Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Մանե Զաքարյան
  • Գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որի համաձայն այսուհետ հնարավոր կլինի Հայաստանում ներկրված մեքենաները ապահովագրել հենց մաքսատան տարածքում: Սա կհեշտացնի ավտոներկրողների գործը և նրանք ապահովագրության համար հավելյալ ժամանակ չեն ծախսի: Գործընթացն ապահովելու համար մաքսատան տարածքում գործում են ապահովագրական ընկերություններ և գործակալներ: Նրանք հիմա արդեն կկարողանան քաղաքացուն մոտենալ հենց մաքսատան տարածքում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1859804200966173&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
  • ՊԵԿ-ում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը: Այս համակարգը հագեցած է էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով, որի նպատակը ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացների բարելավումն է: Կենտրոնում էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան: Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման եւ գների թերհայտարարագրման ռիսկերը: Էլեկտրոնային մեխանիզմների կիրառումը միտված է հեշտացնելու գործընթացները սպիտակ դաշտում գործող օրինապահ տնտեսվարողների համար: Միևնույն ժամանակ, այս համակարգի ներդրման պայմաններում ստվերում գործող տնտեսվարողներն անընդհատ զգալու են ՊԵԿ-ի «շունչը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1858808671065726 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի ճիշտ օգտագործումը պահանջում է օտարերկրյա փորձի կիրառում: Հայաստանը կարող է իր օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության ոլորտում առանձին հարթակ ստեղծել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար: Տուրիզմի զարգացման տեսանկյունից Հայաստանի առանցքային գործընկերը կարող է լինել Ֆրանսիան՝ մի երկիր, որտեղ զբոսաշրջության ոլորտը զարգացած մակարդակի է հասել, և ամեն տարի Ֆրանսիա են այցելում տասնյակ միլիոնների հասնող զբոսաշրջիկներ: Ֆրանսիական փորձի կիրառումը և զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների ակտիվացումը մեծ օգուտ կարող է բերել մեր երկրին: Փոխադարձ համագործակցության ներուժը հաշվի առնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է երկու երկրների կողմից այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ա) հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բ) զբոսաշրջիկների ընդունելության պայմանների և անվտանգության բարելավում երկու երկրներում,  գ) զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զանգվածային լրատվամիջոցներով, զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ և զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով,  դ) թեմատիկ համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես՝ գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային տուրիզմի և գյուղական տուրիզմի՝ հատկապես երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության շրջանակներում ընդգրկված ոլորտներում, երկու երկրների զբոսաշրջության մասնավոր հատվածների միջև փոխադարձ ներդրումների և համագործակցության խրախուսում,  ե) երկու երկրների արհեստագործական, գաստրոնոմիական, մշակութային և գեղարվեստական արտադրանքի փոխադարձ խրախուսում բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տեղական և ազգային միջոցառումների շրջանակում,  զ) երկու երկրների միջև զբոսաշրջության հարցերով համագործակցությունն ամրապնդող ցանկացած գործունեություն, ինչպես մասնագիտական կրթությունը, թվային տեխնոլոգիաները կամ օդային հաղորդակցությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1856022041344389 ...

    Կարդալ ավելին
  • Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները` կարելի է նշել, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին գորգերի և գորգեղենի արտադրությունը կազմել է 0,4 տոննա: Համեմատելով այս ցուցանիշը մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ, կտեսնենք, որ 2017-ին արտադրությունը աճել է 4 անգամ:  Ֆուտբոլային լեզվով՝ «պոկեր» ձևակերպած գորգարտադրությունը այս տարվա հունվարին արտահանել է 167,9 հազար հատ տրիկոտաժեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը ավելացել է 48,6 տոկոսով: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին արտադրության ծավալը կազմում էր 113 հազար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1854538058159454&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցեր: Ենթադրվում է, որ այս կենտրոնն իր գործունեությամբ նոր շունչ ու թարմություն է հաղորդելու քաղաքին, վերականգնելու է նախկին շուքն ու Գյումրվա կոլորիտը: Հատկանշական է, որ ծրագիրը գտնվում է ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այսպես՝ վարչապետին զեկուցվել է ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը: Ժամանակը քիչ է, խնդիրները՝ շատ: Կառավարությունը նաև շտապելու, ժամանակի խնդիր ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1853071158306144&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
  • Դատական իշխանության բարեփոխումները Հայաստանի համար լուրջ քայլ են, քանի որ իշխանության այս կարևորագույն ճյուղերից մեկի անկախ և անկաշկանդ գործունեությունը բխում է պետության շահերից: Այդ իսկ նպատակով գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները: Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը: Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ: Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևորվել է միջդատական վարույթների գործերով՝ մասնագիտացված դատավորների առկայությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1852506675029259&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականը լի էր տնտեսական մարտահրավերներով, սակայն պետության արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքում հնարավոր եղավ գրանցել մի շարք դրական արդյունքներ: Խոսքը առաջին հերթին վերաբերում է արտահանմանը: 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 7 մլն 704,6 հազար դոլարի կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր: 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ արտահանումը ավելացել է 51,1 տոկոսով, իսկ ներմուծումը 30.4 տոկոսով` կազմելով 14 մլն 410 հազար դոլար: Միևնույն ժամանակ, 15,5 տոկոսով աճել է նաև քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը` կազմելով 17 մլն 317,4 հազար դոլար Զգալի աճ է գրանցվել նաև փայտ և փայտյա իրերի արտահանման ճյուղում: Այստեղ նախորդ տարի արտահանվել է 1 մլն 636,7 հազար դոլարի արտադրանք: Տոկոսային առումով աճը հասել է 27,4 կետի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1844032659209994 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, ոչ հայկական ծագումով զբոսաշրջիկների թիվը դեռևս ցածր է, տուրիզմի ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն:  Այդ իսկ պատճառով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, որոնցից կարևոր է 2017 թվականի տարեկան զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը, որի շրջանակում ակտիվ թիրախային մարքեթինգ իրականացնելու համար ընտրվել են հետևյալ շուկաները՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Ծոցի երկրներ, Արևմտյան Եվրոպայի երկրներ: Կարևոր է նաև Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման ներդրումային ծրագրի իրականացումը, որը խթան կհանդիսանա դեպի Հայաստանի հյուսիսային մարաքաղաք Գյումրի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների հոսքը 5,7 տոկոսով աճել է: 2016 թվականին Հայաստան է այցելել 2 մլն 867 հազար մարդ, որոնցից 1 մլն 260 հազարը՝ տուրիստական նպատակներով: Աճը բաժին է ընկել Հայաստանի համար ավանդական շուկաներին՝ Ռուսաստան եւ Իրան, նաեւ նոր շուկաներին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Չինաստան: Հարևան Իրանին է բաժին ընկել բոլոր ուղևորությունների 30 տոկոսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1843528869260373 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, և հայ արտադրողները ոչ միայն կարողանում են լիովին բավարարել տեղական շուկայի պահանջարկն, այլև արտահանում կազմակերպել։ Հայաստանում հանքային ջրերի մեծ պաշարներ կան Ջերմուկում, Դիլիջանում, Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում, Արզնիում ու Հանքավանում։ Պաշարներ կան նաև Գավառում, Արարատ քաղաքի մոտակայքում, Լիճք գյուղի մոտ և այլն։ Վերջին տարիներին հանքային ջրի արտադրության և արտահանման ծավալներն աճել են: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն 2015թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 6.3%-ով և կազմել 42,252.1 հազար լիտր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837384536541473&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրի քաղաքի մասին խոսելիս ապագայում առաջնահերթ կշեշտվի ոչ թե «աղետի գոտի» լինելու հանգամանքը, այլ զբոսաշրջիկների համար գրավիչ լինելը: Գյումրիում տրամադրություն ու մթնոլորտ փոխելու ժամանակն է, ՀՀ վարչապետը կարծում է, որ սրան կօգնի «Կումայրի» ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է քաղաքի երկու հին փողոցների վերակառուցում: «Կառավարությունը պարտավորվածություններ ունի Գյումրու նկատմամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ: Ըստ վարչապետի՝ ներկայումս լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով: Նա նաև նշել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը: Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ օրեր անց ՀՀ վարչապետը կրկին կայցելի Գյումրի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1834531373493456&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին