9 սխալ, որոնք սպանում են ձեր անհատականությունը:

Կարդալ ավելին

Յարխուշտա` հայկական հարսանիքի ժամանակ:

Կարդալ ավելին

Գեղեցիկ կազմվածք ունեցող գեղեցկուհին ստիպեց բոլորին թողնել հարսանիքն ու նայել իրեն։

Կարդալ ավելին

Բլոգեր Kim Poh Liaw-ն YouTube վիդեոհոսթինգում ներկայացրել է տեսանյութ՝ Lenovo Folio պլանշետի աշխատող նախատիպի վերաբերյալ։ Տեսանյութում ցուցադրված է սարքի աշխատանքի սկզբունքը՝ հայտնում է Business Insider-ը։ Ներկայացվում է պլանշետի աշխատանքի մի քանի ռեժիմ, նաև այն, թե ինչպես է սարքը ծալվում։ Տեխնիկական բնութագրերի մասով պարբերականը հայտնում է, որ Lenovo Folio-ն հանդերձված է Snapdragon 800 պրոցեսորով և 1920×1440 կետ խտությամբ 7.8 դյույմանոց դիսփլեյով։

Կարդալ ավելին

Արտ-կոլեկցիոները 150 հազար եվրոյով գնել է շվեյցարացի Թիմ Շթայների մեջքի դաջվածքը

Կարդալ ավելին
/uploads/photos/

Հայ մարզիկները ևս մեկ բրոնզե մեդալ են նվաճել 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում: Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:

Կարդալ ավելին
/uploads/photos/

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Marca»ն, կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը, որը կազմում է 180 միլիոն եվրո: «Մոնակոյի» հետ Մբապեի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում ֆրանսիացին խփել է 26 գնդակ:

Կարդալ ավելին
/uploads/photos/

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի։ « Բիչախչյանը համալրել է Սլովակիան ներկայացնող «Ժիլինա»-ի կազմը։ Այս մասին գրում է սլովակիական ակումբի կայքը։ Հայ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագրի։

Կարդալ ավելին
/uploads/photos/

Ռուսաստանի Գավաթի 1/128 եզրափակչում Մոսկվայի «Արարատը» 3:1 հաշվով հաղթել է «Դոլգոպրուդնիին»: Մոսկովյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Վորոնկինը, Դավիդ Խուրցիձեն և Կոնստանտին Մորոզովը: Հաջորդ փուլ «Արարատի» մրցակիցը կլինի «Կոլոմնա»-«Սատուրն» զույգի հաղթողը:

Կարդալ ավելին
/uploads/photos/

«Ֆուլ հաուսի» դերասանուհի Անի Երանյանը, ով ժամանակավորապես Մոսկվա է տեղափոխվել բնակության համար: Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և ցուցադրել իր նորաոճ սանրվածքը:  

Կարդալ ավելին
/uploads/photos/

36-ամյա Մակոլեյ Կալկինը փոխել է ոճն ու ավելի նման դարձել ինքն իրեն մանուկ հասակում՝ այնպիսին, ինչպիսին մենք նրան հիշում ենք ֆիլմերից։ Դերասանը փոխել է սանրվածքն ու ավելի առողջ տեսք ունի։ Երկրպագուներն ուրախությամբ նշում են, որ նոր ոճը նրան սազում է։ ԶԼՄ-ներում գրում են, որ դերասանի կյանքը վերջապես կարգավորվում է։ 10 տարվա ընթացքում առաջին անգամ նա դեր է ստացել Сета Changeland ֆիլմում։  

Կարդալ ավելին
/uploads/photos/

Դերասան Արման Նշանյանն Instagram-ի իր էջում կնոջ հետ սիրառատ լուսանկար է հրապարակել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։  

Կարդալ ավելին
/uploads/photos/

«Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։  

Կարդալ ավելին
/uploads/photos/

Հանրությանը հայտնի մարդիկ մշտապես հայտնվում են «հակասական» պատմությունների մեջ։ Սակայն ամենավատն այն է, երբ հագուստի սխալ ընտրություն են կատարում ու հայտնվում տեսախցիկների առջև։ FBH.am-ը ձեզ է ներկայացնում 15 աստղեր, ովքեր անհարմար վիճակում են հայտնվել սխալ հագուստ ընտրելու պատճառով։ Տառա Ռեիդ   Իգի Ազալեա   Ջենիֆեր Գարներ   Միրանդա Քեր   Էմմա Ուոթսոն   Էնն Հեթուեյ Քլոե Քարդաշյան Սելենա Գոմես Վանեսա Հադենս Ջանեթ Ջեքսոն   Քաթերին Հեյլ Սոֆյա Վերգարա Ջենիֆեր Լոուրենս Նիկի Մինաժ Հայդեն Պանետիեր

Կարդալ ավելին
/uploads/photos/

Բարև Ձեզ, հարգելի Նարեկ, Դուք հայտնի եք Ջերմուկ քաղաքի մասին ձեր հետաքրքիր գրառումներով, որքա՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում։ -Բարև Ձեզ: Փետրվարի 13-ին կլրանա 6 տարին, ինչ գրանցված եմ ֆեյսբուք սոցիալական կայքում: Կարո՞ղ եք հիշել, թե որն է եղել ձեր առաջին գրառումը։ -Իհարկե, կարող եմ: Ֆեյսբուք սոցիալական կայքում իմ առաջին գրառումը վերաբերել է Ջերմուկ քաղաքին, որում նշել եմ, որ եթե շահագործվի քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքավայրը, ապա առողջարանային, զբոսաշրջային քաղաքը անկում կապրի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ և թերություններ ունի հայկական ֆեյսբուքը։ -Ես երբեք չեմ բարձրաձայնի, որ ֆեյսբուքը թերություններ ունի: Այո, կան երևույթներ, որոնք բացասական են անդրադառնում ֆեյսբուքյան օգտատերերի վրա, օրինակներից մեկը՝ ֆեյքերը: Իսկ որպես առավելություն՝ այն շատ հարմար գործիք է թե՛ լրագրողների համար, ովքեր կարող են իրենց հրապարակումները տարածել ֆեյսբուքյան խմբերով և թե՛ գովազդի բնագավառում աշխատողների համար, ովքեր կարող են իրենց կողմից վաճառվող ապրանքները գովազդել ֆեյսբուքում: Ֆեյսբուքահայերի շրջանում ո՞ր երևույթն է, որ Ձեզ նյարդայնացնում է։ -Ֆեյսբուքաֆեյքացումը և աստղամոլությունը։ Եղե՞լ է դեպք, որ բուռն արձագանքի, հակասական մտքերի պատճառով հեռացնեք Ձեր գրառումը։ -Եղել են գրառումներ, որոնք բուռն քննարկման առիթ են դարձել։ Եղել են գրառումներ, որոնց պատճառով զանգել են ինձ, նույնիսկ սպառնացել են, բայց՝ անօգուտ, քանի որ տվյալ գրառումը չեմ հեռացրել։ Ես մտածում եմ, որ եթե ինչ-որ բան հրապարակվել է ֆեյբուքյան էջում և դարձել է հանրության սեփականությունը, ուրեմն այն չպետք է հեռացնել (ջնջել)։ Քանի՞ օգտատեր ունեք «սև ցուցակում» և ինչի՞ համար եք նրանց արգելափակել։ -Միայն եղբորս եմ արգելափակել: Պարտադիր չէ, որ իմանա, թե ես ինչ գրառումներ եմ անում ֆեյսբուքում: Ի՞նչ ժանրի գրքեր եք սիրում կարդալ։ -Տարբեր, փիլիսոփայականից մինչև մասնագիտական: Այժմ կարդում եմ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հեղինակային գիրքը՝ «Սոդոմի PR»-ը, որն, ի դեպ, շատ հետաքրքիր գիրք է: Ո՞րն է ձեր հոբբին։ -Բավական շատ նախասիրություններ ունեմ, բայց ավելի շատ սիրում եմ զբաղվել գովազդային արշավներ կազմակերպելով: Այո, մասնագիտությամբ լրագրող եմ, բայց ներաշխարհով՝ գովազդի մենեջեր: Շատ հետաքրքիր աշխատանք է, որի ընթացքում հնարավորություն ես ունենում նորանոր հետաքրքրություներ բացահայտելու: Լրատվական տիրույթում ի՞նչը տանել չեք կարողանում։ -Ապատեղեկատվությունը: Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  -Ձեզ նույնպես:

Կարդալ ավելին
/uploads/photos/

Այսօր Սեպտեմբերի 1ն է` գիտելիքի համաշխարհային օրը և այսօր Հայաստանում 40.000-ից ավել մանուկներ ոտք դրեցին դպրոցներ և կսկսեն կրթվել ու իհարկե չարաճճիություններ անել ))   FBH.am կայքը փորձեց հարցման միջոցով պարզել, թե ինչ հիշարժան անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը իրենց դպրոցում   Սամվել Մարտիրոսյան Ամենահիշարժանը, իրականում, հետաքրքիր չէր։ Բայց լավ հիշվել է։ Աշխատանքի դասին խոսում էինք։ Դիմացիս նստածին բզզում էի։ Ինքն էլ բարձրաձայն ինչ-որ վատ բաներ սկսեց ասել։ Դասատուն ջղայնացավ։ Իսկ այդ պահին պատմում էր հաստոցի վրա երկաթից եսիմ ինչ տաշելու մասին։ Ու սա այնքան ջղայնացավ, որ ձեռքի երկաթի կտորը շպրտեց դիմացինիս վրա։ Ինչը ես չէի տեսել, քանի որ նենգաբար թաքնված էի դիմացինիս մեջքի հետևը։ Վերջը՝ երկաթը թռավ։ Դիմացիս նստածը մտավ սեղանի տակ։ Եվ այդ պահինես տեսա, որ ուղիղ հիպոտալամուսիս ուղղությամբ թռնում է մի կեո կիլոյանոց երկաթի կտոր։ Ու այստեղ սկսվեց Մատրիցա ֆիլմը։ Ամեն բան դանդաղեց, երկաթը սկսեց շատ դանդաղ մոտենալ ճակատիս։ Ես հասցրեցի թեթեւ գլուխս կողմ տանել և կասեցնել ճակատիս եւ երկաթի անխուսափելի հանդիպումը։ Նենց որ էս օրը լավ տպավորվեց։ Չնայած, շատ անլուրջ անկարգություն էր։   Էդգար Խաչատրյան Անկարգություն, երբ կազմակերպել էինք ուսուցչուհու հուղարկավորությունը: Իհարկե հիմա դա շատ զվարճալի հիշողություն է, բայց հետևանքները դաժան էին այդ պահին))) Հիմա էլ եմ ներողություն խնդրում այն բոլոր անկարգությունների համար, որոնք այդ 10 տարիների ընթացքում նյարդայնացրել են ուսուցիչներին...   Գուգ Բադալյան Սեպտեմբերի 1-ին, 2000 թվականին պետք է առաջին դասարան գնայի։ Էն էլ օգոստոսի 31-ին, մեր տան կողքի ավտոտնակներից մեկի կտուրից ուզում էի թռնեի ներքև իմ 1մ 40 սմ հասակով ու ձեռքս կոտրեցի։ Իմ առաջիմ սեպտեմբերի մեկը կոտրված ձեռքով, գիպսի մեջ եմ դիմավորել   Աշոտ Ասատրյան Դպրոցական տարիներին այնքան անկարգություն ենք արել, որ այդքանը հիշել անհնար է, կամ մեկը մեկից առանձնացնելը, բայց ես կպատմեմ նենց դեպք, որտեղ հենց ես անկարգություն չեմ արել: Մեր դասարանում ինչ կատարվում էր (իհարկե վատ բաները միայն) կապվում էր իմ ու ընկերներիս հետ, ու կապ չունի մենք ենք արել, թե ընհանրապես կապ չենք ունեցել, առաջինը մենք էինք դրա պատասխանը տալիս: 10 տարվա մեջ մի օր հիվանդացել ու դասի չէի գնացել, հենց այդ օրը մեր ամբողջ դասարանը դասից փախել էր: Հաջորդ օրը դասի եմ գնում , անտեղյակ այդ ամենից, հենց առաջին դասին ներս է մտնում դասղեկը ու ամբողջ դասարանի մոտ ինձ մեղադրում դասերից խմբակային փախուստ կազմակերպելու մեջ: Դե արդեն պատկերացրեք ուսուցիչները ինձ ինչ օրն են գցում, ու այդպես էլ նրանք մինչև այսօր չեն հավատացել , որ ես այդ օրը ընդհանրապես դասի չեմ եկել , որ մի հատ էլ փախուստ կազմակերպեի: Բայց մեկա, անկախ ամեն տեսակ հավանական ու անհավանական արկածների, իմ ուսուցիչները ինձ շատ են սիրել:Չնայած 8-րդ դասարանում ինձ ստիպեցին լքել դպորցը, այլևս անհնար էր իմ ու իրենց ներկայությունը մեկ շենքի մեջ, ես էլ տեղափոխվեցի պոլիտեխնիկի վարժարան, բայց մեկա մինչև վերջին զանգ ամեն օր գնացել եմ դպրոց, որ տեղս չերևար: Մեջտեղից կիսվում էի, համ պետքա վարժարանում անկարգություն անեի, համ դպրոցում )))   Կիլիկիա Հայաստան Ճիշտն ասած դպրոցում եղել եմ բավականին կարգապահ: Դպրոցում բոլորի մոտ էլ մեծ տեղ է զբաղեցրել դասից փախնելը իր տարբեր ձևերով: Ես՝ դասարանի ավագ լինելով, կազմակերպեցի դասից դասարանով փախչելը: Քանի որ դպրոցի մուտքը հսկվում էր պահակի կողմից, մնում էր, որ երկրորդ հարկում գտնվող դասարանի պատուհանից իջնեինք: Սա թերևս ամենաանկարգ վարքս է եղել դպրոցում)))   Գագիկ Մամուլյան Ես առհասարակ բարի համբավ ունեի, քանի որ լավ էի սովորում, ոչ մի դասատու չէր մտածում, որ ես ինչ որ վատ բան կազմակերպած կլինեմ, միշտ իրենց թվում էր, թե ես ուղղակի «իրենց ջրերն եմ ընկել»: Մի անգամ երբ կոտորակներ էինք անցնում, խնձոր ու դանակ էինք տարել դասի համար: Ու այդ դանակը ցավոք սրտի թե բարեբախտաբար պետք եկավ, քանի որ համադասարանցիներիցս մեկի հետ կռիվ արեցի (դե իհարկե դանակահարություն չեղավ) ու դրանից հտո մեր դպրոցում վերացավ վերոնշյալ մեթոդով կոտորակների մասին դասը բացատրելը )))))   Աննա Օհանյան Դպրոցում եղել եմ շատ անկարգ, բայց շատ լավ սովորող աշակերտուհի: Եվ քանի որ մանկական անսամբլում էի երգում, անընդհատ ձայնագրությունների ու նկարահանումների էի, դասերի ժամին երբեմն դուրս էի գալիս: Երբ պահակը հրաժարվում էր դուրս թողնել, ասում էի. «Եկեք ձեզ համար էլ երգեմ, թողեք էլի»: Միշտ աշխատող տարբերակ էր: Շատ է եղել, որ չաչանակության համար ուսուցիչը դուրս հանի դասարանից: Իսկ դասից փախուստները կազմակերպելն ինձ մոտ շատ լավ էր ստացվում:   Արթուր Եղիազարյան Ես չնայած սովորող և ուսումնատենչ աշակերտ եմ եղել, բայց մեկ մեկ չարաճճիություն արել եմ: Մի օրինակ պատմեմ: Մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, որին իրականում հարգում և սիրում էինք, այլ դասարանի մոտ դաս էր անցկացնում: Երկու այլ համադասարանցիների հետ բացեցինք այդ դասասենյակի դուռը և հարցրեցինք. - Ընկեր Ալավերդյան, ձեզ դուռ պետք է՞: Զարմացած նայեց մեր վրա և ասաց. - Ի՞նչ դուռ: Ոչ մի դուռ էլ պետք չի: Ու իր խոսքից հետո, առանց մի բառ ասելու՝ այդ դասասենայակի դուռը գրկելով վեր հրեցինք, հանեցինք շարժահանգույցներից (петля) ու երեքով բռնած՝ սկսեցինք քայլել դպրոցի միջանցքով: Ուցուցչուհին սկսեց ձայնել մեր ետևից, թե ի՞նչ ենք անում: Մենք էլ պտտվելով ասացինք. - Բայց Դուք ասացիք, որ Ձեզ դուռ պետք չի: Բնականաբար՝ հետո դուռն էլի իր տեղում ամրացրեցինք :) ))))   Ալեն Ղևոնդյան Սովորել եմ թիվ 198 հեղինակային դպրոցում: Երևի աշխարհի կամ գոնե Հայաստանի ամենից լավ դպրոցն է եղել: Կյանքի կտրվածքով շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ ու հազարավոր այլ աշակերտների հետագա կյանքի վրա: Իսկ շատ լավը լինելու պատճառը դպրոցի տնօրենի ու դասատուների գործոնն էր: Մարդիկ՝ ովքեր խառը ու շատ բարդ տարիներին բառից բուն իմաստով կռիվ էին տալիս մեր դպրոցի ու ամեն աշակերտի համար: Դպրոցում անկարգ չեմ եղել. (իրականում ինչ անկարգություն էլ արել ենք, էստեղ գրելու բան չի, խայտառակ կլինենք): Ես փորձեմ մի փոքր պատմություն պատմել, որ տպավորվել է մինչ օրս: Մեր Դասղեկ շատ սիրելի Ընկեր Վ.Հարությունյանի կազմակերպած մրցույթում, որը դպրոցի տնօրենի հետ հարց ու պատասխան էր, ես հաղթեցի: Հաղթանակի իմ նվերը այն էր, որ ես պետք է մեկ օրով դառնայի մեր դպրոցի տնօրեն (հետագայում այս մոդելը դարձավ շատ դպրոցներում տարածված, սակայն կարող եմ ասել, որ այն հենց մեր դպրոցից է դուրս եկել ու լիովին այլ բովանդակությամբ): Դե բնականաբար ես այդ հանգամանքին լուրջ չմոտեցա: Հաջորդ օրը սովորականի պես գալիս եմ դասի: ճանապարհին թե՛ աշակերտները, թե՛ ծնողները մի տեսակեն նայում ինձ: Ես գնալով սկսեցի լարվել: Երբ հասանք դպրոց, աշխատանքի եկող մեր դասատուները սկսեցին ինձ ազգանունով բարևել… «բարև Ձեզ պարոն Ղևոնդյան…»: Ես պապանձվել էի: Կարծեմ 4-5-րդ դասարանում էի: Քարացած կանգնած եմ դպրոցի նախամուտքում: Էդ պահին ինձ մոտեցան Դասղեկս ու մեր շատ սիրելի Ուսմասվարը Կ.Դավթյանը (Карина Карапетовна-ն), ու ասեցին, թե այդ օրը ես ստանձնում եմ դպրոցի տնօրենի պարտականությունները: Մի տեսակ լեզուս կապ էր ընկել: Հետո ինձ ուղեկցեցին դպրոցի տնօրենի սենյակ: Մտանք ներս, տեսնեմ մարդ չկա: Ինձ ցույց տվեցին տնօրենի ստորագրությամբ դիմումը, որ մեկ օրով հրաժարվում է իր պարտականություններից՝ փոխանցելով դրանք ինձ: Տվեցին նաև դպրոցի կնիքը, սենյակի բանալիները ու հայտնեցին, որ ունեմ դասալսումներ երկու դասարաններում և մեկ երեխա կա, ով եկել է դպրոց ընդունվելու, ծնողը սպասում է, որ իրեն ընդունեմ: Ասում եմ 13-14 տարեկան էրեխու համար այս ամենը մի քիչ շատ էր. բավարար չէ դարձել ա դպրոցի տնօրեն, դեռ մի հատ էլ պետք է աշակերտ ընդունի, դասալսումներ անցկացնի: Բայց ամենաանսովորը այն էր, որ դասատուները ինձ ազգանունով էին դիմում: Ու երբ մենակ մնացի տնօրենի սենյակում՝ փորձեցի հասկանալ իրավիճակը ու անելիքս: Հետո անցա բուն «պարտականություններիս». շատ արագ նոր աշակերտը ընդունվեց մեր դպրոց, ապա գնացի դասալսումների: Պարզվեց առաջինը մեր դասարան պետք է գնայի: Երբ մտանք դասարան, բոլորը ոտքի կանգնեցին: Շատ անսովոր ու ոչ դուրեկան զգացում էր: Հետո տեսնեմ տնօրենը նստած իմ տեղում իմ փոխարեն մաթեմատիկայի դաս է պատասխանում: Գնացի վերջում նստեցի՝ հուսով լինելով, որ գոնե մի հատ հինգ կստանամ (մաթեմատիկայից գործերս միշտ լավ չեն եղել): Պատասխանի արդյունքում չորսով բավարարվեցինք: Եթե անկեղծ ես ամենևին դժգոհ չէի անգամ 4-ից: Մյուս դասարաններում արդեն լիովին «դերիս» մեջ էի մտել. աշխարհագրության դասատուին անգամ «նկատողություն» արեցի, թե ցածր է նշանակում աշակերտին: (Ասում են չէ, եթե ուզում ես մարդուն ճանաչես, թեկուզ փոքր իշխանություն տուր նրան..)): Հետո գնացինք ուսմասվարների սենյակ սուրճ խմեցինք. կյանքում առաջին անգամ էի սուրճ խմում: Ու երբ դասամիջոց եղավ, տեսեմ սենյակիս մոտ մեր դասարանցի տղերք են եկել. Իհարկե նրանց ներս թողեցի ու մոռանալով ամեն բան, կոլեկտիվ ջանքերով սկսեցին ծանոթանալ տնօրենի սենյակի եղած չեղածին… Շատ հետաքրքիր բաներ գտանք, կարդացինք, հայտնաբերեցինք.. Շատ հիշարժան ու երիտասարդ տղայի համար տարօրինակ օր էր…   Ալինա Դերձյան Դասի ժամանակ, կամ ընդհանրապես անկարգություն անելը և Ալինան շատ անհամատեղելի են եղել դպրոցական տարիներին: Միշտ զուսպ, խելոք (այսինքն ահավոր ամաչկոտ) եմ եղել: Դա ցածր դասարաններում, իսկ երբ արդեն մի քիչ մեծացա, երբ արդեն սկսեցին դասերից փախչել, ես չէի հասկանում դրա իմաստը: Մտածում էի, մեկ է, դասը պիտի սովորենք, որ քառորդ փակեն, ավելի լավ չի՞, որ հիմա սովորենք: Չգիտեմ, «աննորմալ» կարգապահ էի այդ առումով, չնայած բացարձակ գերազանցիկ չեմ եղել: Մյուսները դասից փախչում` կինո, կամ զբոսնելու էին գնում, ես խելոք գալիս էի տուն, գիրք էի կարդում (հիմա կմտածեք ինչ անհետաքրքիրն եմ եղել, չէ՞ )) Մի անգամ եմ դասարանցի տղաների հետ կռիվ-կռիվ խաղացել, չորրորդ դասարանում էի: Թարսի պես այդ օրը պիտի գային մեզ լուսանկարելու (իմ պես «հին մարդիկ» կհիշեն, որ ամեն տարեվերջին խմբակային նկարներ էին արվում): Ուրեմն, այդ օրը լուսանկարիչն անսպասելի եկավ, մեզ հավաքեց, շարեց, նկարեց, գնաց: Հետո, երբ նկարները բաժանեցին ու ես տեսա իմ գզգզված մազերը, մի կողմ թեքված ժապավենն ու կիսաքանդ պիոներական վզկապը`ամոթից գետինը մտա )))) Հա, մի բան էլ պատմեմ: Ուրեմն այն տարիքում էինք, երբ նոր ենք կայանում, դասարանի քեֆերի ժամանակ ամեն մեկը զուգվում, զարդարվում էր ըստ համարձակության: Մի անգամ, ես որոշեցի, որ այդ տարիքում դեռ ժամանակը չի շպարվելու և չգիտեմ ինչ կարգի զուգվելու և քեֆի եկա դպրոցական համազգեստով: Ակցիա արեցի իմ խելքով :) Ճիշտ է, փորձեցին ձեռք առնել(դրան պատրաստ էի), բայց վստահ էի, որ ճիշտը ես եմ )))   Կար Ղուկասյան Արդեն պետքա ավարտեինք դպրոցը, այդ ժամանակ լեգենդներ էր պպտվում, թէ 11.11 .2011 թվականին եթե երազանք պահես` կիրականանա : Մենք դասարանով մի հետաքրքիր բան կազմակերպեցինք. մենք 2011 թվականի նոյեմբերի 11 ին ժամը 11:10 բոլորս պետք ա դուրս գաինք դպրոցի դիմացը և 11:11 երազանք պահեինք: Հենց եկավ 11:10 մենք դասարանով դուրս եկանք դուրս և չէինք պատկերացնում, որ ( կարելի է ասել ամբողջ դպրոցը )միացավ մեզ, ու ամենա հետաքրքիրը այն էր, որ դասատուները զարմացած նայում էին և չգիտեին ինչ անեին, անգամ մի մասը միացան մեզ: Ես դպրոցում չար երեխա եմ եղել, ամեն ինչ արել ենք, անգամ թաղում ենք կազմակերպել, բայց դպրոցը սիրել եմ, միչև այսօր էլ, որ ազատ ժամանակ եմ ունենում, մեկ-մեկ գնում եմ դասատուներիս տեսակցության:   Սարգիս Մելիքյան Դպրոցի ավարտական դասարանում ռուսերեն լեզվի դասընթացները անչափ ուրախ էին անցնում մեր դասարանում: Եվ ահա այդ անմոռանալի դասերից մեկի ժամանակ հերթական բարձր ձայնով հերթական անեկդոտը լսվեց նստարանների վերջին շարքերից: Ռուսաց լեզվի դասատուն անչափ բարկացավ և իմ գլխավորությամբ մի քանի հոգու դուրս հանեց դասարանից: Բայց քանի-որ մոտենում էր ավարտական քննությունները, մենք չէինք ուզում այդպիսի լուրջ միջադեպի պատճառով քննությանը ցածր գնահատական ստանալ: Դասարանից դուրս գալուց որոշեցինք մեզ հետ տանել նաև դասասենյակի դուռը: Սկզբում դասատուն զարմացավ, այնուհետ սկսեց աղերսել, որ դուռը հետ բերենք ու կախեք իր տեղը: Մենք էլ ասեցինք, որ միայն դասին հետ նստելու իրավունքից հետո դուռը հետ կբերենք և դասատուին այլ ելք չմնաց, քան մեզ հետ ընդունելը դասի:   Սիլվի Տիգրանյան Չնայած նրան,որ ես դպրոցում ունեի գերազանց առաջադիմություն, այնուամենայնիվ մեր դասարանի փախուստների ծրագիրը սովորաբար ես էի մշակում ու կազմակերպում: Մի օր առաջարկեցի փախչել դասից և խնջույք կազմակերպել : Առաջին ժամին ծրագրեցինք և երկրորդ ժամից այլևս դպրոցում չէինք : Մեր փախուստի առաջին հատվածը հաջողությամբ պսակվեց: Դասընկերուհիներիցս մեկի տանը հավաքվեցինք և խնջույք կազմակերպեցինք,սակայն չհացրեցինք լիաթոք ուրախանալ ,որովհետև դասղեկին հաջողվել էր պարզել մեր տեղը : Դասղեկի հետ միասին բոլորով վերադարձանք դպրոց `արդեն չորրորդ ժամն էր : Մեզ որպես պատիժ ` ժամանակից շուտ հանձնարարեցին գրել ֆիզիկայի լրացուցիչ թեմատիկ աշխատանքը: Դասարանում ոչ մեկս առանձնահատուկ սեր չունեինք ֆիզիկայի նկատմամբ և դա իսկապես դաժան պատիժ էր : ) Չբավարարվելով ձախողված փախուստով,որոշեցինք այլ բան մտածել: Նորից փախուստի մասին մտածելն անիմաստ էր ,քանի որ դա անհնար էր ,որովհետև մեզ հսկում էին : Առաջարկեցի ֆիզիկայի տետրում ոչ մի նշում չանել : Փոքրիկ թղթերի վրա գրեցինք առաջարկս և տարածեցինք շարքից շարք : Դասի վերջում հավաքեցինք դատարկ տետրերը և հանձնեցինք: Մայրս ուսուցչուհի է և ես կեսօրին դեռ տանը, արդեն գիտեի ,թե վաղը ինչ է լինու մեզ հետ : Հաջորդ առավոտյան `որպես դասարանի ավագ և այս ամենի գլխավոր կասկածյալ սկզբում ես ենթարկվեցի պատասխանատվության ,իսկ դասարանի ամենախորամանկները դասի չէին եկել,բայց դասղեկը զանգահարեց և պահանջեց ներկայանալ : Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի կողմից բարոյախրատական դասեր և ամոթանքներ ստացանք: Բայց սա մեզ համար այնքան սարսափելի չէր ,որքան դասղեկի հայտարարությունը ,որ զրկված ենք էքսկուրսիայից ,որը վաղուց ծրագրել էինք և օրը մոտ էր : Բայց ես լինելով դասղեկիս կողմից սիրելի աշակերտուհի,կարողացա հայցել նրա ներողամտությունը և ինձ հաջողվեց իրագործել էքսկուրսիայի ծրագիրը : Այս դեպքը միշտ հիշում ենք ,երբ հանդիպում ենք դասընկերներով:   Անժել Դայան Դպրոցական տարիքում շատ չար եմ եղել, բայց հիմնականում եղել են չարաճճիություններ, վնաս չեմ տվել ( համարյա ): Դասարանի ավագն էի, մի անգամ դասատուն մի քանի րոպեով դուրս եկավ դասարանից, վազեցի նրա տեղը, փայտիկը վերցրեցի ու սկսեցի խփել սեղանին, որ բոլորը լռեն։ Արդյունքում փայտիկը կոտրվեց։ Տղաներից մեկը պատժվեց, ով ինքնակամ մեղքը վերցրեց իր վրա։ Դասատուս մինչ այժմ էլ չգիտի, որ դա ես եմ արել։ Իսկ ամենազվարճալի դեպքը մի քիչ ցավոտ էր․․․ Իմ սովորելու ժամանակ դասասեղանները բացվող-փակվող էին։ Ես էլ սովորություն ունեի քանոնը դնել ծալվող հատվածում, վրան ռետինը դնել ու թռցնել: Մի անգամ էլ նմանատիպ օպերացիայի արդյունքում ռետինը թռավ ուղիղ ուսուցչուհուս ճակատին։ Բնականաբար, անմեղ աղջիկը չէր կարող նման բան անել, ու պատժվեց կողքիս նստող տղան։ Մի անգամ էլ, երբ էլի դասարանում մենակ էինք մնացել, որոշեցի էլի ուսուցչուհու դերը ստանձնել։ Հավաքեցի բոլորի օրագրերը, ու դասատուի ստորագրությունը կեղծելով, բոլորին գնահատականներ դրեցի։ Շատ արդար էի․ մեկին հինգ էի դրել, մեկին՝ չորս․․․ Բռնվեցինք, որովհետև ոչ աշխատանքային օրերին էլ էի գնահատական դրել )))   Կոնստանտին Տեր-Նակալյան Չեմ կարող ասել, որ Աստծո գառ եմ եղել դպրոցում, բայց չեմ էլ կարող ասել, որ խիստ չարաճճի եմ եղել։ Դասերից փախել եմ բոլորի պես, կռիվ արել եմ բոլորի պես, խաղեր խաղացել եմ բոլորի պես, որոշ ուսուցիչների հետ յոլլա չեմ գնացել ու կրկին անգամ՝ բոլորի պես։ Դպրոցական ամենհիշարժան ու բախտորոշ որոշումս էլ եղել է 8-րդ դասարանում, երբ ծնողներիս թույլատվությունը չհարցնելով մասնակցեցի FLEX ծրագրի առաջին քննությանը, հետո՝ երկրորդին ու տեղեկացրեցի միայն, երբ արդեն 3-րդ փուլ էի հասել ու ծնողների թույլատվություն էր պետք։ Արդյունքում, ես անցա բոլոր փուլերը ու դպրոցիս ավարտական տարին ուսանեցի ԱՄՆ-ում և դարձա իմ ամերիկյան ավագ դպրոցի պատմության ամենապատանի շրջանավարտը՝ 16 տարեկանում ավարտելով 12-րդ դասրանը:   Գոռ Մարկոսյան Անկարգություններս չեմ կարող առանձնացնել, միայն հիշում եմ, որ հաճախակի ծնող էին կանչում ու ես վազելով իջնում էի տուն ու անջատում տան հեռախոսը )))   Արմինե Մելքոնյան Պատմությունը ամենասիրելի առարակաս էր, պատմության ուսուցիչս,այքան էր ինձ դաս հարցրել, որ ազատ վանդակ չկար առանց գնահատականի։ Մի անգամ ,ասաց,որ ինձ չի հարցնում,քանի որ կան աշակերտներ գնահատական չունեն։ Վեր կացա կանգնեցի սեղանի վրա։ Ուսուցիչս ,թե իջիր,ես պնդում էի,որ մինչև չհարցնի չեմ իջնի։ Դե ես հաղթեցի,ասաց իջիր արի գրատախտակի մոտ։ Ու այդպես մատյանում ազատ վանդակ էլի չմնաց։   Հայկ Դերզյան Դպրոցական տարիներին անկարգություններ շատ քիչ եմ արել: Երևի ամենահիշարժան անկարգություններից մեկը դասընկերուհուս ձեռնոցները կտրտելն էր: Շատ կարճ սանրվածք չեմ, սիրել, բայց մի անգամ վարսվիրս շատ կարճ էր կտրել, ու երբ դպրոց գնացի դասընկերս ինձ քաչալ անվանեց: Այնպես էր ստացվել, որ նա նստել էր իմ դիմաց ու ես այդ պահին իր կողքը ձեռնոցներ նկատեցի, մտածեցի թե իրենն էր ու մոտիս եղած մկրատով կտրատեցի դրանք: Ավելի ուշ իմացա, որ դրանք իմ դասընկերուհու ձեռնոցներն էին, որոնք նա թողել էր նստարանին )))   Սվետլանա Մուրադյան Ծնողներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի աշակերտուհի եմ եղել: Իսկ հիմա շատ համառ ու կամակոր ուսանողուհի: Չեմ կարողանում հիշել անկարգության դեպք դպրոցում : Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: 5-րդ թե 6-րդ դասարանում էի սովորում, երբ դասընկերներս որոշել էին դասից փախչել, ես էլ օրինակելի երեխա լինելով մամայիցս թույլտվություն էի վերցրել ` մամ, երեխեքը որոշել են դասից փախչել , ես էլ կարող եմ միանալ նրանց ... )))   Զոհրապ Եգանյան Առաջին դասարան գնալս հիշում եմ ամենայն մանրամասնությամբ՝ ինձ մեր հարևանի աղջկա հետ դպրոց տարավ մայրս, հիշում եմ նույնիսկ դպրոցական շորերս և թե այդ օրը ում կողքին էի նստել: Ասեմ ավելին՝ հիշում եմ նույնիսկ թե ինչ էր հագել մեր դասղեկը՝ ընկեր Բմբուլյանը)): Այսնես որ տեսողական լավ հիշողություն ունենալու մասին իմ առաջին բացահայտումներն արեցի հենց առաջին դասարանից)) Կարծում եմ՝ մեր սերնդի մոտ դպրոց գնալու հիշողությունների կենտրոնում կարմիր թելի նման գնում է Այբբենարանի դասագիրքը, մինչև հիմա, երբ այդ գիրքը հայտնվում է ձեռքիս տակ, կամ տեսնում եմ լուսանկարը համացանցում, այն ինձ մոտ վառ ու ջերմ հիշողություններ է արթնացնում: Հիշում եմ նաև դպրոցական պրյանիկների համը, թերևս լավ չէ, որ այն ժամանակ բջջային հեռախոսներ ու պլաշետներ չկային ու մեր ծնողները մեզ չէին կարող տեսանկարահանել մեր կյանքի կարևորագույն պահերին)) Ու ընդհանրապես երբ այս պահին խոսում եմ Ձեզ հետ, դեմքիս անկախ ինձանից ժպիտ է գալիս, որովհետև Դպրոցական ամեն բան վառ հիշողություն է:     Փայլակ Ֆահրադյան 22 տարի առաջ, երբ ոտք դրեցի դպրոց, բացարձակ չէի ցանկանում գնալ: Հիշում եմ, նաեւ ծնողներս էին հետո պատմում, որ մոտ կես տարի դպրոց չէի ցանկանում գնալ, իմ հետ աշակերտական սեղանի շուրջ նստել է նաեւ իմ հորեղբոր աղջիկը, որպեսզի ես մնայի: Չարաճճի, կամ ավելի շուտ աշխույժ եմ եղել: Մեր դպրոցն այդ տարիներին տնակում էր գործում, փայտ էինք վառում, որ տաքանայինք: Հիշում եմ մի անգամ փայտը վերջացել էր, որոշեցինք կազմակերպել եւ գրատախտակն այրել: Ափսոս չստացվեց... ))): Առաջին դասարանում նաեւ սիրահարվել էի, եթե կարելի է այդպես անվանել, իսկ քանի որ այլ գաղափարներ չկային, որոշել էի այդ աղջկան մեր բակից ծաղիկ հավաքել, ու նվիրել: Սակայն ում որ պետք է նվիրեի դասի չէր եկել, այն նվիրեցի իմ ուսուցչուհուն: Այդ օրվանից ուսուցչուհիս ասեց, որ խելոքացել եմ, եւ գնահատում եմ դպրոցը:   Ալեքսանդրա Հարությունյան Ամենահիշարժան անկարգությունը... )) Առհասարակ, դպրոցում չարաճճի եմ եղել, չնայած գերազանց սովորելուս և ուսուցիչների կողմից շատ սիրված լինելուս: Ամենահիշարժան, երևի թե 10-րդ դասարանում ի պաշտպանություն դասընկերոջս, որին ուզում էին դպրոցից հեռացնել վատ վարքի պատճառով, իրականացրած բողոքի ակցիան էր՝ նավթի վառարանը դասասենյակում շուռ տալու տեսքով ))) Կրակն, իհարկե, հանգցրինք, տնօերնը ծնող կանչեց, բայց ոչ միայն ինձ ներվեց այդ վատ արարքը, այլև դասընկերոջս, ով խելքի եկավ և իրեն սկսեց դրսևորել որպես նորմալ աշակերտ )     Նարեկ Միրզոյան Ինչպես յուրաքանչյուր դասարանում, այնպես էլ մեր դասարանում եղել են անկարգություններ: Անկարգություններ, որոնք մենք կհիշենք մեր ողջ կյանքի ընթացքում: Ինչպես ցանկացած դասարանում, այնպես էլ իմ դասարանում տղաներով մեր վատ պահվածքով ավելի աչքի ընկնող էինք, քան աղջիկները: Այս հանգամանքը հաշվի առնելով, որոշեցինք աղջիկների գլխին չար կատակ խաղալ. Կազմակերպեցինք փախուստ դասաժամից: Կազմակերպված ձևով բոլորս դուրս եկանք դպրոցից: Սակայն, ստացվեց այնպես, որ տղաներով առանց աղջիկներին տեղյակ պահելու վերադարձանք դասարան: Իսկ այդ ընթացքում աղջիկները չէին էլ կարող մտածել, որ մենք՝ տղաներս վերադարձել ենք դասարան: Արդյունքում ստացվեծ այն, որ աղջիկները ավելի անկարգ են, քան տղաները... Հ.Գ. քանի որ այսօրվանից սկսվում է նոր ուսումնական տարին, օգտվելով առիթից ցանկանում են շնորհավորել այն երեխաներին, երիտասարդներին ովքեր առաջին անգամ են մուտք գործելու ուսումնական հաստատություններ: Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները:   Կարեն Սահակյան Կարծեմ 6-րդ դասարանում էինք: Այդ ժամանակ, առավոտյան դասերն սկսվելուց հետո դպրոցի դուռը փակում էին ու բացում էին միայն դասերն ավարտվելուց հետո: Իսկ մինչև դասերն ավարտելը դպրոցից դուրս գալու համար պետք է թույլտվություն ստանայինք դասղեկից: Դասընկերոջս հետ մտածեցինք, որ դժվար թե այդ ժամին մեզ թույլ տան տուն գնալ, ու որոշեցինք դուրս գալ դասարանի պատուհանից: Իսկ պատուհանից դուրս ցատկելու համար նախ կոտրեցինք պատուհանին ամրացված մետաղյա ցանցը: Եվ հենց այն պահին, երբ պատուհանագոգին կանգնած փարձում էինք իջնել դեպի դուրս, տնօրենը մտավ դասարան: Նա շատ բարկացավ ու երկուսիս էլ ապտակեց: Ի դեպ՝ դա իմ կյանքում ստացած միակ ապտակն է: :ՃՃՃՃ Նկարում 7 տարեկան եմ: Իմ առաջին դասարանի ամանորյա հանդեսի օրն է: Կողքիս մայրս է, իսկ նկարի աջ կողմում իմ առաջին ուսուցչուհին է: Աշոտ Սարգսյան Ամենամեծ չարություններից մեկը եղել է այն, որ դասարանի паркет-ը այրեցինք )) ես սովորել եմ 86-ից մինչև 96 թիվ, իսկ ութսունականների վերջում- ինսունականների սկզբին երկիրը արդեն խառներ, դժվար տարիներ էին, դասարանում ջեռուցումը նաֆթով էին ապահովում, ու ամեն օր ինչ-որ քանակի նաֆթեր տրամադրվում... մի օր նենց ստացվեց, որ նաֆթը շուտ ավարտվեց, իսկ երկու դաս դեռ կար... աչքս ընկավ շարժվող паркет-ների վրա ու սկսեցինք քանդել, վառել նաֆթավարի մեջ ))) իսկ մյուս օրը դասղեկի հետ միասին հայտնվեցի ուսմասվարի մոտ ))) Կարպիս Փաշոյան Ճիշտն ասած իմ դպրոցական տարիներն այդքան էլ խաղաղ չեն անցել, քանի որ ես երբեք աչքի չեմ ընկել բարձր կրթական առաջադիմությամբ, իսկ վարքի տեսանկյունից եղել եմ դպրոցի ամենաչար ու կռվարար, մշտապես տնօրենի մոտ տարվող աշակերտներից մեկը:Ինձ հատկապես չէր սիրում մաթեմատիկայի ուսուցչուհին, տիկին Մելքումյանը, որի դասերը ես մշտապես խանգարում էի Բարձրակետն եղավ հենց այդ առարկայի ավարտական քննության ժամանակ, ես առաջադրանքները լուծելու փոխարեն տետրի բոլոր էջերում մեծ տառերով գրել էի «Լևոն նախագահ», «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգները, բացի այդ նկարել էի Չարենցին: 2008 թվականն էր, ես տպավորված էի մարտի 1-ի իրադարձություններով: Տնօրինությունը ինձ հոգեկան հիվանդ համարեց, իսկ քննությունս մի կերպ նշանակեցին հանուն մայրիկի, որը դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր:   Լևոն Փանոսյան Դժվար է հավատալ, բայց արդեն քսան տարի է անցել, ինչ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց: Չեմ կարող համարել, որ անկարգ եմ եղել: Բայց առաջին դասարանում հաճույքով չէի գնում դպրոց: Մի անգամ ինձ մոտ կես ժամ փորձում էին համոզել, որպեսզի մտնեմ դասարան: Դա առաջին դասարանում էր: Այդ ժամանակահատվածում ինձ համար անսովոր էր նոր միջավայրը: Երբեմն առանց հարցնելու վեր էի կենում տեղիցս, ազատ քայլում դասարանով, գրատախտակին բաներ գրում կամ նկարում: Բայց դա կարճ է տևել, միտում չի եղել նյարդայնացնել ուսուցչին:   Նանե Արզումանյան Դպրոցական տարիներից առավել հիշում եմ խելոք ու սովորող աշակերտ էի: Երևի միակ անկարգությունը պատուհանից թռնելով փախուստ կազմակերպելն էր և այդ առիթով ամբողջ դասարանով անտառում քեֆ կազմակերպելը ))) Էդ Թումանյան Մի քիչ դժվարանում եմ թե անկարգություներից որը՞ պատմեմ, քանի որ սովորելուս ընթացքում փոխել եմ երկու դասարան. մեկ կիսամյակ սովորել եմ այլ դպրոցում, հետո նորից վերադարձել)) Ավելի շատ հիշում եմ, թե որ անկարգությանս համար եմ խիստ պատժվել)) Երբ մեր դպրոցում տեղադրեցին տեսախցիկներ,դպրոցի մուտքի մոտ որ դասից չկարողանանք փախնել, ես՝ մի քանի դասընկերներիս հետ, երկաթ կտրելու սղոցով մի քանի օր շարունակ կտրեցինք մեր դասասենյակի պատուհանին ամրացված երկաթե ճաղերը, որ կարողանայնք փախնել դասից և մեզ մի քանի ամիս շարունակ հաջողվում էր դասից աննկատ փախնել, հետո նորից հետ գալ: Դասասենյակը երկրորդ հարկում էր, մենք պատուհանից դուրս էինք գալիս և ֆիզկուլտուրայի դահլիճի տանիքով փախնում, էդ ամենն ավարտվեց, երբ մեր ընկերներից մեկի մայրը եկավ դասասենյակ և, ի զարմանս դասղեկի, աշակերտը տեղում չեր)) Այ սա է եղել էն միակ չարությունս, որի համար էնպես եմ պատժվել, որ մինչև հիմա չեմ մոռացել))  

Կարդալ ավելին
/uploads/photos/

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ գրավվել է ՀՀ ոստիկանության հիմնական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը և ՀՀ իշխանություններին ներկայացրել էր 2 պահանջ` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Սասնա ծռեր» խմբավորումը իրենց զինված գործողությունները պատճառաբանում էին նրանով, որ ժողովուրդը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ իր բողոքի ձայնը չի կարողանում արտահայտել հանրահավաքների միջոցով, քանի որ իրեն «լսող չկա» և սա միակ տարբերակն էր իրենց բողոքի ձայնը հայտնելու համար: «Սասնա ծռեր» խմբի տղաները հանձնվեցին 14 օր հետո, ցավոք այս գործողությունների հետևանքով զոհվեցին 2 ոստիկաններ: FBH.am կայքը հարցում կատարեց պարզելու համար, թե ֆեյսբուքահայերը ինչպես են վերաբերվում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, այնուհետև 14 օր անց զենքերը վայր դնելու որոշմանը:   Կիլիկիա Հայաստան` Բնականաբար դրական եմ վերաբերվում, քանի որ մենք այն երկիրը չենք, որ մեզ թույլ տանք ներքին հարցերը զենքով լուծելու ճոխությունը: Բայց միաժամանակ , պետք է հասկանանք այն պատճառահետևանքային տարրերը, որոնց համար տղաները դիմեցին այդ քայլին: Ես դրական եմ գնահատում տղաների զենքերը վայր դնելու, և պայքարը այլ դաշտ տեղափոխելու քայլը, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք եղբայրասպան չեն, որ իրենք աթոռակռվով չեն զբաղված , այլ ունեն խորքային ու գաղափարային հարցեր:   Արտյոմ Տոնոյան` Իմ կարծիքով ինչքան էլ զինված գործողությունները ընդունելի չեն, այնուամենայնիվ առավել կարևոր է հասկանալ, ըմբռնել, ապա և վերացնել այն խորքային պատճառները, որոնք հանգեցրել են պայքարի նմանատիպ ծայրահեղ ձևի: Հնարավորինս արագ պետք է իրականացվեն արմատական բարեփոխումներ, որոնք պետք է լինեն նմանատիպ դեպքերի չկրկնման համար հիմնական զսպաշապիկը:   Աշոտ Եսայան` «Սասնա Ծռեր» խմբավորման տղաների այդ քայլին ըմբռնումով եմ մոտենում, ըստ իս լավագույն տարբերակը չէր հարցի լուծման, քանզի արդյունքում հայի արյուն թափվեց, բայց դե մեղադրելու իրավունք էլ չունենք, քանզի ինչպես խմբի անդամներն են ասում և ինչպես արդենք բազմիցս ականատես ենք եղել, Հայաստանում մյուս բոլոր բողոքի, ընդվզման տարբերակները սպառել են իրենց, ոչ ոք ականջալուր չի լինում դրանց, մարդիկ էլ հուսահատությունից, անկարողությունից, անտեսված լինելու փաստից դրդված գնացել են այդ քայլին: Ինչ վերաբերվում է զենքը վայր դնելուն դեռևս զերծ կմնամ հիմնովի որակում տալուց, քանզի հետագա քայլերից պարզ կդառնա դրա հիմնական պատճառը, սակայն միանշանակ է, որ ոչ - ոք, այդ թվում նաև «Սասնա Ծռեր»-ը բախում քաղաքացիների միջև չէին ցանկանում, երևակայի պատճառներից մեկն էլ դա էր զենքը վայր դնելու, կոպիտ ասած «էս մի զարկն էլ քաղաքացուն բաշխեցին»: Հետագա ծավալվելիք իրադարձությունները կապված խմբավորման տղաների ապագայի հետ թույլ կտան ենթադրություններ անել, թե ինչու այսպես եղավ և արդյոք «Սասնա Ծռեր»-ի այս քայլը հիասթափեցրեց ժողովրդին, թե նրանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը ընդվզման նոր ալիք կբարձրացնի:   Կոնստանտին Տեր-Նակալյան` Գնահատում եմ դրական, որովհետև ՊՊԾ-ի գրոհը անխուսափելիորեն կբերեր զոհերի ու վիրավորների։ Մենք առանց այն էլ թանկ գին վճարեցինք այս օրերին ու միայն այն, որ ավելի շատ արյուն չեղավ՝ արդեն ձեռքբերում է։   Աշոտ Ասատրյան` Բոլորիս համար պարզ է, որ 20 հոգով հնարավոր չէր 10 րոպեից ավել դիմակայել երկու համակարգի դեմ ՝ ոստիկանություն ու ԱԱԾ: Տղերքը կենդանի թիրախ էին դառնալու դիպուկահարների համար: Արդեն հոգնել ենք մենակ զոհված հերոսներ ունենալուց, թող այս անգամ էլ հերոսները կենդանի մնան: Իմ համար կարևոր էր , որ այդ ամենի արդյունքում ոչ ոք չզոհվեց: Զենքը վայր դնելու որոշումը իհարկե հեշտ չի եղել կայացնել, դա փաստում էր նրանց դեմքերը: Արայիկը, ով միշտ ոգևվորված խոսում էր, ում բառերը ցանկանում էիր անդադար լսեիր, լուռ ծխում էր, բան չխոսեց: Դե Արեգ Կյուրեղյանի դեմքի արտահայտությունը բոլորդ տեսել եք, մանրամասնելու կարիք չկա:   Էդգար Թումանյան` ՊՊԾ գունդը չէր գրավվել, այլ ազատագրվել էր: 14 օր շարունակ այդ գունդը ծառայում էր ժողովրդին, Սասնա Ծռեր խմբի անդամներից շատերին չեմ ճանաչում, կխոսեմ Արայիկի և Պավլիկի մասին, նրանք երկուսն էլ իմ և մեր ազգի համար կենդանի լեգենդներ են, ես իրենց սիրում եմ այնքան, որքան կսիրեի Մոնթեին, նրանք Արցախյան պարեզամից մինչ օրս հայ ազգի ազատ ապրելու համար զոհաբերել են ամենաթանկը` իրենց կյանքը, դրանից վեհ հայրենասիրություն ես չեմ ճանաչում: Ուզում եմ, որ մեկ րոպե առաջ նրանք լինեն մեր կողքին:   Ալինա Դերձյան`  Ի սկբանե, ուժով, զենքով հարց լուծելու կողմնակից չեմ: Բայց, չեմ կարող ասել, որ Սասնա Ծռերին չեմ հասկանում: Տղաների արածը ծայրահեղ քայլ էր իրե'նց իմացած եղանակով: Միայն այն փաստը, որ ՊՊԾ գունդը գրավվեց, արդեն իսկ ցույց տվեց, որ մենք չենք կարող լիովին վստահել ներքին ուժային կառույցին: Պարեկապահակային բառն արդեն իսկ ենթադրում է գերզգոնություն, մշտարթունություն: Բայց ի՞նչ տեսանք… Այս երկու շաբաթը խոշորացույց էր, շատ բան ցույց տվեց: Քանի որ իրավաբան չեմ, հարցերին միայն տրամաբանելով կարող եմ մոտենալ: Սասնա ծռերն իրենց նպատակի ազնվությունը ցույց տվեցին զենքը վայր դնելով: Թե իրականում ինչ էր, ոնց էր, ժամանակը ցույց կտա: Ոչ մեկս ներսում չենք եղել, իրենց կողքին չենք եղել և իրավունք չունենք հստակ դատողություն անելու: Հիմա այն օրերն են, երբ հազար տեսակ ապատեղեկատվության և ապակողմոնորշող, վարկաբեկող նյութերի հեղեղ կլինի երկու կողմերի վերաբերյալ: Այնպես որ, մի քիչ հանդարտվելու և սառը գլխով վերջնական եզրակացություն անելու կարիք կա: Շատ-շատ եմ ցավում, որ զոհեր եղան: Ինձ համար զոհված երկու ոստիկաններն առաջին հերթին մարդ էին, ազգիս ներկայացուցիչներ, ովքեր այսօր իրենց զավակների հետ չեն: Վնասվածքներ ստացած մարդիկ, աչքը կորցրած տղան, սթրեսի մեջ հայտնված ժողովուրդը, բոլորս ցնցվեցինք, բայց պիտի շարունակենք ապրել, չարտագաղթել ու երկիրը պահել:   Արմեն Պետրոսյան` Առհասարակ, Հայաստանում տարբեր մասշտաբի ցանկացած խնդրի լուծման նպատակով որևէ ծայրահեղ մեթոդի կիրառմանը բացասական եմ վերաբերում: Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված գործընթացի պարագայում երկու հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ՝ նախ «Սասնա ծռեր» խմբավորման և նրա գաղափարական ոգեշնչողը հանդիսացող «Հիմնադիր խորհրդարան» կառույցի գործողությունների ծայրահեղական բնույթը, և հաջորդը՝ գործելաոճի ընտրության և դրա հասարակական որոշակի աջակցության պատճառները Հայաստանում ստեղծված իրավիճակի համատեքստում, ինչի յուրօրինակ ցուցիչ էին գնդից դուրս ընթացող զարգացումները: Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծման նման սցենարին, ապա սա տրամաբանական հետևանք էր «Սասնա ծռեր» խմբավորման մարտավարական սխալների, ռազմավարական հաշվարկների՝ ինչպես ՊՊԾ գնդի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս. բազմաբնույթ խնդիրների առկայության պայմաններում անգամ մեր հասարակության մի ստվար հատված դեմ է նման ծայրահեղական գործելաոճին: Իսկ որդեգրված գործելաոճի և իրադարձությունների նման ընթացքի պարագայում զինված խումբն ուներ իրավիճակի հանգուցալուծման 3 հնարավոր տարբերակ՝ կա՛մ վերջին 1շաբաթվա ընթացքում ծավալված զարգացումների տրամաբանությամբ գնալ ինքնազոհաբերության, աստիճանաբար ջլատվել, տարբեր եղանակներով կորցնել սեփական անդամներին, կա՛մ դիմել պատասխան ռազմական գործողությունների, որը պատճառ կդառնար աններելի և անկանխատեսելի ծավալի արյունահեղության և կա՛մ վերջին՝ հանձնվելու որոշումը, որն էլ ի վերջո կայացվեց: Ի դեպ, սա հանգուցալուծման ամենաողջամիտ տարբերակն էր՝ առանց հավելյալ սրացումների և նոր մարդկային կորուստների, և, ի վերջո, չնայած երկրին հասցված տարաբնույթ վնասներին, չսասանվեցին պետության հիմքերը, իսկ հետագա գործողությունների անհրաժեշտ մեսիջն ուղարկվեց հասարակությանն ու իշխանություններին: Եվ վերջապես, վերոնշյալի համատեքստում, շատ ավելի կարևոր են այն արդյունքները, հետևությունները, դասերը, որոնք պետք է հաշվի առնվեն քաղվեն և՛ իշխանությունների, և՛ քաղաքական, հասարակական, հոգևոր կառույցների, առանձին անձանց և տարբեր խմբերի կողմից՝ հետագայում նման զարգացումների կրկնությունից խուսափելու համար. Հայաստանում զենքի, բռնության միջոցով լուծում պարտադրելն անընդունելի է, բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և փոխըմբռնման պայմաններում՝ օրենքի և սահմանադրության շրջանակներում, բայց պետք է լուծվեն անհապաղ, առանց ավելորդ ժամանակի կորստի:    

Կարդալ ավելին
/uploads/photos/

Դատելով այս օրերին թուրք-ամերիկյան հանդիպումներից, որոնք տեղի են ունենում Անկարայում, կարելի է ենթադրել, որ Թուրքիան կրկին Ռուսաստանին դնելու է պատային վիճակի մեջ: Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այս օրերին հանդիպումներ է անցկացնում ամերիկյան զինվորական և ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարության հետ, որի մասին պաշտոնական Անկարան չի շտապում հայտարարել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հանդիպումները հիմնականում անցկացվում են Ադանա նահանգի Ինջիրլիք ռազմաբազայում: Ինչպես գիտեք հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձի մեջ պաշտոնական Անկարան ուղղակի և անուղղակի կերպով բազմիցս մեղադրել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին : Հավանաբար այժմ այս հանդիպումներով փորձ է արվում վերջնական ճշգրտումներ մտցնել դաշնակից պետությունների և Թուրքիայի հարաբերությունների միջև: Դատելով Թուրքիայի ռազմական ղեկավարության տրամադրվածությունից, կարելի է ենթադրել, որ Թուրքիան մտադիր չէ իր հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիայի նման պետությունը չի կարող վարել երկակի ստանդարտներով քաղաքականություն, ուստի նա պետք է ընտրի կամ ՆԱՏՕ, որն ավելի հավանական է, կամ Ռուսաստան : Մոտակա օրերը, նույնիսկ կարող եմ ասել ժամերը, ցույց կտան թե Թուրքիաին ինչպիսի ապագա է սպասվում: Համենայնդեպս ես մնում եմ այն կարծիքին, որ Թուրքիայի քայքայման գործընթացը սկսվել է, ու քրդերը արդեն հասել են Սևծովյան տարածաշրջան, որը քրդական պայքարի գլխավոր նպատակներից մեկն է : Քրդերը ցանկանում են ստեղծել պետություն դեպի ծով ելք ունենալու սահմաններով:

Կարդալ ավելին
/uploads/photos/

Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման ձախողված փորձ, որի ընթացքում վիրավորների թիվը գերազանցում էր 1400ը, իսկ զոհերի թիվը` 260-ը, իսկ այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր: FBH.am կայքը զրուցեց թուրքագետների հետ, պարզելու թե ինչ տեսակետ ունեն այս հարցի շուրջ և ինչ են կարծում, ինչպես կազդի այս ամենը Թուրքիայի նախագահ` Էրդողանի վրա և արդյոք նա կկարողանա պահել իշխանությունը իր ձեռքում:   Արմեն Պետրոսյան (Արաբագետ) Էրդողանը ոչ միայն կկարողանա պահել իր ձեռքում իշխանությունն, այլև՝ ավելի կամրապնդի սեփական ազդեցությունը երկրում: Ինչ խոսք, ռազմական հեղաշրջման փորձը լուրջ հարված էր Թուրքիայում իշխող վարչակարգի հեղինակությանն ու դիրքերին, բայց թուրքական իշխանություններն այս գործընթացը կներկայացնեն և կօգտագործեն հօգուտ իրենց շահերի: Թուրքիայում ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ անցյալ տարիների ընթացքում թուրքական իշխանական վերնախավը կարողացել է բավական լուրջ ազդեցություն և վերահսկողություն սահամանել երկրի կառավարման ամբողջ համակարգում: Եվ թեպետ, այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակազմի թե ներքին և թե արտաքին քաղաքական ուղեգծերի տրամաբանական հետևանքն էր ռազմական հեղաշրջման փորձը, որը նախապես կազմակերպված, թեպետ ոչ բավարար չափով գրագետ և ռեսուրսների առումով խիստ սահմանափակ էր, ինչը, ինչպես նաև Թուրքայի իշխանությունների անհամեմատ լայն հնարավորությունները կանխեցին ներքաղաքական լրջագույն դիմակայությունը, որը հաջողության դեպքում քաղաքացիական պատերազմի վերածվելու մեծ հավանականություն ուներ: Չի կարելի բացառել նաև, անշուշտ, որ թուրքական իշխանությունների դեմ դուրս եկած զինվորականների խումբն ուներ որոշակի արտաքին աջակցություն՝ հատկապես արևմտյան որոշ շրջանակների կողմից, ինչի վերաբերյալ պատկերը շատ ավելի հստակ կլին հեղաշրջման փորձի հետաքննության հետագա գործի ընթացքում: Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձը մի կարևոր հանգամանք ևս ի ցույց դրեց՝ այն, որ Թուրքիայի նախագահն ունի բավական լայն հասարակական աջակցություն, ինչպես նաև լեգիտիմության բավական պատկառելի մակարդակ կառավարման տարբեր օղակներում և հատկապես՝ ուժային կառույցներում, բանակում:     Կիլիկիա Հայաստան (Թուրքագետ) Այն, որ Էրդողանը փաստացի նախագահ է Թուրքիայում դա անհերքելի է, բայց թե որքանով է նա տիրապետում իրավիճակին, դա շատ հարաբերական է: Իշխանությունն այսօր ձերբակալում է մարդկանց, ովքեր բացարձակ կապ չունեն այդ հեղաշրջման փորձի հետ, ավելին, հեղաշրջման փորձ կատարողները դեռևս հուլիսի 16-ից լքել են երկիրը: Թերևս այս պահին թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրավիճակը վերահսկվում է և կյանքը բնականոն է Թուրքիայում, բայց պետք է ասեմ, որ դեռևս Ստամբուլում պահպանվում է պարետային ժամը, իսկ երկրի ողջ օդային տարածքը հսկում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռները: Իրավիճակը Թուրքիայում դեռևս անկայնուն և այն դեռ երկար ժամանակ կլինի այդպիսին, քանի որ հեշտ չէ մեկից ձերբակալել այդքան մեծ թվով զինվորականներ, դատավորներ և մշակույթի գործիչներ:   Աշոտ Մովսիսյան (Թուրքագետ) Կարծում եմ, Էրդողանը կարողացավ ճիշտ ժամանակին կողմնորոշվել և ժողովրդին դիմելով փաստացի նա կենդանի վահան ստեղծեց իր իշխանությունը պահելու համար։ Այս պահին կարող ենք ասել, որ հեղաշրջման փորձ նախաձեռնած սպայակազմի մեծ մասը ձեռբակալված է, այդ թվում նաև գեներալներ,ուստի տապալվել է նաև հեղաշրջման ծրագիրը։ Անշուշտ Էրդողանը հաղթեց այս պայքարում և դրանով նաև ամպարպդեց իր իշխանությունը նաև ժողովրդի շրջանում։ Գիշերը Թուրքիայում տեղի ունեցածը բանակի ներսում հակաիշխանական և հակաէրդողանական կուտակված լիցքի պարպում էր, որը, իհարկե, այս պահին ձեռնտու է Թուրքիայի նախագահին։

Կարդալ ավելին

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում՝ Արին Բերդ փողոցում, խոտանված դիտահորի պատճառով տեղի ունեցել վթարը, երբ Nissan-ը կողաշրջվում է և վարորդին առաջինը օգնության են հասնում քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/28/1073570/

Կարդալ ավելին
/uploads/photos/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին: Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին
/uploads/photos/

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են  ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։  Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում  ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից  կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են  ընտանիքի անդամի կողմից կատարված  սպանության, երեխաների նկատմամբ սեռական  ոտնձգության,  ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսեւորումներ։ Այսպես՝  215 քրեական  գործերից 127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և այլն: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 2-ը եղել են մոր, 11-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր , 2-ը՝ եղբոր/քրոջ, 14-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 63-ը՝ ամուսնու , 5-ը՝ կնոջ,  4-ը՝ թոռան , 6-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված: Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 115 անձ, որոնցից 60-ը՝ 18-35 տարեկան, 55-ը՝  35 տարեկանից բարձր: Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է  161 անձ, որոնցից 8-ը՝ մինչև 12 տարեկան, 7-ը՝ 12-14 տարեկան, 10-ը՝ 14-16 տարեկան,  2-ը՝ 16-18 տարեկան, 81-ը՝ 18-35 տարեկան, 53-ը՝ 35 տարեկանից բարձր: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ:

Կարդալ ավելին
/uploads/photos/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը գիշերը,ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում երկու հոգի, ովքեր դեմքերը փակել են կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ, մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073524/

Կարդալ ավելին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:  2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:  Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 Փողոցի, 4 տան բնակիչ,23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորիկի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073526/

Կարդալ ավելին
/uploads/photos/

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Խոյերը կարող են ապավինել հաջողությանը: Սակայն գործը, որի վրա մեծ հույսեր եք դնում, չարժե թողնել երեկոյան, քանզի այդ ժամանակ հաջող պահը կարող եք արդեն բաց թողնել, կարող եք հայտնվել փակուղում կամ բախվել օբյեկտիվ արգելքների հետ: Լավ օր է նախկին նախաձեռնությունների զարգացման և նոր հնարավորությունների որոնման համար: Չարժե շեշտը դնել նյութական կամ մասնագիտական ոլորտների վրա, ձեզ կարող է դավաճանել չափից դուրս լավատեսությունը, գործնականության պակասը: Ցուլ Չարժե այսօրվա համար պատասխանատու միջոցառումներ ծրագրել: Կարևոր է ժամանակին օգտագործել յուրօրինակ հնարավորությունը, քանզի ուժերի այսօրվա դասավորությունը կարող է այլևս չկրկնվել: Այսօր լավ է քանդել մտքի հանգույցները, որոնք սովորաբար ձեզ փակուղում են դնում: Պատասխանատու նախաձեռնություններն արժե հետաձգել, քանզի այսօր ռիսկի եք դիմում դրանցում շատ հեռու գնալ իրականությունից և դավաճանել ձեր հիմնական սկզբունքները: Երեկոյան օգտակար կլինի նորից վերագնահատել իրադրությունը: Երկվորյակ Երկվորյակներին խորհուրդ չի տրվում ժամանակ ծախսել միայնակ ջանքերի վրա, երբ արդյունավետ գործընկերության հնարավորություն կա: Հիանալի հեռանկարներ ունեն այն Երկվորյակները, ովքեր համագործակցում են ազդեցիկ մարդու հետ կամ անդամագրվել են հայտնի կազմակերպության: Հաջողություն են խոստանում հարցազրույցները՝ հատկապես, եթե ձգտում եք պաշտոնի բարձրացման: Եթե խնդիրներ են առաջացել ամուսնական հարաբերություններում, չարժե ձեռքերը բաց թողնել, շուտով հաշտեցման հնարավորություն կառաջանա: Խեցգետին Խեցգետինների համար ամենակարևորը մնում է ռեսուրսների խնդիրը: Շատերի համար առաջադրանքը ոչ թե նոր միջոցներ հայթայթելն է, այլ դրանք բազմապատկելը, ինչպես նաև արդեն ունեցած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը: Որպեսզի երկարաժամկետ հեռանկարում չսխալվեք, ցանկալի է հեռատեսություն դրսևորել և մտածել համակարգային: Դա հատկապես կարևոր է, եթե ձեր տրամադրության տակ այժմ ոչ թե ռեալ փողեր են, այլ ապագա եկամուտներ: Առյուծ Առյուծներն օրվա ողջ ընթացքում կմնան վերելքում: Հանգամանքները հաջող են դասավորվում ձեր հեղինակության համար, թույլ են տալիս առավելագույնս բացահայտել ձեր անհատական պոտենցիալը: Օրը հարմար է ցանկացած միջոցառման համար, որում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Կարող եք հաջող հանդես գալ ինչպես սեփական անունից, այնպես էլ կազմակերպության, կոլեկտիվի, համախոհների խմբի: Օրվա վերջում աստղերը խորհուրդ են տալիս խնայել ուժերը և միջոցները, հիշել առօրյա պարտականությունների և առողջության մասին: Կույս Բարձր էնտուզիազմը Կույսերին կօգնի մեծ ախշատանք կատարել՝ հոգնելով սովորականից քիչ: Ձեզ կարող է աջակցել ընտանեկան կամ կորպորատիվ ոգին, անձնական խորը հավատը, ինչպես նաև ձեր հաջողության իրական փաստերը: Արժե ավելի շատ ուշադրություն հատկացնել ընտանիքի անդամներին: Բիզնեսի, գործընկերության, բնակարանի, նյութական ոլորտի հետ կապված հարցերն այժմ կարող են իդեալիստական լինել: Չարժե դրանց ապավինել, քանի դեռ հույսերը չեն հաստատվել վերլուծությամբ, հաշվարկներով և պրակտիկայով: Կշեռք Կշեռքներին խորհուրդ չի տրվում սովորել փակ կենսակերպին, նույնիսկ եթե այն բնական է թվում: Չարժե նաև հրաժարվել հույսերից՝ նույնիսկ ամենահամարձակ և ֆանտաստիկ: Այն, ինչ անիրականանալի երազանք է թվում, իրագործվելու իրական հնարավորություններ ունի: Գրի առե՛ք հետաքրքիր գաղափարները, արտասովոր մտքերը, մոտ ապագայում դրանք կարող են պետք գալ: Օգտագործե՛ք հեռանկարային գաղափաները, քանի դեռ մրցակիցները գլխի չեն ընկել: Կարիճ Քանի դեռ երեկոն վրա չի հասել, հնարավոր են ցանկացած անակնկալներ: Հիանալի օր է նախաձեռնող Կարիճների համար, ովքեր հակված են անընդհատ աճի և նոր հետաքրքիր հեռանկարների մշտական որոնումների: Անինքնավստահ Կարիճներին աստղերը շարունակում են հուշել, թե ցանկությունների իրագործման համար որ ուղղությամբ արժե շարժվել: Բավառված չէ ախորժակի լավացումը, այս օրերին չարժե քաղցած մնալ: Օգտակար կլինի սովորական սննդակարգը փոխարինել ավելի էկզոտիկ կերակրատեսակներով և ըմպելիքներով: Աղեղնավոր Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս մինչ երեկո չթուլացնել ակտիվությունը: Որքան էլ, որ դրական լինեն այս օրերի իրադարձությունները, մի՛ շտապեք համարել դրանք ձեր կենսագրության գագաթնակետը, դրանք դեռ հետաքրքիր շարունակություն են ունենալու: Ցերեկը կարող եք իդեալիստ լինել: Գիշերվա մոտ ուշադրություն դարձրե՛ք իրավիճակի նյութական ասպեկտին: Չարժե կորցնել կապը նրանց հետ, ովքեր գործնական պլանում կարող են օգտակար լինել: Այծեղջյուր Սա ձեր օրն է, եթե արկածախնդիր Այծեղջյուրներից եք: Հաջողությունը շուտով կայցելի ձեզ, եթե կենսափորձը չի սառեցրել ձեր էնտուզիազմը և լավի նկատմամբ հավատը, սովորեցրել է համադրել սթափ հաշվարկը ռիսկի հետ: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց, հեռվից եկած հյուրերի, կրթության և գիտության ոլորտի աշխատողների հետ շփումների համար: Հաջող կլինի գովազդի ոլորտում գործունեությունը: Օրվա վերջում ավելի լավ է վերադառնել իրերի նկատմամբ պրագմատիկ հայացքին: Ջրհոս Ջրհոսների համար օրը դրական նոտայից է սկսվում: Աճում է հանգամանքների հաջող դասավորության, անսպասելի շահումի, անհրաժեշտ ուղղությամբ նկատելի առաջխաղացման հավանականությունը: Հիվանդության դեպքում կարելի է սպասել ինքնազգացողության լավացման կամ բուժման ոչ ավանդական միջոցի հայտնաբերման: Միևնույն ժամանակ, ազատ կենսակերպը չարժե շարունակել մինչ գիշեր: Արժե ողջամտություն դրսևորել, օրինակ՝ խաղից դուրս գալ, քանի դեռ հաջողության գագաթնակետին եք՝ չսպասելով անկմանը: Ձկներ Այսօր գործունեության լայն դաշտ է բացվում այն Ձկների համար, ովքեր հավատում են իրենց գործին: Հաջողություններն ավելի բարձր կլինեն, եթե անկեղծ նվիրված եք գաղափարին կամ կոնկրետ մարդու, ստեղծագործական մոտեցում եք ցուցաբերում առօրյա գործերին, աշխատանքը կիսատ չեք թողնում: Ղեկավարությունը հավանություն կտա ձեր էնտուզիազմին, իսկ գործընկերների համար այն վարակիչ կլինի: Համադրե՛ք ազարտը ողջամտության հետ և մի՛ կորցրեք իրականության հետ կապը, այլապես երեկոյան ձեզ հիասթափություն կսպասվի:

Կարդալ ավելին
/uploads/photos/

FBH.am-ը ձեզ է ներկայացնում ամուսնական դավաճանության 5 պատճառ, և հարաբերություններն ինչպես ապահովագրել դավաճանությունից: 1. Անտարբերություն զուգընկերոջ կողմից Եթե զուգընկերն ուշադրության պակաս է զգում, կարող է մտածել, որ ձեզ համար միևնույն է: Ուշադրության, հիացմունքի փոքր ժեստերը հսկայական նշանակություն ունեն, եթե ձեր զուգընկերը գնահատում է դրանք: Կողակցին հասկացրեք, որ ցանկացած իրավիճակում իր համար ժամանակ կգտնեք: 2. Դավաճանելու հնարավորությունը դավաճանություն է ծնում Դավաճանությունների 36%-ն ինքնաբուխ է լինում: Ձեր զուգընկերը պետք է ձեզ համար առաջնային լինի: Բացի դրանից՝ դավաճանության թեման արգելված մի դարձրեք: Խոսեք այն մասին, որ դա ձեզ համար անընդունելի է, կողակցին հիշեցրեք՝ ինչ մեծ ցավ կզգաք այդ դեպքում: 3. Դավաճանությունների ընտանեկան պատմություն Եթե ձեր ծնողներից մեկը կամ երկուսը դավաճանել էին, ձեզ համար ավելի հեշտ կլինի դավաճանության գնալ: Ուշադիր եղեք, եթե ձեր զուգընկերն ընտանեկան այդպիսի պատմություն ունի: Սա չի նշանակում, որ պետք չէ այդպիսի մարդու հետ հարաբերություններ սկսել: Պարզապես համոզվեք, որ դուք նույնանման արժեքներ ունեք, քննարկեք՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ է հասկանում հավատարմություն ասելով: 4. Վստահություն, որ ոչ ոք չի իմանա Տղամարդկանց 74%-ը և կանանց 68%-ը խոստովանել էր, որ կդավաճաներ, եթե 100% երաշխիք ունենար, որ այդ մասին ոչ ոք չի իմանա: 5. Չհասկանալ, թե ինչի կհանգեցնի դավաճանությունը Դավաճանվածի վիճակը սարսափելի է: Բայց ընտանիքի բոլոր ընկերները, հարազատները, ծանոթները կորցնում են հարգանքը և վստահությունը դավաճանի հանդեպ: Նույնիսկ եթե նրա երկրորդ կեսն իրեն ների, նրանց հարաբերությունները երբեք նախկինը չեն լինի:

Կարդալ ավելին
/uploads/photos/

Մոտ 45.5 հազար մարդ կալիֆորնիական Սան Դիեգո քաղաքում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով։ Այս մասին հայտնում է CBS8 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը։ Բնակարաններում, դպրոցներում և ձեռնարկություններում հոսանքի զանգվածային անջատումների պատճառ է դարձել էլեկտրալարերը վնասած սկյուռը։ Նշվում է, որ քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն հաջողվել է վերականգնել։

Կարդալ ավելին
/uploads/photos/

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Խոյերն առավելագույն ակտիվություն կդրսևորեն օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ հանգամանքները կարող են պահանջել հնարամտություն, շփվողականություն, բազմակողմանի ունակություններ: Հնարավոր է մասնակից դառնաք ձեր շրջապատում տեղի ունեցող ակտուալ միջոցառումների: Չարժե հետաձգել կարևոր այցերը, հետաքրքիր գործերը, պարտականությունների կատարումը: Ցուլ Ցուլերի համար հանգստյան օրերի սկիզբը կարող է վազվզոցի մեջ անցնել, հանգստին կարող են խանգարել անհետաձգելի գործերը: Սակայն իրադարձությունների բուռն հոսքի մեջ կլինեն նաև դրական կողմեր, օրինակ` կկարողանաք հարթել խնդիրը, բավարարել ձեր ինքնասիրությունը: Տիպիկ Ցուլերն իրենց ավելի հարմարավետ կզգան օրվա երկրորդ կեսին: Այն թույլ կտա ուշադրությունն ուղղել մտերիմներին, ընտանիքին: Երկվորյակ Երկվորյակներն օրը կսկսեն ակտիվության գագաթնակետին: Շատերն այնքան տարված կլինեն իրենց գործով, որ անքուն գիշերվանից հետո հոգնածություն չեն զգա: Օրվա առաջին կեսը կհաստատի նախաձեռնությունների հաջողությունը, կօգնի շտկել սխալները: Երեկոյան էնտուզիազմը կսկսի թուլանալ, կարող է դադարի, ուժերի վերականգնման կարիք զգացվել: ՈՒշադրության կենտրոնում կարող են հայտնվել տնային գործերը: Խեցգետին Խեցգետիններն օրն առույգ տեմպով կսկսեն: Հնարավոր է կախվածություն արտաքին հանգամանքներից կամ այլոց կամքից, ինքնազգացողությունից, աշխատանքի ծավալից: Բացառված չեն անհանգստության, գրգռվածության դրսևորումները: Օրվա երկորդ կեսին կուժգնանա ընկալունակությունը, կաճի ծանոթ պայմանների կարիքը, կարող են իրենց մասին հիշեցնել անձնական սովորությունները կամ ընտանեկան ավանդույթները: Առյուծ Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփման, ակտիվության տրամադրված Առյուծների համար: Արժե օգտագործել հնարավորությունները, քանի դեռ բավականացնում են ձեր և շրջապատողների ուժերը, կամ քանի դեռ փակ չեն ճանապարհները, չեն փոխվել հանգամանքները: Երեկոյան ստիպված կլինեք փոխել ուշադրության ուղղությունը կամ գործելաոճը: Բացառված չէ որ հեռանան ավելորդ մարդիկ, աճի վստահելի մթնոլորտի կարիքը: Կույս Կույսերի համար օրն արդյունավետ, սակայն հոգնեցուցիչ է: Լավ կատարված աշխատանքն արժանի պտուղներ կտա: Հնարավոր են ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնություններ, հուզմունքի և սթրեսի պահեր, հանգստի, վերականգնման կարիք: Ջանքերի արդյունքը կարող է միանշանակ չլինել, հաղթանակի և հաջողության պահերը կարող են հարևանել փակուղիների, հիասթափությունների հետ: Երեկոյան արժե փոխել մթնոլորտը: Կշեռք Օրվա սկիզբը Կշեռքներին կուրախացնի հաճելի իրադարձություններով, որոնցից շատերը կանխատեսելի և նախապես հաշվարկված կլինեն: Հնարավոր է անձնական հաղթանակի րոպե: Օրվա երկրորդ կեսին հաջողությունը կախված կլինի ոչ միայն ձեր սեփական ունակություններից և մտադրություններից, այլև բախտից: Հանգամանքների հաջող դասավորման դեպքում ինքնաբավ կլինեք և կպահպանեք ձեր դիրքերը: Կարիճ Այսօրվա իրադարձությունների դինամիկան Կարիճների համար դրական է: Օրվա առաջին կեսը դժվար թե հանգիստ լինի, փոխարենը կօգնի վերացնել կոնկրետ վախերը կամ նվազեցնել տագնապայնության ընդհանուր մակարդակը, կհուշի իրավիճակի դրական և բացասական կողմերը: Երեկոյան վտանգների գագաթնակետը հետևում կմնա, պայմաններ կձևավորվեն ֆիզիկական հանգստի և հոգեբանական վերականգնման համար: Աղեղնավոր Օրվա առաջին կեսին աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս պահպանել ներքին և արտաքին հավասարակաշռությունը: Անկախ իրադարձությունների սցենարից` այդ որակները թույլ կտան պաշտպանել ձեր պատիվը և արժանապատվությունը, պահպանել դիրքերը: Նախաձեռնությունն ավելի լավ է թողնել երկրորդ կողմին` լինի դա ձեր գործընկերը, թե հակառակորդը: Եթե ձեզ մարտահրավեր են նետել, չարժե հարվածին հարվածով պատասխանել: Այծեղջյուր Այծեղջյուրների համար հոգսառատ կլինի օրվա առաջին կեսը: Չնայած մարդկանցից կամ հանգամանքներից կախվածությանը` արժե գործերն ավարտին հասցնել: Ամենակարևոր գործողություններով արժե անձամբ զբաղվել` չվստահելով դրանք օգնականներին կամ կողմնակի մարդկանց: Երեկոյան ավելի լավ է կողմնորոշվել ինքնազգացողությամբ, քանզի շտապողականությունը, անհանգստությունը կարող են հանգեցնել հոգնածության, հիվանդության: Ջրհոս Ջրհոսների համար առավել հարմարավետ կլինի օրվա առաջին կեսը: Շատերն այդ ժամանակ իրենց անխոցելի կզգան: Հնարավոր են հաճելի անհանգստություններ` կապված հաղթանակի, հաջողության, շահումի, բացահայտման, հաջող մեկնարկի, սիրային հաջողության կամ այլ դրական պահի հետ: Երեկոյան կարող է իր մասին հայտարարել հաջողության հակառակ կողմը: Չարաշահումները, ավելորդ ռիսկերը կարող են անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա: Ձկներ Առավոտյան Ձկների համար ռիսկի գոտի կարող է դառնալ իրենց տունը, ընտանիքը կամ տարածքը: Հնարավոր են վեճեր, փակուղային իրավիճակներ, արգելքներ և հիասթափություններ: Շատ խնդիրներից խուսափելուն կօգնի գործողությունների իմաստուն ծրագրումը, ժամանակին կանգ առնելու և այլընտրանքային տարբերակն օգտագործելու ունակությունը: Դրական դեր կխաղա սթրեսակայունությունը: Երեկոն կպարգևատրի ձեզ կրած անհարմարությունների համար:

Կարդալ ավելին
/uploads/photos/

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Օրն անցկացրեք հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա կարող եք դա ձեզ թույլ տալ` օրը բարենպաստ է դրա համար: Արդյունավեր կլինեն կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան: Չարժե այսօր երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք: Ցուլ Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի, սակայն դժվար թե թափվեն ձեր գլխին, եթե դուք որոշեք տեղից չշարժվել: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու ձեզ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է որքան հնարավոր հեռու մնալ:  Երեկոն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ: Երկվորյակներ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով: Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել: Խեցգետին Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:  Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել: Առյուծ Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար: Կույս Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ էլ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս: Կշեռք Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր անձնական սահմանները: Կարիճ Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքնահոսով կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Չարժե այսօր զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալներ թույլ տալու հավանականությունը: Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները: Աղեղնավոր Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և դրանից արժե օգտվել, որպեսզի ավարտին հասցնեք վաղօրոք սկսած գործերը: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր` այլ քաղաքում ապրող ազգականներից: Այծեղջյուր Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ: Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին: Սիրելի մարդու հետ շփվելիս նրբանկատ եղեք` այսօր հատկապես դա կգնահատվի նրա կողմից: Ջրհոս Շատ անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ` իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել <տաք գլխով> ինչ-որ բան անելուց: Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, և փոխարենը` օգնում կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը: Ձկներ Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն