• Անի Մարգարյան
  • Հուլիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան այցելած Հռոմի պապը պատարագ մատուցեց լատինական ծեսով: Պատարագի ընթացքում նա կրում էր Տերյան մշակութային կենտրոն Teryan cultural center-ի ստեղծած հագուստը և խույրը: Դրանք զարդարված էին հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով: On July 25 the Pope visited Gyumri and held a Latin liturgy in Vardanants Square. During the liturgy he wore garments and mitre made by #Teryan cultural centre. They both were decorated with#Armeniantraditional embroidery stitches and ornaments. Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1130712170329072&set=a.120739747992991.20494.100001708998896&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման արձագանքներն Ադրբեջանում. ա. Օգտատերերի ճնշող մեծամասնությունը՝ մեր եղբայր Թուրքիայի դեմ քայլ, որ օգուտ էր մեր թշնամի հայերին, դեմ ենք, դատապարտում ենք, ամոթ է բ. Օգտատերերի մի մասը՝ Ղարաբաղի խնդիր կա, ինչ Ցեղասպանություն, ինչ ուզում են, թող անեն, մի շեղվեք Ղարաբաղից  գ. Օգտատերերի փոքր մաս՝ ժամանակն է ուրեմն խոսել «Խոջալուի ցեղասպանության» մասին, կրկին առավել լայնորեն բարձրաձայնել թեման, այդպիսով սատարելով եղբայր Թուրքիային  դ. Օգտատերերի փոքր մաս, արևմտամետներ՝ Ադրբեջանը կապ չունի, պետք է չեզոք լինի՝ չզայրացնելով Եվրոպային, չմտնի Եվրոպայի ու Թուրքիայի ներքին հարցերի մեջ, քանի որ դրանից կտուժեն Ադրբեջան-Գերմանիա հարաբերությունները, իսկ դա Ադրբեջանին միանշանակ ձեռնտու չէ  գ. Հեռատես ադրբեջանցիներ, ճնշող փոքրամասնություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան խիստ տարբեր են, Թուրքիան, երբ ուզում է, հմտորեն օգտագործում է Ղարաբաղյան թեման՝ Ադրբեջանին սիրաշահելով, իսկ ինչու մենք չենք կարողանում երբ մեզ, այլ ոչ թե Թուրքիային է պետք, օգտագործել Հայոց ցեղասպանության թեման՝ մանևրելով, բայց ոչ ակնհայտորեն կանգնելով Թուրքիայի կողքին  Հ.Գ.Տեքստն առավել հասանելի ու դյուրըմբռնելի դարձնելու նպատակով գրված է առաջին դեմքով՝ ադրբեջանցիների անունից Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1115739855159637?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146490296 ...

    Կարդալ ավելին
  • 1. Ինչու մենք ձայն տվեցինք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը դավաճանեց ու քվեարկեց Հայաստանի օգտին 2. Ինչու Ադրբեջանի ներկայացուցիչը ոչ մի քաղաքական բովանդակության հայտարարություն չարեց ու ակտիվություն չցուցաբերեց, ինչպես Իվետան  3. Ինչու հայերին այդպես էլ չհեռացրին մրցույթից՝ արգելված դրոշ բարձրացնելու համար՝ չնայած մեր մամուլը գրում էր, որ հեռացնելու են  4. Էլի լավ է, որ հաղթեց Ուկրաինան. թե՛ ռուսները կմրմռան, թե՛ թաթարերեն խոսքեր կային երգում, թե թաթարներն էլ մեր ախպերներն են, աչքերներս փակենք, որ մայրը հայ է  5. Ինչու հայերը մտան տասնյակ  6. Չհիշենք, թե որ տեղն ենք զբաղեցրել, կարևորը հաղթանակը չէ 7. Եկեք չկենտրոնանանք, թե հայերը ոչ տեղը զբաղեցրին, կարևորը՝ չհաղթեցին  Հ.Գ. գրել եմ առաջին դեմքից՝ ադրբեջանցիների տեսանկյունից  Հ. Գ. Կյանքը շարունակվում է, մի Եվրատեսիլ էլ անցավ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1104369832963306 ...

    Կարդալ ավելին
  • Հայեր ջան, մի տեսակ ախր շատ եք սկսել գրել հայկական զինված ուժերում ռազմամթերքի պակասի մասին, հակառակորդի քարոզչամեքենան էլ սկսել է օգտվել դրանից՝ ըստ երևույթին հայկական մամուլի ու սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում պարզելով, որ դա ՛՛թույլ տեղ՛՛ է: Դրա համար էլ այսօր ադրբեջանական մամուլն ու պաշտոնական լրահոսը ողողված է իրենց ռազմական արսենալը ցուցադրող լուսանկարների շարանով: Ասածս ինչ է՝ 1. Հերիք է գրեք, որ փամփուշտ չունենք, էս չունենք, էն չունենք բանակում: Նման լուրերի գերակշիռ մասն իրականությանը չի համապատասխանում, ինչն էլ որ համապատասխանում է, հնարավոր է առանց գրելու էլ լուծել այդ խնդիրը: 2. Չազդվել ու չընկճվել առավոտից ադրբեջանական մամուլում տարածվող նկարներից, դրանք սովորական քարոզչական հնարք են ու դեռ հարց է՝ իրական պատկերն են արտացոլում, թե հերթական կեղծիքն են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1098161836917439?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146238 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի սույն աշխատանքն արտացոլում է ադրբեջանցի քաղբանտարկյալ, հայտնի հետաքննող լրագրող, «խղճի բանտարկյալ» Խադիջա Իսմայիլովայի ու Ադրբեջանի առաջին տիկին, պատգամավոր, բարեգործական հիմնադրի տնօրեն Մեհրիբան Ալիևայի միջև առկա հակադրությունն ու խորը անդունդը՝ չնայած որ երկուսն էլ առնչություն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Այսպես, Խադիջան օրերս արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր՝ խոսքի ազատության նպատակով պայքարի համար տրվող մրցանակին, իսկ Մեհրիբանը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Ադրբեջանական անկախ մեդիա ռեսուրսներից մեկը հարց է բարձրացնում՝ ինչու Մեհրիբանը, ելնելով վերջինիս պաշտոնից ու դերակատարումից, մինչ օրս հարց չի բարձրացրել Խադիջային բանտից ազատելու համար: Հավելենք, որ վերջինս ճաղերի հետևում է հայտնվել Ադրբեջանի նախագահի ընտանիքի մութ գործերն ու օֆշորները բացահայտելու հետևանքով: ...

    Կարդալ ավելին
  • Special action of ‪#‎Canada‬ ‪#‎Armenians‬ dedicated to the memory of the‪#‎ArmenianGenocide‬ victims Կանադահայերի հատուկ ակցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Նյութի աղբյուր` http://https://www.facebook.com/photo.php?fbid=1091442484256041&set=a.120739747992991.20494.100001708998896&type ...

    Կարդալ ավելին
  • Կրկին հայ ու կրկին ադրբեջանցիներով վխտացող ցույցին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1086398811427075&set=a.120739747992991.20494.100001708998896 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն այսօր 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: California Senate today adopted a resolution recognizing the independence of Nagorno Karabakh as well as self-determination right of‪#‎Artsakh‬ people. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1084823698251253?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146057 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում՝ Բաքվում, ամեն տարի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին ու վերջինիս ծննդյան օրը կազմակերպում են Ծաղիկների տոն՝ ծախսելով ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլար: Այս օրերին, երբ Ադրբեջանի բանակը մեծաքանակ զոհեր է տվել առաջնագծում, ադրբեջանցի օգտատերերն իրենց բողոքն են արտահայտում իշխող ռեժիմի դեմ, թե ինչու է միլիոնավոր դոլարներ վատնվում նմանատիպ տոնակատարությունների վրա, որոնք նպատակ ունեն զուտ բարձրացնել իշխանության վարկանիշը, իսկ բանակին վրա ոչինչ չի ծախսվում: Ի նշան բողոքի՝ ադրբեջանցի օգտատերերը տարածում են Ծաղիկների տոնը ներկայացնող այս լուսանկարը: Տոնն այս տարի չեղյալ է հայտարարվել Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1082577211809235&set=a.120739747992991.20494.100001708998896& ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի հերթական աշխատանքն արտահայտում է Ադրբեջանում տիրող տրամադրությունները: Ադրբեջանցի զինծառայողների դագաղները թռչում են ու մտնում հարուստ խավին պատկանող շքեղ տուն, ինչը խորհրդանշում է, որ Ադրբեջանի վերնախավին բացարձակապես չի հուզում ո՛չ բանակը, ո՛չ զոհերը, ո՛չ հասարակությունը: Սա Ադրբեջանի համար <պատերազմ է հանուն ոչնչի>: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1082053135194976&set=a.120739747992991.20494.100001708998896 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին