• Մարինա Ներսեսյան
  • Արցախի բյուջեն այս տարի կազմում է 96 միլիարդ դրամ: Հարկ է նշել, որ 10 տարի առաջ այն կազմում էր ընդամենը 32 միլիարդ։ Տնտեսական աճը Արցախում 10 տարում կազմել է շուրջ 10 տոկոս: Անցած տարիների ընթացքում հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 9,8 տոկոս: 2016-ին համախառն ներքին արդյունքը կազմել է 229 միլիարդ 700 միլիոն դրամ: Սրանք, սակայն, միայն ցուցանիշներ չեն: Այս պահին նկատելի է ՀՆԱ-ի դինամիկ աճ և տարեցտարի բյուջեի ավելացում։ Արցախի կառավարությունը նախատեսում է ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ: ...

    Կարդալ ավելին
  • Պետական «վահան» եղանակային վնասներից Վերջին տարիներին գյուղատնտեսական ոլորտում արձանագրվում է աճի դրական միտում: Պետությունը իր հերթին փորձում է առավելագույնս աջակցել գյուղացուն տարբեր գործընթացների միջոցով: Դրանցից մեկը վերաբերում է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած վնասին: Օրեր առաջ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով ամենից շատ տուժած են ճանաչվել Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հանձնարարվեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները: Դա իրականացնելուց հետո գործադիր մարմնին է ներկայացվելու խնդրին լուծում տալու համապատասխան առաջարկություն և տեղեկանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1722256084740604&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Պետական կառավարման թվային «ռեյնկարնացիան» Կառավարման արդյունավետության բարձրացումը շատ կարևոր է պետության զարգացման համար: Հայաստանում կառավարման թափանցիկության և բիզնես-միջավայրի հարմարավետության համար անհրաժեշտ է կառավարման բոլոր ուղություններով ձևավորել միասնական թվայնացված միջավայր: Այդ մասին խոսվեց գործադիր մարմնի նիստի ընթացքում: Ներկայումս որոշ գերատեսչություններում արդեն իսկ սկսել են թվայնացված կառավարման մոդելի անցման աշխատանքները: Միասնական թվայնացված միջավայրը կարող է ի հայտ բերել կառավարման մեջ առկա թերությունները: Որոշ գերատեսչություններում նման համակարգի ներդրումը արդեն իսկ տվել է իր արդյունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1719492718350274&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Գեղարքունիքի ճանապարհները «կռեստավրացվեն» Տնտեսության զարգացման մեջ կարևոր դեր են խաղում ենթակառուցվածքները: Սպասվում է, որ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության համար այս տարի պետական բյուջեի և ՀԲ-ի կողմից կհատկացվի ընդհանուր 2 միլիարդ 982 միլիոն դրամ: Նախատեսված գումարից 1 միլիարդ 328 միլիոն դրամը կուղղվի Երևան-Սևան-Դիլիջան միջպետական նշանակության ավտոմայրուղու հիմնանորոգմանը: Դրանից բացի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանաբաժանից 13 կմ երկարություն ունեցող ճանապարհը նույնպես կենթարկվի հիմնանորոգման: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1719123418387204&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Տեքստիլի արտադրությունը «պարզում է թևերը» Տավուշի սահմանամերձ համայնքներում գործում է շինարարական ձեռնոցների արտադրություն: Ներկայումս ընկերությունը ընդլայնում է իր արտադրության ծավալները, ինչպես նաև արտադրամասերը: Արդեն իսկ հայտնի է, որ նոր արտադրամասերից մեկը լինելու է Բերդ համայնքում, որտեղ նախատեսված տարածքում տեղադրվելու է 100-120 հաստոց և աշխատելու է մոտ 40 աշխատակից: Եթե բոլոր արտադրամասերը աշխատեն ողջ հզորությամբ, ապա աշխատողների թիվը հնարավոր կլինի հասցնել 800-ի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1719093475056865&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսական ոլորտում վերջին տարիներին գրանցվում է աճի դրական դինամիկա: Պատահական չէ, որ պետության կողմից տարատեսակ աջակցություններ ստացող ոլորտի նկատմամբ առկա է հետաքրքրություն նաև արտերկրից: Օրեր առաջ Հայաստան ժամանած իրանական թռչնաբուծական ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված են տոհմային ճտերի արտադրության կազմակերպմամբ: Հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել արտահանում միության անդամ երկրներ և Հայաստանում ծավալել երկարաժամկետ գործունեություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1718717795094433&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 5,7 տոկոս 2017-ի հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,7 տոկոսով: Նշենք, որ հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ՝ 6,2 տոկոս, հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ` 6,6 տոկոս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1713727088926837&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Տուրիստական հոսքերի խթանիչ ներդրում 55 մլն դոլարի չափով Զբոսաշրջիկների հոսքը ավելացնելու նպատակով պետությունը իրականացնում է մի շարք գործառույթներ: Սպասվում է, որ գալիք երկու տարիներին Գառնին ու Գեղարդը կենթարկվեն փոփոխությունների: Գառնիում կկատարվի 55 միլիոն դոլարի ներդրում: Այն համարվում է տուրիստական այն կենտրոններից, որը ընդունում է տուրիստական հոսքեր տարվա բոլոր եղանակներին: Տարածք այցելող տուրիստների մեջ գերակշռում են իրանցիներն ու չինացիները: Իրենց համար կտեղադրվեն բազմալեզու վահանակներ իսկ աուդիոգիդերը մի քանի լեզվով կներկայացնեն հուշարձանի պատմությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1712933709006175&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի առաջին երեք ամսում մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 96.4 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 5%-ով: Ըստ ԱՎԾ-ի ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի 33%-ը: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 25%: Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 7.5%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 8%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5%: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1711419122490967&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում անցած շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գներն իջել են 2.9%: Հետարքրքական է, որ նախորդ շաբաթվա ընթացքում էժանացել են բոլոր մետաղները, բացի պալադիումից, որի գինը պահպանել է դրական դինամիկան, որոշակի դանդաղումով: 2017 թվականի մայիսի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19381,10 դրամ (շաբաթվա անկումը` 1.8%), արծաթ – 259.35 դրամ (շաբաթվա անկումը`6.3%), պլատինիում – 14237.69 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), պալադիում – 12570.09 դրամ (շաբաթվա աճը` 0.4%): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1710610755905137&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն