարիք չկա,ընտրությունը մեծ է: 2. Ինչպես պահել «նվաճած» կնոջը...էլի մի կետ կա 2.1 ամուսնացեք հետը, իրեն-իրեն կպահվի,куда денится..Իսկ եթե արդեն ամուսնացած եք, էլ ի՜նչ պահել, արագ փոխեք՝ մեկը մյուսի հետևից... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/bskrist/posts/960710994006922?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Տղամարդուն գրավելն այնքան բարդ չի, որքան պահելը: Ամենահզոր զգացմուքի դեպքում էլ փախչում են, եթե իրենց կոմֆորտի մեջ չեն զգում: Մի քանի թեթև դիտարկում. 1. ցույց մի տվեք, որ խանդում եք 2. եթե ինչ-որ բանում մեղադրում եք ու գիտեք, որ ճիշտ եք, գազ մի տվեք, ուղղվելու հնարավորություն թողեք 3. բաց տեքստով մի քննադատեք այն մարդկանց, ում իր մոտիկն է համարում ու շփվում է, փորձեք հանդուրժողականորեն վերաբերվել անգամ ամենատանելի ընկերներին 4. թողեք իրեն իր աշխարհում, իր երգերի, ֆիլմերի հետ, մի փչացրեք կենսատարածքը, որում ապրում է 5. եթե խանդում եք, երբեք ի պատասխան խանդելու առիթ մի տվեք, դա ամենաքայքայիչն է 6. բաց տեքստով հետազոտական հարցեր մի տվեք, մեկ է, որ չուզի, ոչինչ չի ասի, հատկապես քանդակիչ է դուռը բացելուց ու՞ր էիր հարցը 7. ամենակարևորը՝ սովորեք ժամանակին անջատվել ու երկար տեքստեր չասել: Ահավոր է, երբ տղամարդն արդեն փոշմանել էիր արածից, բայց չի կարողանում կնոջն անջատել 8. Հիշեք, որ ամեն մարդ սիրում է ինքը ծախսել իր աշխատած փողերը 9. Ոչ մեկի հետ համեմատության մի դրեք, առավել ևս այդ մասին մի բարձրաձայնեք 10. Բա խի ինձ նվեր չառար-ը չի օգնում, եթե չի ֆայմել, հարկավոր է օրինակ ցույց տալ ու քնքշորեն կաթացնել... մեկ էլ կարդալիս հումորով կվերաբերվեք գրածիս, ես Դալայ Լաման չեմ..Ճ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bskrist/posts/959818140762874 ...

    Կարդալ ավելին
  • -սկեսուրին մամա ասեք մինչև երեխեքի ծնվելը, հետո տատիկ էլ է նորմալ -չամուսնացած, անգամ ամուսնացած տալին, տեգորը հետներդ կաֆե-մաֆե մի տարեք, իրենք տանն էլ զբաղմունք կգնեն - հնարավորինս պայքարեք առանձին ապրելու համար, ծնողների հետը թողեք վերջին վարյատ, հիշեք, որ ինչքան էլ շքեղ տուն ունենան, ասեն, որ դա իրենց տղայինն է, մեկ է, կես դար պիտի անցնի, որ դառնա ձերը - գոնե առաջին տարին քիթներդ մի խոթեք ոչթազահարսային գործերի՝ կլադովկա հավաքելու, պղինձ շփելու, ղազանով տոլմա փաթաթելու, բրդալվացման, զակատատանջահարային գործերի մեջ: - հենց սկզբից ասեք, որ երեխաների անունները դուք եք դնելու, մանավանդ, երբ շատ հարգված պապի անունը Պետյա է -Երբ ձեզ դուր չեկող բան են ասում, մի լռեք, հույս ունենալով, որ էլ չեն ասի, քանի կարգին չեք հակաճառել, հա ասելու են - 100 տոկոս ճիշտ լինելու դեպքում,երբ բոլորը միասին են, մի վիճեք, հատ- հատ աշխատեք, բացահայտ պայքար չգնալով  - վատ մի եղեք այն հարազատների հետ, որոնց հետ այդ պահին ընտանիքը լավ չի, բայց լավ էլ մի եղեք, աշխատեք հեռու մնալ  - սովորեցրեք, որ նվերի արժեքը կարևոր չի, բայց նվերը խիստ կարևոր է ու հեչ պարտադիր չի, որ քրոջն ու մորն էլ դառնա պարտադիր - ու ամենակարևորը՝ եթե ծնողները գտնում են, որ տղան ձեզ հարմար չի, մինչև շաաաատ մեծ զգացմունք չլինի,չամուսնանաք Նյութի աղբյուր`https://www.facebook.com/bskrist/posts/930408357037186?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Դժվար թե որևէ ընտանիք մի տղա ունենալուց հետո սելեկտիվ աբորտ անի: Այսինքն, երևույթը կվերանա այն դեպքում, եթե պարզենք, թե ինչուն են ուզում պարտադիր տղա երեխա ունենալ: Օրինակ, առաջ տղան եղել է աշխատուժ, արական սեռը (մինչև հիմա էլ) հասարակության մեջ ունեցել է արտոնություններ՝ ֆիզիկապես ուժեղ ու պարապ լինելով (կանայք կյանքի շատ տարիներ նվիրում են երեխաներ մեծացնելուն): Ձևավորվել է տղայի հետ ապրելու, ունեցվածքը տղային թողնելու ավանդույթ: Ամեն հայ ընտանիք «կայացած» զգալու համար իր պարտքն է համարում մի տղա եդ գցել...Մամայիցս էլ եմ լսել, երբ ստիպված է որևէ հարցով փեսաներին դիմել, չնայած ողջ պատրաստակամությանը, ասում է՝ բա իմ տղան չլիներ, իրավով ասեի... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/bskrist/posts/928363210575034 ...

    Կարդալ ավելին
  • Շաաատ մտահոգիչ փաստ շարքից... Կարող եք ինձ բացատրել,թե ինչու են դեղերը գովազդում, ո՞ր մարդիկ նայեն, գնան առնե՞ն...Շատ չի պրիմիտիվ; Բժշկությունը գնալով զարգանում է: Բա ինչի են հսկայական գումարներ ծախսում, բժիշկներ պատրաստում, եթե մարդը կարող է գովազդ նայել և բուժել իրեն: Եթե մարդուն թվում է, որ իր լյարդը ցավում է, կարող է Эссенциале форте առնել ու խմել, որովհետև գովազդում ասվում է, որ եթե մտածում եք ձեր լյարդի մասին , խմեք, հյուսվածքները վերականգնում է: Չնայած առողջ մարդնը էլ , ըստ գովազդի, հենց հիշի, որ լյարդ ունի, կարող է գնալ, խոհանոցից պահարանից հանել ու խմել: Հուզվելու աստիճան պրիմիտիվ է ու նաև վտանգավոր... Ես գտնում եմ,որ ընդհանրապես պիտի արգելվի դեղերի գովազդը: Կարելի է ստեղծել համակարգ, որտեղ դեղը կգովազդվի միայն բժիշկներին ու բուժհիմնարկներին, չնայած դա էլ ավելի շատ տեղեկատվություն պիտի լինի, քան գովազդ: Ցանկացած նորմալ երկրում հիվանդին բուժում է բժիշկը, ոչ թե տեգոր կնիկը, հարևանի ախպոր կնիկը կամ ցանկացած փողոցում հանդիպած ծանոթ... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/bskrist/posts/927733440638011 ...

    Կարդալ ավելին
  • Քարով տվեք գլխիս...շարքից Իգական սեռին տեսողական են ընկալում: Քարանձավից սկսած զուգվում ենք, որ ընկալեն: Անգամ տարիքով կանանց, որոնց տարիների ամագն արդեն իսկ հարգանք է ակնկալում, քսմսում են, ներկում, ու ամբողջ կյանքում կինը պայքարում է, որ ընկալվի: Չեմ հասկանում, եթե կնճռոտ տղամարդը, չաղը, քաչալը նորմալ են, ինչի կինը պիտի չընդունվի այնպիսին, ինչպիսին կա: Երեկ տղամարդկանց նորաձևություն էի նայում և դա ինձ վիրավորանք թվաց նրանց հանդեպ: Տղաներ ջան, թույլ մի տվեք ձեզ արտաքինով ընկալեն, թե չէ կընկնեք կանանց օրը: Եթե Աստված շալվարը ստեղծել է, իր ստեղծած ոտքերը փակելու համար, էդ շորտերը մի հագեք, հիմա ինքը լավ գիտի, թե դուք... Մի խոսքով արտաքինն անցողիկ կատեգորիա է, եկեք հիանանք ավելի տպավորիչ ձեռքբերումներով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bskrist/posts/926297690781586 ...

    Կարդալ ավելին
  • 1. որոնց մի ձեռքում երեխան է, մյուսում սիգարետը 2. որոնք ամաչում են ծաղկեփունջ բռնել 3. որոնք 40 տարեկանում էլ են ծնողներից ծախսի փող ուզում 4. որոնց աշխատավարձն ընկերներինն է, կաֆեներինը, պիվայինը, սիգարետինը, հո՞ սիրածի վրա չեն ծախսում 5. որոնց բոլոր գործողությունները տանը մի բացատրություն ունեն՝ ախչի, ես ասել եմ, պետք ա տենց ըլնի 6.որոնք շատ են խանդոտ, բայց ընտանիքը տանը չի, իրենք ժամը 10-ին հանգիստ բազմոցին պառկած են 7 որոնք կնոջ բզզելով են իրենց մոր, քրոջ ծնունդը շնորհավորում 8 որոնք ընտանիքի անդամներից ամենաշատը մաշնին են սիրում 9. որոնք այնքան շատ են մաշնին սիրում, որ երբեք այն շուկային ու ընտանիքի անդամներին այլ կարիքներին չի ծառայում 10. որոնք պատրաստ են ամեն ինչ նորոգել, եթե դա հարևանի տանն է փչացել 11. որոնք ուշադիր ու քաղաքավարիեն կնոջ հանդեպ, միայն եթե դա իրենց կինը չի 12. որոնց ձայնը բարձրանում է միայն տանը՝ կնոջ վրա 13. որոնք ամաչում են երեխուն դուրս տանեն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bskrist/posts/919815151429840 ...

    Կարդալ ավելին
  • Քարով տվեք գլխիս... շարքից... Ինչ կապ ունեն, թե ինչ իշխանություններ են, ինչ օրենքներ են երկրում գործում, որ օլիգարխի լակոտն ինչ կայֆերի մեջ է, եթե տարրական բաներ անելու համար դեռ մի կյանք էլ պիտի ապրենք...չենք ունենալու նորմալ երկիր, ով ուզում է իշխանություն լինի, գալուստը, թե գնալուստը, եթե մարդը չի հասկանում, որ իր շուրջը պիտի մաքուր պահի...Ոնց բացատրես ծխող հողաթափիկ ինֆուզորիաներին, որ ծխախոտը շքամուտքում գցելը նույնն է, թե տանդ գցես, կամ որ հարկ-հարկ թքելով բարձրանում ես, նույնն է թե տանդ թքես, որովհետև հո տեղերը չես հիշում, որ չտրորես...Երկրում ինչ օրենքներ պիտի ընդունվեն, որ արգելվեն աղբի պատշգամբից դուրս նետելը: Կամ ինչքան ուզում ես գոռա, որ մաքրասեր ես, մեկ է տուն մտնելուց միջանցքի փառերը բերանդ են լցվելու ու դու էլ չես կարող ասածիդ հավատալ... Ասում են քաղաքապետը պիտի կազմակերպի քաղաքի մաքրությունը: Մեր բակն ամեն օր ավլում են, բայց մեկ է, կարծես հենց իրենց ջգրու, ով ինչ ունի, ցած է թափում: Քաղաքապետն անզոր է, երբ խոզի գլուխը չի ուզում խալիչին մնա: Ինձ թվում, որ մենք սովորենք շուրջներս հարմարավետություն ստեղծել, երկիրն էլ կսկսենք հարմարավետ պահել... Մի խոսքով՝ գրիպը կանցնի կգնա, էության խոզությունն է մնայուն.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bskrist/posts/917845241626831 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն