• Արմեն Մկրտչյան
  • Ընկերներից ձեն չկա Գնացին ու հետ չեկան, Ոտս սայթաքեց ես ընկա՝ Լուռ մնացին, մոտ չեկան. Պիտի ելնեմ ես նորից, Մութ ու խավար այս հորից Գտնեմ, օգնեմ ես նորից,  Գուցե՞ նեղն են իմ օրից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1723273301039518&set=a.776923605674497.1073741832.100000705951911&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն մի բանսարկու` Հայկազ Մակարյան անունով, որը ցույցերին երկու անգամ եկավ, հետո ասուլիս տվեց ու Սասնա Ծռերի մոտ հայտնված բժիշկներին պատանդ համարեց, ինձ զանգել և հանդիպում էր առաջարկում: Ես մերժեցի` պատճառ բերելով իր նախորդ օրվա զզվելի ասուլիսը:Սա սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ` պանյատ, ստռելկա, ծեծելու եք ինձ և այլն:Հասկանալի էր,որ ձայնագրվում է ու ամեն ինչ արվելու է ինձ հունից հանելու համար: Անընդհատ շեշտում էր` իբր իրեն ծեծելու ենք ասուլիսի համար:Դե ես բնականաբար ծիծաղում էի, կրկնում որ ինքը իրավաբան է, իրեն իրավաբանի պես պահի: Տասնյակ անգամ զանգելուց հետո էս խեղկատակը որոշեց sms ներով ինձ հունից հանել: Առաջարկեց հանդիպել, հանդիպեցի: Հեռախոսը ձեռքին ձայնագրում ա ինձ ու խոսացնում. -Ես ոստիկան ընկերոջս եմ ասել մեր երեկվա խոսակցության մասին, որ ինձ արհամարհել ես, նեղացրել ու վիրավորել, հիմա արի գնանք Աշտարակի բաժին իրար հետ հաշտություն կնքենք: Ասում եմ Հայկազ ջան դիմել ես, ուրեմն որպես զրպարտիչ ինքդ էլ կդատվես. Ոստիկան ընկերդ էլ կդատվի քո հետ հանցավոր համաձայնության գալու համար: Զգաց որ չի ստացվում դիմացս կանգնել ու ասում էր 《ես գործ տվող եմ դե խփի ինձ》. Ես կրկնում էի որ կխոսենք օրենքի շրջանակներում: Հաջորդ օրը զանգում է ոստիկան ընկերը ու ինձ համոզում` իբր թե գնամ հաշտվենք:Կրկնում եմ նույնը ես հաշտվելու ոչինչ չունեմ, ինքը զրպարտել է , դիմել է օրենքին, օրենքով էլ կդատվի:Սա ասում է որ դատախազը իրեն մի շաբաթ է տվել` գործը գլուխ բերելու համար ու նորից խնդրում որ գնամ. Հորդորում եմ հասցես ճշտել, ծանուցագիր ուղարկել, փաստաբանիս հետ կներկայանամ: Այնուհետև զանգում է Հայկազը ու համոզում գնալ հաշտվել:Նույն պատասխանն եմ տալիս: Հիմա զանգել է Աշտարակի հետաքննիչ ինչ որ կապիտան նորից նույնը:Հորդորում եմ դուքով խոսել, սա ձայն ա բարձրացնում, ու ստանում արժանին: Ուրեմն կամ սա վերևից հրաման է` գլխիս սարքելու ու ինձ հունից հանելու, կամ Աշտարակի ոստիկանների անհատական նախաձեռնությունն է. Անհրաժեշտ եմ համարում Ձեզ դիմել` պարզելու համար իրականությունը ու առանց այդ էլ լարված իրավիճակը կանգնեցնել:Սա իմ դիտարկմամբ ահաբեկման ձև է ու քաղաքական հետապնդում: Հուսամ նամակս անպատասխան չի մնա !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1268047509895435 ...

    Կարդալ ավելին
  • Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը 《դաշնակից》Ռուսաստանում դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Հայրապետյանը էս պահին հաստատ Արցախին շատ կօգներ ու սա ընդամենը թիկունք կոտրելու հերթական քայլն էր: Առաջարկում եմ էս պահին միավորվել ու պայքարել Հայրապետյանի ազատության համար: Հայրապետյանը դե ֆակտո ռազմագերի է!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1187265644640289?notif_t=close_friend_activity¬if_id=1460708531 ...

    Կարդալ ավելին
  • Կիրակին սկսենք բարի լուրով!!! Արաբկիրի զինվորական կոմիսարիատից Փոխգնդապետ Միքայել Միրզոյանը մենակով կանխել ա մի ստոր ավազակային հարձակում. Հանցագործները փորձել են զինկոմիսարիատից գողանալ զոհված ազատամարտիկների համար հատկացված գումարը: Փառք քեզ, քաջարի սպա !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1158746520825535?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մի անգամ Նապոլեոնը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր: Կանոնադրությամբ և ռազմական դրության օրենքներով ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր: Որոշ ժամանակ անց հերթափոխի համար ներկայացած սերժանտը տեսավ, որ ժամապահը քնած է, իսկ կայսրը՝ հրացանը ուսին կանգնած է դիրքում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1121720497861471 ...

    Կարդալ ավելին
  • Երբ առաջարկ ստացա մասնակցել Այո-Ոչ ռեալիթիին և Հայազնում հավանություն ստացավ առաջարկը, մարդիկ սկսեցին ինձ քննադատել, իբրև գնում եմ իշխանության ջրաղացին ջուր լցնելու: Մի քանիսն էլ ինձ համարեցին սրա կամ նրա մարդ: Ուրեմն հիմա նայում եմ 60 համայնքների հանրաքվեի արդյունքները, որտեղ որ եղել ենք, մեծամասնությունում, ի տարբերություն հենց հարակից գյուղերի, եթե ոչը չի հաղթել, գոնե քիչ տարբերությամբ ենք պարտվել: Էլ չասեմ Գյումրու, Վանաձորի, Ախթալայի, Իջևանի ու մյուս քաղաքների ցուցանիշների մասին:  Ասածս ինչ է՝ մեր քաղաքացին շատ էլ գիտակից է, ուղղակի պետք է հումքը մատուցել ու աջակցություն խնդրել: Հ.Գ. իսկ նրանք, ովքեր ինձ քննադատում-քարկոծում էին, թող նայեն իմ քարոզած տարածքների ցուցանիշները, թող նայեն նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի իմ ու ընկերներիս գործունեությունը: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1100249843341870 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն