• Էդմոն Մարուքյան
  • Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։ Անձամբ իմ, և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության անունից, վստահեցնում եմ, որ մենք խորապես գիտակցում ենք մեր վրա դրված պատասխանատվության աստիճանը, ԱԺ-ում ՀՀ քաղաքացու լավագույն շահերը ներկայացնելու և դրանց իրացման համար պայքարելու մեր առաքելությունը։ Խոստանում ենք լինել հաշվետու և հասանելի ՀՀ քաղաքացու համար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10155119067567410 ...

    Կարդալ ավելին
  • Շան ցուրտը ստիպել է Սևանի ձուկ վաճառողներին նման կրեատիվ լուծումներ գտնել։ Ահա այս մանեկենն ազդարարում է լավ, թարմ ձուկ ունենալու մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154982947442410&set=a.10152272699087410.1073741851.55694240 ...

    Կարդալ ավելին
  • ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ -15 է մե՞ծ, թե՞ 18-ը Այսօր հաստատվեց Վանաձորի ավագանու ցանկը, ինչի առիթով շնորհավորում եմ ավագանու բոլոր անդամներին: Ինչպես գիտեք, հոկտեմբերի 8-ին, Լուսավոր Հայաստան, Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, որոնք Վանաձորի նորընտիր ավագանիում միասին ունեն 18 մանդատ, ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվեցին Վանաձորի ավագանու առաջիկա նիստում միասնաբար պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Հուշագրի տակ ստորագրեցին երեք կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները և ավագանու բոլոր 18 անդամները: Այս պայմաններում չափազանց տարօրինակ է դառնում, թե ինչ տրամաբանությամբ և ակնկալիքով է ՀՀԿ-ն առաջադրելու սեփական թեկնածուին Վանաձորի ավագանու ընտրություններում, եթե Հանրապետականը և ՀՅԴ-ն միասին ատացել են 15 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 18 մանդատով պաշտոնապես հայտարարել և ստորագրել է Լուսավոր Հայաստանի քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու մասին: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Հանրապետական կուսակցությունը փնտրում է զարտուղի ճանապարհներ` սեփական 15 ձայնը ավելացնելու և տարատեսակ խարդավանքների միջոցավ առավելություն ստանալու համար: Սա տարօրինակ և միևնույն ժամանակ չափազանց մտահոգիչ հարց է, որը բացահայտում է Վանաձորի ավագանու առաջիկա նիստում Հանրապետական կուսակցության հնարավոր գործողությունները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10154541408322410 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ: Այսօր ստացել եմ կրթության և գիտության նախարարի պատասխանն առ այն, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներկրված ալյուրի պաշարների սպառումից հետո հարստացված ալյուրի ներկրումը կասեցվել է և դպրոցներին հարստացված ալյուր չի մատակարարվում: Նույն կազմակերպությունից այժմ ստացվում է ալյուր՝ առանց հավելանյութերի, քանի որ հասարակության դիմադրության շնորհիվ ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը հետաձգվեց անորոշ ժամկետով:  Նախարարի պատասխանը՝ նկարում:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.914041978667530.1073741829.694884177249979/108717240 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ բոլորիս մտքերը զբաղված են սահմանում տիրող լարված իրավիճակով, կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ անտառային օրենսգրքում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ "բարեփոխումներց", առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Մի կողմ թողնելով գործող օրենսդրության հետ հակասությունների քննարկումը՝ այստեղ միայն նշենք, որ կառուցապատվող ցանկացած շենքի համար անհրաժեշտ են լինելու նաև ջրագծերի, կոյուղու, էլեկտրահաղորդակցության, ճանապարհների և այլ համակարգերի կառուցում, ինչից հետո խիստ կասկածելի է, որ անտառն իր տեղում կմնա: Մյուս կողմից, անտառի բարիքներից օգտվող, դրանց վաճառքից ստացված եկամտով ապրող բնակիչների համար սա ևս ունենալու է խիստ բացասական հետևանք: Նախագիծն ապրիլի 11-ից գտնվում է ԱԺ-ում: Բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ և բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել նախագծի ընդունումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10154085948737410 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ բոլորիս մտքերը զբաղված են սահմանում տիրող լարված իրավիճակով, կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ անտառային օրենսգրքում:  Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ "բարեփոխումներց", առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Մի կողմ թողնելով գործող օրենսդրության հետ հակասությունների քննարկումը՝ այստեղ միայն նշենք, որ կառուցապատվող ցանկացած շենքի համար անհրաժեշտ են լինելու նաև ջրագծերի, կոյուղու, էլեկտրահաղորդակցության, ճանապարհների և այլ համակարգերի կառուցում, ինչից հետո խիստ կասկածելի է, որ անտառն իր տեղում կմնա: Մյուս կողմից, անտառի բարիքներից օգտվող, դրանց վաճառքից ստացված եկամտով ապրող բնակիչների համար սա ևս ունենալու է խիստ բացասական հետևանք:  Նախագիծն ապրիլի 11-ից գտնվում է ԱԺ-ում: Բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ և բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել նախագծի ընդունումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/1063659943705732 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին շատ է խոսվում՝ տարբեր տեղերից, թալանողներից և օլիգարխներից պահանջել գումարներ, զենք գնել և պատրաստվել պատերազմի։ Համաձայն եմ, որ մենք պետք է ամեն բան անենք, որ մեր զինված ուժերը որևէ կերպ չզիջեն թշնամու զինված ուժերին՝ թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակողական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զենքերով ու մեխանիզմներով։ Բայց մի կարևոր հանգամանք կա այստեղ. մենք չպետք է մտնենք լոկ սպառազինությունների մրցավազքի մեջ թշնամի պետության հետ, քանի որ այդ մրցազավազքում մենք ի սկզբանե պարտված ենք։ Մենք կգնենք տաս Սոլնցեպյոկ և քսան Սմերչ, դրան ի պատասխան՝ թշնամին հիմնվելով նավթադոլարների վրա կարող է գնել կրկնապատիկ անգամ շատ։ Մենք պիտի մրցակցենք հակառակորդի հետ այնտեղ, որտեղ կարող ենք նրան հաղթել. մենք պետք է կառուցենք ժամանակակից և առաջադեմ պետություն, որտեղ կոռուպցիան արմատախիլ կարվի, որտեղ գործադիր իշխանության ներկայացուցիչները բիզնեսմեններ չեն լինի, որտեղ կգործեն զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, կկազմակերպվեն ազատ և արդար ընտրություններ, երաշխավորված կլինեն քաղաքական և քաղաքացիական ազատությունները, կստեղծվեն զարգացման համար հավասար հնարավորություններ և որտեղ դատարանները կլինեն արդար ու մատչելի։ Մենք պետք է ստեղծենք տեխնոլոգիապես զարգացած և ազատ պետություն, որն իր առջև կդնի ոչ թե զուտ գոյատևելու, այլ զարգանալու նպատակ: Եթե մենք հաղթենք հարևաններին այս ոլորտներում, վստահեցնում եմ, որ մենք կհաղթենք ցանկացած պատերազմում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10154078389027410?notif_t=close_friend_activity¬if_id=1461312597 ...

    Կարդալ ավելին
  • Վերջապես այսօր կառավարությունն ընդունեց իմ նախաձեռնած օրենքի կիրառման կարգի ընդունումը, որով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այսինքն, եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա բուժհաստատություններում: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը։ Դեռևես կան չլուծված կամ թերի կարգավորված հարցեր, որոնք նույնպես առաջարկելու ենք վերանայել։ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10154076516132410 ...

    Կարդալ ավելին
  • Երբևէ Պինոչետը չէր մտածում, որ իրեն կարող են Լոնդոնում ձերբակալել, կալանավորել և որպես պետության նախկին ղեկավար Մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար ու հանցագործությունների համար մեղադրանքներ առաջադրել: Մի օր նշված ճակատագիրը բնականաբար սպասում է Ալիևին և այն բոլոր ադրբեջանցի ռազմական գործիչներին, որ պատերազմական հանցագործություններ և վայրագություններ են թույլ տվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10154038038387410 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սպառողներին խաբելու համատարած պրակտիկայի դեմ ոչինչ չի արվում… Հունվարի 22-ին ստացա հեռախոսային հաղորդագրություն Վեգա խանութների ցանցից, որով ինձ տեղեկացնում էին. «Հարգելի Մարուքյան, մեծ վաճառք ինքնարժեքով էլեկտրատեխնիկայի ամբողջ տեսականու համար Վեգա խանութներում մինչև 31.01.16»: Հաղորդագրությունում առկա էր նաև հեռախոսահամար, որով ես երեկ՝ 31.01.16թ. զանգահարեցի և հարցրեցի, թե արդյո՞ք այդ ինքնարժեքով զեղչը գործում է մինչ օրվա ավարտը, ինչին ստացա դրական պատասխան: Ես շտապեցի Զեյթունում գտնվող Վեգա խանութ` գնելու որոշակի ապրանք և անասելի էր իմ զարմանքը, երբ տեսա այսպես կոչված «ինքնարժեքը»… Ապրանքը, որը ցանկանում էի գնել, ուներ գնապիտակ, որի վրա նշված էր նկարում պատկերվածը (երկու ին, որից մեկը իբր ինքնարժեքը): Դիմելով սրահի աշխատակցին` հարցրեցի, թե ուր են խոստացված զեղջերը և արդյո՞ք այդ գինն այն ինքնարժեքն է, որով տվյալ սարքը ներկրվում է երկիր: Ինձ պատասխանեցին, որ դա շատ լավ զեղչ է։ Իմ այն տարակուսանքը, թե այդ ինչպես և ինչ հիմքով է հաշվարկվել, որևէ կերպ չփարատվեց: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ մեր քաղաքացիներին խաբում են, նշելովտարբեր ազգանուններ, ուղարկել են հաղորդագրություն, որով հրավիրել են գնումներ կատարել «ԻՆՔՆԱՐԺԵՔՈՎ», ես, այցելելով խանութ, պարզել եմ, որ ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն եմ ստացել, որով մարդկանց մոլորության մեջ են գցում ու խաբում:   Քաջ գիտակցելով, որ սա մեր երկրում եզակի դեպք չէ` կոչ եմ անում մեր քաղաքացիներին հետևողական լինել նման իրավիճակներում և թույլ չտալ սպառողների իրավունքների ոտնահարումներ: Միևնույն ժամանակ, այսօր դիմելու եմ համապատասխան լիազոր մարմին` Վեգա խանութներում ստուգում իրականացնելու համար` պարզելու նպատակով, թե ինչ հիմքով և ինչպես է հաշվարկվում այն ինքնարժեքը, որով գնումներ անելու գովազդ հրավեր է ուղարկվում»: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153849222912410 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն